Րի՜կ, ապրես դու
Ես ահագին ժամանակ հայերեն բառ էի մտածում, բայց ոչ մի հարմար բան չգտա, մտածեցի՝ թողնեմ միջազգային տերմինը, մինչև մեկնումեկը մի բան առաջարկի
Հա, ուրեմն ձգձգամոլությունը սովորական ալարկոտության հետ կապ չունի և խորքային հոգեբանական պատճառներ ունի: Ամերիկացիները, բնականաբար, այս երևույթն էլ են իրենց լաբորատորիաներում ուսումնասիրել ու մի շարք պատճառներ առաջ քաշել, որոնք կարող են բերել ձգձգամոլության: Հաճախ մենակ պատճառը հայտնաբերելը հերիք է լինում ավելի քիչ ձգձգելու: Լավ, սկզբի համար մի պատմություն պատմեմ իմ փորձից, հետո մանրից այլ պատճառների էլ կանդրադառնանք:
Անցյալ տարի թեզս գրելիս անընդհատ ձգձգում էի: Ինքս ինձ համար ծրագիր էի մշակել, որ հասցնեմ, բայց էդ ծրագրից հետ էի ընկնում, չնայած շատ ծանր չէր մտածածս: Օրերով գրադարանում նստում էի ու բան չէի անում: Ասեմ, որ էն ժամանակ ֆեյսբուքում էլ չկայի, ուրիշ սայթեր էլ առանձնապես չէի մտնում, որ ասեմ՝ ուշադրությունս շեղվում էր: Պարզվեց, որ իմ կուրսում միակ էդ խնդիրն ունեցողը չեմ: Իմ համակուրսեցիներից մեկը խորհուրդ տվեց Procrastination կոչվող մի գիրք (ի դեպ, եթե ակումբցիներից ուզող լինեն, ասեք, տամ, էլեկտրոնային ունեմ): Էդ գիրքը երկու մասից էր բաղկացած. առաջինում պատճառներն էր վերլուծում, երկրորդում հաղթահարման տեխնիկա առաջարկում: Որքան էլ տարօրինակ լինի, պատճառներն ինձ ավելի մեծ օգուտ տվեցին, քան տեխնիկան, որովհետև որպես փորձառու ձգձգամոլ ես էդ բոլոր միջոցներն ինքս հայտնաբերել էի ինձ համար:
Հետաքրքիրն այն է, որ պարզվեց, որ հենց այն պատճառը, որն ինձ մղում էր ձգձգելու, առկա էր նաև համակուրսեցիներիս մոտ: Հետագայում հայտնաբերեցի, որ ընդհանրապես դա ամենատարածված պատճառներից է, դրա համար հենց դրա մասին էստեղ կխոսեմ:
Ուրեմն ձգձգամոլներից շատերը պերֆեկցիոնիստ են (էստեղ Րիկին կխնդրեի հայերեն բառ հորինել): Մի քիչ տարօրինակ ա հնչում, որովհետև ի վերջո թվում ա, թե պերֆեկցիոնիստը պիտի որ լիքը ժամանակ տրամադրի աշխատանքին, որ լավագույն արդյունք ստանա, ոչ թե անընդհատ ձգձգի: Բայց կա պերֆեկցիոնիստների մալադապտիվ տեսակը (սրա համար էլ մի բառ մտածեք): Նրանք շատ են վախենում անհաջողությունից: Ու էդ վախն անընդհատ մղում ա հետաձգման: Ի վերջո, երբ շատ կարճ ժամանակում մի կերպ անում են աշխատանքը ու չեն ստանում լավագույն արդյունք, իրենք իրենց արդարացնում են, որ կարճ ժամանակում են արել (հլը ակումբի մրցույթները հիշեք
), որ դա, միևնույն է, իրենց լավագույնը չէ:
Երբ էս ամեն ինչն ինձ տեղ հասավ, անմիջապես ուղեղիս նաստրոյկան փոխեցի, թե՝ պարտադիր չի, որ թեզս կատարյալ լինի, թե՝ ինչքան լավ կլինի այն պահը, երբ վերջացնեմ: Ու էդ օրվանից սկսեցի համեմատաբար արդյունավետ աշխատել (չնայած, էլի եմ ասում, ամբողջությամբ չազատվեցի էդ երևույթից)՝ առանց մտածելու վերջնական արդյունքի մասին: Ի վերջո, կարողացա ժամանակին վերջացնել ու դեռ մի շաբաթ էլ հանգստանալ:
Ծանո՞թ էր ձեզ այս երևույթը: Եթե չէ, կարող ենք անցնել այլ պատճառներ քննարկելուն:
Էջանիշներ