Կոնչիտան հիանալի էր. ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի ժյուրիների
Երկու նորություն ունեմ՝ մեկը լավ, մյուսը վատ:
Լավն էն ա, որ էս երկրում արվեստ հասկացող, էսթետ լիքը մարդ կա, վատն էն է, որ էս երկրի «էլիտան» կարծիքից զուրկ պատեհապաշտներ են ու գերի մտավորական-քյառթուականությանը: Կամ, էլիտա չասեմ, նրանք ովքեր օկուպացրել են էլիտայի տեղը:
Եվրատեսիլի Հայաստանի քվերակության արդյունքներն են այս նորությունը հայտնում.
Հեռախոսային քվեարկությամբ երկրորդ տեղը բռնել է Ավստրիան ներկայացնող Կոնչիտան, իսկ ժյուրին Կոնչիտային նախավերջին տեղն է գցել՝ 24-րդ, արդյունքում նա Հայաստանից ձայն չստացավ: Ավելի հետ էլ կգցեր, ամենավերջինը, ուղղակի տեղ չկար, ամենավերջին տեղը Ադրբեջանը պիտի լիներ(տես այստեղ):
Հանկարծ կանացի մորուքով տղամարդուն չքվեարկեն. աջուձախ տեղի անտեղի էնքան են ժպտում, որ դեմքի մկանները ցավում են, խի՞, որ մի ստից քվեարկությամբ սաղ ջուրն գցե՞ն, խոսակցություն գա վրե՞ք, Ավետ բա քեզ սազեց՝ գյոթի ես ձայն տվել:
(ժյուրիի անդամներն են Ասատուր Ասատրյան(?), Արման Դավթյան(?), Ինգա Արշակյան, Անուշ Արշակյան, Ավետ Բարսեղյան):
իսկ սմս ուղակրողնե՞րը, մեկը գործ չունի, մեկը տունը ծախել գնում ա երկրից, մեկին դեռ չեն հասցրել, որ կնորջ շորով տղեն անհարիր ա, նայել են՝ տպավորիչ երգ ու ներկայացում, զարմանալի ձայն, Կոնչիտայի սրտառուչ կատարումը, ինչ ունի՞ կորցնելու բացի սմս-ի 270 դրամը, ու քվեարկում են:
Ես էլ Եվրատեսիլը նայելուց զարմացել էի. Հայաստանում ու Վրաստանում համարյա նույն ճաշակի մարդիկ են, էդ ո՞նց եղավ, որ Վրաստանը Կոնչիտային 8 միավոր տվեց, Հայաստանը՝ ոչ մի միավոր: Դու մի ասա, Վրաստանը ժյուրի չունի: Մյուս երկրներում էլ ժյուրի կա, բայց ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկությունները շատ չեն տարբերվում(օրինակ Հունաստանը): Իսկ էլ որտե՞ղ է ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկությունները սարեր ու ձորեր տարբեր: Ըհը, Ադրբեջանում՝ հեռուստադիտողների քվեարկությամբ Կոնչիտային երրորդ տեղն է բռնել, իսկ ժյուրին՝ նախավերջին տեղն է գցել 24-րդը, սրանք էլ Հայաստանի ժյուրիի պես ավելի հետ չէին կարա գցեին, Հայաստանն ա վերջին տեղը(տես այստեղ): Աղյուսակներում Ադրբեջան-Հայաստան տեղերը փոխես, բան չի փոխվի:
Բայց, ինչքան էլ հայութուրք ժյուրիներն իրենց ճղեին, մեկ է, արդարությունը հաղթեց ու Կոնչիտան գրավեց առաջին տեղը:
Քրիստոնեությունը Հայաստանն ա առաջինը ընդունել, բայց Ավստրիան, պարզվեց, ավելի բարեպաշտ է, կատարում է պատվիրանը՝ սիրիր քո թշնամուն ու Հայաստանին ամենաբարձր բալերը տվեց:
Ուրեմն, եթե մասսաների ու ժյուրիի քվեարկության արդյունքների բևեռային տարբերություն չլիներ, ի՞նչ կիմանայիր որ քվեարկությունից բացի մի հատ էլ ժյուրի են դրել, որ հանկարծ «մասսան» սխալվի, ժյուրին նրան «ուղղի»: Իսկը նախագահական ու պառլամենտական ընտրություններ, մասսաները մի բան են ընտրում նախագահականում նստած ժյուրին ուրիշ, արդյունքում հաղթում է նա, ով ժյուրին ա որոշել:
Իմ էշ խելքը ասա, որ նստեցի հեռուստացույցի դեմը, նայեցի համերգը՝ Կոնչիտայի կատարմամբ հիացա, ու քվեարկեցի:
էշ-էշ քվեարկես որ տեղդ Ավետ Բարսեղյանը որոշի:
Որ նախագահական-պարլամենտական ընտրությունների ես գնում, էլի իմաստ ունի, ձեն ես տալիս մի հույսով որ երկրում մի բան կփոխվի, կեղծեն էլ՝ ոչինչ, ալիք կբարձրանա, որը ինչ որ ռամկեքի մեջ կպահի իշխանությանը: Բայց էսքանից հետո եվրատեսիլի՞ն ինչի էլ քվեարկես: Վերջ:
Աղքատ, քաշ էկող, պատերազմական երկիր,սաղի մտքին փախչել-փրկվելն ա, ու ի՜նչ գյորմամիշություն, տասանյակ հազարավոր դոլարներ ա ծախսվում որ Դանիայում երգեն՝ «մի լացիր ծիտ»:
«Այն ինչ փրկում եք դիակ է» գրել էի անցյալ տարի, որ Գյումրիում «ամեն 2-րդը պաշտոնապես աղքատ է, այսինքն մոտ 13.000 երեխա սոված/կիսասոված է քնում, որոշ տնակային թաղամասերում մարմնավաճառությունը սկսվում է 300 դրամից», իսկ Գագիկ Ծառուկյանը ոսկեզօծ բուրգեր է կառուցում: Ու եթե կային լիբերալներ, որ արդարացնում էին Ծառուկյանին, թե իր փողն է ինչ կուզի կանի, ապա Եվրատեսիլի վրա փող ծախսելը ո՞նց է արդարացվում:
Լավ, ասենք մեզ ֆռցրին, գտան արդարացում, երկրի իմիջ ֆլան-ֆստան, մենք էլ կուլ գնացինք, երկիր ա, ապրում ես, միջազգային ոլորտ ա դուրս եկել, նայես՝ քվեարկես: Լավ, ֆռցրիք, հասկացանք, բայց հետն էլ էդքան փոքր հոգի ունենա՞ք, որ չթողեք քվեարկենք ու մեր տեղը որոշեն Ինգա ու Անուշ Արշակյան քույրերը, որոնց երևակայությունը սա է՝ Everybody move your body :
Ուրեմն, ինչ անել, ժյուրին իրանց ձեռը, չես կարող ընտրել, մնում ա էլ չքվեարկես:
Այսպիսով, ես բոյկոտում եմ Եվրատեսիլը ու էլ ոչ մի քվեարկություն:
Էջանիշներ