User Tag List

Էջ 58 75-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 856 համարից մինչև 870 համարի արդյունքները՝ ընդհանուր 1114 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2014

  1. #856
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շքամ էլ պարապ մարդ կա փաստորեն

    Ավետ Բարսեղյան ըլնեմ, շանթի ժյուրիից քչերն են տարբերվում

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (11.05.2014), Արամ (11.05.2014), Յոհաննես (11.05.2014)

  3. #857
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, չգիտեմ՝ ինչու եք ժյուրիի վարքի վրա էդքան կատաղած, բայց էդ նույն վարքը դրսևորում են բազմաթիվ երկրների ժյուրիներ (օրինակ, Սան Մարինոն): Որոշ երկրներում էլ նույն կեղտոտ վարքը ժողովուրդն ա դրսևորում (նայեք ՄԹ-ին Իռլանդիայի տված ութ միավորին):
    Էս մրցույթը միշտ էլ սենց կեղտոտ մրցույթ ա էղել, ու եթե նույնիսկ սովորաբար լավագույններն են հաղթել, ամեն դեպքում առանձին երկրների ինդիվիդուալ քվեարկությունները միշտ էլ քաքմեջ բաներ են էղել: Ժյուրի մտցրեցին, որ իբր քաքմեջ քվեարկություններ չլինեն, բայց նույն քաքմեջը հիմա ժյուրին ա անում, ու դա ավելի գեշ ա էրևում, որովհետև ոչ թե հազարավոր մարդիկ են քաքմեջ քվեարկություն անում, այլ չորս հոգի տեղները նստած: Թե ասա ինչու ժյուրի մտցրեցիք... Համ էլ էդ պրոֆեսիոնալ բառը տարբեր երկրներում տարբեր բան ա նշանակում:

    Ու մի բան էլ ասեմ: Էս մրցույթի ամենաանարդար կողմերից մեկն էն ա, տարբեր երկրներում քվեարկության տարբեր կանոններ են գործում: Նայեք, Գերմանիայում մի հեռախոսից քսան ձայն տալ կարելի ա: Ու որ նայեցի, Ռիփը մեկ, իմ ընկերուհի Լուսինեն երկու, Անահիտը երեք: Էս երեքով իրար հետ 120 ձայն են տվել (դե հա, Անահիտն ու Լուսինեն տան մնացած հեռախոսներից էլ են քվեարկել): Իսկ ասենք հարևան Դանիայում մի հեռախոսից նույն երկրին մի ձայնից շատ չես կարող տալ: Հայաստանից էլ, ինչքան գիտեմ, ինչքան ուզես, կքվեարկես: Սենց ահավոր անարդար ա ստացվում, պետք ա էս կանոնը ստանդարտացնել:

  4. #858
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    նե Բյուր, խառնում ես: Հա ամեն տեղ էլ սուբյեկտիվ ֆակտոր կա, դե մարդ են, ամեն դեպքում ութ միավորը տասներկու միավոր չի: Բայց դե գլխավոր ֆավորիտներին նպատակադրված բացարձակ ոչ մի միավոր չտալը դա արդեն մի այլ կարգի «շուստրիություն» ա: Շուստրի երկիր ա էլի, ինչ ենք ուզում. հեն ա, Վայոն էր մի քանի էջ առաջ էս նույն շուստրիությունը առաջարկում ստեղ:

  5. #859
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե հա, մարդ ա մի ձևի իրա շուստրիությունն արել ա: Ստեղ կարանք ուրախանանք. մեր ժյուրին գոնե միաձայն ա շուստրիացել, իսկ Սան Մարինոյում տես ինչ տարաձայնություններ են
    Սաջի, Հոլանդիային ձայն տվել են, Շվեդիային ու Ավստրիային չեն տվել, չնայած Հոլանդիան էլ էր ֆավորիտների մեջ: Շուստրիության վարկածը բնավ չբացառելով՝ ես նաև հակված եմ մտածելու, որ ոչ կոմպետենտ ժյուրի ա էղել, ինչպես և ամեն հարցերում Հայաստանում ոչ կոմպետենտ մարդիկ են նստած:

  6. #860
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, մարդ ա մի ձևի իրա շուստրիությունն արել ա: Ստեղ կարանք ուրախանանք. մեր ժյուրին գոնե միաձայն ա շուստրիացել, իսկ Սան Մարինոյում տես ինչ տարաձայնություններ են
    Սաջի, Հոլանդիային ձայն տվել են, Շվեդիային ու Ավստրիային չեն տվել, չնայած Հոլանդիան էլ էր ֆավորիտների մեջ: Շուստրիության վարկածը բնավ չբացառելով՝ ես նաև հակված եմ մտածելու, որ ոչ կոմպետենտ ժյուրի ա էղել, ինչպես և ամեն հարցերում Հայաստանում ոչ կոմպետենտ մարդիկ են նստած:
    Հոլանդին չէին ջոկել, որ ֆավորիտ ա, Ավստիայի ու Շվեդիայի անունները հենց սկզվից էին քննարկվում: Մոնտենեգրոյի հետ էլ ներքին պայմանավորվածությամբ միավորների փոխանակում են կատարել. դա համընկնում չի կարող լինել:

  7. #861
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոլանդին չէին ջոկել, որ ֆավորիտ ա, Ավստիայի ու Շվեդիայի անունները հենց սկզվից էին քննարկվում: Մոնտենեգրոյի հետ էլ ներքին պայմանավորվածությամբ միավորների փոխանակում են կատարել. դա համընկնում չի կարող լինել:
    Բայց Մոնտենեգրոյին ժողովուրդն էլ ա շատ ձայն տվել է:
    Իսկ ֆավորիտների պահով Շվեդիան կարծեմ կար սկզբում, բայց Ավստրիան կիսաեզրափակչից հետո տենց վերև թռավ, ինչպես և Հոլանդիան: Ու եթե չէին ջոկել, որ ֆավորիտ ա, էլի խոսում ա իրանց ոչ կոմպետենտության մասին, որովհետև տալուց էլ քիչ միավոր են տվել: Իմ ասածն էն ա, որ իրանք ի վիճակի չեն ջոկել, թե որ երգն ա լավը, որը վատը:

  8. #862
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, պապայիդ հոդվածն էի էսօր կարդում, լավ ա գրել, դնեմ էստեղ:

    Կոնչիտան հիանալի էր. ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի ժյուրիների

    Երկու նորություն ունեմ՝ մեկը լավ, մյուսը վատ:

    Լավն էն ա, որ էս երկրում արվեստ հասկացող, էսթետ լիքը մարդ կա, վատն էն է, որ էս երկրի «էլիտան» կարծիքից զուրկ պատեհապաշտներ են ու գերի մտավորական-քյառթուականությանը: Կամ, էլիտա չասեմ, նրանք ովքեր օկուպացրել են էլիտայի տեղը:

    Եվրատեսիլի Հայաստանի քվերակության արդյունքներն են այս նորությունը հայտնում.

    Հեռախոսային քվեարկությամբ երկրորդ տեղը բռնել է Ավստրիան ներկայացնող Կոնչիտան, իսկ ժյուրին Կոնչիտային նախավերջին տեղն է գցել՝ 24-րդ, արդյունքում նա Հայաստանից ձայն չստացավ: Ավելի հետ էլ կգցեր, ամենավերջինը, ուղղակի տեղ չկար, ամենավերջին տեղը Ադրբեջանը պիտի լիներ(տես այստեղ):

    Հանկարծ կանացի մորուքով տղամարդուն չքվեարկեն. աջուձախ տեղի անտեղի էնքան են ժպտում, որ դեմքի մկանները ցավում են, խի՞, որ մի ստից քվեարկությամբ սաղ ջուրն գցե՞ն, խոսակցություն գա վրե՞ք, Ավետ բա քեզ սազեց՝ գյոթի ես ձայն տվել:

    (ժյուրիի անդամներն են Ասատուր Ասատրյան(?), Արման Դավթյան(?), Ինգա Արշակյան, Անուշ Արշակյան, Ավետ Բարսեղյան):

    իսկ սմս ուղակրողնե՞րը, մեկը գործ չունի, մեկը տունը ծախել գնում ա երկրից, մեկին դեռ չեն հասցրել, որ կնորջ շորով տղեն անհարիր ա, նայել են՝ տպավորիչ երգ ու ներկայացում, զարմանալի ձայն, Կոնչիտայի սրտառուչ կատարումը, ինչ ունի՞ կորցնելու բացի սմս-ի 270 դրամը, ու քվեարկում են:

    Ես էլ Եվրատեսիլը նայելուց զարմացել էի. Հայաստանում ու Վրաստանում համարյա նույն ճաշակի մարդիկ են, էդ ո՞նց եղավ, որ Վրաստանը Կոնչիտային 8 միավոր տվեց, Հայաստանը՝ ոչ մի միավոր: Դու մի ասա, Վրաստանը ժյուրի չունի: Մյուս երկրներում էլ ժյուրի կա, բայց ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկությունները շատ չեն տարբերվում(օրինակ Հունաստանը): Իսկ էլ որտե՞ղ է ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկությունները սարեր ու ձորեր տարբեր: Ըհը, Ադրբեջանում՝ հեռուստադիտողների քվեարկությամբ Կոնչիտային երրորդ տեղն է բռնել, իսկ ժյուրին՝ նախավերջին տեղն է գցել 24-րդը, սրանք էլ Հայաստանի ժյուրիի պես ավելի հետ չէին կարա գցեին, Հայաստանն ա վերջին տեղը(տես այստեղ): Աղյուսակներում Ադրբեջան-Հայաստան տեղերը փոխես, բան չի փոխվի:

    Բայց, ինչքան էլ հայութուրք ժյուրիներն իրենց ճղեին, մեկ է, արդարությունը հաղթեց ու Կոնչիտան գրավեց առաջին տեղը:

    Քրիստոնեությունը Հայաստանն ա առաջինը ընդունել, բայց Ավստրիան, պարզվեց, ավելի բարեպաշտ է, կատարում է պատվիրանը՝ սիրիր քո թշնամուն ու Հայաստանին ամենաբարձր բալերը տվեց:

    Ուրեմն, եթե մասսաների ու ժյուրիի քվեարկության արդյունքների բևեռային տարբերություն չլիներ, ի՞նչ կիմանայիր որ քվեարկությունից բացի մի հատ էլ ժյուրի են դրել, որ հանկարծ «մասսան» սխալվի, ժյուրին նրան «ուղղի»: Իսկը նախագահական ու պառլամենտական ընտրություններ, մասսաները մի բան են ընտրում նախագահականում նստած ժյուրին ուրիշ, արդյունքում հաղթում է նա, ով ժյուրին ա որոշել:

    Իմ էշ խելքը ասա, որ նստեցի հեռուստացույցի դեմը, նայեցի համերգը՝ Կոնչիտայի կատարմամբ հիացա, ու քվեարկեցի:

    էշ-էշ քվեարկես որ տեղդ Ավետ Բարսեղյանը որոշի:

    Որ նախագահական-պարլամենտական ընտրությունների ես գնում, էլի իմաստ ունի, ձեն ես տալիս մի հույսով որ երկրում մի բան կփոխվի, կեղծեն էլ՝ ոչինչ, ալիք կբարձրանա, որը ինչ որ ռամկեքի մեջ կպահի իշխանությանը: Բայց էսքանից հետո եվրատեսիլի՞ն ինչի էլ քվեարկես: Վերջ:

    Աղքատ, քաշ էկող, պատերազմական երկիր,սաղի մտքին փախչել-փրկվելն ա, ու ի՜նչ գյորմամիշություն, տասանյակ հազարավոր դոլարներ ա ծախսվում որ Դանիայում երգեն՝ «մի լացիր ծիտ»:

    «Այն ինչ փրկում եք դիակ է» գրել էի անցյալ տարի, որ Գյումրիում «ամեն 2-րդը պաշտոնապես աղքատ է, այսինքն մոտ 13.000 երեխա սոված/կիսասոված է քնում, որոշ տնակային թաղամասերում մարմնավաճառությունը սկսվում է 300 դրամից», իսկ Գագիկ Ծառուկյանը ոսկեզօծ բուրգեր է կառուցում: Ու եթե կային լիբերալներ, որ արդարացնում էին Ծառուկյանին, թե իր փողն է ինչ կուզի կանի, ապա Եվրատեսիլի վրա փող ծախսելը ո՞նց է արդարացվում:

    Լավ, ասենք մեզ ֆռցրին, գտան արդարացում, երկրի իմիջ ֆլան-ֆստան, մենք էլ կուլ գնացինք, երկիր ա, ապրում ես, միջազգային ոլորտ ա դուրս եկել, նայես՝ քվեարկես: Լավ, ֆռցրիք, հասկացանք, բայց հետն էլ էդքան փոքր հոգի ունենա՞ք, որ չթողեք քվեարկենք ու մեր տեղը որոշեն Ինգա ու Անուշ Արշակյան քույրերը, որոնց երևակայությունը սա է՝ Everybody move your body :

    Ուրեմն, ինչ անել, ժյուրին իրանց ձեռը, չես կարող ընտրել, մնում ա էլ չքվեարկես:

    Այսպիսով, ես բոյկոտում եմ Եվրատեսիլը ու էլ ոչ մի քվեարկություն:
    Աղբյուր

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (11.05.2014), Vardik! (12.05.2014), Աթեիստ (11.05.2014), Արէա (12.05.2014), Նաիրուհի (11.05.2014), Ռուֆուս (11.05.2014), Տրիբուն (11.05.2014)

  10. #863
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաա, փաստորեն նույն քաքը Բելգիայում էլ ա էղել: Ես ահագին զարմացել էի, որ էնտեղից ձայն չեկավ, որովհետև երբ դեռ ժյուրի չկար, Բելգիան Հայաստանին միշտ 12 էր տալիս, երբ ժյուրի հայտնվեց, էլի բարձր միավորներ էր տալիս (երևի քվեարկության հաշվին): Իսկ էս տարի ոչ մի ձայն:

  11. #864
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  12. #865
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բացում աաա Ադրբեջանը 10 միավորը Իռլանդիային ա տվել, որը եզրափակչում չկար Լավ ա Ամերիկային չի տվել

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևհատիկ (11.05.2014)

  14. #866
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի անգրագետ ու կտցրած, ծայրահեղական մասայի հոմոֆոբ վայ-վույները հասկացանք:
    Բայց լավ, դեսպանատան աշխատակիցը, որը հազար տարի ա Դանիայում ա, ինչու՞ ա տենց ստատուսներ գրել հենց Եվրատեսիլի դահլիճից

    Էս էլ խոստացածս նյութը Եվրատեսիլի մասին:

  15. #867
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    32
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի անգրագետ ու կտցրած, ծայրահեղական մասայի հոմոֆոբ վայ-վույները հասկացանք:
    Բայց լավ, դեսպանատան աշխատակիցը, որը հազար տարի ա Դանիայում ա, ինչու՞ ա տենց ստատուսներ գրել հենց Եվրատեսիլի դահլիճից

    Էս էլ խոստացածս նյութը Եվրատեսիլի մասին:
    իսկ ի՞նչ ա գրել: ես բանից անտեղյակ եմ ոնց որ
    “My God - it's full of stars!”

  16. #868
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ի՞նչ ա գրել: ես բանից անտեղյակ եմ ոնց որ
    Որտեղի՞ց տեղյակ լինես, ինքը իմ ընկերների մեջ ա Գրել ա. «Գեյ պարադ», մեկ էլ. «Ես չեմ ուզում, որ իմ էրեխեքն էս երկրում մեծանան»:

  17. #869
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեցի կոնչիտացված հոլանդացու նկարը ստեղ էլ դնեմ
    Րիկին դուր կգա

  18. #870
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղի՞ց տեղյակ լինես, ինքը իմ ընկերների մեջ ա Գրել ա. «Գեյ պարադ», մեկ էլ. «Ես չեմ ուզում, որ իմ էրեխեքն էս երկրում մեծանան»:
    բա գրեիր՝ չես ուզում, հել սիկտիր եղիր

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.05.2014)

Էջ 58 75-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2014-ը Ակումբցիների կյանքում
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 31.12.2014, 16:34
  2. ՉԼ / La Decima (2013-2014)
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 77
    Վերջինը: 28.05.2014, 17:19
  3. Hi-Line (2008-2014)
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7046
    Վերջինը: 21.05.2014, 21:41
  4. Օսկար մրցանակաբաշխություն 2014
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.03.2014, 11:17
  5. Օլիմպիական խաղեր 2014
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.07.2007, 18:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •