StrangeLittleGirl-ի խոսքերից
Մեֆ, հեռու մի գնա: Բա որ Հայաստանը Ռուսաստանին ա միշտ տալիս 12-ը: Կարծում եմ, Եվրատեսիլում քվեարկության պատկերի վրա հետևյալ գործոններն են ազդում.
1. Տվյալ երկրում ազգային փոքրամասնությունները
2. Ազգային փոքրամասնությունների ակտիվությունը
3. Տվյալ երկրի հարաբերությունները մյուս երկրի հետ
4. Տվյալ երկրի մշակույթի նմանությունը մյուսի հետ (այ էստեղ ա Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ ծագում, որովհետև ըստ երրորդ կետի, պիտի իրար ձայն չտան, իսկ ըստ չորրորդի պետք ա տան)
5. Տվյալ երկրի հետ սահմանակից լինել/չլինելը (թե՛ սահմանից քվեարկելը կա, թե՛ ենթադրում ա, որ անընդհատ գնում-գալիս են, օրինակ՝ Կոպենհագենում աշխատող լիքը մարդիկ Շվեդիայում են ապրում)
6. Թե ինչքանով ա էդ երկիրը տարվա ընթացքում լուրերում եղել (Եվրատեսիլի հետ կապված և չկապված)
7. Երգի որակական զանազան հատկանիշներ (երգն ինքը, կատարողի արտաքինը և այլն)
Կարծում եմ՝ առաջին վեց կետերը երկրի համար ապահովում են որոշակի դիրք տասնյակում, բայց յոթերորդ կետի առկայության դեպքում նոր երգը հաղթում ա:
Էջանիշներ