Մտածեցի, որ կարող է ձեզ էլ հետաքրքրի: Եվրատեսիլի պաշտոնական կայքում տեղադրված են բոլոր մասնակիցների պաշտոնական տեսահոլովակների հղումները՝ Եվրատեսիլի յութուբի պաշտոնական ալիքից:
Մտածեցի նայեմ ու համեմատեմ այդ տեսահոլովակների դիտումների քանակը, դրանք հավանողների (like) քանակը և չհավանողների քանակը: Ստորև կարող եք տեսնել աղյուսակը՝ դասավորած ըստ դիտումների քանակի` նվազման կարգով: Աղյուսակում կա նաև հղում մասնակից երկրի տեսահոլովակին, ինչպես նաև այլ տվայլներ:
Մասնակից երկիր Դիտումներ Հավանողներ Չհավանողներ Քվեարկողները դիտողների քանի տոկոսն են Հավանողները քվեարկողների քանի տոկոսն են Չհավանողները քվեարկողների քանի տոկոսն են Հայաստան 2599061 37119 4192 1.589458654 89.85258164 10.14741836 Ավստրիա 2380329 12848 11663 1.029731604 52.41728204 47.58271796 Ադրբեջան 1308580 8241 4738 0.991838481 63.49487634 36.50512366 Մոնտենեգրո 922131 10747 866 1.259365535 92.54283992 7.457160079 Իսպանիա 859330 9683 1103 1.255163907 89.77378083 10.22621917 Իտալիա 776664 7248 1220 1.090304173 85.59282003 14.40717997 Լեհաստան 745529 4099 1560 0.759058333 72.4332921 27.5667079 Միացյալ Թագավորություն 702360 5538 952 0.924027564 85.33127889 14.66872111 Իսրայել 679319 5031 1226 0.921069483 80.40594534 19.59405466 Ուկրաինա 659115 3875 1203 0.770427012 76.3095707 23.6904293 Շվեդիա 610804 5146 830 0.978382591 86.11111111 13.88888889 Ռուսաստան 601349 4331 3070 1.230732902 58.51911904 41.48088096 Ֆրանսիա 474747 3890 907 1.010432925 81.09234939 18.90765061 Հունգարիա 395374 5202 469 1.43433812 91.72985364 8.270146359 Նիդերլանդներ 341453 3693 343 1.18200748 91.50148662 8.49851338 Դանիա 321125 1953 446 0.747061113 81.40892038 18.59107962 Նորվեգիա 288946 3053 381 1.188457359 88.90506698 11.09493302 Բելառուս 285078 2190 1440 1.273335719 60.33057851 39.66942149 Էստոնիա 275195 2054 388 0.887370773 84.11138411 15.88861589 Մալթա 272289 2134 333 0.906022645 86.50182408 13.49817592 Իռլանդիա 261636 1993 303 0.877555077 86.80313589 13.19686411 Լիտվա 257689 2050 940 1.160313401 68.56187291 31.43812709 Հունաստան 246581 3473 542 1.628268196 86.50062267 13.49937733 Սան Մարինո 239946 1994 669 1.109833046 74.87795719 25.12204281 Ալբանիա 230010 1925 754 1.164731968 71.85516984 28.14483016 Ֆինլանդիա 225544 2842 199 1.348295676 93.45609997 6.543900033 Իսլանդիա 223162 1918 528 1.096064742 78.41373671 21.58626329 Լատվիա 207666 1843 673 1.211560872 73.25119237 26.74880763 Սլովենիա 197449 2506 115 1.327431387 95.61236169 4.387638306 Պորտուգալիա 192974 1230 1202 1.260273405 50.57565789 49.42434211 Շվեյցարիա 192185 2440 214 1.380961053 91.93669932 8.063300678 Բելգիա 191209 1539 430 1.029763243 78.1615033 21.8384967 Վրաստան 183234 1779 899 1.46151915 66.43017177 33.56982823 Մոլդովա 182800 1461 394 1.014770241 78.76010782 21.23989218 Գերմանիա 124254 1038 270 1.052682409 79.35779817 20.64220183 Մակեդոնիա 87761 1172 281 1.655632912 80.660702 19.339298 Ռումինիա 19722 1374 238 8.173613224 85.23573201 14.76426799
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (04.05.2014)
Էկել եմ դեպքի վայրից լուրեր հաղորդելու
Ուրեմն պարզվում ա՝ էս դանիացիք էդքան էլ անտարբեր չեն Եվրատեսիլի նկատմամբ: Չգիտեմ՝ իրենց մոտ ա էս տարի, դրանից ա, թե միշտ ա սենց: Բայց ամեն դեպքում, էսօր ընդմիջմանը գործիս տեղը վեճ ծավալվեց էն հարցի շուրջ, թե ինչու ա Հայաստանը մասնակցում, եթե Եվրոպա չի: Հետո կոլեգաներիցս մեկն ասեց, որ գլխավոր փորձի տոմս ունի, գնալու ա:
Ընդհանուր քաղաքում բավական հավես մթնոլորտ ա: Լիքը տուրիստ ա լցվել (դե միշտ են տուրիստները լիքը, բայց էս անգամ թեմատիկ են՝ Եվրատեսիլի զրթերը վրաներն են): Ամեն տեղ Եվրատեսիլի պոստերներ են: Էսօր էլ գործից տուն գալու ճամփից շեղվեցի, որովհետև այ սենց բան տեսա.
Մի քիչ առաջացա, մեկ էլ տեսնեմ՝ Կոպենհագենի էս մենակ հետիոտնի ու խիստ տուրիստային փողոցում Եվրատեսիլի տարբեր ժամանակների հաղթած երգերի անուններ են կախած
Ավելի շատ որ գնացի, դուրս եկա մի հրապարակ, որտեղ վրաններ էին խփած, բեմ էր դրած, վրան ինչ-որ մեկը երգում էր: Ամեն տեղ Եվրատեսիլի նշանն էր, սենց ուրախ վիճակներ էին, հավես տրամադրություն: Եվրատեսիլի գյուղ կոչվող տեղն էր:
Ինձ էնտեղի ու ընդհանրապես քաղաքի մթնոլորտը նենց դուր էկավ: Հանուն դրա արժե հաղթել, որ մյուս տարի էլ Երևանում տենց ուրախ մթնոլորտ լինի, մուննաթը մի քիչ պակասի:
Բայց էս գյուղակում ամենահավես պահն էն էր, որ դրոշով մարդ համարյա չկար: Մի քանի չինացի էին, էն էլ Դանիայի դրոշով էին: Մեկ էլ էս մի դրոշը տեսա.
Էս մարդուն տակից, վրայից, ոնց հնարավոր ա ուսումնասիրեցի: Հայ չէր: Նենց մի տեսակ լավ ես զգում, որ քո դրոշն ուրիշի մոտ ես տեսնում:
Սենց արարածներ էլ էին շրջում
Դուրս եկա գյուղակից, որ տուն գնամ, էն էլ կորա, եսիմ ոնց հայտնվեցի ջրահարսի մոտ: Պարզվում ա՝ ջրահարսն էլ Եվրատեսիլից զերծ չի մնում.
Որ տուն հասա, տեսնեմ՝ տանը մի հատ կին ա նստած: Էկավ ներկայացավ, թե՝ ինքը Անիտան ա Լատվիայից, գրկեց ինձ: Շշմած մտա սենյակս, մտածում եմ՝ էս ով էր: Մեկ էլ իրա մոտով նորից անցնելուց տեսնեմ՝ Եվրատեսիլի պայուսակ ունի: Ասում եմ՝ Եվրատեսիլի համա՞ր ես էկել: Ասում ա՝ հա՜, աղջիկս ելույթ ա ունենալու: Դու մի ասա էն Cake baking-ի թմբլ աղջկա մաման աԱսեցի, որ ամենաշատը իրանց երգն ա դուրս գալիս ու որ ձայն եմ տալու: Նենց ուրախացավ: Բայց չասեցի, որ Լատվիան չի կրելու:
boooooooom (06.05.2014), Chuk (06.05.2014), insider (06.05.2014), Morg (06.05.2014), Արևհատիկ (06.05.2014), մարդագայլուկ (05.05.2014), Նաիրուհի (05.05.2014), Ռուֆուս (05.05.2014), Վոլտերա (06.05.2014)
Արամին էլ ես բռնցրել, նկարել:
SWTS
ԱՐամի պրավալն էսօ՞ր ա, թե՞ մյուս օրը
Առաջին գրառումից մինչև հիմա ահագին կարծիքս փոխվել ա:
Հիմա կարծում եմ, որ էն եզակի դեպքերից ա, երբ հաղթելու շատ մեծ շանս ունի: Հենց հաղթելու, ոչ թե ասենք եռյակի, հնգյակի, վեցյակի, յոթյակի կամ տասնյակի մեջ հայտնվելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (06.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ