ivy-ի խոսքերից
Համաձայն եմ, որ անցնելու էր գնար, եթե էսքան քննարկեինք: Ու շատ վա՛տ կլիներ, եթե անցներ գնար:
Ուրիշ ձև չկա էս հասարակությունը փոխելու: Չես կարող կոծկելով ու լռելով հույս ունենալ, որ մի օր մի բան կփոխվի: Տգիտությունը կվերանա, հանդուրժողականությունը կավելանա, ինքներս մեր մասին տենց երկինք հասնող կարծիք չենք ունենա՝ մյուսներին նվաստացնելով: Էդ սաղ փոխելու համար խոսել է պետք, պայքարել, ուրիշ ձև չկա դրա դեմն առնելու:
Մենք բոլորս Հայաստանի համար մենակ լավն ենք ուզում: Ուզում ենք նորմալ երկրի լինի, նորմալ տնտեսական ու քաղաքական կյանք ունենա: Բայց մի հատ հասարակությանը նայեք: Ահավոր վիճակ է: Ինչ է իրենից ներկայացնում միջին վիճակագրական հայը: Գլխում ինչ կա էդ մարդու, բացի «հայ», «քրիստոնյա», «եղեռն» «Արարատ», «Նժդեհ» ու նման մի քանի բառերից, որոնցից ոչ մեկի մասին մի կարգին հոդաբաշխ նախադասություն չի կարող ասել, եթե հարցնես:
Էս հասարակությունը դեգրադացվում է իր տգիտությունից: Եթե զարգացած երկիր ենք ուզում, պիտի նախ և առաջ զարգացած հասարակություն ունենանք: Խելքը գլխին, կիրթ մարդիկ: Որ գոնե գիտեն ում մոտ ինչ խոսեն: Ոչ թե լաբարոշ բերանները բացեն ուր պատահի:
Պիտի էս ամեն ինչի դեմն առնվի վերջապես:
Ես ուրիշ ձև չգիտեմ, քան քննադատությունը, ու հա, թե ներսից, թե դրսից: Ամեն կողմից:
Էս քյառթ մասսայի վերջը պիտի մի օր գա, թե չէ:
Թե չէ լավ երկիր ենք ուզում, բայց ինչով ենք արժանացել: Կամ ով է էդ երկիրը կառուցելու: Էս տգետ քյառթերը՞:
Էջանիշներ