Արամը չի մեղադրվում, ինքը դեբիլ ա… ո՞վ ա ասում համատեղելի չի… հեն ա համատեղել ա, որ դու չես հավանում, չի նշանակում որ համատեղելի չի, ժամանակին շատ բան չէին համատեղում, հիմա լավ էլ համատեղում են… իրերի անուններն էլ ոչ դու ոչ էլ Արամն ա որոշում որ հլա ասում եք "իրերն իրանց անուներով կոչենք"… եթե կոչենք ուրեմն Արամը դեբիլ հոմոֆոբ ա… իրա բերանով ա ասել…
Աթեիստ (27.03.2014)
Բում ջան, ախր դա ի՞նչ անկեղծություն ա, դա անտակտություն ա: Կներես, ենթադրենք ես ահռելի քիթ ունեմ, ու իրականում հատուկ եմ արել, դե իրականում գիտես, թե որքան նուրբ ու հայեցի է իմ քիթը, բայց ենթադրենք: Ու վաղը-մյուս օրը ես իմ մասնագիտությամբ ինչ-որ սեմինարի եմ, քննարկման, որտեղ ելույթ եմ ունենալու: Մեկ էլ "Առավոտում" կարդում եմ, որ կոլեգաներիցս մեկն ասում է, որ մի կերպ կզսպի իր փռթկոցը քիթս տեսնելով: Ես հասկանում եմ, որ իրար մեջ կարան խոսան, քննարկեն, բամբասեն, թե տնաշենի քիթն ինչ մեծ ա, դե հիմա, մարդկային էություն ա, բայց էդքա՞ն անկեղծ լինել, որ լրատվամիջոցների հետ կիսվեն իրենց անհանգստություններով, կներես, դա անտակտություն ա:
Գիտես, ընդհանրապես նույնիսկ այս թրաշի մասին հակակրանքը կարելի էր ավելի գեղեցիկ կերպով հայտնել՝ ոչ վիրավորական, օրինակ՝ կարծում եմ՝ առանց թրաշի նա շատ ավելի հաճելի կլիներՄի քիչ տարօրինակ կլիներ, որ Արամը անհանգստանում ա Կոնչիտայի ավելի հաճելի լինելով, բայց դե եթե էդ հարցն էդքան կարևոր էր իր համար, կարող էր էդպես ասել, իսկ ընդհանրապես, կարելի էր ասել, որ դա երգի մրցույթ ա, ոչ թե սեռի, արտաքինի, սանրվածքի ու հագուստի ու երգից դուրս որևէ հարց ինձ չի հետաքրքրում, տենց մի բան:
Իսկ իրականում, ես էնքան համոզված եմ, որ Արամ ՄՊ3-ը սկի հոմոֆոբ էլ չի, արտիստական միջավայրից ա էն մարդը, իր շրջապատում ավելի շատ գոմիկներ կան, ու նա ամեն օր նրանց հետ շփվում ա, համագործակցում՝ լավ իմանալով դա, գիտի՝ ով ինչ մարդ ա, շատերին շատ էլ հարգում ա, ուղղակի էշ-էշ, ասած իրան, լրագրողներին դուր գալու համար բան ա ասել ա, ու հիմա ստիպված ա լինելու սրանից հետո էլ էդ գիծը տանել առաջ:
Lanterfant (28.03.2014), Mephistopheles (27.03.2014), Ruby Rue (27.03.2014), Աթեիստ (27.03.2014), Ձայնալար (27.03.2014), Նաիրուհի (27.03.2014), Նարե91 (29.03.2014), Ռուֆուս (27.03.2014), Վիշապ (27.03.2014), Տրիբուն (28.03.2014)
Ասեմ… իրականում ինձ էլ դուր չի գալիս կոնչիտայի ոչ մի բանը, բայց դա իրա ինքնարտահայտման ձևն ա… առաջինը չի որ տենց բան ա արել…
Smokie (28.03.2014)
Իրա սուբյեկտիվ ու անկեղծ կարծիքը վիրավորանք է ու անքաղաքավարություն։ Նույն կերպ կարող էր մեկ այլ ոչ տրանսֆեստիտ մասնակցի մասին արտահայտվել հակակրանքով ասենք դեմքի կլորության մասին։ Նույն դեբիլությունն ա։
Թրաշի ու կանացի հագուստի համատեղելի լինել չլինելը քեզ ի՞նչ ա տալիս կամ ի՞նչ չի տալիս։
Էդ դեպքում ես որոշում եմ, որ boooooooom մականունը հայեցի չի ու խայտառակում ա մեր ազգային արժանապատվությունը։ Կարամ նաև անկեղծ կարծիքս հայտնեմ… հազիվ թե քեզ դուր գա։
Կարելի է դեբիլ չլինել ու ընդունել մարդկանց այնպիսին` ինչպիսին իրենք կան ու չձգտել տեղին անտեղին գոռոզ կարծիքներ արտահայտել ու հայտնվել հիմար ու ծիծաղելի դրության մեջ։ Մանավանդ որ դրանից հայերս միայն վնաս ենք կրում հանդես գալով որպես անիմաստ տեղը անհանդուրժող ժողովուրդ։
Si vis pacem, para bellum
John (28.03.2014)
դու ասա ոնց ա արվում… քո ասելով Կոնչիտայի տեսքն ու ինքնասպանությունը իրավունքի տեսակետից նույնն են, ուրեմն վերաբերմունքն էլ կարա նույնը լինի, չէ՞… նրան կարաս թողնես որ հագնվի ոնց ուզում ա, էն մյուսին էլ թողնես որ որ կամուրջից ուզում ա թող քցվի… ասել ա թե Արամը էն ինքնասպանության խնդիր ունեցողի նկատմամբ կարա նույն վերաբերմունքն ունենա ինչ որ կոնչիտայի՝ դիսկրիմինացիոն… չէ՞…
ՇԱրունակեմ Տիրանի խոսքը. եթե Արամը պարզապես ասեր, որ իրա կարծիքով դա սիրուն չի, կամ բավարարվեր իրա «իմ կարծիքով դա նորմալ չի»-ով, ոչ մեկ բան չէր ասի։
Բայց ո՞նց կարաք չընդունեք, որ «օգնենք կողմնորոշվի», «նույն բեմի վրա կանգնել», «պոռնիկների կողքով արագ անցնելը» կոնկրետ վիրավորանքներ են, ու միմիայն Կոնչիտայի սեռական կողմնորոշմամբ պայմանավորված։
Իրավունքներից եք խոսում, ոչ մեկ չի ասում թե, իրավունք չունի զզվել, կամ սխալ համարել։ Բայց համերգից առաջ մենակ մարդու նկարը տեսնելով սկսել վիրավորե՞լ։
Արդեն 1000 անգամ կրկնված «դեբիլություն» բառից լավ ո՞նց դա բնութագրես։
Արդեն գրել եմ, ես զզվում եմ աղջիկների երկար եղուգներից, բայց քանի՞ աղջկա դրանով ես անպատվեցի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արեք հայերով խոստովանենք, որ մեզ դզում են սեռական թեմաներով սկանդալները, վկան` մինչև հիմա բուռն քննարկված նման թեմաները։ Սաղս լատենտ իզվռաշեն ենք ։ՃՃՃՃ
Ու մենք ուրիշ պրոբլեմ չունենք, մեր երկրում ամեն ինչ լավ ա, իրա հունով գնում ա, ոչ մի քննարկելու բան չկա, այսինքն կարող ենք մեզ թույլ տալ մի քիչ զզվել տնասսսեքսուալներից։
Ժամանակին հիշում եմ, Կոմայգում մի հատ թույն ծիտ տրանսսեքսուալ պոռնիկ կար, երթևեկության նշանի ձողի վրա էլ ստրիպտիզ էր պարում, մեր ազգային ավանդական հայրերն էլ մեկ ու մեջ տանում իրեն շինում էին,
սաղ բավարարված էին կարծես թե։
Էս ֆոնի վրա Արամ MP3-ի կարծիքը լրիվ կինո յա, ինքը MP4 ա արդեն։
Si vis pacem, para bellum
boooooooom (27.03.2014), Sagittarius (28.03.2014), Ձայնալար (27.03.2014), Տրիբուն (28.03.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ