Համաձայն եմ, որ լրագրողուհին հիմար հարց ա տվել, հենք քո նշած պատճառներով։ Իսկ Արամն, ըստ իս, նորմալ ա արտահայտվել ու չափի մեջ։ Ընդ որում՝ կատակով ա ասել, ինչն, իհարկե, ոչ ոք հաշվի չի առնում։
Ես իր տեղը լինեի, ես էլ էի մոտավորապես նույն կերպ վարվելու։ Կամ կասեի՝ չեմ ուզում խոսել էդ թեմայով։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
boooooooom (27.03.2014)
Փաստորեն Արամը մեղադրվում է նրանում, որ հանուն եվրոտեսիլում լավ տեղ գրավելու կեղծավորություն չի արել, և արտահայտել է իր սուբյեկտիվ, անկեղծ կարծիքը?
Կոնչիտայի թրաշն ու կանացի հագուստը համատեղելի չէ ու մի զարմացեք, որ Արամը դրան "սովոր չի"։ Ոնց որ մեկը խոզի խորովածի վրա տորթի կրեմ քսի ու ուտի։ Նույն ձև չէր նայվի Վերկա Սերդյուչկան թրաշով ու Դիմա Բիլանը կրծկալով։ Ու էդ կապ չունի իրանց սեռական կողմնորոշման հետ։
Էլ ոնց կլիներ, խայտառակ եղանք, Եվրոպական թերթը չի հանդուժում Հայ երգչի կարծիքը։ Ես որ դրանից էդքան էլ չեմ հուզվում։ Ու թող որ մենք չհաղթենք ու հայտնվենք վերջին տեղում, ու թող մարդիկ անկեղծ լինեն։ Ձևական ժպիտ, ձևական կարծիք, ձևեր, ձևեր ձևեր…
Արամը չի մեղադրվում, ինքը դեբիլ ա… ո՞վ ա ասում համատեղելի չի… հեն ա համատեղել ա, որ դու չես հավանում, չի նշանակում որ համատեղելի չի, ժամանակին շատ բան չէին համատեղում, հիմա լավ էլ համատեղում են… իրերի անուններն էլ ոչ դու ոչ էլ Արամն ա որոշում որ հլա ասում եք "իրերն իրանց անուներով կոչենք"… եթե կոչենք ուրեմն Արամը դեբիլ հոմոֆոբ ա… իրա բերանով ա ասել…
Աթեիստ (27.03.2014)
John (28.03.2014)
Ախր ստեղ ու՞մ բառաբանին ա ընդհանրապես Կոնչիտան կամ Արամը: Խնդիրը մերոնց ծայրահեղ հիմար, անհանդուրժող ու կարծրատիպային մոտեցումն ա այլ մարդկանց նկատմամբ ու համարառությունը էտ մոտացման հիմարության աստիճանը տեսնելու մեջ: Ոչ մի «լիչնի նեպրիազն» չունեմ Արամի նկատմամբ, ընդհակառակը, համեմատության մեջ նույնիսկ որոշ չափով համակրում եմ իրան ու Գարիկին, ու որոշ չափով հասկանում եմ իրա դիրքորոշման «տրամաբանությունը», քանի որ ինձ համար հարազատ ու սիրված մարդկանցից շատ շատերը նույն ձև կարտահայտվեին նման իրավիճակում. բայց դա իրանց «տրամաբանությունը» պակաս անտրամաբանական չի սարքում: Բացատրեմ. ասում ա՝ ես էտ կայնքով չեմ ապրում: Ցավդ տանեմ, պարտադիր չի տրանսվեստիտ լինել, որ էնքան շնորհք ունենաս, քեզ բացարձակ անծանոթ մարդու հասցեին «ինքը էնքան չկա, որ ինձ հետ նույն բեմի վրա ելույթ ունենա» կարգի բան չասելու համար: Գումարած՝ Շինարարը արիական արուների շատ ճիշտ դասակարգում տվեց, ըստ էտ դասակարգման, եվրոպացիներից ոչ ոք Արամի կամ այլ հայ արու լավ տղու կյանքով չի ապրում, որովհետև իրանք բոլորը բոզ են, եթե իրենց մեկը ծեծի ու ֆիզիկական վնաս պատճառի, իրանք ոստիկանություն կդիմեմ: Համոզված եմ, որ Արամը նման պարագայում նույն կերպ չի վարվի: Էտ դեպքում, Արամ ջան, ինչ ես անում էտ բոզերի մեջ, քեզ ոչ-ոք չի ստիպում գնալ ու ելույթ ունենալ, մնա բարոյական երկրումդ: Կամ, Արամ ջան, դու ո՞վ ես միջին վիջակագրական եվրոպացու համար. ծուռը նստենք դուզը խոսանք, դու մի երկրի քաղաքացի՞ չես, որտեղ բարդակ ա տիրում, կաշառակերություն ա, ընտրություններ նորմալ չեն կազմակերվում, ով ու հասնի քցում ա, որի քաղաքացիները Եվրոպաների դռներն են ընկած վերոնշյալի պատճառով, որոնցից շատերը գողությամբ են զբաղված, բայց Եվրոպանները մեկ ա էլի հանդուրժում են... ապեր, դու էտ երկրի քաղաքացի ես, երկիրդ էլ բառդակ ա: Մոսկվայում էս ամեն ինչը երոսովդ են տալիս, որովհետև իրանք էլ քո ու քո հայրենակիցների մեծամասնության նման կարծրատիպերով ապրող հիմար շովունիստ են. բայց Եվրոպայում քեզ երեսով չեն տալիս չեն, թողում են քեզ ու մնացած խառխշտիկ երկրիներին իրանց հետ միասին նույն նույն բեմի վրա ելույթ ունենալ, չնայած որ ամեն տարի իրենց քաղաքականացված քվեարկություններով Եվրատեսիլը քաքմեջ են անում: Դե խելոք լռվի տեղդ էլի, ու ճոռոմ-ճոռոմ մի՛ խոսա:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 27.03.2014, 22:26:
Բում ջան, ախր դա ի՞նչ անկեղծություն ա, դա անտակտություն ա: Կներես, ենթադրենք ես ահռելի քիթ ունեմ, ու իրականում հատուկ եմ արել, դե իրականում գիտես, թե որքան նուրբ ու հայեցի է իմ քիթը, բայց ենթադրենք: Ու վաղը-մյուս օրը ես իմ մասնագիտությամբ ինչ-որ սեմինարի եմ, քննարկման, որտեղ ելույթ եմ ունենալու: Մեկ էլ "Առավոտում" կարդում եմ, որ կոլեգաներիցս մեկն ասում է, որ մի կերպ կզսպի իր փռթկոցը քիթս տեսնելով: Ես հասկանում եմ, որ իրար մեջ կարան խոսան, քննարկեն, բամբասեն, թե տնաշենի քիթն ինչ մեծ ա, դե հիմա, մարդկային էություն ա, բայց էդքա՞ն անկեղծ լինել, որ լրատվամիջոցների հետ կիսվեն իրենց անհանգստություններով, կներես, դա անտակտություն ա:
Գիտես, ընդհանրապես նույնիսկ այս թրաշի մասին հակակրանքը կարելի էր ավելի գեղեցիկ կերպով հայտնել՝ ոչ վիրավորական, օրինակ՝ կարծում եմ՝ առանց թրաշի նա շատ ավելի հաճելի կլիներՄի քիչ տարօրինակ կլիներ, որ Արամը անհանգստանում ա Կոնչիտայի ավելի հաճելի լինելով, բայց դե եթե էդ հարցն էդքան կարևոր էր իր համար, կարող էր էդպես ասել, իսկ ընդհանրապես, կարելի էր ասել, որ դա երգի մրցույթ ա, ոչ թե սեռի, արտաքինի, սանրվածքի ու հագուստի ու երգից դուրս որևէ հարց ինձ չի հետաքրքրում, տենց մի բան:
Իսկ իրականում, ես էնքան համոզված եմ, որ Արամ ՄՊ3-ը սկի հոմոֆոբ էլ չի, արտիստական միջավայրից ա էն մարդը, իր շրջապատում ավելի շատ գոմիկներ կան, ու նա ամեն օր նրանց հետ շփվում ա, համագործակցում՝ լավ իմանալով դա, գիտի՝ ով ինչ մարդ ա, շատերին շատ էլ հարգում ա, ուղղակի էշ-էշ, ասած իրան, լրագրողներին դուր գալու համար բան ա ասել ա, ու հիմա ստիպված ա լինելու սրանից հետո էլ էդ գիծը տանել առաջ:
Lanterfant (28.03.2014), Mephistopheles (27.03.2014), Ruby Rue (27.03.2014), Աթեիստ (27.03.2014), Ձայնալար (27.03.2014), Նաիրուհի (27.03.2014), Նարե91 (29.03.2014), Ռուֆուս (27.03.2014), Վիշապ (27.03.2014), Տրիբուն (28.03.2014)
Ասեմ… իրականում ինձ էլ դուր չի գալիս կոնչիտայի ոչ մի բանը, բայց դա իրա ինքնարտահայտման ձևն ա… առաջինը չի որ տենց բան ա արել…
Իրա սուբյեկտիվ ու անկեղծ կարծիքը վիրավորանք է ու անքաղաքավարություն։ Նույն կերպ կարող էր մեկ այլ ոչ տրանսֆեստիտ մասնակցի մասին արտահայտվել հակակրանքով ասենք դեմքի կլորության մասին։ Նույն դեբիլությունն ա։
Թրաշի ու կանացի հագուստի համատեղելի լինել չլինելը քեզ ի՞նչ ա տալիս կամ ի՞նչ չի տալիս։
Էդ դեպքում ես որոշում եմ, որ boooooooom մականունը հայեցի չի ու խայտառակում ա մեր ազգային արժանապատվությունը։ Կարամ նաև անկեղծ կարծիքս հայտնեմ… հազիվ թե քեզ դուր գա։
Կարելի է դեբիլ չլինել ու ընդունել մարդկանց այնպիսին` ինչպիսին իրենք կան ու չձգտել տեղին անտեղին գոռոզ կարծիքներ արտահայտել ու հայտնվել հիմար ու ծիծաղելի դրության մեջ։ Մանավանդ որ դրանից հայերս միայն վնաս ենք կրում հանդես գալով որպես անիմաստ տեղը անհանդուրժող ժողովուրդ։
Si vis pacem, para bellum
Արեք հայերով խոստովանենք, որ մեզ դզում են սեռական թեմաներով սկանդալները, վկան` մինչև հիմա բուռն քննարկված նման թեմաները։ Սաղս լատենտ իզվռաշեն ենք ։ՃՃՃՃ
Ու մենք ուրիշ պրոբլեմ չունենք, մեր երկրում ամեն ինչ լավ ա, իրա հունով գնում ա, ոչ մի քննարկելու բան չկա, այսինքն կարող ենք մեզ թույլ տալ մի քիչ զզվել տնասսսեքսուալներից։
Ժամանակին հիշում եմ, Կոմայգում մի հատ թույն ծիտ տրանսսեքսուալ պոռնիկ կար, երթևեկության նշանի ձողի վրա էլ ստրիպտիզ էր պարում, մեր ազգային ավանդական հայրերն էլ մեկ ու մեջ տանում իրեն շինում էին,
սաղ բավարարված էին կարծես թե։
Էս ֆոնի վրա Արամ MP3-ի կարծիքը լրիվ կինո յա, ինքը MP4 ա արդեն։
Si vis pacem, para bellum
boooooooom (27.03.2014), Sagittarius (28.03.2014), Ձայնալար (27.03.2014), Տրիբուն (28.03.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ