Ինչ ուզում եք ասեք՝ անիմաստ մրցույթ է:![]()
Ինչ ուզում եք ասեք՝ անիմաստ մրցույթ է:![]()
Բուքմեյքերները գլխավոր հավակնորդ համարում են Հայաստանին, երկրորդ և երրորդ տեղերում՝ Շվեդիային և Նորվեգիային:
Հիշեք, որ Շվեդիային ու Նորվեգիային ձայն չտաք, որպեսզի Հայաստանից բալ չգնա այդ մրցակից երկրներին:
Բարև Ձեզ
Կարդում ես տարբեր կայքերի գրառումները՝ Արամը հաղթել է ու եսիմ ինչեր... ուրիշ կերպ չէր կարող լինել... Մտնում ես ակումբ՝ տարբեր կարծիքներ:
Yellow Raven (22.03.2014)
Եվրատեսիլը ինքն իրենով մեծ բան չի, բայց էնտեղ հաղթելը Հայաստանի համար, իմ կարծիիքով, հեչ ձեռնտու չի: Ես հիշում եմ, երբ Ադրբեջանը հաղթեց, ինչ վիճակ էր: Երկիրը հայտնվեց Եվրոպայի ուշադրության եթե ոչ կենտրոնում, ապա գոնե անկյուններում, ու մարդիկ սկսեցին հետաքրքրվել՝ էս ինչ տեղ է, էս ուր ենք գնալու մյուս տարի: Մեծ Բրիտանիան Ադրբեջանի «իրական դեմքը» բացահայտող մի ֆիլմ նկարեց, ահագին ծանր դոզա էր: Ու ես երբ նայում էի ֆիլմը, մտածում էի՝ նույնն էլ Հայաստանի մասին կարող էր լինել ու կլինի, եթե Եվրատեսիլը էդ երկրում կազմակերպվի: Ու ընդհանրապես, էդ տարի ինչ ասես չխոսվեց Ադրբեջանի մասին. լավն էդ ամենի մեջ շատ քիչ էր: Հայաստանում սոցիալ-քաղաքական պատկերը շատ չի տարբերվում. նույնն էլ Հայաստանի դեպքում է լինելու:
Ինչ պիտի Եվրոպան տեսնի Հայաստանում: Ես հայ լինելով՝ լուրջ վախ ունեմ, որ էդ տեսածը մեզ ոչ մեկին պատիվ չի բերի:
Պատկերացրեք՝ մի քանի Կոնչիտաներ վեր կենան գան Հայաստան Եվրատեսիլի: Ինչքան անմակարդակ, անկիրթ մասսա կա պիտի որջերից դուրս գա: Աշխարհով մեկ խայտառակվելու լավ շանս կլինի:
Պետք չի մեզ էդ հաղթանակը: Թող գնան, մի քիչ իրենց ցույց տան, մեծ-մեծ խոսեն, երգեն, պարեն, հետ գան տուն: Ու էդպես մինչև մյուս տարի: Մենակ թե Եվրատեսիլը Հայաստան չբերեն:
boooooooom (22.03.2014), Lanterfant (22.03.2014), Norton (22.03.2014), Ruby Rue (22.03.2014), Sagittarius (22.03.2014), Վոլտերա (23.03.2014), Տրիբուն (23.03.2014)
Ինձ թվում ա՝ վատ cover չի: Դաժե կհամարձակվեմ ասել՝ Արամից լավ երգում :
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Smokie (22.03.2014)
Ռիփ, գուցե մի քիչ խտացված գույներով եմ ներկայացրել միասեռականության և Եվրատեսիլի միջև կապը Արևմտքում, բայց լրիվ կա: Գոնե Հոլանդիայում և Անգլիայում հաստատ շատ տարծված ընկալում է: Մի երկրորդ ծաղրական ասպեկտ էլ կա մեր մոտ՝ մտավորականները և միջին խավը սիրում են Եվրատեսիլը նայել ցածր խավի ճաշակի վրա ծիծաղելու, էլի որպես «մեղավոր հաճույք» (չգիտեմ ոնց թարգմանեմ «guilty pleasure» հասկացությունը հայերեն, բայց նկատի ունեմ օրինակ որ նայում ես Modern Talking-ի տեսահոլովակները, և ծիծաղդ համարյա չես կարող զսպել իրենց տիպիկ ութսունականների ոճից, բայց միևնույն պահին լրիվ շատ հաճելիորեն վայելում ես էդ ամենը):
Երևի այս երկրներում լուրջ չեն վերաբերվում Եվրատեսիլին քանի որ ինքները ահավոր վատն են, Հոլանդիան օրինակ արդեն քառասուն տարի է չի հաղթել, անցած տարիների ընթացքում մենք հազիվ թե եզրափակիչը հասնեինք:
Վերջին խմբագրող՝ Lanterfant: 23.03.2014, 20:40:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ