մարդը կատակով ա ասելբայց երևում ա' զգուշացրել են իրան, որ դուրս ա տվել Կոնչիտայի պահով, հիմա էլ կռուտիտ ա լինում, թե լրագրողներին ա զվարճացնում
![]()
մարդը կատակով ա ասելբայց երևում ա' զգուշացրել են իրան, որ դուրս ա տվել Կոնչիտայի պահով, հիմա էլ կռուտիտ ա լինում, թե լրագրողներին ա զվարճացնում
![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ժող, ես որ պատկերացնում եմ, եթե մեկը թարգմանի Արամի խոսքերն ագլերեն ու եվրոպացիները կարդան Արամի մտքերը, ինքը ոչ թե առաջին, այլ վերջին հորիզոնականում էլ չի հայտնվի:
Ինձ համար Արամի երգը նորմալ երգ է, բայց ինձ մոտ չեմ քաշել, ոչ էլ կքաշեմ: Վիտամին քլաբին էլ առանձնապես չեմ հետևում, մեկ-մեկ Յութուբով ինչ-որ բաներ նայում եմ, բայց գիտեմ, որ շատ մեծ լսարան ունեն, հենց դա ինձ մտածել էր տալիս, որ իրենք ինչ-որ հնարքներ պիտի իմանան մասսայի ուշադրությունը գրավելու համար: Ու երբ լսեցի երգը, ոնց որ հետաքրքրող, աձանձնահատուկ ոչ մի բան չտեսա: Բայց պարզվում է, որ սխալվել էի, լավ էլ կային: Ու հիմա ինքը ֆավորիտներից է: Բայց էս մարդը փոխարեն շարունակելու բռնած ուղին, էնպիսի բաներ է դուրս տալիս, որ իր կարող են իր առաջընթացը կտրուկ կասեցնել:
Հիմա մնում է վիճակը շտկելու պահը:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Մի վախեցիր ժողովուրդ ջան, ես թարգմանություն չեմ անի, բայց հետաքրքիր ա՝ ի՞նչ ա նշանակում, երբ Արամը ասում ա «ինձ դժվար կլինի, որովհետև ես այդ կյանքով չեմ ապրում»: Ուղղակի որևէ «կյանքով ապրել» արտահայտությունը չհասկացա.. ինչպիսի՞ կյանքի մասին ա խոսում:
Այ էս ա մրցույթը ։))
CactuSoul (22.03.2014)
Ասա նորմալ փիառշիկ վարձեք, նորմալ կռուտիտ մշակեք էլի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մեր երգը ամենալավն ա, հերիք ա բողոքեք, հայեր: Էնտեղ Դոմինգոն կամ Բոչելլին չեն մրցելու, որ խառնվել եք իրար:
Կոնչիտայի մասին ակումբից իմացա: Դուրս չեկավ: Ակումբի սև ցուցակում մեկին էլ ավելացրեք
:
Այն որ Արամը էդպես չպետք է արտահայտվեր, պարզ է, բայց լրագրողի հարցն էլ անգրագիտության, անտակտության դրսևորում էր: Այնպես որ առաջինը լրագրողին ա պետք մի լավ մշակել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
CactuSoul (22.03.2014)
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 22.03.2014, 00:18:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Lanterfant (22.03.2014)
Ես էլ էսկիմոսների կենսակերպով չեմ ապրում, դա ինձ խորթ է, բայց որ տարածքում էսկիմոս հայտնվի, դժվարությամբ, բայց կփորձեմ դիմանալ։
Իսկի կռուտիտ էլ չեղավ, ավելի խորացրեց իր ասածը, ունքը շինելու տեղը աչքն էլ հանեց։ Ի՞նչ է նշանակում՝ միգուցե և հայրը լավ տղա է եղել։ Արամ, լավ էլի![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Lanterfant (22.03.2014), Moonwalker (22.03.2014), Ruby Rue (22.03.2014), Smokie (22.03.2014), Աթեիստ (22.03.2014), Գալաթեա (22.03.2014), Ռուֆուս (22.03.2014), Տրիբուն (22.03.2014)
աչքիս ջոկել ա, թե վիտամին կլուբի հերթական թողարկումն են Եվրոպայում նկարում
Պետք ա դուրս տվածները թարգմանել, լսացնել կազմակերպիչներին ու որպես պատիժ սրանց ճամփեն մի 10 տարով փակել հայերի կողմից աստվածացվող էդ ախմախ, անիմաստ կոնկուրսում:
Մենակ հայն իրա դատարկ լոպազությամբ կարա մի տարի հետևը ճղի, որ գնա էդ բեմի վրա տռճիկ տա՝ ինչքան ուժ ունի վատ երգելով ու հետն էլ իրան թույլ տա իր մրցակցին ձեռ առնի:
Տրիբուն (22.03.2014)
Առաջ ինչ լավ էր, ֆեյսբուք-մեյսբուք չկար, մարդ էդքան ուժեղ չէր զգում, թե ինչ միջավայրում է ապրում կամ ապրել:
Հիմա կարդում եմ, շոկի մեջ եմ: Էլի ունեցեք ձեր կարծիքն ու տեսակետը, բայց դա արտահայտելու ձև կա: Էս մարդկանց գրածից մենակ էն ես հասկանում, որ տգետ են՝ բառիս ամենալայն իմաստով: Մենք հա՜յ ենք (ոնց որ մարդ հպարտանա, որ չորեքշաբթի օրն է ծնվել), մենք քրիստոնյա՜ ենք (նախ էդքան էլ համոզված չեմ, հետո էլ դա ի՞նչ է նշանակում ի վերջո) ու նման անհասկանալի բարբաջանք՝ համեմված ամեն տեսակի վիրավորանքներով: Ու դա սովորաբար սարսափելի տրանսլիտով գրված:
Էդ մարդիկ բան չգիտեն ընդհանրապես: Ոչ իրենց մասին, ոչ աշխարհի: Նրանք աչքը բացել են, իրենց չգիտեմ ով համոզել է, որ հայ լինելը աստծո տված գերագույն պարգևն է, ու իրենք էնքան վերադիր են, որ էլ ուրիշ բան իրենց պետք էլ չի իմանալ. էդ մի բացարձակ կատեգորիան կրելը լրիվ հերիք է ամենայն ճշմարտության հասնելու համար:
Սարսափելի բան է ախր: Տգիտություն առանց սահմանների:
Դու լավ դիվանագետ ես դառնալու, Աստղո ջան
Բայց մեր հերոսը իրականում արդեն յոթերորդ երկնքում ա, իրան լրիվ Մայքլ Ջեքսոն լավ իմացիր վիաճակում ա պատկերացնում, լավ տղայա, հոբարի արևին մենակ ճիշտ կյանքով ա ապրում, բոլորի ուշադրության կենտրոնում ա, աստղ ա, ու արդեն կարա վերջնական կարծիք հայտնի թե ով ով ա էս աշխարհում:
Աթեիստ (22.03.2014)
Աթեիստ (22.03.2014)
Տրիբուն ջան, որ անկեղծ ասեմ, ընդհանրապես չեմ հետևում էս անիմաստ մրցույթին: Նախկինում միայն եզրափակիչներն էի դիտում, հիմա դա էլ չեմ դիտում: Բայց չեմ էլ հասկանում հայերին, որ կյանքի-մահվան հարց են սարքում` երգը լավը չէր, մեզ սազական չէր, զուռնա չկար, ժյուրին ծախած էր... սա իմ համար քաղաքական շոու է, ընդ որում Ուկրաինայի երգն էի ուզում լսել, որ տեսնեմ` հաղթելու գոնե 1% շանս ունի՞, որովհետև կասկածում եմ, որ Ուկրաինային կնվիրեն հաղթանակը: Բայց նույնիսկ դա եմ ալարում, որովհետև այս մրցույթի երգերից հազվադեպ երգեր կան, որ մեկից ավելի անգամ կարողանում եմ լսել: Հայաստանի շանսերն են ամենամեծը, բայց մտածում եմ` ինչի պետք ա մեզ ձայն տան. գուցե իրենց "տիրույթում" պահելու՞
Միգուցե մեծամտացել ա, անձամբ չեմ ճանաչում, որ ասեմ` հնարավոր չի: Բայց մեր լրագրողների անգրագիտությունը ես վաղուց եմ նկատել, ընդ որում նաև Ղրիմի հետ կապված: Այնքան անտակտ հարցեր են տալիս... ու դա կապ չունի խոսքի ազատության հետ: Նույնը այս դեպքում: Արամը լրագրողին պետք է ուղղակի ասեր, որ անհարմար է նման հարցի պատասխանել, սուբյեկտիվ ընկալման հարց է: Բայց Նաիրուհու արձագանքից հասկացա, որ դեռ ավելի խորացրել է: Ուֆ եսիմ է:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հենո ջան, քանի որ դու ազգագրագետ ես, փորձեմ մի քիչ մանրամասն ներկայացնել: Ուրեմն,ավանդական հայկական գողական ռոմանտիկայով ապրող մանկապատանեկան և, ցավոք, նաև, փաստորեն, ավելի հասուն միջավայրում կյանքի չորս տիպի դրսևորում կա, որոնք վերաբերվում են տղաներին, արական սեռը կրողներին, տղայական չորս հիմնական ենթամշակույթ կամ, կուզես, չորս գենդեր՝ գողական*, բոզական***, գ7ական**** և ուղղակի լավ տղայի******, որը հարգում է գողականին, բայց չի հարգում բոզականին ու ձեռքով չի բարևում ու սեղան չի նստում գ7ականի հետ (նու իհարկե այնտեղ կան նաև տարատեսակ ֆուֆլոներ*******, չմոներ******** և այլն, որոնք, սակայն, նույնքան նշանակալի չեն, որքան վերոհիշյալ չորսը): Գուցե հիմա շատ բան փոխվել է, բայց իմ մանկության հուշերից իրավիճակի այս ձևակերպումը հիշեցի: Ամենայն հավանականությամբ, Արամը, որ կոչի ՄՊ3, նկատի է ունեցել, որ ինքը չի ապրում գ7-ական կյանքով, որով ապրողի մարմնավորումը, ըստ նույն ամենայն հավանականության, նա համարում է տվյալ մորուսավոր երգչուհուն: Գուցե մի քիչ սխալ եմ հիշում, բայց իմ հիշելով տենց էր մեր փոքր ժամանակ:
*գողական- չի աշխատում, չի ամուսանում, կարմիր շոր չի հագնում, լավ տղերքը որ չեն կարողանում ինչ-որ հարց լուծել, իրան են աբռաշատ լինում**
**աբռաշատ լինել- դիմել
***բոզ- ոստիկանություն դիմող մարդ, ոստիկանությունում իրականությունը պատմող մարդ, մատնիչ (պարտադիր չէ, որ լինի սևաչյա)
****գ7- արական սեռի հետ սեռական հարաբերություններում սեփական հետույքը կանացի սեռական օրգանի տեղ ծառայեցնող մարդ*****
*****սեռական հարաբերություններում այլոց հետույքից՝ որպես կանացի սեռական օրգան, օգտվողները գ7 չեն, և կարող են վերոնշյալ ենթամշակույթներից յուրաքանչյուրին էլ պատկանել
******ուղղակի լավ տղա- բացատրությունը տրվել է անմիջապես արտահայտությունից հետո
*******ֆուֆլո- գրազ կամ ղումար տանուլ տրված մարդ, ով չի կարողանում պայմանավորված ժամանակին մարել պարտքը
********չմո- ըստ էության վերոնշյալ ենթամշակույթներից որևէ մեկի մեջ չի մտնում, ոչ բոզ ա, ոչ գ7 ա, ոչ ֆուֆլո ա, ուղղակի չդզող դեմք
մանր-մունր անճշտությունների համար ներողություն եմ խնդրում
Arpine (23.03.2014), Lanterfant (22.03.2014), Lev (09.05.2014), Moonwalker (22.03.2014), Rammstein (22.03.2014), Ruby Rue (22.03.2014), Sagittarius (22.03.2014), Skeptic (22.03.2014), Smokie (22.03.2014), Yellow Raven (22.03.2014), _Հրաչ_ (22.03.2014), Աթեիստ (22.03.2014), մարդագայլուկ (22.03.2014), Յոհաննես (22.03.2014), Նաիրուհի (22.03.2014), Ռուֆուս (22.03.2014), Վահե-91 (22.03.2014), Վիշապ (23.08.2017), Տրիբուն (22.03.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ