Lanterfant-ի խոսքերից
Ռիփ, գուցե մի քիչ խտացված գույներով եմ ներկայացրել միասեռականության և Եվրատեսիլի միջև կապը Արևմտքում, բայց լրիվ կա: Գոնե Հոլանդիայում և Անգլիայում հաստատ շատ տարծված ընկալում է: Մի երկրորդ ծաղրական ասպեկտ էլ կա մեր մոտ՝ մտավորականները և միջին խավը սիրում են Եվրատեսիլը նայել ցածր խավի ճաշակի վրա ծիծաղելու, էլի որպես «մեղավոր հաճույք» (չգիտեմ ոնց թարգմանեմ «guilty pleasure» հասկացությունը հայերեն, բայց նկատի ունեմ օրինակ որ նայում ես Modern Talking-ի տեսահոլովակները, և ծիծաղդ համարյա չես կարող զսպել իրենց տիպիկ ութսունականների ոճից, բայց միևնույն պահին լրիվ շատ հաճելիորեն վայելում ես էդ ամենը):
Երևի այս երկրներում լուրջ չեն վերաբերվում Եվրատեսիլին քանի որ ինքները ահավոր վատն են, Հոլանդիան օրինակ արդեն քառասուն տարի է չի հաղթել, անցած տարիների ընթացքում մենք հազիվ թե եզրափակիչը հասնեինք:
Էջանիշներ