Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Կներեք թեման նորից ակտիվացնելու համար, բայց աչքիս սա դեռ շա՜տ երկար ա ջուր քաշելու:
Մենք բոլորս տեսանք Ինգա-Անուշների լացակումած ներողությունները, ասեցինք՝ ըհը, մարդիկ զղջացել են իրենց ասածի համար, ապրեն իրանք, ոնց որ մի քիչ առաջընթաց կա և այլն...
Բայց Իրավունք թերթին սև ցուցակի ֆեյսբուքցիների մի մասը հերքում պահանջող նամակ են ուղարկել, ստացել էսպիսի պատասխան: Ու ոչ ավել-ոչ պակաս, էս հոդվածն Անուշ Արշակյանը շեյրել ա ֆեյսբուքում... փաստորեն, ասուլիսի ժամանակ ինքը լացակումած էր գեյ պրոպագանդայից, ոչ թե զղջումից:
Բյուր, իսկ հերքումը ո՞նց էին պատկերացնում: Մի քիչ շատ հեղհեղուկ բան ա էդ հերքում կոչվածը ու հաճախ կարա վատ դրության մեջ դնի հենց նույն մարդկանց: Ասենք գեյ քարոզիչնե՞ր, ի՞նչ ա ասել, ազգադավնե՞ր: Հիմա էլ պիտի գրեր՝ էս-էս մարդիկ գեյ քարոզիչներ ու ազգադավներ չե՞ն: Էն որ ասում ա՝ քաղաքապետարանում բոլորը կաշառակերներ են, հերքում են պահանջում, գրում են՝ քաղաքապետարանում բոլորը կաշառակերներ չեն, է հետո՞: Ստեղ շատ-շատ ներողություն պահանջեք: