Աթեիստ (19.03.2014)
Ռըսները լափ էլ մասնակցում են: Էս էլ երգը՝
Tolmachevy Sisters- Shine
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ինձ շատ է տանջում մի հարց (հա, ես հասկանում եմ, որ սույն երևույթը՝ Կոնչիտա կոչեցյալ, մահացու վտանգ է հայ գենի ու մեր ազգային արժեքների համար, ու որ բոլորիս երեխաները տրանսվիստիտ են դառնալու նրա ելույթից հետո, իսկ Արամն ինքը «փչանալու» է նրա հետ նույն բեմում կանգնելու համար, բայց ամեն դեպքում). մրցույթի մասնակիցն իրավունք ունի՞ նման կերպ արտահայտվել մեկ այլ մասնակցի մասին։ Սա որևէ դրույթով, կետով, ուրիշ եսիմինչով չի՞ դատապարտվում արդյոք։ Հայտարարությունը չի արված Արամի խոհանոցում՝ ընկերների ներկայությամբ. սա պաշտոնական մամուլի ասուլիս է։Արամ MP 3-ն` հաղթանակի, խաղադրույքների և Կոնչիտա Վուրստի մասին. ՖՈՏՈՇԱՐՔ
Լուսանկարը՝eMedia.am
«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Արամ-MP 3-ն այսօր ասուլիսում վստահեցրեց, որ գնալու է Դանիա` հաղթելու ցանկությամբ, սակայն միանշանակ տրամադրված չէ հաղթանակի:
«Որքան բարձր տեղ գրավեմ, այնքան ավելի լավ: Գիտեք, որ շատերը գնում են «Եվրատեսիլ» միայն ու միայն հաղթելու համար ու մշտապես անհաջողության են մատնվում: Ես գնալու եմ բարձր տրամադրությամբ` լավագույնս ներկայացնելու մեր երկիրը»,- ասաց երգիչը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպիսին է նրա մոտեցումը Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստի նկատմամբ: Արամը ժպիտով խոստովանեց, որ դժվար է լինելու:
«Նոր հասկացա, որ այդուհանդերձ նրա հետ նույն բեմում ենք գտնվելու, քանի որ «Եվրատեսիլի» շրջանակներում բոլոր մասնակիցներով պետք է համատեղ մեկ երգ կատարենք: Իսկ ընդհանրապես, եթե ուզում եք իմանալ իմ մոտեցումը, ապա «կոմայգու» մոտով անցնելիս ես արագացնում եմ իմ մեքենայի ընթացքը. այս դեպքում պետք է մի կերպ համակերպվել»,- ասաց Արամը:
eMedia.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք երգիչը պատրաստվում է ինքն իր վրա խաղադրույք կատարել` հաշվի առնելով այն, որ բուքմեյքերները կանխատեսում են նրա հաղթանակը, երգիչը պատասխանեց, որ ոչ.
«Կյանքում մեկ անգամ եմ խաղադրույք կատարել Հունաստան-Ֆրանսիա ֆուտբոլային խաղի ժամանակ, դրել եմ 10 հազար դրամ և հաղթել: Դրանից հետո որոշեցի, որ այլևս խաղադրույք չեմ կատարի»:
«Եվրատեսիլի» Հայաստանի կազմկոմիտեն արդեն ունի ծրագիր, որի շրջանակներում Արամը կներկայացնի Հայաստանի երգը Ամստերդամում, ապա Մոսկվայում անցկացվելիք Armenian Music Awards-ում, իսկ հետո` Անգլիայում:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Nihil (20.03.2014), Sagittarius (21.03.2014), Աթեիստ (21.03.2014), Ձայնալար (20.03.2014)
Աթեիստ (21.03.2014)
Եթե էս նորությունը հասնի Եվրոպա, տույժերի դժվար թե ենթարկվի բայց արևմտյան Եվրոպայի ձայների վրա կարա հանգիստ խաչ քաշի ու հույսը դնի արևելաեվրոպական ու պոստ-սովետական հոմոֆոբ մասսայի վրա:
Ֆայմի առկայությունը թե իր մոտ, թե էդ հոդվածը գրած լրագրողի մոտ հավասար է զրոյի:
Կոնչիտայից խիստ նեղված հոմոֆոբ մասսան կարո՞ղ է մորուքից բացի որևէ ուրիշ տարբերություն նշել Կոնչիտայի ու ավանդապաշտ Ուկրաինան ներկայացրած Վերկա Սերդյուչկայի միջև: Կոնչիտան գոնե երգել գիտի:
I may be paranoid but no android!
Nihil (20.03.2014), Yellow Raven (21.03.2014), Աթեիստ (21.03.2014), Դավիթ (21.03.2014), Նարե91 (20.03.2014)
Կարար ուղղակի ասեր, որ հարմար չի գտնում դրա մասին խոսել: Հեսա կաղավաղեն, մի քանի բան էլ վրան կավելացնեն ու մի տհաճ իրավիճակ կստեղծվի:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Աթեիստ (21.03.2014)
Էսօր մի քանի հոգի համարյա ինձ սպանեցին, ինչ է թե ասացի, որ Արամի երգը չեմ հավանում:
Սկզբում շատ ուրախացա, երբ իմացա, որ Արամն է ներկայացնելու մեր երկիրը, բայց հիասթափվեցի, երբ երգը լսեցի: Չգիտեմ, էդքան էլ մեծ հույսեր չունեմ, թե...
impression (21.03.2014), Աթեիստ (21.03.2014), Ռուֆուս (21.03.2014)
Կոնչիտայի երգն ի դեպ շատ լավն ա, ոնց որ Ջեյմս Բոնդի երգերից լինի:
I may be paranoid but no android!
impression (21.03.2014), Նարե91 (21.03.2014)
Էս ակումբն էս էս ինչ գրոհել ա գրոհել ֆեյսբուքյան ասուլիսը
Ես մտածում էի, որ Արամը խելք ունի, բայց դուբ դուբոմ։
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Տրիբուն (21.03.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ