
Աթեիստ (07.05.2014)

Լավն ա.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուղղակի մի հատ հայկական կարծրատիպ կա, որը մեր ժողովրդի մեջից դուրս չի գալիս, չգիտեմ ինչի հետևանքովա, բայց՝
1․ Նախ մեզ դզումա, որ մենք պարտված, ցեղասպանված, տառապած ու տանջված ազգ ենք ու դա նույնիսկ ազգային հպարտության պես մի բան ա նայվում, ցանկացած հայ աշխարհում հային ներկայացնումա առաջին հերթին ցեղասպանության պրիզմայով
2․Չնայած էսքանին հայերս ունենք ազգային հպարտության զգացողություն՝ էդ հպարտությունը էլի դրսևորվումա՝ թուրքերին, ազերիներին, եվրոգոմիկ պատգամավորներին ու արևմտյան երկակի ստանդարտների քլնգման ու հայերի դեմ համաշխարհային դավադրություններ փնտրելու փորձերով (դա ավելի մեծ կարևորություն է տալիս մեզ)
3․ Ու հենց էտ ազգային հպարտությունը թույլ չի տալի մեզ եվրատեսիլի հետևը դավադրություն փնտրելու, ճանաչում խնդրելու ու լացելու տեղը, նայենք մեզ՝ գնահատենք որտեղ ենք իրականում ներկա պահին էս գլոբուսի վրա ու ուր ենք գնում, ոչ թե ինչ էինք, ինչ եղանք ու խի ուրիշները մեր դժբախտության վրա չեն լացում
Հ․Գ․ Շատ եմ քաղաքական գրել, ուղղակի էս երաժշտական մրցույթա, իրան նայեք որպես երաժշտական մրցույթ՝ ոչ թե դավադրություն ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կամ հայերից մաքսայինի համար պատժելու, կամ տնտեսական վնաս հայերին հասցնելու փորձ՝ հավատացեք համաշխարահային մասշտաբով ավելի կարևոր գործեր կան, քան հայերի նկատմամբ դպրոցական երեխու նման չարաճճիություն անելը։
Վերջին խմբագրող՝ Norton: 07.05.2014, 21:57:
Hayk Avetisyan (08.05.2014), մարիօ (07.05.2014), Տրիբուն (08.05.2014)
Կարծում եմ, որ այս մրցույթում ձայների քանակը մեծամասամբ ձևավորվում է`
1.Ձայներից, որոնց ստացումը պայմանավորված է մասնակից երկրների աշխարհագրական դիրքով և երկրների միջև ինչ ինչ կապերով: Այսինքն սպասի մենք վրացիքին տանք, լատիշները` լիտվացիքին, կիպրոսցիք` հույներին և այսպես շարունակ: Ամեն տարի էլ դրանում համոզվում ենք ու ոչ միայն ԱՊՀ երկրների, նաև շատ այլ եվրոպական երկրների օրինակով:
2.Տվյալ երկրում քո ազգակիցների քանակությունից ու բնականաբար նրանց ձայներից /Մեր Արամնա, մեր ախպերնա, մեր միսն ու արուննա/:
3.ՊՌ-ի արդյունքում ստացված ձայներից:
4.Եթե երգը հաջող է, լավ երգ է, երաժտասեր /անկախ սեռից, տարիքից, կրոնական, սեռական ու ռասսայի պատկանելիությունից/ հասարակության մի ստվար զանգվածի ձայներից:
5.ժյուրիի ձայներից:

Նորտ, լավ էլի, հասկանում եմ, որ ասածներդ ինձ ես ուղղել, բայց ախր ես հեչ տենց չեմ մտածում:
Հակառակը՝ մենք ապուշ պետություն ենք, որի հետ ավելի ուժեղները ոնց ուզում, խաղում են: Ու ընդհանրապես, էս Եվրատեսիլը Եվրոպայի չարաճճի խաղերի տեղն ա, հավեսով կայֆեր են բռնում դրա վրա, հետո էլ պոպկոռնը ձեռներին նայում են, թե ոնց այսպես կոչված արևելյան Եվրոպայի էսինչ երկրում սաղ խառնեցին իրար:
Եվրոպան իհարկե թքած ունեի ցեղասպանության ու մնացած թեմաների վրա, բայց Եվրոպան թքած չունի ինքը իրա իմիջի վրա, ու էդ ցեղասպանությունն իրա իմիջի վրա ազդում ա: Դրա համար, ի դեպ, շատ եվրոպական պետություններ ճանաչել են արդեն, բայց մի մասն էլ չի ճանաչում ու դա էլի իմիջի վրա ազդում ա: Էն ա, նույն Դանիան վերջերս էլի նենց ճանաչելու թիթիզ ձևէր արեց հանուն իմիջի, բայց թուրքերից վախենալով տենց բան չի անի:
Նաիրուհի (08.05.2014)
I may be paranoid but no android!
նայեցի ելույթը, ոնց որ Արամ mp3 չլիներ, այլ Արամ amr
Վահե-91 (08.05.2014)

Ռուֆ, բայց լեհերը կարող ա թքած ունեն մրցույթի վրա: Թե չէ Հայաստանի տուֆտա երգերի տասնյակում միշտ լինելն ինչո՞վ ես բացատրում ու ինչո՞վ ես բացատրում ավելի հետ ընկնելը, երբ ժյուրի ներմուծվեց:
Բայց իհարկե կարևոր ա նայել ամեն երկրում հայերի քանակին ու զբաղմունքին: Օրինակ ՄԹ-ն, չնայած էնտեղի մեծ թվով հայերին, գրեթե երբեք Հայաստանին միավոր չի տվել, որովհետև էնտեղի հայերն ավելի ինտեգրված ու իրենց գործին են նայում, մինչդեռ, օրինակ, Շվեդիան հաճախ ա Հայաստանին բարձր միավորներ տալիս, չնայած էնտեղ հայերը քիչ են: Ուղղակի էնտեղ ջահելներ շատ կան, որոնք ինչ-որ առումով ակտիվ են ու կարողանում են եղանակ ստեղծել:

Մեֆ, հեռու մի գնա: Բա որ Հայաստանը Ռուսաստանին ա միշտ տալիս 12-ը: Կարծում եմ, Եվրատեսիլում քվեարկության պատկերի վրա հետևյալ գործոններն են ազդում.
1. Տվյալ երկրում ազգային փոքրամասնությունները
2. Ազգային փոքրամասնությունների ակտիվությունը
3. Տվյալ երկրի հարաբերությունները մյուս երկրի հետ
4. Տվյալ երկրի մշակույթի նմանությունը մյուսի հետ (այ էստեղ ա Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ ծագում, որովհետև ըստ երրորդ կետի, պիտի իրար ձայն չտան, իսկ ըստ չորրորդի պետք ա տան)
5. Տվյալ երկրի հետ սահմանակից լինել/չլինելը (թե՛ սահմանից քվեարկելը կա, թե՛ ենթադրում ա, որ անընդհատ գնում-գալիս են, օրինակ՝ Կոպենհագենում աշխատող լիքը մարդիկ Շվեդիայում են ապրում)
6. Թե ինչքանով ա էդ երկիրը տարվա ընթացքում լուրերում եղել (Եվրատեսիլի հետ կապված և չկապված)
7. Երգի որակական զանազան հատկանիշներ (երգն ինքը, կատարողի արտաքինը և այլն)
Կարծում եմ՝ առաջին վեց կետերը երկրի համար ապահովում են որոշակի դիրք տասնյակում, բայց յոթերորդ կետի առկայության դեպքում նոր երգը հաղթում ա:
Նրանով, որ վերջին 2 տարիներին տուֆտա երգեր էինք ուղարկել, եթե նույնիսկ Հրանուշը ամբողջ սփյուռքահայության ոտերը լվար, ջուրը խմեր Էմմիին մի ձայն չէին տա: Իսկ նախորդ երգերը՝ հատկապես Ռիվասինն ու Սիրուշոյինը ինչքան էլ որ մեր ճաշակով չլիներ, իսկը ստանդարտ Եվրատեսիլյան ցկցկ երգեր էին: Ես չեմ ասում, որ սփյուռքի գործոնը չկա, ընդամենը ասում եմ, որ չափազանցեցնում ենք: Օրինակ 80 միլիոնանոց Գերմանիայում, որը կարծեմ մի երկու անգամ մեզ 10-12 ա տվել, հայերն էնքան փոքր թիվ են կազմում, որ դժվար իրենց տված ձայները ինչ-որ բան փոխեին: Ես ավելի շատ հակված եմ էն կարծիքին, որ ավելի շատ Հայաստանի երգերն են հավանել, կամ բարեդրացիական հիմունքներից ելնելով են Հայաստանի օգտին քվեարկել: Մեկ մեկ էնպիսի երկրներից ենք բարձր միավորներ ստացել, որտեղ մի տասը հատ հայ հազիվ գտնես:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ