Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Դե եթե կարծում ես որ էս տիպի, ոճի քննարկմամբ հասարակությանը փոխեցինք, ուրեմն լավ ա:
Ուրիշ հարց, որ ես վստահ եմ, որ ոչ մի բան չփոխեցինք:
Ընդամենը իրար վիրավորեցինք, իրար նվաստցրինք, անցավ գնաց:

Արեցինք նույնը, ինչ Արամը: Ուղղակի Արամը կպավ մարդու սեռական կողմնորոշմանը ու ընտրած ապրելակերպին, մենք կպանք Արամի սեռական կողմնորոշումների մասին կարծիքին ու ընտրած ապրելակերպին:
Չուկ, դու որ մի բանից դժգոհ ես, դուրս ես գալիս ցույցի, չէ՞, խոսում ես դրա դեմ, քո դժգոհությունը արտահայտում:
Ինչի պիտի հիմա չխոսվի:
Եթե աչք փակես, չի անցնելու:
Հիմա չի փոխվի, վաղը կփոխվի: Գոնե աճող սերունդը կտեսնի, որ էն մյուս կողմն էլ կա, ուրիշ տեսակետ էլ կա, որը հնարավոր է, ավելի հիմնավոր է:
Լռելը ճանապարհ չի: