Ակումբցիներ ջան,
ուրախությամբ ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ իմ «Մեր միջի գազանը. բանակային օրագիր» գիրքը վերջապես որոշեցի հրատարակել, այն արդեն տպարանում: Ձեզնից շատերն անշուշտ ծանոթ են գրքի գործերի մեծ մասին՝ ակումբի «Չուկչստան» բաժնից: Իհարկե դրանք հետո որոշակիորեն խմբագրվել ու սրբագրվել են:
Գրքի համար քիչ առաջ ֆեյսբուքում էջ ստեղծեցի՝ https://www.facebook.com/banakayinoragir
Շնորհակալ կլինեմ, եթե լայքեք այդ էջը ու օգնեք տարածման հարցում:
Գրքի հետ կապված հետագա նորությունները կլինեն ինչպես այդ էջում, այնպես էլ կփորձեմ այստեղ տեղեկացնել:
Էջանիշներ