Էս թեմայում առաջարկում եմ խոսել երևույթի մասին՝ տարբեր կողմերից: Մասնավորապես ինձ հետաքրքրում ա՝ հաճախ հանդիպո՞ղ երևույթ ա, թե՞ չէ, առաջացո՞ղ երևույթ ա, թե՞ մարդիկ տենց ծնվում են:
Կինոյի մասին էս թեմայում չխոսե՛լ:
Էս թեմայում առաջարկում եմ խոսել երևույթի մասին՝ տարբեր կողմերից: Մասնավորապես ինձ հետաքրքրում ա՝ հաճախ հանդիպո՞ղ երևույթ ա, թե՞ չէ, առաջացո՞ղ երևույթ ա, թե՞ մարդիկ տենց ծնվում են:
Կինոյի մասին էս թեմայում չխոսե՛լ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եզակի հանդիպող երևույթ է:Էդպես ծնվում են,բայց էդ երևույթը դրսևորելու համար պետք են հատուկ պայմաններ:
Chuk (08.03.2014)
որպես երևույթից ու համանուն ֆիլմից մեղմ ասած անտեղյակ մարդ, կխնդրեի մանրամասնել, թե ի՞նչ երևույթ է էս նիմֆոմանիան, հետո անցնել քննարկելուն: Ինձ ճիշտ հասկացեք. կարող եմ գուգլել-գտնել, բայց հայերենով, Ակումբում որ գրված լինի, ինչպես ասում են «կշահենք մենք, կշահի պետությունը»
http://www.sexology.am/index.php?opt...mid=21&lang=amՆիմֆոմանիա (գերբարձր սեքսուալ ցանկություն )
Այս անվանումը, գտնում են, որ կիրառել է Պլատոնը: Բանն այն է, որ հիստերիա (կատաղություն) տերմինը առաջացել է հունարեն histera (արգանդ) բառից: Պլատոնի կարծիքով արգանդը մի «գազան» է, որին տրված է մանկածնման պահանջը և եթե երկար ժամանակ այն չի սաղմնավորվում, կնոջը բերում է կատաղության վիճակի:
Իրականում բժշկագիտության մեջ չկա այդպիսի դիագնոզ, այդ անվանման տակ հասկանում են նիմֆոմանիան:
Նիմֆոմանիան կանանց պաթոլոգիկ բարձրացած սեռական մղումն է, որը դրսևորվում է տարբեր անձանց հետ սեռական մերձեցման անզուսպ ձգտմամբ: Վիճակագրությունը փաստում է, որ այն հանդիպում է ոչ հաճախ՝ 2500 կնոջից մեկի մոտ, և առավել շատ արձանագրվում է տաք կլիմայական գոտիներում: Այս սինդրոմը բնորոշվում է սեքսուալ կոնտակտների մշտական պահանջով, որը բերում է չկառավարվող վարքի. սեքսուալ մղումը ուղղված է ցանկացած մարդու՝ անկախ տարիքից, արտաքինից և նույնիսկ սեռից: Անկանոն սեռական հարաբերությունները տարբեր զուգընկերների հետ համարվում է այն առանձնահատկությունը, որով նիմֆոմանիայով տառապող կինը տարբերվում է բարձր սեռական ցանկություն ունեցող կնոջից, վերջինս կարողանում է կառավարել իր սեքսուալ վարքը և ընտրում է որոշակի զուգընկեր:
Շատ և հաճախ...-ահա տղամարդկանց մեծամասնության երազանքը: Նրանք պատրաստ են ամբողջ կյանքում փնտրել այնպիսի կնոջ, որը կկիսի իրենց այդ ցանկությունը: Բայց նիմֆոման կինը տառապում է իր այդ վիճակից, քանի որ անվերջանալի սեքսը չի բերում նրան փսիխոսեքսուալ բավարարություն, բազմակի օրգազմները չեն պարպում ներքին պարադոքսալ էներգիան:
Մասնագետները առանձնացնում են այդ ֆենոմենի առաջացման մի քանի պատճառ. այդպիսի վարքը բնորոշ է կանանց, որոնք ունենեն տարբեր հոգեկան անոմալիաներ, օրինակ՝ մանիակալ փսիխոզ, հնարավոր է նաև ձվարանների և հիպոֆիզի ուռուցքներ: Նորագոյացությունների զարգացման ժամանակ կնոջ մոտ սկսում է սրվել մշտական սեռական բարձր ցանկություն: Այդպիսի վիճակի կարող են հասցնել նաև հորմոնալ կտրուկ փոփոխությունները, որոշ դեղեր և նույնիսկ հղիությունը: Այդ իմաստով վտանգավոր է նաև կիպ/խիստ ընդգրկող/ հագուստը: Դա է պատճառը հավանաբար, որ կանայք միջին դարերում համարվել են խիստ տարված սեքսուալ ակտիվությամբ. ընդգրկող կորսետը խթանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Նիմֆոմանիայի պատճառ կարող են հանդիսանալ նաև անլիարժեքության կոմպլեքսը, սեփական գրավչության նկատմամբ անվստահությունը
Բժիշկները ոչ արտահայտված դեպքերում խորհուրդ են տալիս պացիենտին ցրել մտքերը սեքսի մասին, լցնել, հագեցնել ամբողջ օրվա ժամանակահատվածը տարբեր առաջադրանքներով, ֆիզիկական վարժություններով, ուղղել սեռական էներգիան այլ ուղղությամբ՝ ժամանակ չթողնելով կպչուն մտքերի համար: Անհրաժեշտ է խուսափել սեքսուալ ցանկությունը գրգռող սննդատեսակներից՝ ծովամթերք, պանիր, շոկոլադ, հունական ընկույզ և այլն: Բարդացած դեպքերում իրականացվում է համապատասխան դեղորայքային թերապիա:
Երբ կինը մշտական սեռական ցանկություններ է ունենում և այս սեռական ցանկությունները որևէ սահմանափակումներ չունեն. սեռ,կուսակցություն,ռասսա,տարիք,կրոն,ազգ![]()
Ժող, ես գիտեմ, որ նման երևույթ միայն կանաց մոտ չի, տղամարդկանց մոտ էլ է նկատվում: Չեմ հասկանում, տերմինը միայն կանա՞նց է վերաբերում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ոչ միայն կանանց մոտ: Տղամարդկանց դեպքում այն կոչվում է սատիրիազիս
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
"Shame" կինոն նայեք, էնտեղ էլ տղամարդն է նույն վիճակում:
Կարող է անունը տղամարդկանց դեպքում ուրիշ է, չգիտեմ, բայց երևույթը երկու սեռի մոտ էլ լինում է:
Նոր նայեցի, նիմֆոմանիայի մասին հոդվածը վիքիյում հղվում ա Hypersexuality հոդվածին (http://en.wikipedia.org/wiki/Nymphomaniac), որտեղ կանանց հիպերսեքսուալությունը կարծես նիմֆոմանիա է անվանվում (nymphomania), իսկ տղամարդկանցը՝ սատիրիազիս (satyriasis):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (11.03.2014)
Նրանց, ում որ առաջ ասում էին բոզ, հիմա ասում են նիմֆոմանուհի![]()
I may be paranoid but no android!
Արամ (09.03.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ