Էս երևույթը ահավոր չեմ սիրում: Երբ դպրոցում էի, կոմպլեքսների մի շարան ունեի, որոնք ինձ ներսից ուտում էին: Դրանցից մեկն էլ հենց սա էր: Զուտ կոմպլեքս էր, ամաչում էի: Գիտեի, որ էդ 2 րոպեն ոչ մի բան ա. բարև, ոնց ես, ինչ կա ու անցավ գնաց, բայց ամաչում էի: Հետո, դպրոցն ավարտելուն պես ինքս իմ առջև նպատակ էի դրել, որ հենց էդ մի շարք կոմպլեքսներից պետք ա ազատվեմ: Էս մի կոմպլեքսը բարեբախտաբար ամենահեշտերից էր: Հիմա բոլոր ծանոթներին հիմնականում բարևում եմ, ու շատ հաճախ էդ 2 րոպեն շատ հաճելի էմոցիաներ են թողնում մինչև օրվա վերջ: Էն մարդկանց, որ չեմ բարևում, կամ էդ պահին շատ շտապում եմ, կամ էլ էդ պահին կոմպլեքսը վերադարձել ա:Ու մի պրինցիպ էլ. երբ որ ես պատրաստվում եմ բարևել, իսկ դեմինս իրան շլանգի տեղ ա դնում, էլ կյանքում չեմ բարևի:
Հիմա ապրելով Ֆրանսիայում՝ բարևելու պահերը շատ եմ սիրում: Ստեղ բարև ու ցտեսություն են ասում բոլորը ու ամեն տեղ՝ վերելակ մտնել-դուրս գալուց, խանութ մտնել-գալուց, ավտոբուսում ու ցանկացած հաստատությունում: Հաճելի ա...
boooooooom (15.03.2014), CactuSoul (16.03.2014), GriFFin (24.09.2014), Smokie (15.03.2014), Աթեիստ (15.03.2014), Արևհատիկ (16.03.2014), Գորտուկ (11.09.2014), Դատարկություն (16.03.2014)
Ինձ շատ են ասել, որ ինձ տեսել են, իսկ ես իրենց չնկատելու եմ տվել: Բայց ես իրականում չնկատել տալու պատճառ չունեմ: Էդպիսի ակումբցի չկա, ում կխուսափեի տեսնել կամ տեսնելուց կնեղվեի: Ես ուղղակի աշխարհից կտրված քայլող, ակնոց չդնող կարճատես եմ, ով մի քանի մետրից մարդկանց դեմքերը միագույն ա տեսնում: Այնպես որ, եթե ինձ ինչ-որ տեղ տեսնում եք ու ձեզ թվում ա, թե ես ձեզ արհամարհում եմ, չտեսնելու եմ տալիս և այլն, մոտիկացեք, մի խուսափեք իմ մռթնած դեմքից (ես քայլելուց տենց եմ) ու կտեսնեք, թե ես ինչքան շատ եմ ուրախանում ձեզ տեսնելուց (խոստանում եմ նաև կգրկեմ
):
Agni (16.03.2014), Alphaone (16.03.2014), ARMbrain (16.03.2014), Arpine (03.10.2016), boooooooom (16.03.2014), CactuSoul (16.03.2014), Cassiopeia (10.09.2014), enna (10.09.2014), GriFFin (24.09.2014), Lílium (16.03.2014), Nihil (16.03.2014), Smokie (25.12.2016), The silent river (10.09.2014), Yevuk (16.03.2014), Արևհատիկ (16.03.2014), Գորտուկ (04.09.2014), Ներսես_AM (16.03.2014), Նիկեա (10.09.2014), Ուլուանա (16.03.2014), Վոլտերա (01.06.2014)
Էսօր աղջկաս հետ Չարենցի փողոցով դպրոցից տուն էինք գնում, մեկ էլ տեսնեմ դիմացիս աղջիկ է քայլում, մտածեցի Մուշուն է, թեքվեց ճոպանուղու աստիճաններով սկսեց բարձրանալ, դեմքն երևաց, հա էլի Մուշուն էր: Ականջակալներ կար ականջներին. ուզում էի հետևից կանչեի, ամաչեցի չկանչեցի: Աղջկաս հեռվից ցույց տվեցի, ասեցի այ են աղջիկը մեր Ակումբի Մուշուն է: Աղջիկս հետաքրքրվեց բա ես ով եմ Ակումբում, ասեցի Բում, փողոցում մեքենաների աղմուկ էր.լսեց "բոմժ"![]()
Կարճ
Կոնկրետ
CactuSoul (11.09.2014), Cassiopeia (10.09.2014), enna (10.09.2014), GriFFin (24.09.2014), John (11.09.2014), laro (12.09.2014), Lusina (10.09.2014), Peace (10.09.2014), Progart (18.02.2018), Smokie (11.09.2014), Vardik! (11.09.2014), Աբելյան (10.09.2014), Աթեիստ (11.09.2014), Գաղթական (01.10.2016), Դատարկություն (10.09.2014), Ձայնալար (15.09.2014), Մուշու (11.09.2014), Նաիրուհի (11.09.2014), Նիկեա (10.09.2014), Ուլուանա (11.09.2014), Ռուֆուս (10.09.2014), Վոլտերա (11.09.2014), Տրիբուն (10.09.2014)
boooooooom (11.09.2014)
Լավ, քանի որ Վարդանի բացած թեման ա, գրեմ)
Երեկ boooooooom-ին եմ տեսել` օղակաձև այգում` հեծանիվով:
Էս շատրվաններին չհասած` Չարենցի արձանի դիմացի մայթին:
Նայեցի տեսնեմ ուրիշ ակումբցի կա, թե չէ, բայց չգտա)
Հանրապետական մարզադաշտից էի վերադառնում` Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղից:
Դե չխոսեցի, որովհետև ակումբում էլ չենք շփվել, բայց ինչ-որ տեղ հաճելի ա, որ <<ծանոթ>> մարդկանց ես տեսնում)
boooooooom (29.03.2015), Smokie (30.03.2015)
Ըհմ-ըհմ
Ուրեմն երեկ` գիշերով քայլում էի ու մտածում, "կարող ա՞ ծանոթ ակումբցիներ լինեն էս կողմերում` օրինակ հենց էսօրվա հանդիպման մասնակիցները": Գնում եմ գնում` արդեն մի խումբ մարդկանց հետ շաատ քիփ տարածության վրա եմ ու իրանք ինձ ասում են.
- Էս ու՞ր ես փախնում, ումի՞ց ես թաքնվում:
Ու էստեղ` իմ մեջ մի հատ մեեեծ բում եղավ:Էնքան մեծ, որ երկար ժամանակ իրանց չէի թողնում գնալ
![]()
Ախր ո՞նց ա լինում, որ ես էդքաան կենտրոնանում եմ պատահական հանդիպումների վրա` բայց անգամ երբ ակնոցներով եմ լինում, մոտիկից նոր տեղն եմ բերում: Իսկ իրանք ինձ հեռվից տեսնում են ու մոտները էնպիսի տպավորություն/"տպավորություն" ա, որ նկատել եմ ու ուզում եմ փախնելՈ՞նց ա լինում:
Թեմայի հեղինակ ու երեկվա գլխավոր մեղադրող հարգելի Վարդան և սիրելիներ Կակտուս, Յոհան, John, Վահե91`ձեզ մի հատ էլ երեկվա գրկից: Ինչպես նաև բոլոր նրանց, ում նույնպես կարող էի տեսնել` բայց արդեն գնացել էին:![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 01.10.2016, 09:37:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (01.10.2016), CactuSoul (06.10.2016), Մուշու (03.10.2016), Նիկեա (01.10.2016)
Դեպք համար 2
Մի անգամ` երբ ի տարբերություն երեկվա` գիշերային ժամ չէր, երեք հոգով տեղ էինք գնում, մեկ էլ հանկարծ մի աղջիկ տեսնում ա ինձ:
- Սմոքը,- մոտենում ա,- արի գրկեմ:
Դե ես մականունս լսել էի` գիտեի, որ վտանգ չկա,բայց նայում եմ` փորձում եմ տեղը բերել ու ձեռի հետ մտածում` "եթե մազերը կարճ լինեին, կկարծեի Ռուբին ա": Էստեղ ինձ չեմ կորցնում` ներկայացնում եմ թե ում հետ եմ ու էստեղ ինքը.
- Ես Սվետան եմ` Նիկեան:
Թեթևությանս չափ չկար:
- Հաաա, մեր ակումբի լեզվաբան ուսանողուհին ա
Մոտ երկու ամիս անց Նիկին էս դախից իմանում ա ողջ ճշմարտությունը:
Էնպես որ, եթե ինձ փողոցում տեսնեք ու ձեզ չմոտենամ, կամ ձեր անուն/մականունը չլսեք, հուսով եմ կհասկանաք պատճառը:![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 01.10.2016, 10:01:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Arpine (03.10.2016), boooooooom (01.10.2016), Mr. Annoying (01.10.2016), Յոհաննես (01.10.2016), Նիկեա (01.10.2016)
Որ հանկարծ ինձ տեսնեք, մոտեցե՛ք, խնդրում եմ։![]()
"Non est ad astra mollis e terris via."
Իսկ ես Աթեիստին եմ տեսել էսօր, ժպտալով նայեցի, որ բարևեմ ու հիշեցի, որ ինքը ինձ չի ճանաչում![]()
boooooooom (04.10.2016), Cassiopeia (03.10.2016), Smokie (04.10.2016), Նիկեա (03.10.2016)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Arpine (05.10.2016), boooooooom (04.10.2016), CactuSoul (06.10.2016), Cassiopeia (03.10.2016), Lusina (03.10.2016), Smokie (04.10.2016), Մուշու (03.10.2016)
boooooooom (04.10.2016), Cassiopeia (03.10.2016), Smokie (04.10.2016), Մուշու (04.10.2016), Յոհաննես (03.10.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ