Էս երևույթը ահավոր չեմ սիրում: Երբ դպրոցում էի, կոմպլեքսների մի շարան ունեի, որոնք ինձ ներսից ուտում էին: Դրանցից մեկն էլ հենց սա էր: Զուտ կոմպլեքս էր, ամաչում էի: Գիտեի, որ էդ 2 րոպեն ոչ մի բան ա. բարև, ոնց ես, ինչ կա ու անցավ գնաց, բայց ամաչում էի: Հետո, դպրոցն ավարտելուն պես ինքս իմ առջև նպատակ էի դրել, որ հենց էդ մի շարք կոմպլեքսներից պետք ա ազատվեմ: Էս մի կոմպլեքսը բարեբախտաբար ամենահեշտերից էր: Հիմա բոլոր ծանոթներին հիմնականում բարևում եմ, ու շատ հաճախ էդ 2 րոպեն շատ հաճելի էմոցիաներ են թողնում մինչև օրվա վերջ: Էն մարդկանց, որ չեմ բարևում, կամ էդ պահին շատ շտապում եմ, կամ էլ էդ պահին կոմպլեքսը վերադարձել ա:Ու մի պրինցիպ էլ. երբ որ ես պատրաստվում եմ բարևել, իսկ դեմինս իրան շլանգի տեղ ա դնում, էլ կյանքում չեմ բարևի:
Հիմա ապրելով Ֆրանսիայում՝ բարևելու պահերը շատ եմ սիրում: Ստեղ բարև ու ցտեսություն են ասում բոլորը ու ամեն տեղ՝ վերելակ մտնել-դուրս գալուց, խանութ մտնել-գալուց, ավտոբուսում ու ցանկացած հաստատությունում: Հաճելի ա...
Էջանիշներ