Ի դեպ, մի քիչ թեմայից շեղվում ենք, բայց ուզում եմ սրա մասին անպայման ասել: Ուրեմն Գերմանիայում և Հոլանդիայում երբ պրակտիկա էի անցնում, հիվանդանոցի ներսում պարտադիր բոլորն իրար բարևում էին՝ անկախ նրանից իրար ճանաչում էին, թե չէ: Էդ երևույթը Հայաստանում ոչ մի հիվանդանոցում չեմ տեսել, բացի վերջին աշխատավայրիցս, որ անկախ ստատուսից, սեռից, տարիքից հիվանդանոցի տարածքում որևէ մեկի տեսնելիս անպայման բարևում էինք իրար:
Հոլանդիայում անծանոթ մարդիկ էլ էին իրար բարևում, հատկապես հետիոտնը: Քանի որ բոլորը հեծանիվով են շրջում, մատների վրա հաշված հետիոտն իրար բարև ա տալիս: Բայց նույնն էլ Երևանում... Գրեթե բոլոր հեծանվորդները, անկախ նրանից իրար ճանաչում են, թե չէ, անպայման բարևում են: Սիրուն ավանդույթ ա:
Աթեիստ (08.03.2014)
Հա, Գերմանիայում անծանոթների իրար ողջունելը շատ տարածված ա, եթե նույն տարածքում եք, նույն տեղն եք մտնում դուրս գալիս, հավես ա![]()
ես միշտ պատրաստակամ եմ բարևելու, բայց եթե դիմացինս չտենալու ա տալիս, ոչ էլ ձեն եմ հանում...մյուս դեպքերում հազվադեպ չեմ բարևում, հիմնականում մտածում եմ կարող ա չճանաչի
Հ. Գ. ակումբը մանրից ակտիվանում ա![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Աչքիս էդ ձեր կողմերումԲեռլինի կողմերում հեչ տենց բան չկա, մի հատ բարևում ես, նենց թարս են նայում վրադ, որ փոշմանում ես արածիդ համար
մոտավորապես հայավարի էլի:
Մի բան էլ հիշեցի: Փոքր ժամանակ ես ու ընկերուհիս գնում էինք այգի ու անծանոթ մարդկանց բարևում: Նենց անկապ ռեակցիաներ էին տալիս, հաշիվ էին պահանջում, թե՝ դու ինձ ճանաչու՞մ ես, որ բարևում ես: Ինձ թվում ա՝ միմյանց բարևելը մշակույթ ա ու դա պետք ա ձևավորել մեր երկրում: Լարվածությունը քչացնում ա:
Բյուր, բայց դու նոր գրեցիր Գերմանիայում իրար ողջունելու մասին, ես էլ ոգևորված հաստատեցի![]()
Եթե փողոցում տեսնում ես հին ծանոթի, որի հետ խոսալու ցանկություն չունես, օգտագործիր հին տրյուկը ականջակալներով.......ճզմիր դրանցով նրա քներակը:
Խաբեցի![]()
Ich hab' keine Lust.
Վոլտերա (10.03.2015)
Իհարկե, տհաճ է, երբ հանդիպում ես ինչ–որ ծանոթի, որը կարծես ձևացնում է, թե քեզ չի նկատում կամ չի ճանաչում, բայց դե կարծում եմ՝ բոլորիս հետ էլ պատահում է, երբ տվյալ պահին ինչ–ինչ պատճառներով չենք ուզում նկատել այս կամ այն ծանոթին։ Պատճառներից շատերը կարծես թե նշվեցին արդեն. հիմնականում տրամադրություն/հավես չունենալը կամ հենց տվյալ մարդու հավեսը չունենալը, ժամանակ չունենալը և այլն։ Մի երկու բան էլ ես ավելացնեմ, բայց ինձ չծեծեք։ Երբ ինչ–որ հին ծանոթի եմ տեսնում, որին վաղուց չեմ հանդիպել, իսկ ես էդ պահին լավ չեմ, այսինքն՝ ինքս ինձնից, իմ կյանքից ընդհանուր դժգոհ եմ, կարող է չուզենամ տվյալ մարդուն հանդիպել, որովհետև դիսկոմֆորտի մեջ կընկնեմ, երբ հարցնի, թե ոնց եմ, ինչ եմ անում և այլն, հատկապես որ ես եթե լավ չեմ լինում, դա շատ պարզ երևում է։ Պատահում է նաև, որ հին ծանոթի եմ տեսնում, ու էդ պահին, իմ կարծիքով, շատ վատ տեսք ունեմ, համենայնդեպս, ես իմ տեսքից դժգոհ եմ շատ, ու դա կարող է պատճառ հանդիսանալ, որ ձևացնեմ, թե չեմ նկատել կամ չեմ ճանաչել տվյալ մարդուն։ Հա, հենց տենց։ Բա մարդն ինձ հազար տարի չի տեսել, մի անգամ տեսնի ու տենց ահավոր տեսքո՞վ
։ Չի կարելի
։ Դե, նման դեպքերում ես ավտոմատ ենթադրում եմ, որ էդ մարդն էլ ինձ չի ճանաչի, հետևաբար չի էլ մտածի, թե՝ էս ինչի չբարևեց և այլն, որովհետև ինձ մարդիկ որ վաղուց տեսած չեն լինում, հանդիպելիս սովորաբար միանգամից տեղը չեն բերում
։ Հա, էդ առումով բախտս բերել ա։ Ի դեպ, վատ տեսք որ ասում եմ, էդ կարող ա հեչ էլ ձեր պատկերացրած վատ տեսքը չլինի, էլի, ուղղակի զգացողություն ա, որ մարդ երբեմն ունենում ա՝ անկախ լավ տեսքի մասին ստանդարտ պատկերացումներից։ Ես կարող ա առանց մազերս սանրելու տնից դուրս գամ ու ինձ շատ էլ սիրուն ու լավ զգամ։ Կոնկրետ ինձ համար դա հիմնականում ընդհանուր հոգեվիճակով պայմանավորված զգացողություն ա լինում, բայց դե ոչ միայն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (08.03.2014), CactuSoul (08.03.2014), ivy (08.03.2014), Smokie (08.03.2014)
լավ, տենց դեպք իմ հետ վերջերս եղավ… ուրեմն գնում էի դաունթաունով մեկ էլ տենամ Չուկը սենց մեջքով դեմիցս գնում ա… ասի բարևեմ-չբարևեմ, բա որ տեսած լինի, բա որ ինքն էլ չուզենա ինձ բարևի… հետո ասի լավ ջանդամ Ավետիսի խաթեր մոտենամ մի երկու բառ ասեմ, բարևեմ… բա որ տեսած լինի ու դիտմամբ բան չասի հետո գա արգելափակի… հերն էլ անիծած, ասի ինչ ուզում ա անի, ես ինձնից հասանելիքը կանեմ… մոտեցա հետևից ու կամաց քամակը կսմթեցի… շուռ եկավ, տենամ ինքը չէր… հետո ասի "արա… Չուկն ամերիկա ի՞նչ գործ ունի… խելք չի մնացել, էլի…"
Moonwalker (08.03.2014), Progart (18.02.2018), Աթեիստ (08.03.2014), Մինա (09.03.2014), Վոլտերա (01.06.2014)
Ակումբցիներ ջան, թեման բացվել է "ակումբի անցուդարձ" բաժնում և ենթադրվում էր, որ այստեղ պետք է որ քննարկվեին ակումբցիների իրար հադիպելու դեպքերը։ Հիմա կամ մնանք բաժնի սահմաններում, կամ խնդրենք մոդերատորներին այն տեղափոխել այլ բաժին։ Շնորհակալություն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ