User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Մարիամ Մագդաղենացու պատմվածքը

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարիամ Մագդաղենացու պատմվածքը

    ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒ ՊԱՏՄՎԱԾՔԸ


    Դուք գիտեք իմ ապրելակերպը, երբ գիշերները մեզ կանչում էին, իսկ ցերեկը երես էին թեքում մեզանից. նույնն էլ Հիսուսինն էր, գիշերները գնում էին մոտը, իսկ ցերեկը երեսները շուռ էին տալիս:

    Մտածեցի ես` ահա ես ամենացածրն եմ և մարդիկ ամաչում են ինձանից արևի ներքո, բայց Ամենաբարձր Մարգարեից նույնպես ցերեկը խուսափում են: Այդպիսով հավասարապես խուսափելի են ամենացածրն ու ամենաբարձրը:

    Եվ ահա որոշեցի ես գտնել Նրան և ցերեկով ձեռք մեկնել Նրան: Հագա ամենալավ հագուստս և Սմիրնայից բերած մանյակը և օծեցի մազերս` այդպես գնացի, որ ասեմ ժողովրդին. արևի լույսի ներքո, քեզանով խուսափելի ցածրն ու բարձրը հանդիպում են:

    Եվ երբ տեսա Նրան, նստած ձկնորսների մեջ, միայն քաթանով ծածկված, մնացի փողոցի այն կողմում կանգնած և մոտենալ չէի համարձակվում: Մեր միջև անցնում էին մարդիկ, հավասարապես խուսափելով մեզանից:

    Այդտեղ որոշվեց իմ կյանքը, քանզի Նա ասաց ամենասիրելի աշակերտին. “Վերցրու մի պտղունց հող և տար այն կնոջը, որ փոխի նա դրա հետ իր մանյակը: Հիրավի, այս մոխրի մեջ ավելի շատ լույս կա, քան նրա քարերի մեջ, քանզի մոխրից կարող եմ քար սարքել, իսկ քարից` միայն փոշի”: Նա չդատեց ինձ, այլ միայն կշռեց իմ շղթաները, և անպատվության շղթաները փշրվեցին դարձան փոշի:

    Շատ հեշտ էր լուծում Նա, երբեք չէր զլանում ուղարկել ամենահասարակ մի բան, ամբողջ կյանք որոշող: Նա ձեռք էր տալիս այդ իրերին, ասես ոգի շնչելով նրանց մեջ:

    Նրա ճանապարհը դատարկ էր, քանզի ժողովուրդը, ստանալով Նրա նվերը, հապճեպ ցրիվ էր գալիս:

    Եվ ցանկանում էր Նա ձեռք դնել, և դատարկ էր ամենուր:

    Խայտառակության ոգիներն էին սլանում Նրա հետևից և կեղծավոր թափահարում էին ճյուղերը, երբ Նա դատապարտված էր արդեն: Ավազակի գինն ավելի արժանի էր ամբոխին:

    Հիրավի կոտրեց շղթաները, քանզի տվեց գիտելիք, իսկ վարձը չվերցրեց:



    Ելենա և Նիկոլայ ՌԵՐԻԽՆԵՐ
    “Ագնի յոգա –
    Կենդանի Բարոյագիտության Ուսմունքը”

    գրքից
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (03.10.2015), Արէա (07.03.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Մեր համատեղ պատմվածքը». գրանցամատյան
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 477
    Վերջինը: 19.08.2020, 22:58
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 06.03.2016, 22:17
  3. Մարիամ Պետրոսյան, «Дом, в котором»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գեղարվեստական գրականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 21.03.2015, 23:02
  4. Հոդված. «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյան
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 06.04.2010, 23:56
  5. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •