User Tag List

Էջ 27 28-ից ԱռաջինԱռաջին ... 17232425262728 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #391
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԴԱՐՁԻՐ
    ԱՅԳԵՊԱՆ



    Զրույց քսանմեկերորդ




    Հիսուս ասաց.
    Երբ դուք ծնում եք դա ձեր մեջ,
    այն, ինչ դուք ունեք, կփրկի ձեզ:
    Եթե դուք չունեք դա ձեր մեջ,
    այն, ինչ չունեք ձեր մեջ,
    կսպանի ձեզ:

    Հիսուս ասաց.
    Թող նա, ով փնտրում է,
    չդադարի փնտրել,
    քանի դեռ չի գտել,
    և, երբ նա գտնի,
    նա կտատանվի,
    և, եթե նա տատանվի,
    նա կզարմանա,
    և նա կթագավորի ամեն ինչի վրա:

    Եվ նա ասաց.
    Նա, ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը,
    մահ չի ճաշակի:



    Ցանկացած որոնումների մեջ՝ դու ինքդ քեզ ես փնտրում: Ինչի էլ ձգտես, հոգու խորքում փնտրում ես միայն քեզ: Ահա թե ինչու արտաքին որոնումները միշտ ապարդյուն են: Նույնիսկ հարստության մասին են երազում, որպեսզի գտնեն իրենց: Իսկ երբ փողը հայտնվում է, հասկանում ես, որ ամեն ինչ իզուր էր. հարստություն կա, իսկ քեզ նրա մեջ չես գտնի: Բանն այն է, որ փողը չէր, որ քեզ պետք էր, դու ուղղակի սխալ նպատակ էիր դրել, և հիմա, ընդհակառակը, ինքդ քեզանից ավելի ես հեռացել:

    Մարդու ինչի՞ն է պետք հարստությունը: Որպեսզի ավելի լիարժեք ապրի, որպեսզի կյանքն ավելի հարուստ, լիառատ դառնա: Գիտակցությունը սովորեցնում է. "Ի՜նչ կյանք առանց փողի": Նա պնդում է. "Առանց բարեկեցության լուսավոր ապագա չես տեսնի": Նա հարցնում է. "Ինչպե՞ս կպահպանես քեզ կործանումից, եթե փող չունես": Հարստությունը՝ պաշտպանություն է մահից, իսկ մարդ կյանք է փնտրում: Բայց հետո, երբ փողը հայտնվում է, հասկանում ես հանկարծ, որ հարստությունը ոչ մի բանից չի փրկի: Իսկ եթե այն չի կարող փրկել մահից, ուրեմն մի՞թե կյանքն ավելի լիքը կդարձնի: Ոչ, դու ճիշտ տեղում չես փնտրում...

    Իսկ մեկ ուրիշը ձգտում է իշխանության ու հասարակական դիրքի: Ի՞նչ է նրան պետք իրականում: Ամենազորություն՝ այնպիսի ուժ, որը կարողանա նույնիսկ մահը հաղթահարել: Դա երազանք է հոգու խորքում, մարդն ինքը դա չի գիտակցում: Եվ, հասնելով իշխանության, նա հասկանում է, որ իրականում աղքատ է մնացել:

    Այստեղից էլ տարիմաստությունը. կյանքում յուրաքանչյուր հաջողություն վերջին հաշվով ձախողում է դառնում: Ես չեմ հոգնում կրկնել այդ. չկա ավելի խոշոր անհաջողություն, քան հաջողությունը: Քանի դեռ ոչինչ չի ստացվում, դու կարող ես անիրականալի երազանքներ ունենալ: Դու դեռ կարող ես հուսալ, որ ապագայում կհասնես հաջողության: Իսկ երբ հաղթում ես, հույսեր այլևս չեն մնում: Հաջողությունը եկել է, իսկ հոգումդ նույն դատարկվածությունն է, միայն թե դու այն ավելի սուր ես զգում. շուրջ բոլորդ լիակատար առատություն է, իսկ ներսդ՝ աղքատություն: Շուրջդ լույս է, իսկ հոգուդ մեջ՝ խավար: Շուրջդ եռում է կյանքը, իսկ քո ներսում՝ մահն է: Ահա թե ինչու կրոնն առանձնապես կարևոր տեղ է գրավում հենց հարուստ և ուժեղ հասարակարգում:

    Աղքատ երկրում կրոնը չի կարող մեծ նշանակություն ունենալ՝ այնտեղ դեռ ոչ բոլոր մարդիկ են տապալման ենթարկվել: Նրանց համար հաջողության հետևից ընկնելը դեռ ինչ-որ բան նշանակում է, նրանք ունեն, թե ինչ փնտրել դրսում: Նրանք համոզված են, որ երբ նոր տուն կամ մի կույտ փող հայտվի, երջանկությունն անպայման կգա: Աղքատն, ի տարբերություն հարուստի, դեռ կարող է ապրել հույսերով: Իսկ եթե հարուստը դեռ ունի հույսեր, նա դեռևս աղքատ է, դեռ հաջողության չի հասել:

    Բուդդան լքեց իր պալատը, Մահավիրան հրաժարվեց արքայությունից: Նրանք հասան հաջողության, և այդ հաջողությունը նրանց համար ձախողում դարձավ: Նրանք հասկացան, որ բոլորովին էլ այնտեղ չեն փնտրել, որ լրիվ այլ կողմ պետք է գնալ: Եվ նրանք շրջադարձ կատարեցին. արքաներից աղքատներ դարձան: Առաջինը ցնցոտիներով էր ման գալիս, իսկ երկրորդը նույնիսկ հագուստ էլ չուներ: Այդպես է գալիս ըմբռնումը. հաջողությունը դառնում է ձախողում, իսկ անկումը հրահրում է հայացքների փոխակերպում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #392
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ ուրեմն հաջողությունը ձախողում է նշանակում: Որովհետև իրականում մարդուն ոչ փող և իշխանություն է պետք, ոչ լիություն և վստահելի ապագա, ոչ նոր տուն կամ էլի ինչ-որ բան: Նրան հավերժական հայրենիք է պետք, որտեղից արդեն ոչ մի տեղ գնալ չես ուզի: Նրան հավերժական հանգիստ է պետք, անխախտ խաղաղություն և անդորր: Ահա թե ինչ է նա փնտրում՝ հարազատ տուն: Դա շինություն չէ, այլ հոգու այն վիճակը, երբ քեզ զգում ես այնպես, ասես տանը լինես: Եվ ոչ թե փող է պետք մարդուն, այլ պաշտպանություն մահից: Նա ձգտում է այնպիսի կյանքի, որին նույնիսկ մահը չի կարող իշխել:

    Այս կյանքը վաղ թե ուշ կկտրվի: Ամեն ակնթարթ մեզ բզկտում է վախը. ինչպե՞ս կարելի է ապրել հանգիստ, եթե ապրում ես ծխացող հրաբուխի վրա: Ցանկացած պահի այն կարող է ժայթքել, արդեն մի ակնթարթ հետո դու, հնարավոր է, չես լինի: Նույնիսկ եթե հարյուր տարի արդեն ապրել ես, ինչպե՞ս էլի ձգես:

    Բոլորովին վերջերս գիտնականները սկսեցին խորհել այդ մասին, չէ՞ որ այժմ մեր առջև հնարավորություն է բացվել մարդկային կյանքը երկարացնել անվերջ: Միայն մեր դարում մարդիկ սովորեցին քրոմոզոմների մեջ բջջային մակարդակի վրա փոխել տեղեկությունները: Ուրեմն, այդ դեպքում կարելի է բջջի մեջ նոր ծրագիր ներդնել. կյանքի ժամանակաշրջանը պետք է կազմի, ասենք, երեք հարյուր տարի: Այսօր ամեն մեկն ապրում է մոտ յոթանասուն տարի, որովհետև ծնողները մեր մեջ թողնում են հին, բնական ծրագիրը: Բջիջը գիտի, որ մարդ ապրում է յոթանասուն տարի: Բայց, եթե փոխենք այդ թիվը բջջային մակարդակի վրա, մարդը կարող է ապրել, որքան ցանկանա: Դա մարդկանց բաղձալի երազանքն է. հաղթահարել մահը և ապրել որքան ասես երկար:

    Գիտնականներն այդ հայտնագործությունն ընդամենը մի քանի տարի առաջ են արել: Անմահությունը հնարավոր է դարձել, բայց ի հայտ է եկել մեկ ուրիշ խնդիր: Գիտնականները ենթադրում էին, որ այդպիսի հայտնագործությունը բոլորին կերջանկացնի և մարդիկ կդադարեն վախենալ մահից: Բայց ոչ, սպասումները չիրականացան: Ամեն ինչ լավ կշռադատելով, գիտնականները հասկացան. այժմ, երբ մարդ ապրում է յոթանասուն տարի, նա ընդամենը յոթանասուն տարի է տանջվում վախից: Իսկ եթե նա սպասի մահվան երեք հարյուր տարի, վախն էլ կձգվի այդ ամբողջ ժամկետի վրա: Վախը կհզորանա՛ միայն, Ինչպե՞ս այն կարող է վերանալ: Թող նույնիսկ գիտես, որ ապրելու ես երեք հարյուր տարի՝ բայց այդ տարիներն էլ անց ես կացնելու այն նույն հրաբուխի վրա: Վախը մահվան հանդեպ չի կարող վերանալ:

    Մարդ փնտրում է կյանք առանց մահվան սպառնալիքի: Իսկ այդպիսի կյանքն ամեն մեկի ներսում է՝ այդ դու ինքդ ես, որը քո ներսում է: Ահա թե ինչու ինքդ քեզ շոշափել չես կարող. ձեռքդ հոգուդ մեջ չես մտցնի, ձեռքերը դուրս են ուղղված, նրանք նախատեսված են արտաքին աշխարհի համար: Ոտքդ էլ ներս չես դնի, և պետք էլ չէ, այնտեղ չկա տարածություն, որտեղ կարելի է քայլել: Աչքերդ էլ ներս չեն նայում, դրա կարիքն էլ չկա: Մարմինը միայն նրա համար է մտածված, որպեսզի ապրես արտաքին աշխարհում, իրերի և ուրիշ մարդկանց միջև:

    Իսկ ներսում քեզ ոչինչ պետք չէ: Առանց այն էլ այնտեղ ամեն ինչ անբասիր է: Այնտեղ ոչինչ պետք չէ բարելավել, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի:

    Մարդ փնտրում է ինքնիրեն, իր էությունը՝ իսկ այն ամենակարող է: Ոչ մի իշխանություն նրա հետ համեմատվել չի կարող: Բայց այդ ամենակարողությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ դառնում ես Բուդդա կամ Հիսուս: Այո, կարելի է լինել Նապոլեոն կամ Այնսթայն կամ Բերտրան Ռասսել, բայց նույնիսկ նրանք էլ ամենակարող չէին: Կարելի է որքան ասես գիտելիք կուտակել, բայց հոգիդ առաջվա պես տգետ կմնա, քանի դեռ չես դարձել Հիսուս կամ Զրադաշտ: Միայն նրանք ամեն ինչ գիտեն:

    Մարդը ցանկանում է լինել ամենակարող, ամենագետ, ամենամուխ: Հիշեք այս երեք խոսքերը: Լատիներենում նրանք սկսվում են omni նախածանցով, իսկ սա ծագում է սանսկրիտյան աում արմատից: Աում՝ սա ամբողջ Տիեզերքի խորհրդանիշն է: Նրանում երեք հնչյուն կա. ա-ու-մ: Այս երեք հնչյունից են ծնվում մնացած բոլորը: Աում՝ սա հնչողության հիմքն է, մնացած բոլոր խոսքերի և ձայների միաձուլումը: Ահա թե ինչու հնդիկներն ասում են, որ Աում՝ ամենասրբազան, ամենավեհ մանտրան է, որ նրանում է թաքնված ամենայն գոյը:

    Լատիներենում այդ երեք բառերը՝ ամենակարող, ամենագետ, ամենամուխ, - ծագու են Աում-ից և մատնանշում են նրան, ով հզոր է, ինչպես Աում, ում մեջ նույնքան գիտելիք կա և ով, ինչպես Աում, թափանցում է աշխարհում ամեն ինչի մեջ: Դա այն է, ինչը դարձել է Տիեզերք, Ամենայն Գոյ: Եվ, քանի չես հասել դրան, չի կարող լինել ոչ հանգիստ, ոչ երջանկություն, ոչ հոգեկան բավարարվածություն: Իսկ մինչ այդ կմնաս նույն աղքատը և կշարունակես կյանքից մուրալ մեկ այս, մեկ այն: Քանի դեռ աշխարհում ամեն ինչ չես դարձել, արքա էլ չես դառնա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #393
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա եկեք լսենք Հիսուսի հրաշալի խոսքերը: Նա հանելուկային բաներ է ասում.


    Հիսուս ասաց.
    Երբ դուք ծնում եք դա ձեր մեջ,
    այն, ինչ դուք ունեք, կփրկի ձեզ:
    Եթե դուք չունեք դա ձեր մեջ,
    այն, ինչ չունեք ձեր մեջ,
    կսպանի ձեզ:


    Տարօրինակ է, ճի՞շտ է: "Երբ դուք ծնում եք դա ձեր մեջ..." - բայց դա արդեն քո մեջ է, արդեն կա: Դա այն է, ինչը պետք է աճի, դրսևորվի, ծավալվի, բայց այն արդեն այստեղ է, դա մանանեխի սերմն է... Այն արդեն քո ներսում է՝ Աստվածայինի սերմը, Աստծո արքայության միջուկն արդեն կա: Պետք է միայն օգնել նրան, թույլ տալ, որ աճի, և այդ ժամանակ... "այն, ինչ դուք ունեք, կփրկի ձեզ": Այն ձեր մեջ արդեն կա՝ և այն կփրկի: Բայց եթե չստացվի, "...եթե դուք չունեք դա ձեր մեջ, այն, ինչ չունեք ձեր մեջ, կսպանի ձեզ":

    Եթե բաց թողնեք հնարավորությունը... Իսկ ես արդեն ասել եմ, որ հին հրեական "մեղք" բառը նշանակում էր "վրիպում, նշանին չդիպչել"... Եթե վրիպեցիր, ուրեմն մեղք ես գործել: Մանանեխի սերմն արդեն կա, բայց, եթե այն բերքատու հողի մեջ չգցես, եթե չջրես, եթե իսկական այգեպան չդառնաս... Դուք ձեր մեջ կրում եք այդ սերմը, և այն առայժմ մեռած է, շղթայված իր պատյանի մեջ: Դուք այն դեռ հողի մեջ չեք գցել: Եվ դուք վախենում եք, որ այն կմեռնի: Որոշակի իմաստով դա ճիշտ է. սերմը պետք է մահանա, և միայն այդ ժամանակ լույս աշխարհ կգա ծառը: Յուրաքանչյուր զարգացում՝ մահ է և նոր ծնունդ: Նախկինը պետք է վախճանվի, միայն այդպես է ինչ-որ նոր բան ծնվում: Սերմին մեռնել է պետք՝ իսկ դուք շատ եք վախենում դրանից և ամբողջ ուժով պահպանում եք նրան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #394
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի այսպիսի լեգենդ կա: Մի արքա ուներ երեք որդի, և բոլորն էլ ընտիր. խելոք, ուժեղ, գեղեցիկ և տաղանդավոր: Եվ արքան ոչ մի կերպ չէր կարողանում որոշել, թե նրանցից որ մեկին իրեն ժառանգորդ դարձնի,
    ով պետք է կառավարի երկիրն իրենից հետո: Իսկ արքան արդեն ծեր էր և տարիների հետ բոլորովին չէր ջահելանում: Բայց որոշում ընդունելը շատ էր դժվար. որդիները մեկմեկու ոչնչով չէին զիջում,
    ամեն մեկը մեծ ունակություններ ուներ: Եվ արքան խոդհուրդ հարցրեց մի իմաստունից: Իմաստունը մտածեց և ինչ-որ ելք գտավ: Հետևելով իմաստունի խորհրդին, արքան հայտարարեց, որ որոշել է ուխտագնացություն կատարել,
    կանչեց որդիներին և ամեն մեկին տվեց հազվագյուտ ծաղիկների սերմերի հավասար քանակություն: "Պահպանեք այս սերմերը ձեր աչքի լույսի պես, - կարգադրեց նա զավակներին: - Այնպես,
    ասես դրանից է կախված ձեր կյանքը: Երբ հետ վերադառնամ, ամեն մեկիցդ հարցնելու եմ ամենայն խստությամբ": Եվ ճանապարհ ընկավ:

    Ավագ որդին մտածեց... Որպես ամենամեծը, նա ավելի մեծ փորձ ուներ, մնացածից ավելի հաշվենկատ ու խորամանկ էր, և այդ պատճառով որոշեց, որ ավելի լավ է փակի սերմերը սնդուկի մեջ: "Կվերադառնա հայրս,
    իսկ ես կհանեմ դրանք սնդուկից, և նրանք բոլորն անվթար կլինեն": Ավագ որդին ընտրեց ամուր կողպեք ունեցող ամենահուսալի սնդուկը, կողպեց սերմերը բանալիով, իսկ բանալուց վայրկյան անգամ չէր բաժանվում, չէ՞ որ հայրը զգուշացրել էր,
    որ կորստի համար խիստ պատժելու է:

    Միջակ որդին դատեց այսպես. "Եթե փակեմ սերները սնդուկի մեջ, ինչպես մեծ եղբայրս արեց, սերմերը կարող են վնասվել մետաղի հետ շթվելիս: Իսկ հայրս ասել է, որ սերմերի անվնաս լինելը կյանքի և մահու խնդիր է:
    Ուրեմն ի՞նչ անել": Նա գնաց շուկա, վաճառեց սերմերը, և որոշեց այսպես. "Ամենալավը սա է. սերմերը վաճառեցի, փողը կպահեմ, երբ հայրս վերադառնա, նոր սերմեր կգնեմ: Սերմերը սերմեր են, ո՞վ է տարբերելու մեկը մյուսից: Միաժամանակ
    հորս կտամ նոր, թարմ և առողջ սերմեր: Համ էլ հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա՝ կարող է, մի քանի տարի հետո: Նա այդ մասին ոչինչ չասաց, այնպես որ ժամանակ դեռ շատ կա: Եվ բավակա՛ն է մտածել այդ սերմերի մասին": Մի խոսքով,
    նա սերմերը վաճառեց, իսկ փողը մի կողմ դրեց:

    "Իզուր չէէ, որ հայրիկն այս սերմերը մեզ տվեց, - այդ ամբողջ ժամանակ մտածում էր կրտսեր որդին: - Սրա մեջ պետք է ինչ-որ գաղտնի իմաստ լինի": Նա դեռ շատ երիրտասարդ էր, պարզամիտ, կյանքում հմտացած չէր: "Քանի որ սրանք սերմեր են,
    ուրեմն պետք է աճեն", - որոշեց նա: Սերմը աճ է պահանջում: Արժեքավոր է ոչ թե սերմը, այլ այն, ինչ նրանից աճում է: Սերմը՝ զարգացում է, ձգտում դեպի ինչ-որ ավելի մեծը: Ինքնին սերմը ոչ ոքու պետք չէ: Սերմը զրկվում է իմաստից,
    եթե չի աճում և ինչ-որ այլ բան չի դառնում: Նա ուղղակի անցման ժամանակաշրջան է, այլ ոչ թե վերջնական նպատակակետ: Նա միջանկյալ վիճակ է, կամուրջ դեպի գլխավոր նպատակը: Խորհելով այդ մասին,
    կրտսեր որդին գնաց այգի և տնկեց սերմերը:

    Հայրը վերադարձավ մոտ մեկ տարի անց և անմիջապես կարգադրեց կանչել որդիներին: Ավագ որդին գաղտնի ուրախանում էր. "Կրտսեր եղբորս մոտ ընդհանրապես ոչինչ չի մնացել: Ի՞նչ է նա հիմա անելու, հետ է փորելու հողի՞ց: Ինչպե՞ս է հետ վերադարձնելու սերմերը: Նրանցից արդեն ամբողջ թփեր են աճել: Իսկ միջակ եղբայրս ուղղակի խորամանկորեն մի սերմերը փոխել է մյուսներով: Ես տեսա, թե ինչպես էր նա վազվզում շուկայով ու նոր սերմեր գնում":

    Միջակ եղբայրն այդ ժամանակ նույնպես հպարտ էր իրենով: "Մեծին կպատժեն: Կոփված սնդուկի մեջ սերմերը հաստատ նեխել են արդեն: Իսկ փոքրն ընդհանրապես պարզ չէ, թե ինչ մասին էր մտածում: Չէ՞ որ հայրս հստակորեն ասաց.
    պահպանել սերմերը, նա ստուգելու է: Չէ, անկասկած, ես ամենախելոքը վարվեցի":

    Իսկ կրտսեր եղբայրը բոլորովին չէր էլ մտածում, թե ով է ավելի խելոք: Նա ոչ ոքու հետ չէր մրցում: Նրան մի բան էր հետաքրքիր. "Հայրիկն ասաց, որ սերմերը պետք է պահպանել: Բայց սերմերը՝ դա միջանկյալ վիճակ է,
    այլ ոչ թե նպատակակետ: Պահպանել նրանց կարելի է մի ճանապարհով. տնկել հողի մեջ, որպեսզի աճեն: Իսկ ինձ մոտ նրանք աճել են, և ծաղիկները շուտով հազար նոր սերմեր կբերեն": Եվ նա հաճույքով ակնկալում էր,
    թե ինչպես է հորը ցույց տալու իր սքանչելի այգին:

    Լսելով ավագ որդուն, հայրը գոչեց. "Ա՛յ քեզ հիմար: Սերմերը սնդուկներում ու նկուղներում չեն պահում, նրանց չեն կողպում՝ այդպես սերմերը կարող են միայն մեռնել: Սերմը պահպանում են այլ կերպ. նրան դնում են հողի մեջ,
    որ նա անհետանա և ծնվի նորից":

    Միջակ որդուն նա ասաց. "Դու մեծ եղբորիցդ քիչ ավելի խելոք ես: Դու, համենայն դեպս, գոնե գլխի ընկար, որ ժամանակի ընթացքում սերմերը մեռնում են: Բայց դու ունես նույնքան սերմ, որքան ես քեզ տվել էի,
    իսկ պահպանել սերմը նշանակում է նրանից հազար նորը ստանալ: Եթե պահպանում ես սերմը, այն հազարապատիկ բազմանում է":

    Իսկ կրտսեր որդին ուղղակի բերեց հորն այգի և ասաց. "Ներիր, հայրիկ, ես նրանց չպահպանեցի: Ես չպահեցի նրանց սնդուկում և չվաճառեցի շուկայում: Ես ուղղակի տնկեցի քո սերմերը: Նրանք այստեղ են,
    բայց արդեն հասցրել են ծաղկած թմբեր դառնալ: Շուտով շատ սերմեր կլինեն, և ես շատ ավելին կվերադարձնեմ քեզ":

    "Ապրե՛ս, - ուրախացավ արքան: - Դու էլ հենց կլինես մեր երկրի արքան: Կա միայն մեկ միջոց պահպանել սերմերը՝ գցել նրանց հողի մեջ, որպեսզի նրանք մեռնեն և ծնվեն նորից":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (27.12.2017)

  6. #395
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա թե ինչի մասին է ասում Հիսուս.


    Երբ դուք ծնում եք դա ձեր մեջ,
    այն, ինչ դուք ունեք, կփրկի ձեզ:
    Եթե դուք չունեք դա ձեր մեջ,
    այն, ինչ չունեք ձեր մեջ,
    կսպանի ձեզ:


    Բայց դուք ձեր ներսը դեռ չեք էլ նայել, դուք պատկերացում անգամ չունեք այն մասին, թե ինչ ունեք: Իսկ այն, ինչ դուք ունեք այս աշխարհում, կսպանի ձեզ, այլ ոչ թե կփրկի: Հարստությունը, իշխանությունը՝ ոչինչ այս աշխարհում չի փրկում: Իրերն իրենց քաշով կարող են ճզմել մարդուն, այլ ոչ թե փրկել: Դուք չափազանց շատ բան եք կուտակել և հիմա խեղդվում եք, իրերի լիառատությունից ձեր նավակը շուռ է գալիս: Բայց նավակից թռնել էլ դուք չեք համարձակվում, չէ՞ որ նրա վրա է ձեր ամբողջ ունեցվածքը՝ և դուք ուզում եք ամեն գնով այն մյուս ափ հասցնել: Բայց իրերը մնալու են այստեղ, այս ափին, նրանց մյուս ափ տեղափոխել անհնար է: Դեռևս ոչ ոքու իր հետ այն աշխարհ որևէ բան վերցնել չի հաջողվել:

    Ի՞նչ կարող է իր հետ վերցնել մարդ, երբ մեռնում է: Մեռնելով, նա զրկվում է մարմնից, իսկ ինչ-որ բան տանել հնարավոր է, միայն եթե դու ձեռքեր ունես: Ամենն, ինչ դուք ունեք այս աշխարհում, մարմնին է պատկանում: Երբ կորցնում ես մարմինդ, զրկվում ես ինչ-որ բանի տիրելու միջոցից էլ: Այս աշխարհից ոչինչ չես տանի, դա ուղղակի անհնար է: Ահա թե ինչու շատ իմաստուններ ասել են. "Այս աշխարհում հարստություն մի կուտակեք, կուտակեք գիտելիքներ: Գիտելիքներ՝ ահա թե ինչ մարդ կարող է իր հետ տանել": Բայց այդ իմաստուններն էլ էին սխալվում: Հիշեք. նույնիսկ գիտելիքներդ քեզ հետ չես վերցնի, որովհետև մարմնի հետ մեկտեղ այստեղ է մնում նաև ուղեղդ, իսկ գիտելիքներդ հենց այնտեղ են կուտակված:

    Մեր ուղեղը՝ գիտելիքներ, տեղեկություններ կուտակող հաշվիչ մեքենա է: Այն նույնպես արտաքին գործիք է. եթե Այնսթայնի ուղեղը հեռացնես, նա կզրկվի իր բոլոր գիտելիքներից և շարքային բթամիտ կդառնա: Իսկ եթե հեռացնես Հիսուսի ուղեղը, ոչինչ չի փոխվի, նա կմնա նույնն, ինչ կար, որովհետև Հիսուսները ոչ թե գիտելիք, այլ գիտակցում են կուտակում:

    Մարդկանց երեք տիպ գոյություն ունի. առաջինները կուտակում են ամենաարտաքինը՝ իրեր, բայց դրանք մյուս ափ չես տեղափոխի: Երկրորդներն այդքան նյութապաշտ չեն, բայց նրանք էլ են դեպի դուրս նպատակադրված՝ նրանք կուտակում են գիտելիքներ, տվյալներ, թեորիաներ ու աշխարհայացքներ: Նրանք առաջիններից քիչ ավելի խելոք են, բայց միևնույն է հիմար են, որովհետև գիտելիքները պահվում են ուղեղում, իսկ ուղեղը՝ մարմնի մաս է, թող որ ամենակարևոր: Եվ երբ զրկվում ես մարմնից, ուղեղից էլ ես զրկվում: Եվ կա, վերջապես, մարդկանց երրորդ տիպ՝ սրանք կուտակում են գիտակցվածություն, զարգացնում են գիտակցությունը, ամբողջ կյանքը նվիրում են գիտակցում ձեռք բերելուն:

    Գիտակցություն՝ ահա մեր սրբազան Եսը: Միայն նրան կարելի է մյուս ափ տանել: Նա, մեր մեջ ասած, առանց այն էլ այն ափին է: Այս աշխարհում գոյություն ունի երկու աշխարհ. այս և այն, նյութի աշխարհը և գիտակցության աշխարհը: Եվ նրանց միջև կա փոխադարձ կապ: Այդ կապող շղթան՝ գիտելիքներն են: Իսկ դուք դեն նետեք թե իրերը, և թե իմացությունը: Զարգացրեք գիտակցությունը, հղկեք գիտակցվածությունը: Որքան ավելի բարձր է գիտակցությունը, այնքան ավելի շատ բան այն ափ կտանեք: Դուք կգաք այնտեղ ոչ թե դատարկ ձեռքերով, այլ հարստացած: Ավելի լավ է աղքատ լինել այստեղ՝ այնպիսի աղքատ, ինչպիսին Բուդդան էր, բհիկհու, - բայց փոխարենը մյուս աշխարհում կդառնաս արքա, չէ՞ որ այն աշխարհ միայն ինքդ ես տեղափոխվում...


    Երբ հրաբուխի ժայթքումը ոչնչացրեց Պոմպեյը, ամբողջ քաղաքը գիշերվա կեսին համակվել էր կրակով: Փլվում էին տնեերը, մարդիկ փախչում էին ուր աչքները կտրի: Եվ ամեն մեկն իր հետ ինչ-որ բան էր տանում,
    չէ՞ որ Պոմպեյը հարուստ քաղաք էր: Մարդիկ քարշ էին տալիս ամենաթանկարժեք բաները՝ ով ոսկի, ով մարգարիտներ, ով դրամ: Գիտնականները հափռում էին իրենց գրքերն ու ձեռագրերը, փորձելով փրկել ամենն,
    ինչ կարելի է փրկել: Եվ միայն մի մարդ էր քայլում դատարկ ձեռքերով՝ նրա ձեռքին միայն իր ձեռնափայտն էր: Եվ, նայելով նրան, բոլորը զարմանում էին, չէ՞ որ այդ րոպեներին նրանց աչքերի առջև
    կործանվում էր իրենց ամբողջ կյանքը: Իսկ այդ մարդն ամբոխի մեջ քայլում էր այնքան հանգիստ, ասես ուղղակի զբոսանքի էր դուրս եկել: Նա, ընդ որում,
    այդպիսի սովորություն ուներ: Ամեն առավոտ տնից դուրս էր գալիս առավոտյան ժամը երեքին, և հիմա հենց նրա զբոսանքի ժամն էր:

    Նկատելով նրան, բոլորը հարցնում էին. "Այս ի՞նչ ես անում: Ինչու՞ տանից ոչինչ քեզ հետ չես վերցրել: Շուտով ամեն ինչ կայրվի՛":

    "Իսկ ես չունեմ էլ ոչինչ, - պատասխանեց այն մարդը: - Ինձ պատկանող ամեն ինչ առանց այն էլ ինձ հետ է":

    "Իսկ ինչու՞ ես դու քայլում այնպես, ասես զբոսնում ես: Այսպիսի դժբախտություն է պատահել, տները փլվում են, մարդիկ վախճանվու՛մ են":

    Իսկ այն մարդը ժպտաց միայն և պատասխանեց. "Տեսեք, դուք ամբողջ կյանքներդ կուտակել եք այն, ինչը ենթակա է հրդեի և մահվան: Իսկ ես հարուստ եմ ոգով: Ձեզ համար այս ամենը, կարող է և արհավիրք է, իսկ ինձ համար՝ սովորական առավոտյան զբոսանք":


    Նա միստիկ էր, նա յոգ էր՝ մեկը նրանցից, ում մասին Հիսուս ասում է.


    Երբ դուք ծնում եք դա ձեր մեջ,
    այն, ինչ դուք ունեք, կփրկի ձեզ:
    Եթե դուք չունեք դա ձեր մեջ,
    այն, ինչ չունեք ձեր մեջ,
    կսպանի ձեզ:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #396
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե աղքատ ես հոգով, ուրեմն, որքան էլ ունենաս արտաքին աշխարհում, սեփական իրերդ վաղ թե ուշ քեզ ճզմելու են իրենց տակ: Իսկ եթե հարուստ ես հոգեպես, անհանգստանալու բան չունես՝ մահը քեզանից ոչինչ չի խլի: Մահից ավելի հզոր է գիտակցվածությունը միայն: Մարդկային կյանքում դա միակ բանն է, ինչն ուժեղ է մահից: Կարո՞ղ ես դու մեռնել, պահպանելով գիտակցությունդ: Ահա թե ինչն է կարևոր, և կարևոր է միայն դա: Բայց եթե դու ապրել ես չգիտակցված, ուրմեն մի՞թե կարող ես մեռնել գիտակցված: Չէ՞ որ նույնիսկ կյանքիդ ընթացքում դու ոչինչ չէիր գիտակցում...

    Մարմինն իր մեջ մի մեխանիզմ ունի. ուժեղ ցավի դեպքում մարդ կորցնում է գիտակցությունը, հակառակ դեպքում տանջանքներն անտանելի կլինեն: Ցավազրկիչներից սկսեցին օգտվել համեմատաբար վերջերս, բայց բնությունն արդեն վաղուց հորինել է իր անեսթեզիան: Երբ ցավը հասնում է անտանելի շեմի, մարդը զրկվում է զգացմունքներից: Մարմնի մեջ հատուկ սենսոր կա: Եվ երբ բողոքում են. "Ցավն ուղղակի անտանելի է", դա այնքան էլ ճիշտ չէ, որովհետև անտանելի ցավի դեպքում մարդ կորցնում է գիտակցությունը:

    Անտանելի ցավ ընդհանրապես չի լինում: Տանել ստիպված ես ամեն ինչ, բոլոր տառապանքներն առանց բացառության կարելի է տանել: Ահա թե ինչու ենք մենք ինչ-որ բան գիտակցում, հակառակ դեպքում ուղղակի վեր ընկած կլինեինք առանց զգացմունքների: Իսկ ամենատանջալին աշխարհում՝ մահն է: Դա նույնն է, ինչ վիրահատությունն առանց նարկոզի. մարմնից կտրում են նրա ամենախորին մասը, քե՛զ կտրում են մարմնիցդ, որի հետ դու վաղուց հարազատացել ես: Դա ոչ կույր աղիքի հեռացում է և ոչ էլ նույնիսկ երբ ձեռքդ են կտրել՝ դա մարմնի՛ կտրել է քեզանից: Այդպիսի վիրահատություն նույնիսկ ներկայիս բժիշկներն են անկարող կատարել: Մարդու մարմինն ամբողջովին հեռացնում են իրենից: Իսկ դու ապրել ես նրա մեջ յոթանասուն թե ութսուն տարի, մերվել ես նրա հետ, նույնիսկ համարել ես, որ դու ես: Եվ դա այնպիսի ցավ է, որ անպայման կորցնում ես գիտակցությունդ:

    Ամբողջ կյանքը՝ սեփական մահը գիտակցելու նախապատրաստություն է: Ահա թե ինչով պետք է զբաղվի սանյասինը, ահա թե ինչ է պետք ամենքին, ով փնտրում է. լինել պատրա՛ստ: Մի կորցրեք ոչ մի վայրկյան, կորցրածը հետ չես վերադարձնի: Եվ միակ գանձը, որ կարող ես վերցնել քեզ, գիտակցությունն է: Արեք ինչ կուզեք, միայն թե գիտակցե՛ք: Ապրել կարելի է տարբեր կերպ, բայց ներքին որոնումները բոլորի համար միատեսակ են:

    Ինչ առևտրականը, ինչ գիտնականը, ինչ բժիշկը, ինչ շինարարը կամ բանվորը՝ չկա ոչ մի տարբերություն: Բոլորի ներքին որոնումները մեկ են՝ դա գիտակցության ամրացումն է: Եվ ժամանակի հետ հասնում ես այնպիսի մակարդակի, որ նույնիսկ մահն անկարող է քեզ զրկել գիտակցվածությունից: Ահա թե ինչի մասին է ասում Հիսուս. ծնիր այն, ինչ ունես քո ներսում: Եթե այն քո մեջ է, այն քեզ կփրկի; եթե քո մեջ այն չկա, ուրեմն կկործանի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #397
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ևս մեկ հանելուկային ասացություն ունի: Նա ասում է. "Նա, ով ունի իր ձեռքի մեջ, - նրան էլի կտան, և նա, ով չունի, այն քիչն, ինչ ունի, - նրանից կխլեն": Թվում է, թե անհեթեթությու՛ն է: "Ով ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, եղածն էլ կխլվի":

    Նա խոսում է գիտակցվածության մասին, քանզի գիտակցությունն է, որ գիտակցություն է բերում: Սկսելով գիտակցել, անմիջապես սկսում ես գիտակցել ավելի ու ավելի: Ամեն նոր քայլ հեշտացնում է հաջորդը: Իսկ եթե չես գիտակցում, ուրեմն ամեն քայլիդ հետ հեռանում ես գիտակցությունից...


    Մի անգամ գիշերվա կեսին սաստիկ հարբած Խոջա Նասրեդինը սկսեց բռունցքներով թակել ինչ-որ մի տան դուռը: Տանտերը դուրս նայեց պատուհանից, ճանաչեց Նասրեդինին ու գոչեց. "Նասրեդի՛ն, ես քեզ հարյուր անգամ եմ ասել.
    դու շփոթել ես դուռը: Սա քո տունը չէ՛: Գնա քո տուն և թակիր, որքան կուզես: Սա այն դուռը չէ՛":

    Նասրեդինը բարձրացրեց գլուխն ու ասաց. "Իսկ դու ի՞նչ գիտես: Միգուցէ դու ինքդ ոչ այն պատուհանից ես դուրս նայում":


    Հարբած մարդն անկարող է պատկերացնել, որ կարող է սխալվել: Սխալվում են միայն մնացած բոլորը: Եվ եթե ձեզ պատահում է տառապել, ուրեմն տառապում եք գիտակցության կորստից: Սխալվում եք ինքներդ, բայց միևնույն է համոզված եք, որ այդ ինչ-որ մեկ ուրիշն է օտար պատուհանից դուրս նայել: Իսկ դուք, ինչ խոսք, միշտ էլ հենց այն դուռն եք թակում:

    Իրականում դուք հավերժ սխալվում եք դռնով, որովհետև այս աշխարհում "այն" դռներն ընդհանրապես չկան: Թակել կարելի է ներքին դուռը միայն, իսկ դրանք այս աշխարհից չեն: Ձեր ներսում թաքնված է այնպիսի մի բան, ինչն այս աշխարհից չէ: Դա էլ հենց ձեր գանձն է, դա այն դարպասն է, որի միջով մտնում են Աստծո մոտ: Հիսուս ասում է. "Թող բազմապատկվի այն, ինչ ունես": Մի փոքրիկ ճառագայթ արդեն փայլկտել է, դա գիտակցվածության թույլ առկայծում է՝ գիտակցությունը խավար է, մշուշապատ, համարյա անթափանցելի, առայժմ ոչինչ չես էլ պարզի: Բայց դա արդեն տեղի է ունեցել, և այդ պատճառով մարդը վեր է բարձրացել մնացած բոլոր կենդանիներից:

    Մեր մեջ է ներթափանցել գիտակցության առաջին ցոլքը, բայց այն փոքր է, ինչպես մանանեխի սերմը: Գցե՛ք այն հողի մեջ: Իսկ ի՞նչ է հողը գիտակցության համար: Հնդիկներն այդ հողն անվանում են սաթսանգ: Գնացեք նրանց մոտ, ով ավելի վեր է բարձրացել, նստեք նրանց ոտքերի մոտ և ուղղակի մնացեք կողքներին: Ժամանակի հետ ձեր գիտակցության փոքրիկ ճառագայթն ավելի վառ ու հզոր կդառնա՝ նրան համեմատվել է պետք: Բայց միտքը հակված է գնալ դեպի ավելի ցածրը, և այդ պատճառով միշտ ընկնում եք շրջապատը նրանց, ով ավելի քիչ է գիտակցում: Ինչու՞: Որովհետև այդպիսի շրջապատում զգում ես քո առավելությունը, դա շոյում է ինքնասիրությունդ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #398
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորը փնտրում են նրանց, ովքեր մակարդակով ավելի ցածր են, և այդ պատճառով իրենք էլ են ցած ընկնում: Հիսուսին մոտ լինելը վշտացնում է, չէ՞ որ նրա կողքին սեփական առավելությունդ չես զգում: Բայց դա թերարժեքության բարդույթ չէ, դու իրո՛ք որ ավելի ցածր ես: Հիսուսի կողքին բոլորն էլ թերարժեք են, չէ՞ որ քո գիտակցությունը կայծ է փոքրիկ, իսկ նրանը՝ շլացուցիչ լույս: Այդ լույսն այնքան վառ է, որ նրա համեմատ դու՝ անլույս խավար ես: Այլ կերպ չի էլ կարող լինել: Փորձեք լուսամփոփը դուրս հանել արևի տակ. այն անմիջապես կխամրի, նրա լույսը չես էլ նկատի: Իսկ եթե տանես մութ սենյակ, լուսամփոփն անմիջապես արևի պես վառ կթվա:

    Այստեղից էլ այդ հակվածությունը՝ փնտրել նրանց, ով ավելի ցածր է մակարդակով: Այդպիսին, ջրի պես՝ միշտ ցած է հոսում: Տղամարդը երբեք չի ամուսնանում նրա հետ, ով իրենից խելոք է, հասակով ավելի բարձր է կամ տարիքով մեծ: Ինչու՞: Կենսաբանական տեսանկյունից, կողակից պետք էր փնտրել քեզանից մոտավորապես հինգ տարով մեծ կանանց շրջապատում՝ այդ դեպքում դուք կարող էիք մեռնել նույն օրը... Չէ՞ որ կանայք միջին հաշվով տղամարդկանցից մոտավորապես հինգ տարի ավելի երկար են ապրում: Եթե կանայք հինգ տարով մեծ լինեին ամուսիններից, աշխարհում այրի կին համարյա չէր մնա, իսկ այրի կինը՝ շատ տխուր բան է...

    Քսանամյա պատանին պետք է որ ամուսնանար քսանհինգամյա աղջկա հետ, բայց դա վիրավորում է նրա ինքնասիրությունը: Չափազանց բարձրահասակ աղջկա հետ էլ շատերը չեն ամուսնանում, հասակի տարբերությունն էլ է նեղացնում: Նունն էլ վերաբերվում է խելոք կանանց: Ոչ, միտքը ցանկանում է նրան, ով ամեն հարցում ավելի ցածր է:

    Նայեք ձեր ընկերներին: Ինչու՞ եք դուք հենց նրանց հետ մտերիմ: Հոգու խորքում դուք ինքներդ էլ գիտեք պատճառը. նրանք ինչ-որ բանով ձեզանից ավելի վատն են, չնայած իրականում դուք ինքներդ՝ սովորական լուսամփոփ եք: Իր առավելությունն ապացուցելու համար միտքը միշտ թերարժեքն է փնտրում: Մարդիկ նույնիսկ ընտանի կենդանիներ են պահում: Եթե նրանք անգամ մարդ սիրել չգիտեն, որտեղի՞ց ուրեմն այդպիսի սեր կենդանիների հանդեպ: Ուղղակի սեփական շանդ կողքին դու քեզ շա՜տ խելոք ես թվում: Մեկ քացի ես տալիս, մեկ շոյում ես՝ ինչ տարբերություն, շունդ մեկ է խաղացում է պոչը և շատ ուրախ է քեզ: Նա ստվերի պես վազում է քո հետևից... Ավելի լավ երկրպագու չես էլ գտնի՛: Ինչու են մարդիկ այդքան սիրում շների՞ն: Ցածրն օգնում է, որ դու քեզ ավելի բարձր զգաս:


    Մի անգամ Խոջա Նասրեդինն իր շան հետ թուղթ էր խաղում: Մի անցորդ տեսավ այդ պատկերն ու շատ զարմացավ. ա՜յ քեզ բան, շունը թուղթ է խաղում... Եվ նա ասաց. "Դուք արտակարգ խելոք շուն ունեք":

    "Հեչ էլ խելոք չէ, - պատասխանեց Նասրեդինը: - Ես արդեն նկատել եմ, հենց որ նրա ձեռքը լավ խաղաթղթեր են ընկնում, նա անհանգստացած շարժում է պոչը: Բացարձակապե՛ս իր զգացմունքները թաքցնել չի կարողանում":


    Միտքն ավելի ցածրն է փնտրում, բայց որոշ դեպքերում նույնիսկ շունը կարող է քեզանից խելոք գտնվել: Մեր մեջ ասած, շունն իրոք որ որոշ դեպքերում շատ ավելի բա՛րձր է մարդուց: Նա ավելի ուժեղ է, կարող է կծել և ընդունակ է քեզ ստիպել ծառը բարձրանալ: Իսկ մարդիկ շատ ավելի ցած են ընկնում. մեկ իրեր են գնում, մեկ սիրահարվում են սեփական մեքենաներին՝ չէ՞ որ նրանց հետ ինչ ուզես կանես, մեքենան չի նեղանա: Իրենց տներից, իրերից ու զարդերից նրանք կուռքեր են սարքում: Իրերի համեմատ քեզ անմիջապես իսկական մարդ ես զգում, բնության արքա՛...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #399
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաթսանգ նշանակում է, որ դու ընտրել ես ընկերակցությունը նրա, ով քեզանից ավելի բարձր է: Միտքը հրահրում է ընտրել նրանց, ովքեր ավելի ցածր են, այնպես որ հետևեք դրան և աշխատեք խուսափել նման բանից, որովհետև ցածրը ցած է ձգում: Գիտակցության թույլ ճառագայթը լիովին կարող է կորչել մթի մեջ...

    Ընտրեք բարձրերին, ձգվեք դեպի բարձրը: Այո, դա խոցում է ինքնասիրությունդ, բայց ինքնասիրության մասին ավելի լավ է մոռանաս: Սաթսանգ նշանակում է ինքնասիրության հաղթահարում, պայքար նրա հետ, ձգտում դեպի բարձրը: Չէ՞ որ դուք երազում եք մոտենալ Աստծուն, ուրեմն ինչու՞ է այդքան սարսափելի Հիսուսին կամ Բուդդային մոտիկ լինելը: Մի՞թե նման ճանապարհով կարելի է Աստծո մոտ գալ... Աստված՝ ամենավառ լույսն է, ամենայն գոյի գագաթնակետը, կյանքի գույնը: Ինչպե՞ս կարելի է հույս ունենալ մտնել Աստծո արքայություն, եթե ցածրն ես ընտրում: Ոչ, դա սխալ ճանապարհ է:

    Հիշեք սա: Թող ձեր գլխում լինի մեկ բան. եղեք ամենուր՝ մարդկանց մեջ, ընկերների մեջ, գրքերի մեջ, - բայց երբեք մի մոռացեք, որ աշխարհիս երեսին ավելի բարձրը կա: Միայն նրա կողքին կարելի է քեզ մոռանալ: Միայն սեփական թերարժեքության զգացումը կարող է ազատագրել ինքնասիրությունից: Ձգտեք միայն դեպի բարձրը: Եվ այդ ժամանակ աստիճանաբար, քիչ-քիչ, քայլ քայլի հետևից... այո, այդ ժամանակ դուք անպայման կհանդիպեք Հիսուսին: Իսկ որպեսզի հանդիպեք Աստծուն, պետք է սկզբում հանդիպել Հիսուսին:

    Ահա թե ինչ նկատի ունի Հիսուս, երբ ասում է. "Նրա մոտ կարող եք գնալ միայն իմ միջոցով": Ահա թե որն է իմաստը. եթե Հիսուսին չհանդիպեք, աշխարհում ամենաբարձրին էլ չեք հասնի: Քանի չեք ճանաչել Որդուն, չեք տեսնի Հորն էլ, չէ՞ որ Որդին՝ նրա պատգամավորն է: Ավատարները, բուդդաները, տիրթհանկարները՝ սրանք բոլորն Աստծո նախակարապետներն են, Բարձրագույն Լույսի փայլքերը: Քանի նրանց չես նկատել, քանի չես սովորել ապրել նրանց կողքին, քանի քեզ չես ստիպել հարմարվել նրանց հետ, - վերջնական, բարձրագույն ճշմարտության երբեք չես հասնի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #400
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասաց.
    Թող նա, ով փնտրում է,
    չդադարի փնտրել,
    քանի դեռ չի գտել...



    Բանականությունը ննջում է, և որքան ավելի վեր ես բարձրանում, այնքան ավելի ամուր է քունը: Երբ ցած ես գլորվում, նա բավական ուժ ունի, չէ՞ որ սարնիվար շարժումն առանց լարման է տրվում: Այդպես հոսում են ջրվեժի շիթերը՝ ինքնին, առանց լարման: Դժոխք գլորվելու համար ջանքեր պետք չեն, այնտեղ առանց այն էլ կընկնես: Ուղղակի ոչինչ մի արա՝ և արդեն այնտեղ ես: Դուք առանց այն էլ հոսում եք ավելի ու ավելի ցած, իսկ սանդարամետը՝ մտքի ցածրագույն մակարդակն է: Դա ամենաարտաքինն է և ամենահեռուն, դա գիտակցական սանդուղքի ամենացածր աստիճանն է՝ այն մակարդակը, որտեղ գիտակցություն բոլորովին չկա: Բայց եթե ցանկանում ես բարձրանալ վեր, պետք է ջանք թափես, ստիպված ես մեծ ուժ ծախսել: Ահա թե ինչու է Հիսուս ասում.



    Թող նա, ով փնտրում է,
    չդադարի փնտրել,
    քանի դեռ չի գտել...



    Շատ է պատահել, երբ բանականությունը պնդում է. "Ի՞նչ ես դու անում: Ինչու՞ այսքան ուժ ծախսել: Վե՛րջ տուր դրան, ուրախացիր ու հանգստացիր": Եվ եթե լսես նրա խորհուրդները, անմիջապես հետ ես գցվելու: Մի՛ հավատացեք մտքին: Ով փնտրում է, պետք է համառ լինի, նրան չի կարելի դադարեցնել իր որոնումները, քանի չի գտել:

    Առաջին հայացքից, այս խոսքերը հակասում են ձենի գաղափարներին՝ իսկ իրականում, եթե փորձենք հասկանալ, հակասություններ չկան, բայց այդպես թվում է, չէ՞ որ ձենի ուսուցիչներն ասում են. "Ապրիր առանց լարման: Մի լարվիր, հակառակ դեպքում կվրիպես նշանակետից: Ամենաթեթև շարժումը բավական է, որպեսզի սլանաս կողքով: Թուլացիր, թող ամեն ինչ տեղի ունենա ինքնին, ասես դու չկաս էլ աշխարհում, - այդ ժամանակ արդեն նպատակիդ կհասնես": Ահա թե ինչ են նրանք ասում. "Եթե փնտրում ես, չես գտնի: Կգտնես, եթե չփնտրես": Իսկ Հիսուս, թվում է, թե լրիվ այլ բան է ասում: Բայց այդպես չէ, քանզի բոլոր գործողություններից հրաժարվել մարդ ուղղակի անկարող է: Նույնիսկ եթե շատ է ուզում, նույնիսկ եթե ամբողջովին լիցքաթափվել է, որևէ գործունեություն միևնույն է կլինի:

    Ձենը՝ նրանց համար չէ, ինչպիսին դուք եք հիմա, իսկ Հիսուս հենց այսօրվա՛ ձեր մասին է խոսում: Եվ, եթե հետևեք Հիսուսի խոսքերին, ժամանակի հետ կարելի է անցնել նաև ձենի: Ե՞րբ է վրա հասնում այդ բեկումը: Երբ անսահման հոգնես ջանքերից, երբ անես ամենն, ինչ կարող էիր, երբ ուժերիդ լարումը հասնի իր գագաթնակետին: Հետո արդեն ոչինչ չի մնա անելու, ոչինչ այլևս կարելի չի լինի անել՝ և դու ակամա ստիպված կլինես հրաժարվել գործողություններից, չէ՞ որ ուղղակի ուժ այլևս չի մնացել: Բայց դա տեղի է ունեցել ոչ այն պատճառով, որ ինքդ ես ցանկացել կանգ առնել: Երբ բոլոր ուժերդ ծախսվում են որոնումների վրա, դու կանգ ես առնում հակառակ քո ցանկության, դա բնական թուլացում է: Եվ այդ ժամանակ դա տեղի է ունենում. ջանքերի լիակատար բացակայություն, քանի որ դրանք անհնար են: Պատկերացրեք մի մարդու, որը վազում էր, վազում էր, վազում էր և այնքան է ուժասպառ եղել, որ հիմա նույնիսկ ոտքը շարժել չի կարող: Նույնիսկ եթե ատրճանակի փողի տակ ստիպես շարժվել, նա ուղղակի չի կարող...


    Կար-չկար, մի գորտ կար, և մի անգամ մի ավերված գյուղական ճանապարհի վրա նա պատահաբար ընկավ անվահետքի մեջ: Անվահետքն այնքան էր խորը, որ գորտին ոչ մի կերպ չէր հաջողվում այնտեղից դուրս պրծնել: Նա
    ուժից ընկել էր արդեն, բայց այդպես էլ ոչինչ չկարողացավ անել: Նրա շուրջ հավաքվել էին մտերիմները, բոլորը ջանում էին ինչ-որ կերպ օգնել՝ բայց անարդյունք: Երեկոյան կողմ մտերիմները տխուր գնացին իրենց տները, մտածելով այն մասին,
    որ մինչև առավոտ խեղճն, իհարկե, կվախճանվի արդեն՝ չէ՞ որ նա ուղիղ ճամփի մեջտեղում է, անվահետքի մեջ: Արթնանալով առավոտյան, բոլորն իրենց գցեցին ճանապարհի վրա և տեսան, որ գորտն իր համար
    ցատկոտում է ազատության մեջ: "Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց: Ինչպե՞ս դուրս պրծար փոսից: Չէ՞ որ մենք երեկ ամեն ինչ փորձեցինք, սա ուղղակի ինչ-որ հրա՛շք է: Ի՞նչ պատահեց":

    "Առանձնապես ոչինչ, - պատասխանեց գորտը: - Հասկանում եք, ուղղակի ես տեսա, որ մոտենում է մի բեռնատար մեքենա: Կատակը՝ կատակ, բայց ես միայն մեկ ելք ունեի՝ շտապ դու՛րս պրծնել":


    Քանի դեռ քեզ ոչինչ չի սպառնում, ամբողջ ուժերդ չես ծախսի: Եվ միայն մահը, քեզ վրա ընթացող բեռնատարը, ստիպում է քեզ գործի դնել ամբողջ ուժերդ առանց մնացորդի: Չէ՞ որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ դու՛րս պրծնել: Առաջ այնքան էլ չեր ստացվում, բայց դու առանձնապես չէիր էլ ջանում: Հա, ինչ-որ բան անում էիր, բայց բավական ծուլորեն: Իսկ եթե ջանքերդ ալարկոտ են, ուժասպառության քեզ չես հասցնի: Կա այսպիսի օրենք. ծայրահեղ հոգնածությունն էներգիայի որոշակի ծախս է պահանջում: Դու ինչ-որ բան անում ես, բայց ինքդ էլ լավ ես հասկանում, որ քեզ առանց մնացորդ չես տալիս: Բայց, եթե ինչ-որ բան անում ես կիսով չափ, ոչինչ չի ստացվի: Բեռնատարը դեռ չի երևացել, և դու առաջվա պես նստած ես խորը փոսի մեջ. համ դուրս գալ ես ուզում, համ էլ ափսոսում ես ուժերդ ծախսել: Այո, վատ չէր լինի նորից ազատության մեջ հայտնվել, բայց, մյուս կողմից, փոսը՝ բավական հուսալի ապաստարան է, այնտեղ տաք է և հարմարավետ, իսկ դուրս գալու համար պետք է բոլոր ուժերդ ծախսես...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #401
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասում է. "Որոնիր, որոնիր, քանի չես գտել": Մի՛ խնայեք ձեր ուժերը, տվեք դրանք մինչև վերջ, թող ձեր հյուծվածությունը հասնի իր գագաթնակետին՝ և դրանից հետո միայն կարող եք հետևել ձենի գաղափարին: Իսկ եթե ամենասկզբից էլ կառչես ձենից, քեզ միայն վնաս կպատճառես: Արևմուտքում հենց այդպես էլ եղավ. այնտեղ ձենը նորաձևություն դարձավ, չնայած ոչ ոք չէր էլ կռահում, թե որքան աշխատանք էին տարել ձենի ուսուցիչները, նախքան կանցնեին լիակատար անգործողությանը: Բայց ծույլ մտքի համար լիցքաթափվածության գաղափարը շատ սրտամոտ բան է, ահա թե ինչու Արևմուտքում ձենն այդպես արմատավորվեց: Ոչինչ անել պետք չէ՝ ա՜յ քեզ լավ բան: Քեզանից ոչինչ չի պահանջվում, ուղղակի մատնիր քեզ անգործության և վերջ: Դա շատ հաճելի բան է, բայց հասարակ պարապությունից օգուտ չկա:

    Նախքան կհասնես այն մակարդակին, երբ կարող ես լիցքաթափվել, պետք է մեծ ջանքեր ներդնել: Եվ այդ լիցքաթափվածությունն ակամա է, այն ինքն իրեն է գալիս, որովհետև դու ուժազրկվել ես և անշարժությունից բացի ուրիշ ոչինչ քեզ չի մնացել: Եվ այստեղ ձենը կատարելապես ճիշտ է. վերջնական հայտնությունը գալիս է միայն լիակատար հանգստի ներքո: Բայց Հիսուս նույնպես ճիշտ է. այդ հանգիստը գալիս է միայն ուժերի լիակատար սպառումից հետո: Հիսուս խոսում է սկզբի, իսկ ձենն՝ ավարտի մասին, բայց խոսքը նույն պրոցեսի մասին է:

    Եվ ես համոզված եմ, որ ձեզ ավելի օգտակար է Հիսուսի խորհուրդը, չէ՞ որ դուք դեռ նոր եք սկսում ձեր ճանապարհը: Ձենը կարող է մոլորության մեջ գցել, նրա խորդուրդը չափազանց գայթակղիչ է, այն կարելի է սխալ հասկանալ: Ոչինչ մի արա, առանց այն էլ ամեն ինչ լա՛վ է: Ո՛չ, ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Եթե ամեն ինչ լավ լիներ, խոսելու բան էլ չէր լինի: Ինչու՞ են այդ ժամանակ բոլորն ինձ մոտ գալիս: Ինչու՞ հետաքրքրվել ինչ-որ ձենով: Ինչու՞ որոնել Հիսուսին: Եթե առանց այն էլ ամեն ինչ լավ է, ուրեմն ինչի՞ համար է այդ ամենը: Ինչու" եք դուք այնուամենայնիվ որոնում: Ինչու՞ եք ժամանակ ծախսում դրա վրա: Եթե ամեն ինչ առանց այն էլ լավ է, ուրեմն այդ ամենը ժամանակի իզուր ծախս է: Ձեզ պետք չեն ոչ յոգա, ոչ տանտրա, ոչ մնացած ամեն ինչ: Բայց իրականում ամեն ինչ բավականին էլ վատ է: Ձեզ հետ ինչ-որ բան այնպես չէ, դուք չեք ուրախանում, չեք լողում երանության մեջ, երջանկությունը ձեզանից չի թափվում: Դուք քարշ եք տալիս ձեր խղճուկ գոյությունը, հավերժ սգում ու բողոքում եք՝ ձեր հոգին հիվանդ է: Ոչ, ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ավելի շուտ ամեն ինչ շատ վատ է:

    Լսեք Հիսուսին. "Թող նա, ով փնտրում է, չդադարի փնտրել, քանի դեռ չի գտել": Եվ միայն որոնումների վերջում դուք կհասկանաք, որ ձենի ուսուցիչները նույնպես ճիշտ են: Երբ անեք ամենն, ինչին ձեր ուժը պատում է, ջանքերը կկորչեն ինքնին՝ կսկսվի անգործողությունը: Եվ այդ հանգստի մեջ, այդ անդորրության մեջ, որտեղ չկա ոչ գործունեություն, ոչ շարժում, ոչ ջանք, վրա է հասնում սամադհին՝ բացվում է վերջին դուռը: Դա տեղի է ունենում միայն անգործողության ժամանակ, բայց անգործողությունն ուժերի լիակատար սպառում է պահանջում:

    Թող յուրաքանչյուրը փնտրի և չդադարի փնտրել, քանի դեռ չի գտել: "... Եվ, երբ նա գտնի, նա կտատանվի..." - այո, որովհետև դա դժվար է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #402
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Եվ, երբ նա գտնի,
    նա կտատանվի,
    և, եթե նա տատանվի,
    նա կզարմանա,
    և նա կթագավորի ամեն ինչի վրա:



    Ինչու՞: Ինչու՞ է ձեռքբերումը տատանում, ցնցում հրահրում: Որովհետև այն չափազանց մեծ է: Այն հսկայական է, այն այնքան անսահման է, որ երբ նրան տեսնում ես առաջին անգամ, կորցնում ես խուսելուդ ունակությունը: Երբ առաջին անգամ տեսնում ես այն... Զգում ես քեզ այնպես, ասես ամբողջ կյանքդ անց ես կացրել մութ վանդակում, իսկ հիմա քեզ բաց երկնքի, արևի լույսի տակ են հանել: Դա ցնցում է, դու կկոցում ես աչքերդ անտանելի լույսից: Եվ նույնիսկ հետո, երբ աչքերդ բացում ես, շուրջդ այնքան վառ է, որ սկզբում ոչինչ չես էլ տեսնի:

    Աստվածայինի հետ առաջին հանդիպումը՝ ցնցում է, չէ՞ որ բազում կյանքերի ընթացքում դու բացարձակապես սխալ ես ապրել: Դու այնքան խեղճուկրակ կյանքեր ես ապրել, որ հիմա, երբ լողում ես երանության մեջ, դժվար է հավատալ, որ այդ ամենն իրոք եղել է: Դու ցնցված ես: Դու հույս էլ չունեիր, որ ամեն ինչ այդպես կլինի, Երազում անգամ դու անկարող էիր նման բան պատկերացնել: Ցանկացած դատողություններ Աստծո մասին... Իսկ ի՞նչ դուք գիտեք, դուք ի՞նչ կարող եք գիտենալ: "Աստված" բառը բոլորովին էլ Աստված ինքը չէ, աստվածաբանությունն էլ՝ ինքն Աստված չէ: Այո, կարելի է հիշել ասացվածքները գրերից կամ բառարանային հոդվածը, բայց հասկանու՞մ եք դուք արդյոք, թե ինչի մասին է խոսքը, երբ ասում եք. "Ես փնտրում եմ Աստծոն"...


    Մի փոքրիկ նստել, նկարում էր, իսկ մայրիկը հարցրեց, թե ինչ է նա նկարում: Փոքրիկը շատ էր կլանված իր զբաղմունքով ու խնդրեց. "Սպասիր, մի խանգարիր: Ես նկարում եմ Աստծոն":

    "Բայց չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին է Աստված, - զարմացավ մայրիկը: - Ոչ ոք նրան չի տեսել: Որտեղի՞ց դու գիտես, թե ինչպիսին նրան նկարել":

    "Այ, հենց վերջացնեմ, բոլորը վերջապես կիմանան, թե նա ինչպիսին է", - պատասխանեց երեխան:


    Այդպես իրեն պահում է յուրաքանչյուրը: Ոչ ոք կարգին չգիտի էլ, թե ինչ է փնտրում, պատկերացում չունի, թե որտեղ է իր նպատակը, չի հասկանում, թե ուր է գնում և ինչու: Հոգու մեջ ինչ-որ քաշող բան կա, ահա և վերջ: Քեզ տանջում է ծարավը նրա, ինչը երբեք չես փորձել: Եվ դու գնում ես, ջանում ես՝ իսկ երբ ստացվում է, ցնցում ես ապրում:

    Այդ խոսքերը ցույց են տալիս, որ Հիսուս գիտեր... Աստծոն չճանաչողը երբեք այդպես գրել չէր կարողանա, նա երբեք չէր ասի. "Երբ գտնում ես նրան, առաջին հերթին ցնցում ես ապրում": Անտեղյակն այլ կերպ կասեր. "Դա երանություն է, լիակատար երանություն է":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #403
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, երանությունը գալիս է, բայց ցնցումից հետո միայն: Աստված՝ աշխարհի ամենամեծ ցնցումն է. դու կատարելապես ճխլված ես, դու անհետանում ես, ընկում ես անհուն անդունդը, դառնում ես ոչինչ, հալվում ես անհետ: Դու ցրվում ես, ինչպես ամպն արևի շողերի տակ՝ լույսը չափազանց շատ է, չափազանց շատ է ճշմարտությունը: Առաջ ապրում էիր ստի մեջ, քո ամբողջ կյանքը հյուսված էր խաբեություններից, խորամանկություններից ու կեղծիքներից: Իսկ հիմա դու ճեղքված ես, մոխրացած ես, ոչնչացած ես: Երբ ծագում է Աստծո արևը, դու զոհվում ես: Ճշմարտության լույսի մեջ դու ուղղակի անհետանում ես: Հիսուս ճիշտ է՝ դա ուժեղագույն ցնցում է:

    Բախվելով նրա հետ, շատերը վերադառնում էին, շատերը չէին կարողանում դիմանալ ու հետ էին փախչում: Այդպիսիք երբեք հետ չէին վերադառնում՝ չափազանց սարսափելի է: Ինձ թվում է, թե աթեիստները հենց նրանք են, ովքեր երբևիցէ անցյալում ապրել են այդպիսի ցնցում, և այսօր այնքան են վախենում դա ապրել ևս մեկ անգամ, որ որոշել են Աստծո գոյությանն ընդհանրապես չհավատալ:

    Երբ երեխային քաղցր չես տալիս ու խիստ պատժում ես ամեն կոնֆետի համար, ժամանակի ընթացքում նա այնքան վախեցած է դառնում, որ կոնֆետից կարող է հիվանդանալ: Նա կարող է փորլուծություն ունենալ կամ մեկ այլ փորձանք: Եվ եթե նա պատահաբար հանդիպի հրուշակարանի, կարող է կկոցել աչքերն ու փախչել: Երբ վախենում ես, ավելի հաճախ ուղղակի հերքում ես: "Ոչ մի հրուշակարան էլ չկա", - ինքնիրեն համոզում է փոքրիկը: Եթե ընդունի, որ կա, ուրեմն կան նաև կոնֆետներ, իսկ կոնֆետներն՝ ամենավտանգավոր գայթակղությունն են:

    Նախկին կյանքերում ինչ-որ ժամանակ աթեիստներն այքան մեծ ցնցում են ապրել, որ մինչև օրս պնդում են, որ Աստված ընդհանրապես չկա: Այդպիսի հերքման պատճառը՝ սուր վախն է: Սա հոգեբանական խնդիր է, այլ ոչ փիլիսոփայական:

    Ես շատ աթեիստների եմ հանդիպել: Բավական է քիչ խորը փորփրես, անմիջապես հասկանում ես, որ նրանք ինչ-որ պատճառով սարսափելի վախեցած են. նրանց վախեցնում է արդեն Աստծո գոյության հնարավորությունն ինքը: Նրանք վախենում են, որ իրենց նորից կձգի դեպի Աստված: Եթե ընդունես, որ նա կա, ուրեմն նորից կուզենաս փնտրել նրան: "Ո՛չ, - գոչում են նրանք: - Չկա ոչ Աստվա՛ծ, ոչ ճշմարտություն, ոչի՛նչ: Այդ ամենը սուտ է, իսկ մեր կյանքը՝ կույր պատահականությու՛ն": Այդպես նրանց համար հեշտ է, դա օգնում է խուսափել արդեն տեղի ունեցած աղետի կրկնությունից...

    Հիսուս լիովին ճիշտ է. "...Եվ, երբ նա գտնի, նա կտատանվի..." Երբևիցէ դուք ինքներդ էլ կհամոզվեք դրանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #404
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեզ մոտ շատերն արդեն ընդհուպ մոտեցել են դրան: Չեն հասել այն մակարդակին, որի մասին ասում է Հիսուս, բայց շատ են մոտեցել: Իսկ հետո դուք գալիս և ասում եք. "Չի ստացվում: Ես չեմ կարողանում խորհրդածել: Չեմ ուզում: Վախենում եմ՝ թվում է, քիչ էլ, և ես կմեռնեմ: Ես ուզում եմ ապրել, այլ ոչ թե մեռնել: Բայց ես վախենում են և տագնապով եմ համակված: Բավական է փակեմ աչքերս ու գնամ խորքերս, և ինձ սկսում է թվալ, թե հիմա կմեռնեմ": Այդ մասին շատ-շատերն են պատմում: Բայց դա բարի նշան է, դա նշանակում է, որ դուք իրոք խորքերն եք հասել, խորհրդածումը ստացվել է: Մի փախեք, չէ՞ որ ամբողջականությունն իր մեջ իսկական գանձեր ունի թաքցրած:

    Եվս մեկ քայլ, և դուք կհայտնվեք ցնցման շեմին: Ցնցումը կլինի այնպիսին, որ խաղասեղանին կդրվի ձեր սեփական էությունը, - և այդ պատճառով շատ է մեծ հավանականությունը, որ դուք ուղղակի կփախչեք: Բայց հիշեք. փախուստը նշանակում է, որ բազում հաջորդ կյանքերի ընթացքում դուք չեք համարձակվի հետ վերադառնալ: Դուք ուղղակի կխուսափեք այդ ոլորտից: Ամեն անգամ, երբ սրբազան էությունը ցնցում է ապրում, եղեք զգոն: Մի փախեք: Գնացեք առաջ, գնացեք մինչև վերջ՝ դրա միջով ամեն մեկը պետք է անցնի:

    Եսսենների մոտ՝ իսկ Հիսուս հենց այդ դպրոցին էր պատկանում, - այդ ցնցումն իր անունն ուներ: Նրանք անվանում էին այն "հոգու մութ գիշեր": Բայց դրա միջով ամեն մեկը պետք է անցնի: Առավոտյան լույսը սկսվում է միայն հոգու մութ գիշերվա վերջում: Եվ որքան ավելի մութ է այդ գիշերը, այնքան ավելի ուրախ ես դու, չէ՞ որ արևն անպայման ծագելու է: Ծնունդ առնելով գիշերվա ընդերքում, վաղ թե ուշ այն կերևա երկնակամարում՝ և դա տեղի կունենա շատ շուտ: Որքան ավելի մութ է գիշերը, այնքան ավելի մոտ է արևածագը: Մի՛ փախեք, չէ՞ որ յուրաքանչյուր առավոտ ծնվում է մութ գիշերում: Գիշերը՝ արևածագի մունետիկն է: Եվ ցնցումը նշանակում է, որ ծննդաբերությունն արդեն սկսվել է՝ ծնվում է հավերժական երանությունը:

    Հիսուս ճիշտ է: Ականջ դրեք նրան, հիշեք նրա խոսքերը: Երբևիցէ դա տեղի կունենա նաև ձեզ հետ, այդպիսի օրն անպայման կգա, բայց որքան ավելի շուտ, այնքան ավելի լավ: Նույնիսկ ցնցման առկայությամբ մեջդ կարող ես երանություն գտնել: Ես խոսում եմ ոչ թե այս աշխարհի դժվարությունների մասին, այլ ճշմարտությանը հանդիպելու ժամանակ, ճշմարտությանը մոտենալու ժամանակ կայանալիք ցնցման մասին:

    Նման տագնապ ծագում է պայծառացածի կողքին: Երբ գալիս ես նրա մոտ, միշտ ինչ-որ խռովահույզ վախ ես զգում: Ներսումդ ինչ-որ բան դողդողում է, և դու սկսում ես այդ հանդիպումից խուսափելու պատճառներ փնտրել: Քեզ ձգում է դեպի այդ մարդը, բայց հոգումդ աճում է վախը, և դու ակամա մտածում ես, թե ինչպես հեռանաս, ինչպես նրա հետ չհանդիպես: Այո, դժվար է դա՝ դժվար է լինել Հիսուսի ու Բուդդայի կողքին: Բայց դրա միջով պետք է անցնել, դա աճի մասն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #405
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... Եվ, երբ նա գտնի, նա կտատանվի...



    Բայց, եթե նա հեռու չփախչի, չգոցի աչքերն ու փախուստի չդիմի, "...նա կզարմանա...": Նա կզգա խորհուրդը, կզգա հանելուկայինը: Եվ նա կսկսի ծիծաղել և ուրախանալ, չէ՞ որ մութ գիշերվա ընդերքում ծնվեց սքանչելի առավո՛տը: Ցնցումն անցավ, վախի մղձավանջային դժոխքից հայտնվեց երանությու՛նը: Տատասկները փոխակերպվեցին նուրբ ծաղիկների:


    ...Նա կզարմանա,
    և նա կթագավորի ամեն ինչի վրա:


    Ուրիշ ոչինչ չկա: Եթե կորչում են ցանկությունները՝ իսկ նրանք վերանում են միայն, երբ գտնում ես քեզ, չէ՞ որ յուրաքանչյուր ցանկություն՝ ինքդ քեզ, քո սրբազան էությունը գտնելու երազանք է, - եթե հասնում ես մինչև ամենախորքերը, ցանկությունները կորչում են, իսկ նրանց հետ էլ կորչում է մուրացկանը: Ծնվում է արքան, տիրակալը... "Եվ նա կթագավորի ամեն ինչի վրա": Նրա տիրույթն է դառնում ամենայն գոյը:


    Եվ նա ասաց.
    Նա, ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը,
    մահ չի ճաշակի:


    "Ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը..." Նկատեք, ոչ թե բառացի մեկնությանը՝ դրանից օգուտ չկա: Ես ինքս էլ ձեզ բառացի մեկնություն եմ առաջարկում, բայց դա ձեզ դեռևս անմահ չի դարձնի: Ոչ, մեկնությունը պետք է լինի ոչ թե խոսքերով, այլ փորձի հիման վրա: Դա պետք է վերապրել: Խոսքերը ոչինչ չեն բացատրում, ընդհակառակը, նրանք սխալ պատկերացումներ են տալիս: Ըմբռնումը գալիս է միայն շնորհիվ անձնական փորձի, միայն այն է ամեն ինչ բացատրում մինչև վերջ: Հիսուս ասում է. "Ով ձեռք է բերում այդ խոսքերի մեկնությունը..." Ձեռք է բերում՝ նշանակում է ճանաչում է փորձով, անցնում է ցնցման միջով, հոգու մութ գիշերվա միջով, իսկ հետո, երբ տեսնում է խորհուրդը, զարմանում է:

    Կա երկու խոսք... Ռուդոլֆ Օտտոն, մեր դարաշրջանի ամենախորաթափանց մտածողներից մեկը, զարմանալի մի գիրք է գրել "Սրբի Մտահղացումը" վերնագրով: Այնտեղ նա կիրառում է երկու հասկացողություններ. "Վեհություն" և "Գաղտնիք": Ցնցման ժամանակ բախվում ես Վեհության հետ՝ դա չափազանց վեհ իրադարձություն է: Դու մոլորվում ես նրա մեջ, դու անկարող ես հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Դու խելագարվում ես, բանականությունդ քարանում է: Դա նրա գործունեության վերջին ակնթարթն է, դրանից հետո բանականությունն ինչ-որ տեղ հետևում է այլևս: Ծավալվում է Վեհությունը՝ հոգևոր երկրաշարժ, ներքին հրաբխի ժայթքում: Անցյալը մասնատվում է, ջարդուփշուր է լինում և հալչում է:

    Եվ, եթե կարողացար դիմանալ Վեհությանը, այն փոխարինվում է Գաղտնիքօվ: Ի՞նչ ասել է հանելուկ: Դա ինչ-որ անասելի և անբացատրելի բան է: Այն երանություն, ուրախություն ու երջանկություն է բերում, բայց գուշակել այն անհնար է: Դա գոյության աղբյուրն է՝ ավելու հեռուն դու անկարող ես մտնել, ուղղակի ոչ մի "ավելի հեռու" չկա այլևս: Գաղտնիքը վերապրում ես, բայց ճանաչել այն անհնար է: Նրան հասնում ես, բայց մտքով ճանաչել այն ի վիճակի չէ ոչ ոք: Այն զգում ես, բայց անիմաստ է նրա մասին ենթադրություններ անել: Դա Գաղտնիք է, վերջնական հանելուկայնություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 27 28-ից ԱռաջինԱռաջին ... 17232425262728 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •