User Tag List

Էջ 22 28-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223242526 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #316
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին հրեական լեզվում "մեղք" բառը հրաշալի իմաստ ունի: Բառացիորեն այն նշանակում է. "վրիպել": Նման նշանակությամբ այն մեղքի ոչ մի զգացում չի ներշնչում: Մեղավոր է նա, ով վրիպել է ուղղակի, շեղվել է ճանապարհից: Իսկ լինել հոգևոր, նշանակում է վերադառնալ ճշմարիտ ճանապարհին, որն ուղիղ դեպի նպատակ է տանում: Նպատակը՝ լիակատար ազատությունն է, իսկ հոգևորը՝ դրա միջոցն է ընդամենը: Ահա թե ինչու հոգևորն էստ էության հակահասարակական է. հասարակության մեջ լիակատար ազատություն չի լինում:

    Հոգեբանությունը նույնպես ծառայում է հասարակության խնդիրներին: Հոգեբաններն ամբողջ ուժով ջանում են ընտելացնել մեզ ուրիշների մեջ ապրելուն: Հոգեբանը՝ հասարակության հավատարիմ ծառան է: Նա քեզ մի կաթիլ ազատություն է տալիս, որպեսզի հետո ստրուկ դարձնի: Դա ազատություն չէ, այլ կաշառք, բայց ցանկացած պահի այն կարող են հետ վերցնել: Եթե քեզ պահես այնպես, իբր լրիվ ազատ ես, արդեն մի երկու ժամ անց զնդանում կհայտնվես: Քաղաքականությունը, հոգեբանությունը, մշակույթը, լուսավորությունը՝ այս ամենը հասարակության ծառաներն են: Խռովահույզ է միայն հոգևորը: Բայց հասարակությունն այստեղ էլ է հասցնում քեզ խաբել, հոգևորը նա փոխարինում է հորինած կրոնով. քրիստոնեությամբ, հինդուիզմով, բուդդիզմով, մահմեդականությամբ: Դա ուղղակի խորամանկություն է: Ինքը Հիսուս դեմ էր հասարակությանը:

    Նայեք նրան. նա բոլորովին էլ հարգարժան քաղաքացի չէր, ոչ մի դեպքու՛մ: Նա, ընդհակառակը, ընկերություն էր անում ինչ-որ կասկածելի, հակահասարակական տարրերի հետ, ինքն էլ շրջմոլիկություն ու մուրացկանություն էր անում՝ այդ ամենը ճիշտ է, նա հասարակությանը ոչ մի արժեք չէր տալիս և չէր էլ պատրաստվում որևէ բանի հետ հարմարվել: Նա ստեղծեց սեփական համայնք, համախոհների ոչ մեծ մի խումբ: Աշրամը՝ դա ընդհանրապես հակահասարակական ուժ է: Բայց, իհարկե, ոչ բոլորը, չէ՞ որ հասարակությունն անվերջ փորձում է մեզ ինչ-որ կեղծ բաներ դեմ տալ: Հարյուր աշրամի մեջ հազիվ թե մի իսկականը գտնվի: Իսկական աշրամում սեփական, առանձնահատուկ հասարակություն է ձևավորվում, որը դեմ է սովորական հասարակությանը, դեմ է նրանց, ում Հիսուսն անվանում է "նրանք", - դեմ է անդեմ, անանուն ամբոխին:

    Գոյություն են ունեցել ամբողջ միավորումներ՝ օրինակ, Բուդդայի մենաստանը Բիհարում, - որտեղ փորձում էին ստեղծել հասարակություն, սովորականից լիովին տարբերվող: Այնտեղ մտածում էին, թե ինչպես մարդուն կատարելապես ազատ դարձնել՝ առանց սահմանափակումների, առանց պայմանների և դաժան կանոնների: Այնտեղ մտածում էին, թե ինչպես մարդուն անսահման, ամենայն գոյ դարձնել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #317
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս հակահասարակական է, Բուդդան հակահասարակական է, բայց քրիստոնեությունն ու բուդդիզմը՝ լրիվ այլ բան են: Հասարակությունը շատ խելամիտ է. այն ամեն ինչ շուռ է տալիս իր օգտին, նույնիսկ հակահասարակականը հաջողեցնում է իր մասը դարձնել: Հասարակությունը վարպետորեն կեղծ արտաքին է սարքում, ձեռքդ կեղծ դրամ է կոխում՝ իսկ դու գոհ ես ինչպես մանուկը, ում մայրական կրծքի փոխարեն ռետինե ծծապտուկ են տվել: Մանուկը ծծում է այն՝ և ուրախ է, նրան թվում է, թե ինքը կշտանում է: Դա հանգստացնում է և նա հանգիստ քուն է մտնում:

    Երբ փոքրիկը լալիս է, մեծերը նրան ուղղակի ռետինե ծծապտուկ են տալիս, կեղծ կուրծք: Եվ նա ծծում է ռետինի կտորը, ազնվորեն հավատալով,որ դա իրեն կկշտացնի: Նա ծծում ու ծծում է՝ համաչափորեն, ասես ծամոն է ծամում: Ստամոքս ոչինչ չի մտնում, բայց դա կախարդում է, ինչպես մանտրա: Իսկ հետո փոքրիկը քուն է մտնում. միօրինակությունից քունդ տանում է: Բուդդիզմը, քրիստոնեությունը, հինդուիզմը՝ այսպես կոչված պաշտոնական կրոնները, - ուղղակի ռետինե ծծապտուկներ են: Նրանք սփոփանք են բերում, խոր քուն են ներշնչում և անվրդով կյանքի տպավորություն են թողնում, չնայած շուրջբոլորը ստրկության տանջանքների փոթորիկներ են: Գլխավորը, ներշնչել մարդկանց, որ ամեն ինչ կարգին է, որ ամեն ինչ ընթանում է իր հերթին: Այդ կրոնները՝ ուղղակի հանգստացուցիչներ են, յուրատեսակ թմրադեղեր:

    Թմրադեղը՝ չէ՞ որ դա միայն LCD չէ: Քրիստոնեությունը նույնպես թմրադեղ է, բուդդիզմը նույնպես, ընդ որում նրանց ազդեցությունը շատ ավելի բարդ է և հնարամիտ, չէ՞ որ այն կուրություն է հարուցում: Դու արդեն չես տեսնում, թե ինչ է կատարվում, չես զգում, որ կյանքդ անցնում է դատարկ: Դու չես նկատում, թե որքան հիվանդություններ են կուտակվել քո մեջ բազմաթիվ կյանքերի ընթացքում: Նստել ես վառոդի տակառի վրա այնպիսի տեսքով, ասես ամեն ինչ նորմալ է. երկնքում Աստված է, երկրի վրա՝ պետությունը, թող նրանք էլ քո մասին մտածեն: Իսկ տերտերները կրկնում են ականջիդ. "Մի՛ վախեցիր, մենք կողքիդ ենք: Վստահիր մեզ, մենք կհոգանք քո մասին թե այս աշխարհում, և թե այն": Դու հավատում ես՝ և հենց դրանից են քո դժբախտությունները:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 03.08.2017, 19:21:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #318
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասարակությունն ի վիճակի չէ մարդուն ազատություն տալ, քանի որ միանգամից բոլորն ազատ լինել չեն կարող: Ի՞նչ անել ուրեմն: Ինչպե՞ս դուրս պրծնել հասարակության մամլակի տակից: Ահա հոգևորության գլխավոր հարցը: Թվում է, թե դա անհնարին է. հասարակությունն ամենուր է, փախչես մեկից, կընկնես մյուսը, հասարակություն միշտ էլ կա: Թեկուզ Հիմալայներում թաքնվիր՝ հասարակությունն այնտեղ էլ հետևիցդ կհասնի: Վաղ թե ուշ կսկսես զրուցել ծառերի հետ, չէ՞ որ դու սովոր չես մենակ լինել: Ընկերություն կհաստատես թռչունների հետ և յուրահատուկ ընտանիք կստեղծես... Ուղղակի կընտրես մի ինչ-որ թռչնակի և կսկես առավոտներն անհամբեր սպասել, ե՞րբ վերջապես նա կսկսի երգել:

    Դուք ինքներդ էլ չեք գիտակցում, թե որքան ուժեղ է այդ կախվածությունը. ուրիշները մեզ ուղղակի անհրաժեշտ են: Եթե ծանոթ թռչնակը չերևաց, սիրտդ տագնապով է լցվելու: Ինչու՞ նա չկա: Կարող է, դժբախտությու՞ն է պատահել: Անհանգստությունն ուժեղանում է՝ և այդ զգացմունքն այնքան էլ չի տարբերվում կնոջ ու երեխաների հանդեպ տագնապից: Տարբերությունը մեծ չէ, չե՞ որ հիմքը մեկն է. քեզ պետք է ուրիշը: Նույնիսկ փախչելով Հիմալայներ, դու կշրջապատես քեզ ինչ-որ հասարակությամբ:

    Հասկացեք դա. հասարակությունը ձեր շուրջը չէ, այն ներսում է: Եվ քանի դեռ չի վերացել նրա արմատը, որը գտնվում է հոգում, հասարակությունն ամենուր հասնելու է քո հետևից: Կարող ես հիպպի դառնալ՝ դա նույնպես հասարակություն է, սոցիալական շարժում: Կփակվես աշրամում՝ հասարակությունն այնտեղ է որ կա: Բայց այդ նա չէ, որ հետևում է քեզ, դու ես նրան քարշ տալիս քո մեջ: Դու ինքդ ես ստեղծում քո շրջապատը, դու՝ նրա արարիչն ես: Քո մեջ է գտնվում այն սերմը, որից ինքնին ծլարձակում է հասարակությունը: Եվ դա հստակորեն ցույց է տալիս, որ, քանի դեռ ամբողջովին չես փոխվել, հասարակությունից չես թաքնվի, անգամ անգամի հետևից դու վերաստեղծելու ես նրան: Ընդ որում հասարակության բոլոր ձևերը նույնն են. տեսքը կարող է տարբեր լինել, բայց էությունը նույնն է:

    Ինչու՞ չի կարելի ապրել առանց հասարակության: Այն շփու՛մ է տալիս: Քեզ նույնիսկ Հիմալայներում պետք է ինչ-որ մեկը. կնստես ծառի տակ ու կսպասես ճամփորդի, որսորդի՝ միևնույն է թե ում: Եվ յուրաքանչյուր կենդանի արարածի հայտնվելու դեպքում անմիջապես կուրախանաս: Միայնությունը թախծոտ է, իսկ պատահական մարդու հետ կարելի է շաղակրատել, կարելի է իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ են լրագրերում գրում: Ինչու՞: Պետք է պատճառը հասկանալ:

    Իսկ պատճառը մեկն է. մարդը ցանկանում է ինչ-որ մեկին անհրաժեշտ լինել: Հոգում կա անհրաժեշտ լինելու այդ կրքոտ զգացումը: Երբ ինչ-որ մեկին պետք ես, քեզ ոչ այնքան անօգտակար ես զգում, քո կյանքը դադարում է քեզ անիմաստ թվալ: Դա քեզ նշանակալիություն է տալիս: Դու պնդում ես քեզ. "Ես պարտավոր եմ հոգ տանել կնոջս ու երեխաներիս մասին", - և ասում ես դա այնպես, ասես ծանր բեռ ես քարշ տալիս: Բայց դա ճշմարիտ չէ: Դա ուղղակի պարտականություն է, իսկ դու ցույց ես տալիս, իբր դա հսկայական պատասխանատվություն է: Սու՛տ է: Պատկերացրու, իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ ընտանիքդ անհետանա: Քո կյանքն անմիջապես կկորցնի իմաստը, չէ՞ որ դու պետք էիր նրանց: Երեխաներդ սպասում էին, թե երբ ես վերադառնալու գործից, և դա քեզ իմաստավորություն էր տալիս սեփական աչքերում: Եթե քեզ ոչ ոք չի սպասում, դու ասես ավելի փոքր ես դառնում: Երբ ոչ ոքու պետք չես, ոչ ոք քեզ վրա ուշադրություն էլ չի դարձնի: Կաս դու աշխարհում թե ոչ՝ դա ոչ ոքու այլևս չի անհանգստացնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #319
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բավական տարօրինակ մի հոգեվերլուծաբան՝ նրանք, մեր մեջ ասած, բոլորն էլ տարօրինակ են, - մի անգամ աշխատում էր մի խելագարի հետ: Մի երկու տարվա հոգեվերլուծությունից հետո նա բողոքեց ընկերոջը. "Այս տղան սոսկալի խնդիրներ ունի: Ես խոսում եմ, խոսում, իսկ նա ոչ մի անգամ բառ անգամ չի ասել, նույնիսկ գլխով էլ չի արել՝ երկու՜ տարվա ընթացքում: Նա ուղղակի նստում և լռում է: Այլևս չգիտեմ, թե ինչ անեմ: Ես խոսում եմ անդադար, իսկ նա ուղղակի լսում է, և այդպես արդեն երրորդ տարի՛ն: Ի՞նչ անեմ":

    "Իսկ դու չե՞ս փորձել ձայնդ կտրել", - հարցրեց ընկերը:

    Բայց լռել հոգեվերլուծաբանը չգիտեր: Իսկ շուտով նրա հիվանդը մահացավ: Եվ բժիշկը նորից գանգատվեց ընկերոջը. "Միայն դա էր պակաս... Սկզբում նա լռում էր, ես այդպես էլ չկարողացա գլուխ հանել, թե ինչպես է գնում բուժումը, ես օգնու՞մ եմ նրան, թե ոչ: Նա սլում էր միայն: Իսկ հիմա վերցրեց ու մեռավ՝ և ի՞նչ անեմ հիմա ես":

    "Բայց նա միևնույն է լռում էր, - գոչեց ընկերը, - քեզ ի՞նչ տարբերություն: Նստիր ու խոսիր ինքդ քեզ հետ":
    "Հա, բայց առաջ գոնե մեկը լսու՜մ էր ինձ", - առարկեց հոգեվերլուծաբանը:



    Հոգեվերլուծությունն ու նման բաները պետք են նրա համար միայն, որպեսզի ինչ-որ մեկը քեզ լսի: Առանձնահատուկ ոչինչ նրանցում չկա, այդ հոգեվերլուծությունը՝ լրիվ դատարկ բան է, հիմար հնարանք: Եվ ուրեմն ինչու՞... Հոգեբանի մոտ գնում են միայն այն բանի համար, որպեսզի ինչ-որ մեկը քեզ լսի: Քեզ ուշադրության են արժանացնում՝ և ո՜վ: Հարգարժան մի անձ, ճանաչված հոգեվերլուծաբան, մի կույտ խելոք գրքերի հեղինա՛կը: Նա մի խումբ հայտնի մարդկա՛նց է բուժել՝ և դա շոյում է քո ինքնասիրությունը: Ուրիշ ոչ մեկը քեզ չի լսի, նույնիսկ կինդ արդեն դադարել է լսել: Դու աշխարհով քայլում ես անմարմին ստեվերի նման՝ դու ոչինչ ես և ոչ ոք: Այդ պատճառով մարդիկ հոգեվերլուծաբաններին խրձով փող են բաշխում: Հոգեվերլուծությունը՝ ճոխություն է, այդ կարող են իրենց թույլ տալ միայն հարուստ մարդիկ:

    Բայց նրանց ինչի՞ն է այդ պետք: Նրանք ուղղակի պառկում են թախտին ու շատախոսում, իսկ հոգեվերլուծաբանը լսում է՝ բայց նա այնուամենայնիվ լսում է, քեզ ուշադրություն է հատկացնում: Իհարկե, դա փող արժի, բայց միևնույն է հաճելի է: Հաճելի է արդեն այն, որ ինչ-որ մեկը պատրաստ է քեզ լսել: Բժշկի կաբինետից լրիվ փոխակերպված ես դուրս գալիս. ոտքերդ ասես պարում են ինքնիրեն, տրամադրությունդ հոյակապ է, դու քթիդ տակ ինչ-որ բան ես դնդնում: Թող որ հոգեկան վերելքը երկարատև չէ՝ արդեն մի շաբաթ անց դու նորից հետ ես վերադառնալու, որպեսզի հերթական անգամ բժշկից լսես. "Դուք՝ արժանապատիվ մարդ եք, ձեզ լսելը շա՜տ է հետաքրքիր": Նա քեզ հետ չի ձանձրանում, այդպես, ամեն դեպքում, թվում է քեզ: Հոգեվերլուծաբանը հազվադեպ է խոսում, բայց դա, ճիշտն ասած, նույնիսկ լավ է...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #320
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը շատ է ցանկանում օգտակար լինել: Երբ ոչ ոքու պետք չես, ասես թե ոտքերիդ տակի հողը փախել է՝ քեզ հասարակություն է անհրաժեշտ: Թող նույնիսկ հայհոյում են քեզ, սարսափելի չէ, միևնույն է դա ավելի լավ է, քան միայնությունը: Եթե հայհոյում են, ուրեմն նկատում են, ծայրահեղ դեպքում դու թշնամիներ ունես՝ և նրանք անտարբեր չեն քո հանդեպ:

    Երբ սիրահարվում եք, ուշադրություն դարձրեք դրա վրա: Իսկ ավելի լավ է սիրահարներին դիտել կողքից, չէ՞ որ երբ մարդ ինքն է սիրահարված, ինչ-որ բան դժվարությամբ է նկատում: Այդպիսի վիճակում ինքնադիտարկումներ դժվարությամբ են հաջողվում. դու ասես խելքդ գցել ես, ասես ինքդ դու չլինես: Այնպես որ նայեք ցանկացած այլ սիրահարված զույգի վրա: Նրանք պնդում են մեկմեկու. "Ես սիրում եմ քեզ", բայց հոգու խորքում այլ բան են ուզում՝ որ հենց իրենց սիրեն: Գլխավորը ոչ թե քո սերն է, այլ որ քեզ սիրեն: Եվ ամենից հաճախ մարդիկ սիրում են իրար հանուն այդպիսի շահի: Ամենից առաջ մարդուն անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը սիրի իրեն:

    Ահա թե ինչու սիրահարները հաճախ բողոքում են. "Դու ինձ այնքա՛ն էլ չես սիրում": Ուրիշի սերը միշտ էլ քիչ է, մարդն անհագ է, նրա սիրո պահանջը սահման չունի: Այդ պատճառով էլ ուժեղ են նաև շղթաները, դրանցից պրծում չունես: Ինչ էլ քո սիրելին անի, քեզ միշտ թվում է, թե քիչ է, դու միշտ էլ ավելիի հույս ունես, երևակայությունդ ոչնչի վրա կանգ չի առնում: Այդ պատճառով անբավարարվածության և, հետևաբար, նաև վրդովմունքի զգացմունք է ծագում: Ամեն մեկը մտածում է. "Ես ինքս նրան ավելի շատ եմ սիրում, քան նա ինձ": Բնականաբար, նույնը մտածում է դիմացինն էլ: Ինչու՞մ է բանը:

    Բանն այն է, որ իրականում դա սեր չէ: Մինչև Հիսուս կամ Բուդդա չդառնաս, սիրել չես սովորի: Սիրել կարող է միայն նա, որ ազատվել է ինչ-որ մեկին անհրաժեշտ լինելու ցանկությունից:

    Իր "Հիսուս, Մարդկային Որդի" գրքում Հալիլ Ջեբրանը պատմում է մի հորինած, բայց շատ գեղեցիկ պատմություն՝ պետք է ասել, որ հնարովի բանը հաճախ փաստից էլ արժանահավատ է լինում:


    Մարիամ Մագթաղենացին դուրս է նայում պատուհանից ու տեսնում է, որ այգում պատի տակ նստած է Հիսուս: Մարիամը շատ գեղեցիկ է: Նա ճանաչել է շատ տղամարդկանց, չէ՞ որ նա ճանաչված պոռնիկ էր, նրա դուռը հաճախ նույնիսկ արքաներն էին թակում: Նա սքանչելի էր, ինչպես ծաղիկ: Բայց երբ նա տեսավ այդ մարդուն... Իսկ Հիսուսի նման մարդկանց միշտ անդրաշխարհային, անտեսանելի գեղեցկության պսակ է շրջապատում: Քայլվածքն ինքը, դիրքն արդեն ցույց է տալիս, որ դա արքա է աղքատի հնոտիների մեջ...

    Հիսուս այնքան հրաշալի տեսք ուներ, որ Մագթաղենացին անմիջապես կարգադրեց ծառաներին տուն կանչել նրան, բայց Հիսուս հրաժարվեց: "Ինձ այստեղ էլ շատ լավ է, ասաց նա: -Այս ծառի շուքի տակ սքանչելի զով է":

    Ստիպված Մագթաղենացին ինքը դուրս եկավ նրա մոտ: Նա անձամբ հրավիրեց Հիսուսին ներս՝ և շատ զարմացավ, երբ նա նորից հրաժարվեց, չէ՞ որ մինչև այդ նրան ոչ ոք չէր մերժել: "Գնանք, իմ հյուրը եղիր", - խնդրում էր նա:

    "Ես արդեն քո հյուրն եմ, արձագանքեց Հիսուս: - Առանց այն էլ ես այստեղ եմ, իսկ ավելին ինձ պետք չէ":

    Մարիամը մոլորված էր: "Ոչ, մտիր ներս, մի վիրավորիր ինձ: Ինձ դեռ երբեք ոչ ոք չի մերժել: Մի՞թե այդքան դժվար բան է դա: Եղիր իմ հյուրը, ճաշիր ինձ հետ, գիշերիր":

    "Ես ընդունեցի քո հրավերը: Բայց հիշիր. ով ասել է, որ քեզ ոչնչում չի մերժի, նա ամեն ինչում մերժել է քեզ: Ով ասել է, որ սիրում է քեզ, երբեք քեզ չի սիրել: Բայց ես՝ ես սիրում եմ քեզ, և միայն ես եմ ընդունակ քեզ սիրել":

    Տուն նա այդպես էլ չմտավ. հանգստացավ ստվերում և գնաց իր ճանապարհով:


    Ի՞նչ նա նկատի ուներ: Նա ասաց. "Միայն ես եմ ի վիճակի քեզ սիրել: Մնացած բոլորը, որվքեր պնդում են, որ սիրում են քեզ, իրականում չեն սիրում, չէ՞ որ սերը՝ ոչ թե գործ է, ոչ թե զբաղմունք, այլ հոգու հատկություն":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #321
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք առայժմ սիրելու ընդունակ չեք: Առայժմ ձեր սերը՝ կեղծություն է: Դուք միայն ձև եք թափում, իբր սիրում եք, - այն բանի համար միայն, որպեսզի ձե՛զ սիրեն: Բոլորն են այդպես անում, ահա թե ինչու սիրահարների համար միշտ դժվար է. երկուսն էլ խաբում են իրար և իրենց խաբված են զգում: Ինչ վերաբերվում է իրենց, իհարկե, նրանք չեն նկատում: Մի՞թե դուք ինչ-որ մեկին իրոք սիրել եք: Կարո՞ղ եք ազնվորեն պնդել, որ սիրել եք: Մեղավոր է միշտ ուրիշը, իսկ ինքդ քեզ վրա դու կարգին չես էլ նայում:


    Լրացավ Խոջա Նասրեդինի իննսունինը տարին, նա ամենածերն էր շրջանում, և նրա մոտ եկավ տեղական թերթի մի լրագրող: Հարցազրույցից հետո լրագրողն ասաց. "Հուսով եմ մեկ տարի հետո ևս ձեզ հետ հարցազրույց վարել,
    երբ լրանա ձեր հարյուր տարին: Հուսով եմ, ինձ կհաջողվի ձեզ այցելել":

    Խոջան զարմացած նայեց նրա վրա և ասաց. "Իսկ ի՞նչը կարող է քեզ խանգարել, երիտասարդ: Արտաքինից դու առողջ ես ցլի պես, այնպես որ ևս մեկ տարի հաստատ կձգես":


    Ինքն իր վրա ոչ ոք չի նայում. հայացքը միշտ ուրիշներին է ուղղված, ականջներն ուրիշների խոսքերն են որսում, ձեռքը ձգվում է ուրիշի մարմնին: Իր ներսը ոչ ոք չի այցելում, իրեն չի ունկնդրում: Սիրել կարող ես, երբ քո մեջ ամրացած միջուկ է հայտնվել: Ինքնասիրությունը սեր չի հանդուրժում, նրան միայն մի բան է պետք. որ իրեն սիրեն, դա նրան ամրացնում է: Եվ այդ պատճառով ուրիշներին սիրում ես նրա համար միայն, որպեսզի ինչ-որ մեկին պետք լինես: Այո, ծնում ես սերունդ, բայց ոչ այն պատճառով, որ երեխաներ ես սիրում, - դու ուղղակի ցանկանում ես անհրաժեշտ լինել, պատճառ ունենալ հպարտությամբ ասելու. " Տեսե՛ք, թե ինչ պատասխանատվություն է ընկած ինձ վրա: Ես այնքա՜ն հոգսեր ունեմ: Ես՝ հայր եմ, ես՝ մայր եմ..." Ամեն ինչ արվում է հանուն ինքնասիրության:

    Եվ քանի չես ազատվել անհրաժեշտ լինելու ցանկությունից, երբեք միայնակ չես դառնա: Կուզես Հիամալայները գնա՝ այնտեղ էլ հասարակություն կգտնես: Իսկ եթե անհրաժեշտ լինելու կարիքը կորչի, ապրիր որտեղ կուզես, նույնիսկ քաղաքի կենտրոնի աղմկոտ շուկայում, - դու միշտ միայնակ կլլինես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #322
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք հիմա փորձենք հասկանալ Հիսուսին.


    Հիսուս ասաց.
    Օրհնված են միակներն ու ընտրյալները,
    քանզի դուք կգտնեք արքայությունը,
    քանզի դուք այնտեղից եք
    և նորից այնտեղ կվերադառնաք:


    Խորհեք ամեն խոսքի վրա. "Օրհնված են միակներն ու ընտրյալները"... Ո՞վ են նրանք, այդ միակները: Նրանք, ովքեր ազատվել են անհրաժեշտ լինելու ցանկությունից, ով մնացել է մենակ և գոհանում է իրենով, ում պետք չէ, որ ուրիշներն իրենց համոզեն, որ իրենք կարևոր են: Նրանք արժեք ունեն իրենք իրենց համար: Նրանց արժեքավորությունը կախված չէ օտար կարծիքներից՝ նրանք հավանություն չեն խնդրում, գովասանք չեն պահանջում: Նրանք արժեքավոր են իրենք իրենց համար: Նրանք՝ աղքատներ չեն, նրանք բավարարում են իրենց:

    Ձեզ ուժ չի հերիքում, որ հաշտ ապրեք ձեզ հետ: Միայնության մեջ դուք զգում եք ձեզ ինչպես օտար ափսեում, անմիջապես ինչ-որ շփոթություն է ծագում, անհարմարություն, հոգեկան խուճապ: Ի՞նչ անել: Ու՞ր փախչել: Պանդոկ, եկեղեցի, թատրոն՝ ուր ասես, միայն թե տեսնես ուրիշ մարդկանց: Կարելի է ուղղակի թափառել խանութներում:

    Ինքդ քեզ հետ մենակ լինելը շատ է դժվար: Դա անսովոր է և տարօրինակ: Որտեղի՞ց է շփման այդ ձգտումը: Միայնության մեջ դու կորցնում ես սեփական նշանակալիության զգացումը: Ավելի հեշտ է մտնել խանութ ու մի աննշան բան գնել. ծայրահեղ դեպքում վաճառողը քեզ վրա ուշադրություն կդարձնի՝ և բանը հենց այդ է, չէ՞ որ գնածդ անպետք մի բան է: Բայց վաճառողը կամ խանութպանը քեզ վրա այնպիսի հայացք է գցում, ասես իսկական արքա է տեսել: Նրանք իրենց շողոքորթաբար են պահում, և դա հաճելի է, չնայած դու ինքդ էլ շատ լավ գիտես, որ դա սուտ է: Բայց հենց դրանից էլ օգտվում է վաճառողը. իրականում նա թքել է քեզ վրա, նրա ժպիտը՝ լիակատար կեղծիք է, այդպես նա ժպտում է բոլորին, այլ ոչ միայն քեզ: Բայց նման մանրուքները դու չես նկատում: Նա ժպտում է քեզ, ուրախ ողջունում է և ընդունում է թանկագին հյուրի պես: Եվ դու քեզ լավ ես զգում, վաճառողը հաստատ անհամբեր քեզ էր սպասում. դու՝ կարևոր դեմք ես, քեզանից ինչ-որ բան է կախված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #323
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ դու ամբողջ ժամանակ փնտրում ես օտար աչքեր, որոնք քեզ կարևորություն կտային: Մի կին հայացք գցեց քեզ վրա - և դու անմիջապես դրան ինչ-որ ենթատեքստ ես վերագրում: Հոգեբաններն արդեն գիտեն, որ, եթե կինը երկու անգամ հայացք է գցել քեզ վրա, ուրեմն նա պատրաստ է գայթակղվել: Եթե մտնում ես ինչ-որ շինություն՝ օդանավակայանի, կայարանի կամ հյուրանոցի սպասասրահ, - և անծանոթ կինը նայի քեզ վրա միայն մեկ անգամ, կարող ես նույնիսկ չփորձել, ուղղակի մոռացիր նրա մասին: Հոգեբաններն այդպիսի դեպքեր նույնիսկ նկարահանել են տեսաժապավենի վրա, ուշադիր ուսումնասիրել են և ճշգրիտ ապացուցել. եթե կինը հայցք է գցում քեզ վրա երկրորդ անգամ, ուրեմն նա դեմ չէ, որ իր վրա ուշադրություն դարձնեն:

    Դու մտնում ես ռեստորան, իսկ ինչ-որ կին քեզ վրա թռուցիկ հայացք է գցում: Եթե չհետաքրքրեցիր, երկրորդ անգամ նա էլ չի նայի: Լովելասները հասկացել են դա շատ վաղուց, հարյուրամյակներ առաջ, բայց հոգեբաններն ապացուցեցին միայն այժմ, երբ սկսեցին ուսումնասիրել մարդկային աչքերը: Եթե կինը նայում է տղամարդու վրա ևս մեկ անգամ, ուրեմն նա հետաքրքիր է նրան: Հիմա ամեն ինչ քո ձեռքերում է. նա ակնարկել է, նա պատրաստ է սիրահետել, մտերմանալ: Բայց եթե երկրորդ հայացք չկա, դուռը պինդ փակված է, ավելի լավ է ուրիշ դուռ թակիր, իսկ այս մեկին չմոտենաս անգամ:

    Գնահատող կանացի հայացքը քեզ նշանակալիություն է տալիս, տալիս է վստահություն: Այդ պահին դու քեզ առանձնահուկ մեկն ես զգում: Ահա թե ինչու սերը թևավորում է, հրահրում է ուժերի կուտակում և լցնում է կյանքն ուրախությամբ:

    Բայց դրանում նաև ինչ-որ դժբախտություն կա. երբ օր օրի հետևից քեզ վրա է նայում միշտ միևնույն կինը, դրա օգուտը քիչ է: Վաղ թե ուշ կանայք և ամուսինները ձանձրացնում են իրար՝ չէ՞ որ չի կարելի նորից ու նորից ոգեշնչում ստանալ միևնույն աչքերից: Դու ուղղակի ընտելանում ես. դա քո կինն է, նրան գայթակղելու իմաստ չկա: Հենց այդպես էլ դառնում են բայրոններ, դոն-ժուաններ, այդ պատճառով էլ սկսում են ձեռնոցների պես փոխել կանանց: Դա բոլորովին էլ սեռական հակում չէ, դա սեքսի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի: Սեռական հաճույքն ուժեղանում է, երբ դու ընդամենը մի կին ունես. այդ ժամանակ սեքսը փոխակերպվում է սեղմ մտերմության: Իսկ դոն-ժուանությունը՝ դա ոչ սեքս է ոչ էլ սեր, քանզի իսկական սերը ավելի ու ավելի է ցանկանում միևնույն մարդուն, այն ոչ թե ծավալվում է, այլ գնում է ներս:

    Իսկ դոն-ժուանությունը ոչ սեր է և ոչ էլ նույնիսկ սեքս, այլ լրիվ այլ բան. դա մաքուր ինքնասիրություն է: Ամեն օր նվաճելով նոր կնոջ, դու քեզ ուժեղ մեկն ես զգում: Ծագում է հավերժական հաղթողի կերպարը: Բայց բավական է նվաճես մեկին, և դու քարանում ես տեղում. էլ ոչ ոք քեզ վրա ուշադրություն չի դարձնում, օտար աչքերում դու նորից դարձել ես ոչինչ, վերջդ եկել է: Ահա թե ինչու ամուսնական զույգերն այդքան անկյանք տեսք ունեն, ահա թե ինչու նրանց աչքերի մեջ փայլք չկա: Մի հայացքը բավական է, որպեսզի հասկանաս, ամուսնացա՞ծ է արդյոք քեզ մոտեցող զույգը: Տարբերությունը միշտ զգացվում է. չամուսնացածներն ուրախ են, նրանք ծիծաղում են, շաղակրատում և ուրախանում են իրենց շփմանը: Իսկ ամուսինն ու կինը մռայլ են, նրանք ուղղակի հանդուրժում են մեկմեկու:


    Խոջա Նասրեդինի ամուսնության քսանհինգերորդ տարեդարձին նա ամբողջ օրը տանը չէր: Դա շատ վիրավորեց նրա կնոջը, չէ՞ որ նա հույս ուներ, որ այդ օրն առանձնահատուկ կլինի,
    իսկ ամեն ինչ գնաց սովորականի նման: Եվ երբ նա վերադարձավ գործից, կինը հարցրեց. "Նասրեդին, մի՞թե դու մոռացել ես, թե ինչ օր է այսօր":

    "Հիշում եմ, հիշում", - արձագանքեց նա:

    "Ուրեմն եկ ինչ-որ առանձնահատուկ բան հորինենք", - առաջարկեց կինը:

    Քիչ մտածելուց հետո Խոջան ասաց. "Ի՞նչ, եթե մի երկու րոպե լռենք":

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #324
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե դու զգում ես, որ կյանքը կանգնել է տեղում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, քեզ ընդամենը թվացել է, թե դա սեր էր... Իրականում դա ոչ թե սեր էր, այլ մաքուր ինքնասիրություն. նոր մարդիկ, նոր տղամարդկանց կամ կանանց նվաճելու ծարավ, ամեն օր էլի ինչ-որ մեկին անհրաժեշտ լինելու ձգտում: Համբավն ինչ-որ ժամանակ երջանկություն էր բերում, դու քեզ երևելի մարդ էիր զգում: Դրանում է հենց ամփոփված քաղաքականության գայթակղությունը, չէ՞ որ քաղաքական գործիչը համարում է, որ ինքն անհրաժեշտ է ամբողջ երկրի՛ն: Իսկ ինչի՞ էր ձգտում Հիտլերը: Նա ցանկանում էր անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի՛ն:

    Բայց այդպիսիս ձգտումը միայնակ լինել թույլ չի տա: Քաղաքական գործիչն ըստ էության հոգևոր լինել չի կարող. նա լրիվ այլ կողմ է գնում: Ահա թե ինչու է Հիսուս ասել. "Ավելի հեշտ է, որ ուղտն անցնի ասեղի ծակից, քան հարուստն Աստծո արքայություն մտնի": Ինչու՞ է այդպես: Հարուստը փող է կուտակում, որպեսզի երևելի դառնա շնորհիվ իր ունեցվածքի: Նա ցանկանում է կարևոր անձ լինել, իսկ յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է լինել ինչ-որ մեկը, Աստծո արքայության դռներն ամուր գոցված են:

    Այնտեղ մուտք ունեն միայն "ոչնչությունները"՝ նա, ով հասել է նրան, որ հասկացել է, որ ինքը ոչինչ է և ոչ ոք, ում նավակը դատարկվել է, ով գիտակցել է ինքնասիրության ամբողջ ապարդյունությունն ու ունայնությունը, ով դադարել է փառաբանել իրեն, քանզի դա անիմաստ է՝ ընդ որում, ոչ միայն անօգուտ է, այլև վնասարար: Ինքնասիրությունը կարող է խելքից գցել, բայց այն, միևնույն է, չես հագեցնի:

    Ո՞վ է միայնակ մարդը: Նա, ով պիտանի լինել այլևս չի ցանկանում, ով ուրիշների հաշվին իր ինքնասիրությունը չի ուռճացնում, ով ուրիշների աչքերի մեջ գովասանք չի փնտրում: Եթե նրան սիրում են, նա ազնվորեն երախտապարտ է, իսկ եթե ոչ, ոչնչից չի բողոքում՝ այդպես էլ է լավ: Կգան հյուրեր՝ նա ուրախ է, բայց եթե ոչ ոք չգա էլ, նա չի տխրի: Նա իրեն հարմարավետ է զգում հավասարապես թե ամբոխի մեջ, և թե լեռնային քարանձավում:

    Միայնակը դժբախտ չի լինում, որովհետև սովոր է բավարարվել և ուրախանալ իրենով: Նա ինքնաբավ է: Ահա թե ինչու մոտիկ մարդկանց երբեք դուր չի գալիս, երբ իրենցից մեկը հոգևոր է դառնում: Եթե հանկարծ ամուսինը սկսում է խորհրդածել (մեդիտացիա), կինը տագնապում է: Բայց ինչու՞: Նա, կարող է, ինքն էլ չգիտի, թե ինչ է տեղի ունենում, չի նկատում սեփական անհանգստությունը: Եվ եթե կինն էլ սկսում է աղոթել, դիմել Աստծոն, ամուսինն է անհանգստանում: Ինչու՞:

    Գիտակցություն է ներխուժում ենթագիտակցական վախ, որ քեզ մոտիկ մարդն ինքնաբավ կդառնա: Ահա թե որն է պատճառը: Եվ այդ պատճառով յուրաքանչյուր կնոջ ավելի ձեռք է տալիս, որ ամուսինը նույնիսկ հարբեցող դառնա, միայն թե խորհրդածումով չզբաղվի: Եթե նա կարողանար որոշել, թե ով ամուսինը դառնա, սանյասին կամ մոլագար, նա կընտրեր երկրորդը:

    Սանյասինն ինքնաբավ է, նրան ոչ ոք պետք չէ, նա ոչ ոքուց կախված չէ: Եվ դա մոտիկներին վախ է ներշնչում. նրանք զգում են իրենց սեփական անօգտակար լինելը: Առաջ իրենց կյանքերն անքակտելիորեն կապված էին, նա ուներ իր մոտիկների կարիքը, իսկ հիմա, երբ մոտիկներն այլևս պետք չեն, նրանք դառնում են ոչինչ, նրանց կյանքը կորցնում է իմաստը, դառնում է անպտուղ անապատ: Ծաղիկներ այնտեղ աճում էին այն պատճառով միայն, որ դա պետք էր ինչ-որ մեկի: Եվ, երբ գիտակցում ես, որ ինչ-որ մեկը կարող է ծաղկել միայնության մեջ, դա դիպչում է ինքնասիրությանդ՝ հոգիդ սկսում է տագնապել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #325
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ո՞վ է միայնակը: Հիսուս ասում է. "Երանի միակներին..." Դրանք մարդիկ են, որոնք ապրում են մենության մեջ այնպիսի թեթևությամբ, ասես նրանց ներսում մի ամբողջ աշխարհ լինի: Նրանք գոհ են իրենցից, ինչպես փոքրիկ երեխաներ:

    Մանուկներն ամբողջովին գոհ են իրենցից: Ֆրոյդը նրանց համար նույնիսկ հատուկ հասկացություն է հորինել. պոլիմորֆներ: Մանուկներն ուրախանում են իրենց, խաղում են սեփական մարմնի հետ, նրանք սիրահարված են իրենց, նրանց բավական է սեփական մատը ծծել: Եթե նրանց նույնիսկ պետք է ինչ-որ մեկը, դա էլ՝ մաքուր մարմնական պահանջ է. կաթ տվեք նրան, շուռ տվեք մյուս կողքին, փոխեք հագուստը՝ դրանք մաքուր մարմնական կարիքներ են: Ուրիշներից հոգեբանական կախվածություն նրանք չունեն: Նրանց համար մեկ է, թե ինչ են մտածում իրենց մասին շրջապատողները, նրանք ոչ ոքու դուր գալ չեն ջանում: Ահա թե ինչու մանուկներն այդքան սքանչելի են՝ օտար կարծիքը նրանց բոլորովին հոգս չի պատճառում:

    Ոչ մի երեխա այլանդակ աշխարհ չի գալիս: Նրան այլանդակում են մեծերը: Փոխարենը, գեղեցիկ ծերունիներ համարյա չես հանդիպի՝ նրանք նույնքան հազվադեպ են, որքան այլանդակ երեխաները: Բոլոր երեխաները գեղեցիկ են, իսկ ծերունիներն այլանդակ՝ ո՞րն է պատճառը: Եթե մարդը ծնվում է գեղեցիկ, ուրեմն այդպիսին էլ պետք է մեռնի՛: Բայց կյանքն ինչ-որ բան է անում մեզ հետ...

    Երեխաներն ինքնաբավ են՝ ահա նրանց գեղեցկության գաղտնիքը: Նրանք՝ լույս են իրենց անձի համար: Իսկ ծերունիներն անօգուտ են, նրանք վաղուց հասկացել են, որ ոչ ոքու պետք չեն: Եվ որքան ավելի ես ծերանում, այնքան ավելի սուր է անօգտակարության այդ զգացումը: Նրանք, ում իրենք պետք էին, վաղուց արդեն հեռացել են. երեխաները մեծացել են և ապրում են իրենց կյանքով, ամուսինը կամ կինն արդեն գերեզմանում են: Աշխարհը կորցրել է հետաքրքրությունը նրանց հանդեպ. ոչ ոք հյուր չի գալիս, չկա մարդ, մի բարի խոսք ասես: Առաջ այդ ծերուկը կարևոր դեմք էր, մեծ կեղավար, բանկի կառավարիչ, իսկ հիմա նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, օտար հայացքներն անտարբերաբար սահում են նրա դեմքի վրայով: Դու ոչ ոքու պետք չես... Դու՝ ոչինչ ես, մնացել է ուղղակի սպասես մահվանդ: Եվ նույնիսկ երբ մեռնես, ոչ ոք լաց էլ չի լինի, ոչ ոքու դա չի հուզի: Նույնիսկ մահդ կլինի այլանդակ...

    Ավելի լավ է մտածես, որ քեզ միլիոններն են սգալու՝ նույնիսկ այդ միտքն ուրախություն է բերում: Մարդիկ ցանկանում են, որ իրենց թաղմանը հազարավոր ողբացողներ հավաքվեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #326
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիկայում այսպիսի պատմություն է եղել. ամբողջ պատմության ընթացքում մեկ մարդու հաջողվեց իմանալ, թե մահից հետո մարդիկ ինչ կասեն իր մասին: Իր մահվան մասին
    հայտարարել էր նախօրորք: Բժիշկներն ասել էին, որ նրան մնացել է ապրել տեսներկու ժամից ոչ ավելի, իսկ նա կարգադրեց անմիջապես հայտարարել, որ ինքն արդեն մեռել է: Այդ մարդը կրկեսների,
    պատկերասրահների և գովազդային գործակալությունների ցանց ուներ: Ինչ-ինչ, բայց գովազդել նա գիտեր: Արդեն մեկ ժամ անց նրա օգնականը շեֆի մահվան մասին տեղեկացրեց բոլոր լրագրերին,
    ռադիո և հեռուստատեսային ալիքներին: Լրագրողներն իրենց գցեցին մահախոսականներ գրելու, ջրի պես հոսեցին ցավակցությունները՝ մի խոսքով, հսկայական խառնաշփոթ բարձրացավ: Իսկ նա
    պառկած կարդում ու նայում էր ամեն ինչ՝ ամբողջ խառնաշփոթը նրան սարսափելի դուր էր գալիս:


    Մարդկանց միշտ հաճելի է, երբ ինչ-որ մեկը մահանում է, - հանգուցյալն անմիջապես հրեշտակ է դառնում, չէ՞ որ մեռածների մասին ընդունված չէ վատ խոսել: Քանի կենդանի էիր, ոչ ոք քո մասին խոսք անգամ չէր ասում: Հիշեք. ձեզ կսիրեն միայն հետմահու՛: Ձեզ կսիրեն միակ բարի գործի համար, որ հասցրեցիք կատարել. մեռնե՛լ: Ձեզ կհարգեն, ինչը ձեր կենդանության օրոք երազներումդ էլ չէիք տեսել, դուք կունենաք ամեն ինչ. լուսանկար թերթերում, մահախոսականներ, սրտառուչ խոսքեր: Եվ այն մագնատը լիովին հաճույք ստացավ այդ ամենից: Նա մեռավ երջանիկ, քանի որ իր մահն իրեն մեծ բավարարություն պարգևեց:

    Օտար ուշադրությունը մեզ պետք է ոչ միայն մեր կյանքի օրօք, այլև հետմահու... Խորհեք ձեր մահվան մասին. նրա մասին կցավան ընդամենը մի երկու մոտիկ մարդ, չհաշված ծառաներն ու սիրելի շունը: Ուրիշ ոչ ո՛ք: Մտերիմները նույնիսկ հազիվ թե գան ձեր թաղմանը: Ուղղակի բոլորը թեթևացած շունչ կքաշեն. մի հոգս պակասեց: Եվ երբ մարդիկ խորհում են այդ մասին, և այդքան թախծալի է դառնում...

    Ինչ-որ մեկին պիտանի լինելու ցանկությունը մնում է մինչև մահ... Մի՞թե դա կյանք է: Մի՞թե ուրիշի կարծիքը կարևոր է քո սեփական կարծիքից: Մի՞թե քո սեփական կյանքն ինքնին քեզ համար ոչ մի արժեք չունի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.09.2017), Գաղթական (03.09.2017)

  13. #327
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասում է. "Երանի միակներին..." Ու՞մ նա նկատի ունի: Նրանց, ով երջանիկ է միայնության մեջ և հեշտությամբ կարող է ապրել անմարդաբնակ կղզում: Ի՞նչ կպատահի, եթե ամբողջ աշխարհը վերանա Երրորդ համաշխարհայինում՝ իսկ դա, ընդ որում, կարող է պատահել ցանկացած պահի, - և դու աշխարհում մեն-մենակ մնաս: Ի՞նչ անել, չհաշված անմիջապես ինքնասպան լինելը: Իսկ միայնակը կարող է ուղղակի նստել ծառի տակ և բուդդա դառնալ: Միայնակը մեկ է, երջանիկ կլինի, նա ինքն իրեն երգեր կերգի, կպարի ինքն իր համար՝ լավ տրամադրությունը չի էլ պակասի: Նրա ոգու վիճակն անփոփոխ է, նրա հոգևոր մթնոլորտի վրա արտաքին ոչինչ չի ազդում:

    Հիսուս ասաց. "Օրհնված են միակներն ու ընտրյալները..." Միայնակներն իրոք որ ընտրյալ են, չէ՞ որ նա, ում ամբոխ է պետք, նորից ու նորից իրեն ամբոխի մեջ է նետում՝ նա ինքն է այդպես ուզում, և նրա ցանկությունը կատարվում է: Աստված ի կատար է ածում մեր բոլոր երազանքները, և ամենն, ինչ դու ստանում ես, - քո սեփական ցանկությունների իրականացումն է: Պետք չէ մեղադրել ոչ ոքու ոչ մի բանում. դու ինքդ ես դա ցանկացել, ինքդ ես խնդրել: Լավ հիշեք, որովհետև դա կյանքի ամենասարսափելի օրենքն է. ինչ էլ ցանկանաս, ամենը կկատարվի:

    Հարյու՛ր անգամ մտածեք, նախքան ինչ-որ բան ցանկանալը: Ավելի շուտ, ձեր ցանկությունը կիրականա՝ և դուք ինքներդ էլ կտուժեք: Հենց այդպես է ստացվում հարուստների հետ. առաջ, աղքատության մեջ, նրանք երազում էին հարստության մասին՝ և այնքան ուժեղ, որ երազներն իրականացան: Իսկ հիմա նրանք իրենց վատ են զգում, նրանք արցունք են թափում ու գանգատվում են. "Ես ամբողջ կյանքս հիմարության վրա ծախսեցի, ես այնքա՜ն դժբախտ եմ": Բայց չէ՞ որ իրենք էին այդ ցանկացել: Ուզում ես գիտելիքներ՝ կլինեն գիտելիքներ, գլուխդ օտար խոսքերով լիքը գրադարանի կնմանվի: Բայց վերջիվերջո դու միևնույն է կտրտմես. "Խոսքեր, խոսքեր, խոսքեր՝ և ոչ մի իմաստ նրանցում: Ինչի՞ վրա գնաց ողջ կյանքս":

    Թող ձեր ցանկությունները լինեն գիտակցված, չէ՞ որ բոլոր երազանքները վաղ թե ուշ կատարվում են: Ոչ միշտ անմիջապես, ցանկությունների կատարման հերթը բավականաչափ երկար է, նրանք ոչ միայն դուք ունեք, այնպես որ ավելի հաճախ ստիպված եք սպասել: Երբեմն երազանքներն իրագործվում են միայն հաջորդ կյանքում, բայց յուրաքանչյուր ցանկություն անպայման կկատարվի: Եվ դա շատ վտանգավոր օրենք է... Հարյու՛ր անգամ մտածեք, նախքան ինչ-որ բան ցանկանալը: Մի՛ շտապեք, մտածե՛ք: Հիշեք, որ յուրաքանչյուր երազանք անպայման կատարվում է՝ բայց արդյո՞ք դրա համար դուք ստիպված չեք լինի վճարել:

    Միայնակն ընտրյալ է դառնում. նրան ընտրում է ինքն Աստված: Ինչու՞: Որովհետև միայնակին այս աշխարհում ոչինչ պետք չէ: Նա արդեն ճանաչել է ամենն, ինչին այստեղ կարելի էր սովորել: Նա ավարտել է դպրոցը, մեծացել է, մի աստիճան վեր է բարձրացել: Նա միայնակ գագաթ է դարձել ամպերի մեջ՝ ընտրյալ, Գուրիշանկարա, Էվերեստ: Հիսուս և Բուդդան՝ միայնակ գագաթներ են: Դրանում է հմայքը. նրանք ապրում են իրենց, առանձնահատուկ կյանքով:

    Միայնակը՝ ընտրյալ է: Իսկ ի՞նչ է նա ինքն ընտրել: Միայն սեփական էությունը: Երբ ընտրում ես ինքդ քեզ, ստանում ես ամբողջ Տիեզերքը, չէ՞ որ քո էությունն ու ամենայն Գոյը՝ միևնույն բանն է: Ընտրելով քեզ, ընտրում ես Աստծոն, և երբ ընտրում ես Աստծոն, նա նույնպես ընտրում է քեզ՝ դու ընտրյալ ես դառնում:


    Օրհնված են միակներն ու ընտրյալները,
    քանզի դուք կգտնեք արքայությունը,
    քանզի դուք այնտեղից եք
    և նորից այնտեղ կվերադառնաք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #328
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միայնակը, սանյասինը՝ իսկ հենց այդ է նշանակում "սանյանին" բառը. միայնակ, թափառական, իրենից գոհ մեկը... Եթե մեկնումեկը քայլում է կողքովդ՝ լավ է, ոչ մի վատ բան չկա դրանում: Բայց եթե ուղեկիցդ անհետացել է, նույնպես սարսափելի ոչինչ չկա: Միայնակը ոչ ոքու չի սպասում և երբեք հետ չի նայում: Նրա միայնությունը՝ լիություն է, ամբողջականություն: Նրա էությունը փակ շրջան է կազմել. սկիզբը միաձուլվել է վերջի հետ, ալֆան ու օմեգան դարձել են մեկ: Միայնակը՝ ուղիղ հատված չէ: Դուք՝ հատվածներ եք, ում ծայրամասերը հեռու են իրարից, իսկ միայնակը՝ շրջանագիծ է, նա ոչ վերջ ունի, ոչ սկիզբ: Ահա թե ինչու է Հիսուս ասում. "...քանզի դուք այնտեղից եք և նորից այնտեղ կվերադառնաք": Դուք միաձուլված եք սկզբնաղբյուրի հետ և երբեք նրանից չեք բաժանվի. ելքը նաև վերադարձ է նշանակում:

    Հիսուս սրա նման այլ խոսքեր էլ է ասել. "Դու կդառնաս Աստված, երբ սկիզբը միաձուլվի վերջի հետ": Դուք, հավանաբար, տեսել եք այդ նկարը՝ այն պատկերում էին եգիպտական գաղտնի ընկերությունների հնագույն կնիքների վրա. սեփական պոչը կուլ տվող օձը: Ահա թե ինչ է նշանակում սկզբի և վերջի միաձուլումը՝ դա վերածնունդ է, դու նորից նորածին ես դառնում: Դու փակում ես շրջանը, վերադառնում ես սկզբին, գալիս ես այնտեղ, որտեղից հայտնվել ես:


    Հիսուս ասաց.
    Եթե ձեզ ասում են...


    Կոնկրետ ո՞վ կասի: Ովքե՞ր եմ այդ "նրանք": Հասարակությունը, ամբոխը՝ նրանք, ում դեռ չեն ընտրել, ով առաջվա պես կարիք ունի ոււրիշների: "Եթե ձեզ ասում են..."՝ իսկ նրանք անպայման կասեն, ուրիշի ինքնաբավ լինելն անտանելի է նրանց համար: Նրանք հետապնդում են միայնակներին, ստիպում են հետ վերադառնալ ամբոխ: Նրանք ցանկացած գնով ուզում են քեզ նորից բանտարկել. անտանելի է միտքն անգամ, որ քեզ հաջողվել է այնտեղից փախչել... Միայնակի տեսքից միայն նրանք իրենց վատ են զգում: Ինչու՞: Ուղղակի նրա հայտնվելն անգամ ստիպում է նրանց մտածել սեփական կյանքի մասին՝ այստեղից էլ վրդովմունքը:

    Երբ հայտնվում է Հիսուս, բոլորը շփոթմունքի մեջ են. եթե նա ճիշտ է, ուրեմն դու սխալվում ես՝ իսկ նա, դատելով ամենից, այնուամենայնիվ ճիշտ է... Եվ ի՞նչ անել հիմա: Բավական է Հիսուս հայտնվի՝ և հասարակության մեջ իրարանցում է տեղի ունենում. այդ մարդը երջանիկ է, չնայած այն բանին, որ ոչ ոք նրան պետք չէ: Նա այնքա՜ն միայնակ է՝ և այնքա՛ն երջանիկ: Բոլորն ուղղակի խելագարվում են նրա շուրջ, մարդիկ լիակատար շփոթմունքի մեջ են:

    Այդ դու՛ք եք տարօրինակը, ոչ թե նա: Ձե՛ր հետ է դժբախտությունը, այլ ոչ թե նրա: Բայց դուք ամբողջ ուժով ապացուցում եք, իբր սխալը նա է: Հիսուսի մասին բազում դատապարտող գրքեր են գրել. իբր նա խելագար էր, աննորմալ: Ամբողջ գրքեր են նվիրված նրա հոգեկան խանգարումներին: Ո՞վ է դրանք գրում: Հենց այն "նրանք"՝ և "նրանք" մինչև օրս չեն կարողանում հանգստանալ, մինչև չապացուցեն, որ Հիսուս սխալվում էր, որ նա ուղղակի հոգեկան հիվանդ էր: Բայց ճշմարտությունը շատ պարզ բան է. եթե նա ճիշտ էր, ուրեմն սխալվում է հասարակությունը...

    Որտեղի՞ց այդպիսի եռանդ: Եթե նույնիսկ նա հոգեկան հիվանդ է՝ ի՞նչ դրանից: Ինչու՞ է պետք դա ապացուցել: Ինչու՞ այդքան անհանգստանալ: Ի՞նչ է դա փոխում: Ահա թե որն է պատճառը. նա ձեզ ստիպում է կասկածել ինքներդ ձեզ: Ահա՛ թե ինչու այդպիսի մարդկանց տանել չեն կարողանում: Նրանց վարկաբերկում են թե կյանքի ընթացքում և թե հետմահու՝ հատկապես հետմահու, երբ կարելի է ասել ինչ ասես, ինչպիսի պատկեր ասես կարելի է նկարել...

    Նայեք քրիստոնեական Հիսուսի դեմքին: Դա նույնիսկ ծաղրանկար էլ չէ, մուլտիպլիկացիոն սիրունիկ դեմք էլ չէ՝ նա լրիվ անբնական դեմք ունի: Քրիստոնեաները պնդում են, որ նա երբեք չի ծիծաղել, իսկ ես անձամբ նրան առանց ժպիտ չե՛մ պատկերացնում: Նա հումորի սքանչելի զգացում ուներ՝ և կարևոր չէ, որ դրա ապացույցներ չեն մնացել: Նա հավանաբար հաճախ ծիծաղում էր, ուրախությունն աղբյուրի պես բխում էր նրանից և ուրախացնում էր իր շուրջ ամեն ինչ: Բայց քրիստոնեական սրբապատկերների վրա՝ ամենաթթված դեմքն է, որը միայն կարելի է պատկերացնել: Նրանց վրա Հիսուս այնքան մռայլ է, որ նման ուղեկցի մասին միտքն անգամ արդեն սարսուռ է պատճառում: Ուղղակի մտեք ցանկացած քրիստոնեական եկեցեի և ինքներդ նայեք: Կարո՞ղ էիք արդյոք նման մարդու հետ գոնե մեկ օր անց կացնել նույն սենյակում: Ոչ մի դեպքու՛մ, նույնիսկ քրիստոնյաները հազիվ կարողանում են հանդուրժել կիրակնօրյա առավոտը: Մի ամբողջ օ՞ր: Նման մտքից միայն քեզ վատ ես զգում՝ մահացու թախիծը կպատի քեզ... Առանց այն էլ տխուր է, իսկ այդպիսի ուղեկցի հետ կախվե՛լ կարելի է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #329
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուսի խորհրդանիշը քրիստոնյաները խաչն են սարքել՝ և դրանով իսկ ցույց են տվել, որ գլխավորն այդպես էլ չհասկացան: Այո, Հիսուս խոսում էր խաչի մասին ու խաչ էլ հանվել է, բայց այդ պատկերը լրիվ այլ իմաստ ունի: Քրիստոնեական խաչը մարմնավորում է նրա տառապանքները: Մարդիկ այնքան ուժեղ են տառապում, որ անկարող են հավատալ ծիծաղող Հիսուսի: Տանջահար Հիսուսին հավատալը շատ ավելի հեշտ է՝ այդպես նա ավելի է մեզ նման, այդպես նա մեզանից մեկն է դառնում, չէ՞ որ նա մեզանից ավելի շատ է տառապել: Տանջանքները՝ այ դա մենք հասկանում ենք, տառապանքների և մահվան լեզուն հարազատ է մեզ: Չենք հասկանում մենք միայն ինքը կյանքը: Ահա թե ինչու կա քրիստոնեություն, իսկ քրիշնաիզմ չկա՝ ուրախ Քրիշնայի շուրջ եկեղեցի չես ստեղծի:

    Հնդիկները երկրպագում են Քրիշնային, բայց ինչ-որ նախանձով՝ նա չափից դուրս զատվում է մեզ համար սովորական կյանքի ֆոնի վրա: Նա ուղղակի դուդուկ է նվագում, պարում է աղջիկների հետ, նա միշտ ուրախ է, միշտ ժպիտը դեմքին: Նա այնքան է հակասում կյանքի մասին մեր պատկերացումներին, որ նրան անհնար է հասկանալ: Ինչպե՞ս կարելի է հասկանալ հավերժ պարող մարդու: Մենք ընդունակ ենք հասկանալ միայն մահը, մահապատիժը, տանջանքները՝ իսկ այդ դուդուկներն ու պարերը մեզ համար չեն:

    Քրիստոնեությունը հրդեհի պես տարածվել է աշխարհով, իսկ Քրիշնան ոչ մի հետևորդ չունի: Նույնիսկ նրանք, ովքեր նրան երկրպագում են, իրականում ոչինչ չեն հասկանում, դա բարդ է նրանց համար: Նրանք մեկ մի, մեկ ուրիշ բան են հորինում, միայն թե փոքր ինչ փոխեն Քրիշնայի բնավորությունը: Նրանք ուղղակի չեն կարողանում հավատալ, որ նա կարող էր վազվզել աղջիկների հետ և որ նա տասնվե՛ց հազար ընկերուհի է ունեցել: Ոչ, ի՜նչ եք ասում: Պետք է որ դրանում մի ինչ-որ այլ միտք լինի դրված: Ու Քրիշնային այլափոխում են ինչպես ասես. իբր, խոսքը ոչ թե իսկական աղջիկների, այլ ներվային համակարգի մասին է: Այդ այլաբանությունն իբր նկատի ունի տասնվեց հազար ներվային վերջավորություններ: Բայց ահա թե ինչ կասեմ ես ձեզ. նա իրոք որ տասնվեց հազար ընկերուհի է ունեցել, նա իրոք երգել է, պարել և ուրախացել՝ նա ինքը հենց ուրախության մարմնավորու՛մ էր: Այդպիսին էր նաև Հիսուս, այդ պատճառով էլ ինձ թվում է, որ "Քրիստոս" անունը ծագել է "Քրիշնա" անունից:

    Հիսուս էլ ճիշտ այդպիսին էր, նա երբեք թթված դեմքով ման չի եկել: Բայց ծիծաղի լեզուն անհասկանալի է ձեզ՝ այո, դեռևս անհասկանալի է: Ձեր հոգիներն առայժմ անկարող են ընդունել պարող Աստծո: Ձեր աշխարհում նա դեռևս տեղ չունի: Քրիշնան ձեզ ինչ-որ անհնար բան է թվում, իսկ իսկական Հիսուս ձեր համար ընդհանրապես աշխարհի վերջը կդառնար:

    Նրա խորհրդանիշը դարձավ խաչելությունը, խաչը, չնայած կոնկրետ իր, Հիսուսի համար խաչը լրիվ այլ նշանակություն ուներ: Հիմա ես կպատմեմ ձեզ, թե ինչ էր խաչը նրա համար:

    Խաչը՝ դա երկու գիծ է, երկու սովորական հատվածներ. մեկը երկարությամբ, մյուսը լայնքով, - ուղղահայաց և հորիզոնական: Դա էլ հենց խաչն է. խաչաձևումը, խաչմերուկը: Հորիզոնական գիծը նշանակում է ժամանակ. անցյալը, ներկան և ապագան, ժամանակի հաջորդական ընթացքը: Այդ գծի վրա ապրում եք դուք: Ուղղահայաց գիծը՝ հավերժությունն է, անփոփոխ "ներկա պահը": Դա հավերժական ներկան է. այն չունի ոչ անցյալ, ոչ ապագա: Այն ուղղակի ձգվում է վեր ու վար, բայց երբեք կողմ չի թեքվում:

    Ժամանակն ու հավերժությունը հանդիպում են այնտեղ, որտեղ խաչեցին Հիսուսին; և պահը, երբ նա զոհվեց, - ներկան է: Եթե զոհվում ես ներկայում, անմիջապես ծնվում ես նորից, հարություն ես առնում: Մահ քեզ համար ուղղակի չկա, չէ՞ որ ժամանակն անհետացել է՝ դու հավերժ ես:

    Խաչը՝ դա ժամանակի և հավերժության հանդիպման խորհրդանիշն է, իսկ նրանց խաչաձևման կետը՝ ձեր մահը:

    Ուրիշ էլ ի՞նչ դա կարող է լինել: Լքելով ժամանակի աշխարհը, հավերժության մասնիկ ես դառնում: Իսկ որտե՞ղ են խաչվում այդ գծերը: Հենց այստեղ և հիմա, հենց այս պահին:

    "Ներկա պահը"՝ ահա թե որտեղ գոյություն ունի խաչը: Եվ եթե շարունակես գնալ այդ գծով՝ այնտեղ, ապագա, - բաց կթողնես կարևորը: Իսկ եթե հենց հիմա շարժվես ուղղահայացով, կհայտնվես խաչի վրա. դու՝ այնպիսին, ինչպիսին կայիր, - կզոհվես և անմիջապես հարություն կառնես, կծնվես նորից, լիովին նորացած: Դա ծնունդ է, և այդ պատճառով մահ չկա՝ կյանքը հավերժ է: Հիսուսի համար խաչը ժամանակի խորհրդանիշն էր. դա ժամանակի՝ հավերժության հետ հանդիպման նշանն է: Իսկ քրիստոնյաների մոտ այն չգիտես ինչու տառապանքների ողբալի խորհրդանիշը դարձավ:

    Եթե Հիսուս չգնար հրեաների մոտ, այլ մնար Հնդկաստանում... Եթե նա այնտեղ տաներ իր խաչը, խաչի իմաստը ոչնչով չէր փոխվի, ուղղակի Հիսուս իրեն այլ կերպ կպահեր: Նա ճիշտ Քրիշնայի պես կլիներ՝ երջանիկ, ուրախ, անփոփոխ ժպիտով, ինքը երանությունը: Երբ վերանում է ժամանակը, դու զոհվում ես անցյալի և ապագայի աշխարհի համար և ծնվում ես հավերժության աշխարհում՝ իսկ դա երանությունն է: Դա հենց այն է, ինչը հնդիկներն անվանում են սամադհի:

    Բայց քրիստոնյաներն այդ չհասկացան: Ինքը միտքն այն մասին, որ Հիսուս կենդանի է, անհարմարություն կծներ, որդի պես կհյուծեր հոգին: Քրիստոնյաներն ուզում էին հանգստանալ, և Հիսուսի մահից հետո նրանք ամեն ինչ ձևափոխեցին ինչպես իրենց է հարմար, սկսեցին նկարել Հիսուսին այնպիսին, ինչպիսին իրենք էին ցանկանում նրան տեսնել: Իսկ արդյունքում սովորական մարդ ստացվեց, այնպիսի, ինչպես բոլորը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #330
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ձեզ ասում են. - իսկ ձեզ կասեն, անպայմա՛ն կասեն, -
    Որտեղի՞ց եք սերում. –
    ասացեք նրանց.
    Մենք եկել ենք լույսից,
    այնտեղից, որտեղ լույսը գոյացավ ինքն իրեն:



    Մենք սերում ենք Աստծոց: Մենք՝ Աստծո զավակներն ենք, մենք հայտնվել ենք ամենայն գոյի սկզբնաղբյուրից: Իսկ մինչ այդ ոչ մի այլ աղբյուր չի եղել՝ նա ինքն իրենից է ծագել, ինքն է իրեն ծնել: Հայրն՝ այլ հայր չի ունեցել, Արարչին ոչ ոք չի արարել՝ դա ինքնաարարիչ ուժ է:


    Մենք եկել ենք լույսից,
    այնտեղից, որտեղ լույսը գոյացավ ինքն իրեն:
    Եթե ձեզ հարցնում են;
    Ո՞րն է ձեր Հոր նշանը, որը ձեր մեջ է...


    Այդ մասի՛ն էլ նրանք կհարցնեն: "Դու հասել ես պայծառացմա՞ն, - կհարցնեն նրանք: - Եվ ու՞ր են դրա նշանները: Դու ճանաչել ես Հո՞րը: Ու՞ր է նրա նշանը: Ցու՛յց տուր մեզ": Նրանք ոչինչ չեն տեսնում, նրանց անպայման ապացույցներ են հարկավոր՝ նրանք ի վիճակի չեն մտնել քո հոգին: Բուդդայից էլ էին նրանք նշաններ պահանջում, Հիսուսից էլ: "Ապացուցիր մեզ, ցույց տուր նշան, որ մենք հասկանանք": Լսե՛ք, ձեր առջև ինքը Հիսուսն է կանգնած: Մի՞թե դա քիչ է: Ոչ, դուք դա հասկանալ չեք կարող, դա բարձր է մարդկային ըմբռնումից:

    Գալիս էին Հիսուսի մոտ ու հարցնում էին. "Իսկ դու իրո՞ք նա ես, ում մենք սպասում ենք: Դու՝ հենց այն ընտյա՞լն ես": Նրանք հարցնում էին նրա՛ն: Աշակերտներին նրանք չկռահեցին դիմել, որովհետև "նրանք" միշտ դեմ են աշակերտներին: Ուսուցիչներին "նրանք" չեն հավատում, իսկ աշակերտները նրանց ուղղակի կատաղեցնում են, չէ՞ որ աշակերտներն ավելի մոտ են "նրանց": Աշակերտներին անվերջ խարդախ հարցեր են տալիս: "Ո՞րն է ձեր Հոր նշանը, որը ձեր մեջ է: Հապա, գինի դարձրու ջուրը՝ այդ ժամանակ կհավատանք: Վերակենդանացրե՛ք մեռյալին, մի ինչ-որ հրա՛շք գործեք": Միայն այդ ժամանակ նրանք կհավատան...

    Ի՞նչ ասաց ուրեմն աշակերտներին Հիսուս: Կարգադրեց հրաշքներ գործել ու մարդկանց նշաննե՞ր ցույց տալ: Ոչ, նա արտասանեց ամենահրաշալի ճշմարտություններից մեկը.


    ... ասացեք նրանց.
    Դա շարժումն է և հանգիստը:


    Ահա՛ այն, Հոր նշանը, որը մեր մեջ է, - շարժում և հանգիստ:

    Դժվար է հասկանալ, ճի՞շտ է: Ի՞նչ կարող է դա նշանակել: Հիսուս ասում է. "Մենք շարժվում ենք, բայց և այնպես գտնվում ենք հանգստի մեջ: Մեր մեջ այդ հակասությունը կորչում է: Մենք՝ բոլոր հակասությունների միաձուլումն ենք. մենք խոսում ենք՝ և պահպանում ենք լռություն, սիրում ենք՝ բայց ի պատասխան սեր չենք պահանջում, քանզի ազատվել ենք ուրիշի սիրո կարիքից: Մենք միայնակ ենք՝ բայց մարդկանց մեջ, որովհետև ոչինչ մեր միայնությունը խախտել չի կարող: Մենք ամբոխի մեջ ենք, բայց ամբոխի մասը չենք՝ ամբոխը մեզ չի հուզում: Մենք ապրում ենք այս աշխարհում և անում ենք ինչ-որ բան, շարժվում ենք, - բայց մենք այս աշխարհից չենք: Մենք նրա մեջ ենք, իսկ նա՝ մեր մեջ չէ":

    Ահա թե ինչ է նա ասում. "Նայեք մեզ վրա. մենք շարժվում ենք, բայց այդ շարժման մեջ լարում չկա: Մենք քայլում ենք, բայց մեր միջուկն անշարժ է, քանզի մեր հոգում չկան ինչ-որ տեղ գնալու ցանկություն ու մղումներ՝ մենք արդեն տեղում ենք, արդեն եկել ենք... Ահա՛ այն, Հոր նշանը: Նայեք հենց մե՛զ: Ձգտումներ չկան, բայց մենք անում ենք ինչ-որ բան: Ցանկություններ չկան, իսկ մենք ապրում ու շնչում ենք: Նայե՛ք մեզ վրա. հակասությունները վերացել են: Մենք քայլում ենք, չնայած մնացել ենք տեղում; մենք թե ապրում ենք և թե չենք ապրում: Ուղղակի դուք տեսնում եք մեզ ժամանակի շրջանակներում, բայց ժամանակի ընթացք մեզ համար այլևս չկա՝ մենք գտնվում ենք հավերժության մեջ: Դա էլ հենց կատարյալ ուսուցչի նշա՛նն է: Եթե ցանկանում եք իմանալ, արդյո՞ք նա իսկական ուսուցիչ է, փնտրեք այդ նշանը. շարժում և հանգիստ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 22 28-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223242526 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •