Բավական տարօրինակ մի հոգեվերլուծաբան՝ նրանք, մեր մեջ ասած, բոլորն էլ տարօրինակ են, - մի անգամ աշխատում էր մի խելագարի հետ: Մի երկու տարվա հոգեվերլուծությունից հետո նա բողոքեց ընկերոջը. "Այս տղան սոսկալի խնդիրներ ունի: Ես խոսում եմ, խոսում, իսկ նա ոչ մի անգամ բառ անգամ չի ասել, նույնիսկ գլխով էլ չի արել՝ երկու՜ տարվա ընթացքում: Նա ուղղակի նստում և լռում է: Այլևս չգիտեմ, թե ինչ անեմ: Ես խոսում եմ անդադար, իսկ նա ուղղակի լսում է, և այդպես արդեն երրորդ տարի՛ն: Ի՞նչ անեմ":
"Իսկ դու չե՞ս փորձել ձայնդ կտրել", - հարցրեց ընկերը:
Բայց լռել հոգեվերլուծաբանը չգիտեր: Իսկ շուտով նրա հիվանդը մահացավ: Եվ բժիշկը նորից գանգատվեց ընկերոջը. "Միայն դա էր պակաս... Սկզբում նա լռում էր, ես այդպես էլ չկարողացա գլուխ հանել, թե ինչպես է գնում բուժումը, ես օգնու՞մ եմ նրան, թե ոչ: Նա սլում էր միայն: Իսկ հիմա վերցրեց ու մեռավ՝ և ի՞նչ անեմ հիմա ես":
"Բայց նա միևնույն է լռում էր, - գոչեց ընկերը, - քեզ ի՞նչ տարբերություն: Նստիր ու խոսիր ինքդ քեզ հետ":
"Հա, բայց առաջ գոնե մեկը լսու՜մ էր ինձ", - առարկեց հոգեվերլուծաբանը:
Հոգեվերլուծությունն ու նման բաները պետք են նրա համար միայն, որպեսզի ինչ-որ մեկը քեզ լսի: Առանձնահատուկ ոչինչ նրանցում չկա, այդ հոգեվերլուծությունը՝ լրիվ դատարկ բան է, հիմար հնարանք: Եվ ուրեմն ինչու՞... Հոգեբանի մոտ գնում են միայն այն բանի համար, որպեսզի ինչ-որ մեկը քեզ լսի: Քեզ ուշադրության են արժանացնում՝ և ո՜վ: Հարգարժան մի անձ, ճանաչված հոգեվերլուծաբան, մի կույտ խելոք գրքերի հեղինա՛կը: Նա մի խումբ հայտնի մարդկա՛նց է բուժել՝ և դա շոյում է քո ինքնասիրությունը: Ուրիշ ոչ մեկը քեզ չի լսի, նույնիսկ կինդ արդեն դադարել է լսել: Դու աշխարհով քայլում ես անմարմին ստեվերի նման՝ դու ոչինչ ես և ոչ ոք: Այդ պատճառով մարդիկ հոգեվերլուծաբաններին խրձով փող են բաշխում: Հոգեվերլուծությունը՝ ճոխություն է, այդ կարող են իրենց թույլ տալ միայն հարուստ մարդիկ:
Բայց նրանց ինչի՞ն է այդ պետք: Նրանք ուղղակի պառկում են թախտին ու շատախոսում, իսկ հոգեվերլուծաբանը լսում է՝ բայց նա այնուամենայնիվ լսում է, քեզ ուշադրություն է հատկացնում: Իհարկե, դա փող արժի, բայց միևնույն է հաճելի է: Հաճելի է արդեն այն, որ ինչ-որ մեկը պատրաստ է քեզ լսել: Բժշկի կաբինետից լրիվ փոխակերպված ես դուրս գալիս. ոտքերդ ասես պարում են ինքնիրեն, տրամադրությունդ հոյակապ է, դու քթիդ տակ ինչ-որ բան ես դնդնում: Թող որ հոգեկան վերելքը երկարատև չէ՝ արդեն մի շաբաթ անց դու նորից հետ ես վերադառնալու, որպեսզի հերթական անգամ բժշկից լսես. "Դուք՝ արժանապատիվ մարդ եք, ձեզ լսելը շա՜տ է հետաքրքիր": Նա քեզ հետ չի ձանձրանում, այդպես, ամեն դեպքում, թվում է քեզ: Հոգեվերլուծաբանը հազվադեպ է խոսում, բայց դա, ճիշտն ասած, նույնիսկ լավ է...
Էջանիշներ