User Tag List

Էջ 24 28-ից ԱռաջինԱռաջին ... 14202122232425262728 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #346
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն քո կարծիքով դու ավելի գիտակից էս, քան Պլատոնը, Սոկրատեսը, Նարեկացին, Դա Վինչին, ... և անգամ Օշոն ՞՞՞
    Ես՝ ոչ, ես էլ եմ համարյա Օշոյի սերնդից...

    Բայց դու՝ ամենայն հավանականությամբ: Դու էիր, չէ՞, որ բազմատաղանդ համայնքների մասին նոր գիտակցությամբ խոսեցիր թեմայից ու սխալ հանեցիր Օշոյին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #347
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարծեմ սա դու ես ասել
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո: Այն ժամանակներում սահմանափակ էր, իսկ հիմա սահմաններ չունի:
    ................


    Դու էիր, չէ՞, որ բազմատաղանդ համայնքների մասին նոր գիտակցությամբ խոսեցիր թեմայից ու սխալ հանեցիր Օշոյին:
    Ես Օշոյին սխալ հանեցի՞
    Կարո՞ղ ես ասել թե ինչից ես այսպես հասկացել:

    Կոնկրետ Օշոյի մտքերից էլ ես հասկացա, որ նա էլ ինչպես նաև ԲՈԼՈՐ մարդկության կտրվածքով ոչ մի արժեքավոր անհատ-մտածող չի հենվել կին-տղամարդ հարաբերություններից դուրս ինչ որ այլ հարաբերությունների նորմալ լինելու մասին ընդունելության վրա:
    ՈՉ ՄԻ

    Իսկ դու հայտեցիր, որ մարկությանգիտակցությունը փոխակերպվել է ու առաջադիմել :

  3. #348
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Օշոյին սխալ հանեցի՞
    Կարո՞ղ ես ասել թե ինչից ես այսպես հասկացել:
    Այստեղից.
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Օշոն տեղյա՞լ էր. որ կան մարդիկ/երեխաներ, որոնք ոչ կին են, ոչ էլ տղամարդ: Չունեն սեռ, ինչպես ասում է հոլիվուդակիր Շակիրան, իր քրոջ երեխայի համար:
    Թե՞ Օշոն տեղյակ էր նրանց գոյության մասին, բայց իրանց որպես մարդ չէր դիտարկում:
    Որովհետև, եթե մարդուն որպես մարդ չես դիտարկում, արդյո՞ք դրա մեջ որևէ ճշմարտություն կա...
    Ու եթե ես քեզ չեմ հասկացել, ուրեմն չեմ հասկանում նաև, թե ինչի մասին է մեր զրույցը...

    Կոնկրետ Օշոյի մտքերից էլ ես հասկացա, որ նա էլ ինչպես նաև ԲՈԼՈՐ մարդկության կտրվածքով ոչ մի արժեքավոր անհատ-մտածող չի հենվել կին-տղամարդ հարաբերություններից դուրս ինչ որ այլ հարաբերությունների նորմալ լինելու մասին ընդունելության վրա:
    ՈՉ ՄԻ
    Ճիշտն ասած, ես երբեք այդ տեսանկյունից չէի նայել հարցին՝ ոչ Օշոյի, ոչ էլ "ԲՈԼՈՐ մարդկության կտրվածքով որևէ արժեքավոր անհատ-մտածողի" վերաբերյալ: Բայց այն, ինչ ասացիր հիմա, երևի հենց այդպես էլ պետք է լիներ...
    Որովհետև բևեռականությունը՝ ֆիզիկական աշխարհի հիմքերից մեկն է, և սեռերի տարբերությունն էլ դրա լավագույն ցուցանիշներից է: Առանց դրա ֆիզիկական աշխարհի մեր ունեցած տարբերակը գոյություն ունենալ չէր կարող: Եվ, կարծում եմ, երբ Օշոն (և բոլոր մյուսներն էլ) տարբեր տեսանկյուններից է մոտենում տղամարդուն և կնոջը, դա ոչ թե այն պատճառով, որ նա սեռականության այլ տարբերակներ չի ընդունում, այլ որովհետև խոսում է հենց մեր ֆիզիկական աշխարհի կառուցվածքի մասին: Մնացածը ուղղակի թեմային չի վերաբերվում:

    Իսկ դու հայտեցիր, որ մարկությանգիտակցությունը փոխակերպվել է ու առաջադիմել :
    Այո:
    Բայց դա արդեն թեմային չի վերաբերվում: Եթե քեզ հետաքրքիր է, թե ինչու եմ այդ կարծիքին, ուրախությամբ կպատասխանեմ քեզ, բայց որևէ այլ թեմայում: Ցանկացած այլ, բայց ոչ գրականության:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #349
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ այդ ամենն արտացոլվում է, երբ հարցը վերաբերվում է դեպի Աստված ճանապարհին: Ուղու ընտրության խնդիրը ծագում է նորից ու նորից: Հազարավոր կանայք գրավվեցին Բուդդայի ուսմունքով և ուզեցան մուտք գործել այդ ճանապարհ, ձեռնադրվել, բայց Բուդդան միշտ դեմ էր դրան, ամբողջ ուժերով ջանում էր դա թույլ չտալ: Պատճառը պարզ է. նրա մեթոդը նախատեսված է նախ և առաջ տղամարդկանց համար, իսկ կանանց վերաբերյալ այն կարող էր ընդհանրապես չաշխատել: Բայց կարեկցանքից դրդված, նա այնուամենայնիվ երբեմն ձեռնադրում էր կանանց: Երբ նրա մոտ կին էր գալիս, նա վաղ թե ուշ տեղի էր տալիս նրա թախանձանքներին, բայց անում էր դա տխրությամբ: "Իմ կրոնը կարող էր կենդանի մնալ հինգ հազարամյակ, - ասում էր նա: - Իսկ հիմա հազիվ թե ձգի հինգ դար..." Այդպես էլ տեղի ունեցավ. ուղիղ հինգ հարյուր տարի հետո բուդդիզմը հեռացավ Հնդկաստանից: Նա այլևս այնտեղ ապրել չէր կարող. կանայք իրենց հետ չափից դուրս բարդություններ բերեցին, չէ՞ որ բուդդիզմը նախատեսված էր տղամարդկանց համար:

    Եվ եթե ձեզ հասկանալի է Բուդդայի տեսակետը, Հիսուս նրա համեմատ շատ ավելի կարեկցող կթվա: Ոչ ոք նրան տղամարդկային շովինիստ չի համարի՝ նա այդպիսին չէր, նա երբեք տղամարդուն նախընտրություն չի տվել: Ավելին, նրա մեթոդիկան, որը եկեղեցին, ճշմարիտն ասած, վաղուց արդեն կորցրել է, հավասարապես կիրառելի է երկու սեռերի համար էլ: Ուշադրություն դարձրեք. կնոջ մասին հարցը տվեց հենց Սիմոն Պետրոսը, քրիստոնեության և Եկեղեցու հիմնադիրը: Իհարկե, նման գաղափար միայն այդ մարդու գլուխը կարող էր գալ.


    Սիմոն Պետրոսն ասաց.
    Թող Մարիամը հեռանա մեզանից,
    քանզի կանայք արժանի չեն կյանքի:


    Եկեղեցին դեմ էր կանանց: Վաղուց գոյություն ունեին տղամարդկանց մենաստաններ, ուր կանանց ընդհանրապես չէին թողնում՝ կանանց ցանկացած չարի արմատ էին համարում: Անհասկանալին միշտ չարիք է թվում, չէ՞ որ հայտնի չէ, թե նրանից ինչ սպասես: Եթե փոքր ինչ գիտես գոնե, արդեն կարելի է ինչ-որ բան ենթադրել: Բայց կանայք հանելուկ են. մտնելով քո կյանք, նրանք անմիջապես սկսում են իշխել քեզ վրա: Նրանց իշխանությունը նուրբ է, աննկատելի, նրա դեմ դժվար է ընդվզել:

    Տղամարդիկ միշտ վախենում էին դրանից, և նրանք, ովքեր իրենց նվիրաբերում էին Աստծո կամ բնության գաղտնիքները բացահայտելուն, ամբողջ ուժով խուսափում էին կանանցից, քանզի կինը, բավական է մտնի քո կյանք, ամբողջ իշխանությունն իր ձեռքն է վերցնում: Նա լիակատար ուշադրություն է պահանջում իր հանդեպ: Ճշմարտությունը նրա համար՝ մրցակցուհի է, իսկ մրցակցուհիների նա տանել չի կարողանում, կինը չափազանց խանդոտ է դրա համար: Եվ այդ պատճառով նա, ով ճշմարտություն է փնտրում, ավելի լավ է կանանց հետ գործ չունենա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #350
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դա արդեն թեմային չի վերաբերվում: Եթե քեզ հետաքրքիր է, թե ինչու եմ այդ կարծիքին, ուրախությամբ կպատասխանեմ քեզ, բայց որևէ այլ թեմայում: Ցանկացած այլ, բայց ոչ գրականության:
    Սպասում եմ քո պատասխանին ցանկացած թեմայում:
    Միայն մեկ խնդրանք:
    Պատասխանից հետո անձնական նամակով խնդրում եմ տեղեկացնես ինձ դրա մասին:

  6. #351
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմում են, իբր Սոկրատեսն ասել է, որ...


    Ինչ-որ պատանի խորհուրդ է հարցրել նրանից՝ արժե՞, իբր, ամուսնանալ, թե՞ ոչ: Պետք է ասել, որ պատանին լավ գիտեր, թե նման հարցով ու՛մ դիմի: Գլխի ընկնել, մեր մեջ ասած, դժվար չէր, քանզի Սոկրատեսի բախտն ահավոր կերպով չէր բերել ընտանեկան կյանքում: Նրա կինը, Քսանթիպան, պատմության մեջ ամենասարսափելի կանանցից մեկն էր: Սոկրատեսին նա ուղղակի հոգեհան էր անում. անվերջ խոսում էր վրան, կրունկի տակ էր պահում, ձեռքն ընկած ամեն բան նետում էր նրա վրա: Մի անգամ նա նրա երեսին թեյ շփեց, և այրվածքի հետքը Սոկրատեսի երեսին մնաց ամբողջ կյանքի ընթացքում: Մի խոսքով, այն պատանին գտել էր ամենահարմար մարդուն՝ Սոկրատեսը հաստատ հարցի պատասխանը գիտեր: Եվ Սոկրատեսը պատասխանեց. "Ամուսնացիր, իհարկե: Եթե ձեռքդ լավ կին ընկնի, երջանիկ մարդ կդառնաս, իսկ եթե բախտդ չբերեց՝ կդառնաս փիլիսոփա..."


    Սիմոն Պետրոսն ասաց.
    Թող Մարիամը հեռանա մեզանից,
    քանզի կանայք արժանի չեն կյանքի:


    Վտանգավոր էր կանանց շրջապատից ներս թողնելը. ուղին անմիջապես մշուշ է պատում, և դու մոլորվում ես, չգիտես ուր գնաս և ինչ անես: Տղամարդու համար կինը՝ անհայտ բան է, չճանաչված, հանելուկային: Դա պոետիկի, անճանաչելիի, երազելիի, անտրամաբանականի, անկանխագուշակելիի և չգիտակցվածի խորհրդանիշն է: Տղամարդու համար կինը՝ անիմաստության մարմնավորումն է: Նրա վարքի մեջ դժվար է տրամաբանություն գտնել, կինը բացարձակապես անկանխագուշակելի մի բանինց մյուսին է թռնում...


    Մի անգամ Նասրեդինը երկար վիճում էր կնոջ հետ ինչ-որ բանի մասին: Վերջիվերջո Խոջան ստիպված էր հանձնվել՝ ինչպես, ընդ որում, ամեն անգամ: Կնոջ հետ վիճել չի կարելի, նա միշտ հաղթում է՝ դրանից կյանքդ ուղղակի անտանելի է դառնում, իսկ բանն ավելի հաճախ դրան չարժե: Մի խոսքով, մտածեց Խոջան ու որոշեց. "Էլ ի՞նչ ձգձգեմ: Միևնույն է, երեք օր անց նա իր ուզածին կհասնի, ավելի լավ է միանգամից հանձնվեմ": Եվ նա ասաց. "Դե լավ, լավ, համոզեցիր՝ ես համաձայն եմ":

    "Ուշ է, - նրա խոսքը կտրեց կինը: - Ես արդեն միտքս փոխեցի":


    Նրանք, ովքեր որոնում են Աստծուն, միշտ երկչում են կանանցից՝ նրանց հետ ոչնչում համոզված լինել չի կարելի: Ավելի վատ է նրանց ուղեկից վերցնելը՝անախորժություններից չես պրծնի, ընդ որում ամենաանսպասելի ու տարբեր: Նրանց արարքներն անտրամաբանական են, դատողությունների ընթացքն անկանխագուշակելի է: Բացի այդ, կարելի է սիրահարվել նրանց, կանայք հրապուրանք են ներշնչում, իսկ դա անպայման հանգեցնում է սեռական հարաբերությունների: Իսկ երբ գործին խառնվել է սեքսը, Աստծո որոնումների մասին կարելի է մոռանալ՝ այսուհետև դու այլ ուղղությամբ ես շարժվում: Տերտերները միշտ վախեցել են կանանցից, և դա կարելի է հասկանալ: Ինչ վերաբերվում է Պետրոսին, նա իր առաջարկով ցույց տվեց եկեղեցու զարգացման ուղղությունը գալիք հարյուրամյակների համար. նա վախենում էր, որ կկորչի հավատի մաքրությունը, ճանապարհի շիտակությունը...

    Եվ նա ասաց. "Թող Մարիամը հեռանա մեզանից..." - իսկ Մարիամը ոչ միայն կին էր, այլև Քրիստոսի մա՛յրը: Բայց նույնիսկ նրան չէր կարելի թողնել մնալ, "...քանզի կանայք արժանի չեն կյանքի": Ի՞նչ կյանքի մասին է խոսքը: Հավերժական, որին ձգտում էին աշակերտները: Եկեք փորձեն հասկանալ, թե ինչու՞ կանայք արժանի չեն հավերժական կյանքի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #352
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կինը բնական էակ է, նա ապրում է բնության մեջ, նա տղամարդուց շատ ավելի բնական է: Հնդկաստանում կանացի սկզբն անվանում են պրակրիտի՝ ինքը բնությունը, հողը, գոյության հիմքը: Կինը շատ ավելի մոտ է բնությանը, նրա հակումներն ու նպատակներն անմիջականորեն կապված են բնության հետ: Իսկ տղամարդու մեջ կա մի ինչ-որ բան, ինչը նրան ստրիպում է անհնարինն անել: Հասանելին նրան ձեռք չի տալիս՝ նրան քիչ է ուղղակի լավ ամուսին լինել: Լավ ընտանիքը բավական է կնոջը, տնական օջախն ու երեխաները հերիք են նրան՝ սա ամենն է, ինչ պետք է նրան երջանիկ լինելու համար:

    Կենսաբանները գտել են դրա բացատրությունը. տղամարդու օրգանիզմում միշտ առկա են ֆիզիոլոգիական, հորմոնալ խախտումները: Կնոջ օրգանիզմը շատ ավելի հավասարակշռված է, դա փակ շրջանակ է: Ասում են, որ սաղմի սեռը նախորոշվում է սկսած ամենաառաջին բջիջից: Մայրն ու հայրն ապագա երեխային քսաներեքական քրոմոսոմներ են տալիս: Եթե քրոմոսոմները կազմում են սիմետրիկ զույգեր, ուրեմն աղջիկ է ծնվում: Հավասարակշռություն, սիմետրիա՝ և ծնվում է նոր կին: Հոր և մոր կենտ քրոմոսոմները գումարվում են: Եվ եթե մայրական ձվաբջիջ են ընկնում քսաներեք ոչ լրիվ զույգ քրոմոսոմներ, ծնվում է տղա, տղամարդ, իսկ պատճառը՝ սիմետրիայի խախտումն է:

    Տղաների և աղջիկների միջև տարբերությունը տեսանելի է նրանց կյանքի առաջին իսկ ժամերից. տղաներն անհանգիստ են, իսկ աղջիկներն իրենց շատ ավելի լուռ են պահում: Կանայք հաճախ են կանխազգում, թե ով է իրենց մոտ ծնվելու. տղաներն ինչ-որ անդադրում են, արդեն փորի մեջ նրանք քացի են տալիս, հրմշտում են: Աղջիկները նույնիսկ արգանդում իրենց հանգիստ են պահում, քնում են ավելի շատ: Եվ մայրը հաճախ է կռահում, թե երեխան ինչ սեռի է լինելու: Տղամարդիկ ընդհանրապես անհանգիստ են. հոգեկան անդադրումնությունը նրանց չի թողնում կանգ առնել: անվերջ քշում է ինչ-որ տեղ, ձգտում է հրահրում դեպի հեռավորը:

    Կնոջը շատ ավելի հետաքրքիր է տանը լինել: Թե ինչ է կատարվում Վիետնամում, նրան հետաքրքիր չէ՝ շատ է հեռու: Իրադարձությունները Կիպրոսում նրա համար ոչ մի նշանակություն չունեն: Նա ի վիճակի չէ հասկանալ, թե ինչու՞ է տղամարդը կարդում լրագրատվական գրառումները Կիպրոսի մասին: "Ի՞նչ կապ ունի դա մեզ հետ", - ազնվորեն զարմանում է նա: Իսկ ամուսնուն թվում է, թե վեհ բաները նրան բոլորովին չեն հետաքրքրում: Ոչ, բանն այդ չէ: Ուղղակի նա առանց այդ էլ իրեն լավ է զգում, նրան ավելի հետաքրքիր է, թե իր շուրջ ինչ է կատարվում. մի հարևանը դավաճանեց կնոջը, մյուսը հիվանդացավ, ինչ-որ մեկը երեխա ունեցավ, իսկ մեկ ուրիշը մեռավ՝ ահա այն նորությունները, որոնք կարևոր են նրա համար: Դրանք մոտիկ են, տնական են: Բավական է հարևանների շրջապատն էլ:

    Իսկ որոշ կանանց ու մայրերի հարևաններ էլ պետք չեն՝ առանց նրանց էլ տան հոգսերը բավական են: Կինը երջանիկ է, իսկ պատճառը՝ կենսաբանությունն է. նրա հորմոնները, նրա բջիջների կյանքն ամբողջովին հավասարակշռված է: Տղամարդն անհանգիստ է, և այդ անհանգստությունը նրան մղում է որոնումների ու կասկածների, չի թողնում նա կանգ առնի: Նա չի կարող երջանիկ լինել, մինչև վերջնական ճշմարտությունը չգտնի: Ընդ որում, դա էլ դեռ լիակատար երջանկության հաստատուն պայման չէ: Դժվար է ասել, չի՞ տա արդյոք նա իրեն նոր գաղտնիքներ բացահայտելուն: Ահա՛ թե որն է տարբերությունը: Բոլոր կրոնները նախատեսված են ինչ-որ հեռու բաներ որոնելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yuna (30.09.2017)

  9. #353
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիովին արդարացի է Պետրոսը վախենում, որ Մարիամից, Հիսուսի մորից, կարող են անախորժություններ լինել: Կնոջ ներկայությունը նշանակում է չհետազոտված ջրեր: Ավելի լավ է մնաս ափին, ինչ-որ սահման պահես, կոնկրետ սահմանումներ: Միայն թե կնոջը դրանց մոտ չթողնե՛ք: Մենք սովոր ենք տղամարդկային մտածելակերպին, գիտենք, թե ինչպես է այն կառուցված, գիտենք բոլոր մուտքերն ու ելքերը: Տղամարդը հենվում է գիտակցականի վրա, իսկ կինն՝ անգիտակցականի: Հենց այդ պատճառով տղամարդիկ կարողանում են իրար գումարել կցկտուր տեղեկությունները, բայց հազվադեպ են ներսը նայում: Կինը նրբություններին ուշադրություն չի դարձնում, բայց ամենահասարակ փաստերի մեջ անգամ ընդունակ է շատ խորը սուզվել: Տղամարդը կարող է գիտելիքների հսկայական պաշար կուտակել, բայց միշտ ավելի թույլ է սիրում: Կինը հասնում է մինչև սիրո գագաթները, բայց գիտելիքների հետ խնդիրներ ունի, որովհետև գիտելիքները՝ գիտակցականի մասն են, իսկ սերը՝ ենթագիտակցական երևույթ է:

    Եվ Սիմոն Պետրոսն առաջարկում է.


    Թող Մարիամը հեռանա մեզանից,
    քանզի կանայք արժանի չեն կյանքի:


    Բոլոր կրոնները կնոջ դեմ են տրամադրված, քանի որ դրանք տղամարդիկ են ստեղծել: Իսկ տղամարդիկ վախենում են կանանցից և այդ պատճառով իրենց տարածություն չեն թողնում, չեն ուզում, որ կանայք այնտեղ էլ ներթափանցեն:

    Այդ պատճառով բոլոր կրոններն իրենց հիմքում միա-, այլ ոչ երկսեռ են: Ու նաև բոլոր կրոնական հանրություններն են միասեռ. վանականներն ապրում են միասեռ հասարակության մեջ: Եվ եթե նույնիսկ տղամարդկային մենաստաններ թողնեին կանանց, վերջիններիս համար անպայման հատուկ օրենքներ կհորինեին. ոչ մի բանի չխառնվել, հաստատուն հետևել հիմնված կանոններին, ամեն ինչում ենթարկվել տղամարդկանց՝ կարճ ասած, չարից-փորձանքից հեռու... Կանանց երբեք չեն տվել այն ազատությունը, որն ունեն տղամարդիկ. նրանց հավերժ հետին պլան են հրել, նրանց միշտ երկրորդական դերեր են հատկացրել: Այո, նրանք կարող են միանձնուհիներ դառնալ, նրանք ունեն իրենց, կանացի մենաստանները, բայց այդ հաստատությունները շատ ավելի փոքր դեր են խաղում, քան տղամարդկանցը: Կանանց մենաստանները երբեք մեծ նշանակություն չեն ունեցել:

    Պատկերացրե՛ք, որ կինը Հռոմի պապ լինի: Ոչ, դա անհնար է: Նա կկործանի՛ ամբողջ եկեղեցին, հիմնահատակ քարուքա՛դ կանի: Պետրոսը մտածում է կարգուկանոնի, եկեղեցու, հավատացյալների հսկայական կազմակերպության հաստատման կատեգորիաներով, դրա համար էլ ասում է. "Չի՛ կարելի կանանց թույլ տալ մոտենալ դրան: Եվ հարկ է սկսել Հիսուսի մորից՝ եթե նրան թույլատրես, այդ ժամանակ մնացած կանայք էլ կձգվեն-կգան՝ և նրանց կասեցնել արդեն ոչ ոք չի կարողանա":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #354
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասաց.
    Տեսեք, ես կուղղորդեմ նրան,
    որպեսզի սարքեմ այր,
    որպեսզի նա նույնպես կենդանի հոգի դառնա,
    ինչպես դուք, այրերդ:
    Քանզի յուրաքանչյուր կին, ով իրեն այր կդարձնի,
    կմտնի Երկնային Արքայություն:



    "Մի անհանգստացեք, - ասում է Հիսուս: - Ես կուղղորդեմ նրան, որպեսզի սարքեմ այր..." Ի՞նչ է դա նշանակում: Կնոջը սարքել տղամարդ նշանակում է օգնել նրան գիտակցել անգիտակցելին, ներքին մութը լուսավորել գիտակցության փայլքով, որպեսզի ենթագիտակցականը վերանա և ամեն ինչ դառնա գիտակցելի: Կնոջ հանելուկայնությունը փորձաքարից անկյունաքար կարելի է դարձնել: Այո, դա հնարավոր է, բայց դա կարող է անել մեծ ուսուցիչը միան՝ նա, ով միաժամանակ և տղամարդ է և կին, ով հասել է ներքին կատարելության, ում մեջ ներքին տղամարդն ու կինը միաձուլվել են և այլևս բաժան չեն: Մեծ ուսուցիչը զուրկ է սեռից, նա արդեն ոչ տղամարդ է, ոչ կին: Միայն նա է ընդունակ օգնել, չէ՞ որ օգնողը երկու սեռերի ներկայացուցիչներին էլ պետք է հավասարապես հասկանա: Եվ այդ պատճառով Հիսուս ասում է. "Ես կուղղորդեմ նրան, որպեսզի սարքեմ այր..."

    Ի՞նչ է դա նշանակում: Նա ինչ է, մտադիր է սեռը փոխելու վիրահատությու՞ն կատարել: Ոչ, խոսքը մարմնական հատկանիշների մասին չէ: Մարմինը գլխավորը չէ. կանացի մտածելակերպ տղամարդկանց մոտ էլ է լինում, իսկ տղամարդկային՝ կանանց մոտ էլ: Աշխարհում ապրել է տիկին Կյուրին՝ սքանչելի գիտնական, բազում տղամարդկանցից շատ ավելի դատող: Կանացի մարմնով, բայց տղամարդու գիտակցությամբ: Չայտանյա Մահապրաբհուն իսկական տղամարդ էր, մեծ փիլիսոփա ու տրամաբան: Եթե նա շարունակեր զբաղվել տրամաբանությամբ, անշուշտ պատմության մեջ կմտներ: Բայց նա հանկարծ հրաժարվեց տրամաբանությունից, ընկավ ցնորքների մեջ, սկսեց պարել փողոցներում ու երգել կիրտաններ: Նա դարձավ կին, նույնիսկ նրա դեմքը փոխվեց, ավելի սիրունատես դարձավ, իսկ հետո մարմինն էլ նուրբ ու սահուն տեսք ընդունեց: Նա Աստծոն կնոջ պես էր սիրում, երգում ու պարում էր: Ահա թե ինչպես է լինում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #355
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ ուրեմն ի՞նչ նկատի ունի Հիսուս: Նա ասում է, որ կնոջ ենթագիտակցությունը կարելի է գիտակցության մաս դարձնել, այդ ժամանակ կինն էլ ամբողջովին կփոխվի: "Եվ ես կանեմ այդ, - խոստանում է նա: - Տեսեք, ես կուղղորդեմ նրան, որպեսզի սարքեմ այր": Ի՞նչ է նշանակում "նրան տղամարդ սարքել":

    Պետք չէ մտածել, թե տղամարդիկ ինչ-որ բանով ավելի լավն են: Խոսքը գնում է միայն ներքին մթության մասին, որտեղ էլ սովորաբար ապրում է կինը՝ այլ կերպ նա չի կարող, դա է նրան մոտ, նա այդպես է ստեղծված: Բնության համար կինն ավելի կարևոր է: Բնության համար տղամարդն ինչ-որ տեղ ծայրամասում է գտնվում: Եթե կարիք լինի, կարելի է նրան զոհաբերել, իսկ կնոջը պետք է պահպանել ամեն գնով:

    Տղամարդն այնքան էլ անհրաժեշտ բան չէ, ահա թե ինչու բնության մեջ հազվադեպ են հոգատար հայրերը: Մայրերն ամենուր են՝ թռչունների, գազանների ու ձկների մոտ, ամենուր աշխարհում: Իսկ հայրեր՝ ոչ բոլորն ունեն: Հայրեր կան միայն մարդկային հասարակարգում, բայց այստեղ էլ նրանք ընդամենը ձևականություն են, պայմանականություն: Հայրը՝ ամենաբնական երևույթը չէ: Լեզվաբանները պնդում են, որ "քեռի" բառն ավելի հին է, քան "հայր" բառը: "Հայր" բառը՝ համամատաբար ավելի երիտասարդ հայտնագործություն է: Հայրերը երևան եկան, երբ ծագեց կնոջ ճակատագիրը մեկ տղամարդու հետ կապելու սովորույթը: Իսկ "քեռի" բառը կար շատ ու շատ վաղ ժամանակներում էլ, չէ՞ որ երեխայի համար ցանկացած տղամարդ՝ ուղղակի քեռի է: Երեխաները հազվադեպ գիտեին, թե ով է իրենց հայրը: Կենդանիների մոտ էլ նույնն է. "հայր" նրանք չունեն, ցանկացած հասուն արու՝ ուղղակի "քեռի" է:

    Երբևիցէ հայրերը նորից կվերանան: Դա լրիվ հնարավոր է, չէ՞ որ հայրերը հայտնվել են աշխարհի վրա մասնավոր սեփականության հետ միասին: Որտեղ էլ ծագեր մասնավոր սեփականություն, այնտեղ անմիջապես հայրեր էին հայտնվում: Նրանք ոչ միայն տիրում էին սեփական ունեցվածքը, այլև պահպանում էին իրենց անձնական ընկերուհուն: Վաղ թե ուշ մասնավոր սեփականությունը նորից կվերանա, և այդ ժամանակ աշխարհում նորից հայրեր չեն լինի:

    Արևմուտքում դա արդեն սկսվել է. այնտեղ շատ-շատ են միայնակ մայրերը, հայրերից նրանք շուտ ազատվեցին: Եվ դա ավելի ու ավելի հաճախ է պատահելու: Միայն մայրերից չի կարելի ազատվել, նրանք պետք են բնությանը: Ահա թե ինչու մայրը՝ մարմնական երևույթ է, կանայք մարմնին շատ ավելի ուշադրություն են հատկացնում, քան տղամարդիկ: Այդ պատճառով էլ նրանք այդքան ժամանակ են ծախսում իրենց հետևելու վրա. ժամերով հագնվում են, շպարվում են: Դու վաղուց նստած ես մեքենայի մեջ, սեղմում ես շչակը՝ իսկ նրանք չկան ու չկան...


    Մի անգամ Խոջա Նասրեդինը տանն այս ու այն կողմ էր վազվզում՝ ճանճասպանը ձեռքին, իսկ հետո կնոջը հայտնեց. "Ես սպանեցի չորս ճանճ. երկու արու և երկու էգ":

    "Իսկ ինչպե՞ս ես դու նրանց տարբերում", - զարմացած հարցրեց կինը:

    "Երկուսը նստած էին հայելու վրա", - բացատրեց Խոջան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #356
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանայք ավելի շատ են տարված մարմնով, նրանք ավելի հողակցված են՝ այդ պատճառով էլ հիմնականում տղամարդկանցից ավելի երկար են ապրում: Աշխարհում անթիվ այրի կանայք կան. առաջինն ամուսինները չեն դիմանում:

    Անհանգստությունը նշանակում է ուժերի անիմաստ ծախսում: Եվ եթե խորանանք դրանում և ամեն ինչ հաշվենք, ուժեղ սեռը՝ հենց կանայք են: Նրանք և ապրում են ավելի երկար, և հիվանդանում են ավելի հազվադեպ՝ ավելի հաճախ ձևացնում են, իհարկե, բայց դա արդեն այլ հարց է, իրականում նրանք ավելի հազվադեպ են հիվանդանում: Նրանց կենսաղբյուրն ավելի հզոր է, նրանք տղամարդկանցից ավելի լավ են դիմադրում հիվանդություններին: Եվ դրա հիմնական պատճառն այն է, որ մարմինը նրանց համար ավելի կարևոր է:

    Տղամարդիկ ապրում են գլխով, գիտակցությամբ, մտքերով: Ահա թե ինչու ավելի հաճախ են խելագարվում և ինքնասպանություններ գործում: Կանայք՝ այդպիսի թուլամորթներ չեն, որովհետև մարմինն ավելի ամուր է, քան միտքը: Գիտակցությունն ի հայտ է գալիս ավելի ուշ, երբ մարմինն արդեն կյանքի հարուստ փորձ ունի: Բայց երբ հարցը վերաբերվում է Աստծոն, հողակցվածությունը խոչընդոտ է դառնում...

    Սովորական կյանքում հաղթում են կանայք, բայց հոգևոր կյանքը մասամբ հակասում է բնությանը, այն բնականից ավելի բարձր է: Եվ այդ ժամանակ մարմնականը խոչընդոտ է դառնում. քանի գիտակցությունը չի համակել ամբողջ միտքդ, տարվածությունից մարմնով չես ազատվի, նրա արմատները շատ խորն են: Տղամարդիկ՝ ճախրող թռչուններ են, իսկ կանայք՝ խոր արմատներով ծառեր: Այո, նրանք ավելի շատ սնունդ են ստանում, իսկ թռչունը, որպեսզի հանգստանա, անպայման իջնում է ծառին՝ տղամարդը թաքնվում է կնոջ ստվերի տակ, որտեղ սեղան և ապաստան է սպասում: Եվ սովորական կյանքում դա շատ լավ է և օգտակար, այնտեղ գլխավորը՝ կինն է: Բայց երբ խոսքը գնում է բնությունը հաղթահարելու մասին, օգտակարը խոչընդոտ է դառնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #357
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասաց.
    Տեսեք, ես կուղղորդեմ նրան,
    որպեսզի սարքեմ այր,
    որպեսզի նա նույնպես կենդանի հոգի դառնա...



    Նա՝ կենդանի մարմին է, և այդ ճանապարհը նրա համար չէ: Կա երեք շերտ. կենդանի մարմին, կենդանի միտք և կենդանի ոգի: Կինը՝ կենդանի մարմինն է, տղամարդը՝ կենդանի միտքը, իսկ նրանցից վերև ապրում է նաև ոգին, աթմանը: Մտքից դեպի ոգի ավելի մոտ է, նրանց ավելի կարճ ճանապարհ է անջատում: Իսկ մարմնից ավելի մեծ ճանապարհ է պետք անցնել: Միայն թե հուսահատվել պետք չէ, չէ՞ որ բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է. տարածությունը մեծ է, բայց հաղթահարել այն որոշ իմաստով ավելի հեշտ է, որովհետև կինն ավելի պարզ է կազմված: Տղամարդը բարդ է, խառնիխուռն, և դա նրան խանգարում է, դա նույնպես խոչընդոտ է:

    Մտքից մինչև ոգի ՝ ձեռքդ կհասնի, բայց գիտակցությանը շատ ավելի դժվար է այդ թռիչքը կատարել, քանզի նա կասկածելու հակում ունի: Կինը թռչում է առանց դժվարության. նրան ավելի մոտ է մարմինը, նա սովոր է վստահել և հազվադեպ է կասկածում: Եթե նա սիրում է մեկին, ուրեմն պատրաստ է նրա հետ մինչև աշխարհի ծայրը գնալ՝ նրա համար արդեն մեկ է: Նրա հետևից, ում կինը վստահում է, նա կգնա ուր ասես: Ահա թե ինչու կանանց համար անհասկանալի է, թե ինչու են տղամարդիկ այդպիսի հեշտությամբ ստում, ինչու են ընդհանրապես նրանք այդքան ուխտադրուժ: Կնոջ համար դա անըմբռնելի է. նա վստահում է: Նա վստահում է բոլորին, նա ապրում է հավատով և այդ պատճառով ի վիճակի չէ հասկանալ, թե ինչու են տղամարդիկ այդքան խաբեբա:

    Այսպիսով, կան խոչընդոտներ. մարմինը ոգուց ավելի հեռու է, նրանց միջև անդունդն ավելի լայն է: Բայց կա նաև թեթևացնող հանգամանք. կնոջն ավելի հեշտ է այդ անդունդի վրայով թռչել անցնել: Երբ նա սիրում և հավատում է, թռիչքը նրան հեշտությամբ է տրվում: Հենց այդ պատճառով կանանց մեջ քիչ Ուսուցիչներ կան, բայց անհամեմատ ավելի շատ են լավ աշակերտները: Այն, ինչ վերաբերվում է ուսումնառությանը, ոչ մի տղամարդ նրանց չի հասնի, քանզի կանայք կարողանում են իսկապես վստահել:

    Համեմատեք ջայնական վանականներին ու միանձնուհիներին: Վանականները՝ սովորական մարդիկ են, եթե միայն նրանց հագուստն է առանձնահատուկ, բայց գործով՝ սովորական առևտրականներ են: Փոխեք նրաց հագուստը, կանգնեցրեք վաճառասեղանի հետևում՝ և շուկայի սովորական վաճառողից ոչնչով չեք տարբերի: Իսկ միանձնուհիները լրիվ այլ են, նրանց մեջ մաքրություն կա: Այդ մաքրությունը՝ վստահելուց է: Նայեք կաթոլիկական միանձնուհիներին՝ նրանք վանականներին հեչ նման չեն: Կաթոլիկական վանականներն ահավոր խորամանկ են, նրանցից երբեք գլուխ չես հանի, ծոմ պահու՞մ են արդյոք, թե՞ ձևացնում են միայն: Իսկ միանձնուհինե՞րը: Կարող եք չկասկածել: Մեկ անգամ կատարելով ընտրություն, նրանք աներեր հետևում են դրան:

    Կան դժվարություններ՝ հսկայական տարածությունը, - բայց կան նաև առանձնահատկություններ, որոնք օգնում են հսկայական թռիչք կատարել: Բավական է կինը որոշի՝ և թռչում է առանց տատանման: Մարմինը կասկածել չգիտի, կասկածում է միտքը միայն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #358
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասաց.
    Տեսեք, ես կուղղորդեմ նրան,
    որպեսզի սարքեմ այր,
    որպեսզի նա նույնպես կենդանի հոգի դառնա,
    ինչպես դուք, այրերդ:
    Քանզի յուրաքանչյուր կին, ով իրեն այր կդարձնի,
    կմտնի Երկնային Արքայություն:



    Սա միայն առաջին մասն է, երկրորդը չի պահպանվել: Ինչու՞: Հավանաբար այն պատճառով, որ չգտնվեց մի կին, որը կարող էր գրի առնել շարունակությունը: Այս գրառումները տղամարդ է կատարել: Բայց ես հաստատ գիտեմ, որ երկրորդ մաս եղել է, և պարտավոր եմ նրա մասին պատմել:

    Վերջին հաշվով, որպեսզի ստացվի իսկապես հոգևոր արարած, ոչ միայն կինը պետք է դառնա տղամարդ, այլև տղամարդը՝ կին: Փոխակերպումը միակողմանի լինել չի կարող, թե մեկը և թե մյուսը՝ ծայրահեղություններ են, հակադրություններ: Եթե կինը պետք է դառնա տղամարդ, ուրեմն ո՞վ պետք է տղամարդը դառնա: Կի՛ն: Միայն այդ ժամանակ բաժանվածությունը կվերանա:

    Կնոջն անհրաժեշտ է չգիտակցածը լուսավորել գիտակցությամբ, անտրամաբանականը դարձնել խելամտություն, հավատը դարձնել իմացասիրություն, սպասումը՝ գործունեություն: Իսկ տղամարդը պետք է ամեն բան ճիշտ հակառակն անի. շարժումը դարձնի հանգիստ, անդադրումնությունն՝ անվրդովություն, կասկածները՝ վստահություն: Իսկ գիտակցությունը նա պետք է տարրալուծի անճանաչելիի մեջ: Միայն այդ ժամանակ կհայտնվի գերգիտակից արարածը: Տղամարդն ու կինը դրան են գնում տարբեր կողմերից. առաջինը ելնում է տղամարդկայինից, երկրորդը՝ կանացիից: Մաքուր տղամարդկային կամ մաքուր կանացի մտածելակերպը՝ դա կեսն է միայն, ամբողջը դառնալ չի կարող: Պետք է շարժվել ծայրահեղ դիրքերից, դառնաղ հոսուն, միաձուլվել իրար հետ՝ և դառնալ անսեռ ինչ-որ բան:

    Հնդիկներն այդ իմաստով շատ են ճշգրիտ. Բրահմանը, բարձրագույն իրականությունը, միջին սեռ ունի: սանսկրիտը երեք սեռ ունի. արական, իգական և միջին: Եվ այն ամենի համար, ինչը վեր է սեռական տարբերություններից, պետք է կիրառել միջին սեռը: Բրահմանը՝ երրորդ, միջին սեռն է, իսկ ամեն մարդ, ով դեպի նրան է գնում, դառնում է Բրահմանի նման. տղամարդն՝ այլևս տղամարդ չէ, կինը՝ կին չէ, - հակադրությունը վերանում է: Միայն այդպես արարածը կարող է ամբողջություն և ազատություն ձեռք բերել:

    Կարելի է չկասկածել, որ Հիսուս հակառակ փոխակերպման մասին էլ է ասել: Գրառումներում այդ խոսքերը չկան, չէ՞ որ յուրաքանչյուրն, ով գրառումներ է անում, անում է իր համար: Ես ձեզ շատ բան եմ ասում, և դուք անընդհատ մտավոր նշումներ եք կատարում, բայց ներառնում եք նրանց մեջ այն միայն, ինչը ձեզ է հետաքրքիր: Շատ բան անցնում է ձեր կողքով՝ դուք դա չեք էլ նկատում անգամ: Դա էլ հենց դժբախտությունն է. գիտակցում ես դա թե ոչ, բայց պահում ես այն, ինչ քեզ է հետաքրքիր, մնացածն ուղղակի ուղեղումդ չի մնում, դու այն դեն ես նետում: Ցանկացած գրառում մարդ միայն իր համար է անում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #359
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ այն ժամանակներում գրառումների հարցը շատ ավելի դժվար էր. Հիսուս խոսում էր, աշակերտները լսում էին, իսկ գրառումներ անում էին հետո, ըստ հիշողության: Երբեմն ամբողջ տարիներ էին անցնում, նույնիսկ հարյուրավոր տարիներ. խոսքերը փոխանցում էին բերնեբերան և միայն հետո ինչ-որ մեկի խելքին փչում էր դրանք գրի առնել: Այդքան ժամանակվա ընթացքում իմաստը կարող էր անճանաչելիորեն աղավաղվել:

    Կարող եք ինքներդ պատկերացնել. հավաքեք մի քսան հոգի, նստեք-շրջան կազմեք, և թող առաջինը թղթի վրա մի ինչ-որ ֆրազ գրի: Նա գրում է այդ ֆրազը, հետո շշնջում է այն հաջորդի ականջին, իսկ սա լսում է, նորից գրի է առնում, կրկնում է այն հաջորդի ականջին՝ և այդպես շրջանագծով: Իսկ վերջում ստուգեք, թե ինչ ստացվեց առաջին ֆրազի՛ց: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես են փոխվում խոսքերը, որքան բան է այնտեղ բաց թողնված և որքան ավելացվա՛ծ: Եվ եթե իմաստն այդքան փոխվում է ընդամենը կես ժամվա մեջ, ուրեմն որքա՜ն բան կարող է տեղի ունենալ մարդկային հիշողության հետ մի քանի դարերի ընթացքում: Բնական է, որ փոփոխություններն ապշեցուցիչ կլինեն: Այդպես էլ հենց կորավ Հիսուսի ասացվածքի երկրորդ մասը...

    Հիսուսի նմանների համար կարևոր է ոչ թե տղամարդ կամ կին լինելը՝ կարևոր է ամբողջական դառնալը: Պետք է որպես մեկնակետ ընդունել սեփական կեսն ու ձեռք բերել ամբողջականություն: Մի կարծեք, թե տղամարդիկ ինչ-որ առավելություն ունեն: Մի հուսացեք, որ Աստված ավելի մոտ է ձեզ և դուք պետք է ավելի քիչ աշխատեք, եթե պատկանում եք տղամաերդկային սեռին: Ոչ, ձեզ նույնպես փոխվել է պետք, ձեզ պետք է դառնալ կին, իսկ կնոջը՝ տղամարդ: Թե մեկը, և թե մյուսները միաձուլվում են իրար: Եվ տղամարդկանց, և կանանց պետք է մոռանալ մասնակիության մասին և ամբողջ դառնալ:

    Եվ ուրեմն, ես ահա թե ինչ եմ ձեզ խոստանում. կանանց ես կուղղորդեմ, որպեսզի նրանցից տղամարդ սարքեմ, իսկ տղամարդկանց՝ որպեսզի սարքեմ կին: Թող վերանան և մեկը և մյուսները, թող փոխվի ամեն ինչ, և սեռական տարբերություններն ամբողջովին կորչեն, չէ՞ որ բաժանողը հենց նրանք են: Գիտե՞ք, թե որտեղից է եկել "սեքս" բառը: Լատիներենում նրա արմատը նշանակում է տարբերություն, առանձնացվածություն: Երբ գալիս ես Աստծո մոտ, քո մեջ արդեն ոչ տղամարդկային, ոչ կանացի ոչինչ չկա: Մի՞թե կարելի է հասնել ամբողջականության, տղամարդ մնալով, երբ ամեն ինչ դեռ բաժան է: Պետք չէ այս բառերը հասկանալ որպես տղամարդկային շովինիզմ, այստեղ նման ոչինչ չկա: Այդպես վարվում են եկեղեցականները միայն:

    Լավ յուրացրեք. որպեսզի դառնաս ամբողջական, պետք է մասերը դեն նետել: Պետք չէ կառչել տարբերություններից, միայն այդպես անբաժանելին կլցվի քո մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #360
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիմոն Պետրոսն ասաց.
    Թող Մարիամը հեռանա մեզանից,
    քանզի կանայք արժանի չեն կյանքի:



    Սա Պետոսի՛ մտահղացումն է, այլ ոչ Հիսուսի: Այլ կերպ չէր էլ կարող լինել. այդպիսի միտք միայն աշակերտի գլխում կարող էր ծնվել: Նա դեռևս չի պայծառացել, նա չի տեսնում անտեսանելին և դատում է իր մակարդակի վրա: Աշակերտը կիսով չափ կույր է, նա դեռ նոր սկսել է ինչ-որ բան տարբերել, բայց ինչպես հարկն է ոչինչ չի տեսնում: Իսկ ուսուցիչն ամեն ինչ տեսնում է հստակորեն, իրերին նայում է բոլոր կողմերից, նկատում է բոլոր նրբությունները: Աշակերտը դեռևս ապրում է անգիտության և բաժանվածության աշխարհում: Դրանք Պետրոսի՛ խոսքերն են, նրա՛ միտքը: Եվ, երբ Հիսուսը գնաց, Պետրոսին Հիսուսից ավելի շատ էին մեծարում, քանզի նրա խոսքերն ավելի հասկանալի էին, նա դեռ այս աշխարհից էր:

    Պետրոսը ստեղծեց եկեղեցին, եկեղեցու անկյունաքարը դարձավ՝ նրա անունն արդեն նշանակում է "քար": Եվ դա իրոք ամուր քար է, չէ՞ որ նրա վրա հսկայական եկեղեցի՛ է կանգնած: Պատմության մեջ ավելի հուսալի հիմք չի եղել: Պետրոսի պես աշակերտ ոչ Բուդդան է ունեցել, ոչ Մահավիրան: Քրիստոնեությունը՝ աշխարհի ամենահաստատուն եկեղեցին է: Այդ պատճառով էլ այն մյուսներից ավելի վտանգավոր է, քանզի այդ սարսափելի ուժը երբեմն վատ ձեռքեր է ընկնում: Երբ ուսուցիչը հեռանում է, ուսուցիչ են դառնում նրա աշակերտները՝ և ամեն ինչ միայն նրանք են որոշում: Իհարկե, նրանց որոշումները կանխակալ են, չէ՞ որ ճշմարտությունը նրանք միայն մասնակիորեն են տեսնում, նրանց ճշմարտությունները կիսատ են: Լավ հիշեք. ավելի լավ է մաքուր սուտը, քան կիսատ ճշմարտությունը, որովհետև սուտը վաղ թե ուշ կպարզվի, իսկ մասնակի ճշմարտություն հերքելը շատ ավելի դժվար է:

    Սուտը վաղ թե ուշ բացահայտվում է, չէ՞ որ հավերժ անհնար է ստել: Շատ ավելի վտանգավոր է կիսատ-պռատ ճշմարտությունը. այն չես քողազրկի, չէ՞ որ նրա մեջ ճշմարտության նշույլ կա: Եվ Հիսուսի ասածը, որ գրի է առնվել՝ մասնակի ճշմարտություն է, ճշմարտության մասնիկն այստեղ պահպանված է, չէ՞ որ կնոջն իրոք անհրաժեշտ է տղամարդ դառնալ: Բայց դա գործի կեսն է միայն, այլ ոչ ամբողջ ճշմարտությունը: Ահա թե ինչու եմ ես ասում, որ մենք լողում ենք վտանգավոր ջրերում:

    Այդ խոսքերին ես կավելացնեմ երկրորդ կեսն էլ. տղամարդը պետք է կին դառնա, նրան էլ պետք է շատ բան սովորել՝ սովորել սպասել, դառնալ ընկալունակ, փափուկ և պասիվ: Տղամարդը պետք է սովորի սիրել, կարեկցել, օգնել՝ իսկ բոլոր այդ հատկանիշներն ըստ էության կանացի են: Միայն այդպես կարելի է ամբողջական, անսեռ դառնալ: Միայն այդպիսիները կարող են արքայություն մտնել: Այլ կերպ Աստված չես դառնա, չէ՞ որ Աստված զուրկ է սեռական հատկանիշներից, նա միաժամանակ և երկսեռ է, և անսեռ:

    Հիշեք ճշմարտության այս երկրորդ կեսը, հակառակ դեպքում իմաստը բաց կթողնեք: Նախասիրություններ չկան, տղամարդկանց ոչնչով ավելի հեշտ չէ արքայություն մտնել, քան կանանց: Այո, տարբերություններ կան, բայց ամբողջությամբ՝ և ամբողջի մակարդակի վրա, - աստվածակերպ լինելու հնարավորությունները բոլորի համար հավասար են: Թող որ միանման չեն, բայց հավասար են: Կան հիմարներ, որոնք արքայություն մտնել անկարող են, քանզի նրանք միայն թերություններն են նկատում: Եվ կան իմաստուններ՝ նրանք տեսնում են արժանիքները և այդ պատճառով մտնում են արքայություն:

    Ահա մի օրինակ. կանացի մտածողությունն ունի փոխկապակցված թերություններ և արժանիքներ: Սերը՝ արժանիք է, խանդը՝ թերություն; ինքնանվիրումն՝ արժանիք է, իսկ կուտակելը՝ թերություն: Համբերությունը՝ դրական որակ է, բայց երբեմն այն վերաճում է ծուլության: Երբեմն անմիջապես չես էլ հասկանում, թե ինչ է առջևումդ: Նույնը կարելի է ասել նաև տղամարդկային բնավորության մասին. մտքի հարցասիրությունը՝ դրական հատկանիշ է, այն մղում է որոնումների, բայց միևնույն ժամանակ ստիպում է կասկածել ամեն ինչում: Որոնումներն առանց կասկածների՝ արժանիք է, իսկ կասկածներն առանց իմացասիրության՝ հիմարություն: Սակայն այդպիսի մարդիկ նույնպես կան. նրանք ուղղակի նստել և կասկածում են ամեն ինչում:


    Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մի փիլիսոփայի ռազմաճակատ տարան: Շուտով նրա հարսնացուն նրան նամակով մի լուսանկար ուղարկեց. նա նստած է լողափին,
    իսկ հետևի պլանի վրա մի զույգ է տեղավորվել: Այն երկուսը կատարելապես երջանիկ էին, նրանք ակնհայտորեն խելակորույս սիրում էին մեկմեկու, և դրանից փիլիսոփայի հարսնացուն առավել միայնակ ու ճնշված էր թվում:
    Նայելով նրա թախծոտ դեմքին, փիլիսոփան շատ ուրախացավ, որ հարսնացուն թախծում է իր համար, բայց անմիջապես մտածեց. "Իսկ ո՞վ է, մեր մեջ ասած, նրան լուսանկարել": Ուրախությունն անմիջապես հօդս ցնդեց,
    և ամբողջ գիշեր նա կողքից կողք էր շրջվում ու մտածում էր, որ լուսանկարողը մի երիտասարդ պատանի է եղել:


    Ահա թե ինչպես է արտահայտվում արժանիքների հակառակ կողմը: Հոգեկան հանգստի որոնումները՝ դրական հատկանիշ է, բայց այն հաճախ անդադրումնության է բերում: Որոնումները՝ բոլորովին էլ պատճառ չեն հավերժ անհանգիստ լինելու: Եռանդը կարելի է հանգիստ գտնելու միջոց դարձնել: Այո, ուժ կա, ձգտում կա՝ և այդ էներգիայի օգնությամբ կարելի է հասնել անգործողության, այդ ուժը կարելի է ուղղել խորհրդածման վրա: Բնավորության ամեն գիծ երկու կողմ ունի, գլխավորը՝ բացասականը ծառայեցնել դրականին: Ցանկացած բարեպաշտություն իր հակառակ կողմն ունի, - արժանիքը կարող է վերաճել թերության: Եվ, քանի գերակշռում է թերությունը, քեզ մոտ ոչինչ չի ստացվի: Նպատակին հասնել կարելի է այն դեպքում միայն, եթե դրական կողմն ես ընտրում:

    Սրա վրա աշխատել է պետք բոլորին՝ և տղամարդկանց, և կանանց: Եվ այդ ժամանակ վաղ թե ուշ տեղի կունենա հրաշքը հրաշքներից. լույս աշխարհ կգա անբաժանելի, միասնական, ամբողջական մարդը, փոքրածավալ Տիեզերքը: Դա խառնաշփոթ աղմուկ չէ, այլ սիմֆոնիա, որտեղ ամեն նոտա ուժ է տալիս մյուսներին, ռիթմ ու երանգ է տալիս ամբողջ մեղեդուն: Ձայները միաձուլվում են մի ամբողջության մեջ, առանց իրար հակասելու: Դրանք արդեն առանձին նոտաներ չեն, այլ վսեմ երաժշտություն: Հենց դա է, որ Գուրջիևն անվանել է "ներքին բյուրեղացում", հնդիկներն՝ "ինքնաձեռքբերում", իսկ Հիսուս՝ "մուտք Աստծո արքայություն":


    Այսօրվա համար բավական է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 24 28-ից ԱռաջինԱռաջին ... 14202122232425262728 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •