User Tag List

Էջ 5 28-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #61
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպիսի պատմություն եմ լսել. մի քրիստոնեական դպրոցում մի քանի ոչ-քրիստոնեա երեխաներ էին սովորում, բայց նրանք, իհարկե,
    նույնպես ստիպված էին կարդալ Սուրբ գիրքը, ուսումնասիրել աստվածաշնչյան առածներն ու լեգենդները: Եվ մի անգամ
    մի տեսուչ եկավ այդ դպրոցը: Նա հարցրեց մի փոքրիկի. “Ո՞վ էին առաջին տղամարդն ու կինը”:
    “Ադամն ու Եվան”, - պատասխանեց փոքրիկը:
    Տեսուչը բավարարված գլխով արեց ու հարցրեց. “Իսկ ի՞նչ ազգություն նրանք ունեին”:
    “Հնդի՛կ էին”, -գոչեց փոքրիկը:
    Այդպիսի պատասխանը զարմացրեց տեսուչին, և նա հետաքրքրվեց. “Իսկ ինչու՞ հնդիկ: Ինչու՞ դու այդպես որոշեցիր”:
    “Ամեն ինչ շատ պարզ է”, ասաց փոքրիկը: - Նրանք տուն չունեին, հագուստ չունեին, նույնիսկ ուտելիք էլ չունեին, եթե չհաշվենք մի խնձորը երկուսի համար, - և այդ խեղճերը միևնույն է, համարում էին, որ ապրում են դրախտու՜մ: Իհարկե, պարզ է, որ նրանք միայն հնդիկ կարող էին լինել”:



    Հնդիկներն իրոք որ միշտ գոհ են ամեն ինչից: Նրանց ոչինչ չի հուզում, քանզի նրանք դատում են այսպես. “Կյանքը` երկար բան է, ի՞նչ իմաստ կա անհանգստանալու: Ու՞ր ես շտապում: Ամեն ինչ կհասցնես”:

    Իսկ քրիստոնեական դոկտրինան այն մասին, որ կյանքը` միակն է, աճապարանք է հարուցում: Լավ հիշեք. թեորիայում հնդիկները ճիշտ են, իսկ քրիստոնեական դոկտրինան սխալվում է: Բայց Հիսուսին թեորիաները չէին անհանգստացնում: Գլխավորը մտքի փոխակերպումն էր` իսկ ճշմարտությունը երբեմն նույնիսկ վտանգավոր է, այն կարող է բերել ծուլության:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (03.09.2014)

  3. #62
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ ուրիշ օրինակ բերեմ, այն նույնպես օգտակար է: Գիտե՞ք, Գուրջիևը հաճախ էր ասում, որ ոչ մի անմահ հոգի էլ չկա: Այո, նրան կարելի է անմահ դարձնել, բայց եթե չհասցնես, ուրեմն վերջ: Եթե չհասցնես հոգիդ անմահացնել, ուղղակի կմեռնես և քեզանից ոչինչ չի մնա: Գուրջիևն ավելացնում էր, որ միլիոնավոր մարդկանցից մեկին է ընդամենը հաջողվում իր հոգին անմահ դարձնել: Միայն այդ մարդկանց մոտ է հոգին մահից հետո շարունակում ապրել. մարմինը զոհվում է, իսկ հոգին ապրում: Անմահ հոգին մեզ ի ծնե չի տրվում, դրա վրա պետք է աշխատել, այն պետք է կոփել: Եվ նրանք, ովքեր արեցին դա` Մահավիրան, Բուդդան, Հիսուս, - ապրում են հավերժ: Բայց ոչ դու՛ք: Այնպիսիներին, ինչպիսին դուք եք, Գուրջիևն ուղղակի “ոչխարներ” էր անվանում: Ձեզ կխժռեն, դուք կանհետանաք, քանի որ եթե անմահ մասնիկ չկա, ուրեմն ի՞նչը կարող է ապրել մահից հետո:

    Գուրջիևն օգտածործում էր նույն ոճը, ինչ Հիսուս: Նա ստում էր, չէ՞ որ իրականում դուք բոլորդ էլ ունեք անմահ հոգի: Բայց ճշմարիտ թեորիան վտանգավոր է. եթե ձեզ ասեն, որ հոգին արդեն իսկ անմահ է, արդեն իսկ Բրահման* է, դուք կշարունակեք հանգիստ քնել: Դա ակնհայտ ներշնչանք կդառնա. “Քանի որ ես արդեն անմահ եմ, էլ ինչու՞ եմ անհանգստանում: Ինչի՞ս է պետք սադհանան**: Ի՞նչ իմաստ կա խորհրդածել: Ահամ Բրահմասմի, ես արդեն իսկ Բրահման եմ”: Եվ դուք կշարունակեք քնել, չէ՞ որ արդեն ոչինչ պետք էլ չէ անել: Թեորիաները` նույնիսկ ամենաճշգրիտները`, - կարող են սպանիչ լինել: Գուրջիևը սուտ էր ասում, բայց նա այդ անում էր կարեկցանքից: Ընդ որում դուք բոլորդ այնքան կեղծ եք, որ ձեզ սուտը միայն կփրկի: Միայն սուտը կարող է ի հայտ բերել ձեր ինքնախաբեությունը: Մատից փուշը հանելու համար այն քչփորում են սուր ասեղով. սեպը սեպով է դուրս գցվում:

    Հիսուս շատ լավ գիտեր, որ մարդիկ ծնվում են բազմաթիվ անգամներ: Ըստ երևույթին, ոչ ոք դա ավելի լավ չգիտեր, քան նա: Բայց Հիսուս ուղղակի մի կողմ նետեց այդ միտքը` հենց այն պատճառով, որ եղել էր Հնդկաստանու՛մ: Բավական էր հայացք նետել հնդիկների վրա ու տեսնել, թե ինչպես են նրանք ամեն ինչ հետոյի թողնում, - և նա մի կողմ նետեց վերածնունդների թեորիան: Գուրջիևն էլ էր եղել Հնդկաստանում ու Տիբեթում, և նույնպես տեսել էր, թե ինչ մղձավանջի է հասցրել ճշմարտությունն այն մասին, որ քո մեջ արդեն կա ամենն, ինչ անհրաժեշտ է հավերժական կյանքի համար: Այո, դուք արդեն իսկ աստվածային եք, ուրիշ ոչինչ անել պետք չէ: Աղքատներն արդեն իսկ իրենց արքաներ են համարում` էլ ինչի՞ մասին անհանգստանալ:

    Գուրջիևն օգտագործեց նույն ոճը` հիմննական գաղափարը ճիշտ նույնպիսին է: Նա ուղղակի ասաց, որ անմահ հոգին բոլորին հենց այնպես չի տրվում, որ պետք է լավ խնդրել, աշխատի`ր: Միայն ջանքերը քեզ թույլ կտան ներսումդ իսկական կենտրոն ստեղծել, և միայն այդ կենտրոնն է ընդունակ ապրել մահից հետո:

    Հիշեք. Հիսուս շատ լավ գիտեր, որ կան վերամարմնավորումներ, նոր ծնունդների բոլորաշրջան: Կյանքը շատ երկար է ձգվում, և մահն իսկական բան չէ: Բայց, եթե ձեզ այդպես ասես, դուք կալարկոտանաք, իսկ Հիսուսի մոտեցումը հիմնված է ոչ թե ալարկոտության, այոլ շփման վրա. չի կարելի թուլանալ, պետք է պայքարել, շփում ստեղծել` միայն այդպես կարելի է անմահություն կերտել:

    - - - - - - - - - - - - - -
    * Բրահման - Տիեզերքի բարձրագույն և անճանաչելի սկզբունքը:
    ** Սադհանա - սանսկրիտում` հոգևոր պրակտիկա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #63
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հիմա նրանք հարբած են:
    Երբ հրաժարվեն իրենց գինուց,
    այնժամ կապաշխարեն:

    Հիսուս ասաց.
    Եթե մարմինը ծնվել է հանուն հոգու,
    դա` հրաշք է:
    Իսկ եթե ոգին է ծնվել հանուն մարմնի,
    դա` հրաշքների հրաշքն է:
    Բայց ես, ես զարմանում եմ, թե ինչպես է այդքան մեծ հարստությունը
    բանտարկվել այդպիսի աղքատության մեջ:



    Կարծում եմ, այս խոսքերից Կառլ Մարքսը կհիանա՛ր։ Ափսոս, նա ծանոթ չէր Հիսուսի այս ասույթի հետ։ Հիսուս ասում է. “…մարմինը ծնվել է հանուն հոգու…” Այդպես բոլոր կրոններն են համարում. Աստված ստեղծել է այս աշխարհը։ Մարմինը ծնվել է հանուն հոգու, նյութը ծնվել է խելքից։ Գիտակցությունը՝ ահա սկզբնաղբյուրը, իսկ աշխարհն՝ ընդամենը նրա երկրորդական արտադրանքն է։ Իսկ հետո Հիսուս ասում է. “դա՝ հրաշք է”։ Այ դա՝ մեծ գաղտնիք է։

    Իսկ եթե ոգին է ծնվել հանուն մարմնի…” – հենց այդ են պնդում աթեիստներն ու մատերիալիստները. Կառլ Մարքսը, չարվական* և մնացած բոլորը։ Մարքսն ասում էր, որ գիտակցությունը՝ նյութի երկրորդական արտադրանքն է։ Այդպես են ասում բոլոր աթեիստները. աշխարհը բոլորովին էլ ոգին չի ստեղծել, այդ ոգին է ծագել նյութից, այն երկրորդական է, դա նյութական աշխարհի զարգացման հետևանք է։ Իսկ հետո Հիսուս ասում է. “…իսկ եթե ոգին է ծնվել հանուն մարմնի, դա` հրաշքների հրաշքն է”: Այն, որ Աստված արարել է աշխարհը, - ուղղակի հրաշք է, բայց եթե աշխարհը ստեղծել է Աստծոն՝ դա հրաշքների հրաշքն է։ Այնքան էլ հեշտ չէ հավատալ առաջինին, բայց երկրորդին հավատալն ընդհանրապես անհնար է։

    Լրիվ հնարավոր է, որ ցածրը ծնվում է բարձրից։ Մարդ, օրինակ, կարող է նկարել մի նկար, և այդ ժամանակ մենք կասենք, որ նկարը ստեղծել է նկարիչը՝ և դա գլուխգործոց է, իսկական հրաշք։ Բայց, եթե ինչ-որ մեկն ասի, որ իբր նկարն է ստեղծել նկարչին, - դա արդեն հրաշքների հրաշքը կլինի։ Ինչպե՞ս ոգին կարող է դուրս գալ նյութից, եթե ամենասկզբից այնտեղ չի եղել։ Ինչպե՞ս կարող է ծաղկել ծաղիկ, եթե սերմ չի եղել։ Բայց Հիսուս հրաշք է համարում թե մեկը, և թե մյուսը։ Եվ սակայն ամենամեծ հրաշքը, միևնույն է, մի երրորդ բան է.


    Բայց ես, ես զարմանում եմ, թե ինչպես է այդքան մեծ հարստությունը
    բանտարկվել այդպիսի աղքատության մեջ:


    Դուք աղքատ եք, դուք՝ սնանկ եք, որովհետև անվերջ ինչ-որ բան եք ուզում, անընդհատ ավելի շատ եք պահանջում։ Ցանկությունը՝ մուրացկանություն է, իսկ ինչ-որ բան ցանկացող միտքը՝ մուրացկանի միտք է։ Թեկուզ թագավոր եղիր, դա ոչինչ չի փոխում, - դու ուղղակի մեծ, նշանավոր մուրացկան ես, և վերջ։ Բայց դուք անվերջ ինչ-որ բան եք ուզում…



    - - - - - - - - - -
    * Չարվակա - մատերիալիստական ուսմունք հին և միջնադարյան Հնդկաստանում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #64
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսլամալան միստիկ Ֆարիդն ապրում էր Դելիի մոտ գտնվող մի գյուղում։ Իսկ Ֆարիդի հետևորդներից մեկն էր Ագբար թագավորը։
    Եվ Ագբարը հաճախ էր գալիս Ֆարիդի, աղքատ ֆակիրի մոտ։ Մի անգամ, երբ քաղաքում բոլորն արդեն գիտեին, որ Ագբարը Ֆարիդի մոտ է լինում, գյուղի
    բնակիչները հավաքվեցին և ասացին իմաստունին. “Քեզ մոտ ինքն Աբգարն է հյուր գալիս։ Գոնե ինչ-որ բան խնդրեիր նրանից մեզ համար։ Մեզ
    դպրոց է պետք և հիվանդանոց։ Չէ՞ որ նա քեզ համար կանի ամենն, ինչ ցանկանաս, նա՝ թագավոր է”։

    Խուլ, խեղճուկրակ գյուղ էր դա, երբեք այնտեղ հիվանդանոց չէր եղել, և Ֆարիդն ասաց. “Լավ, չնայած խնդրել ես չգիտեմ, սովոր չեմ։ Բայց քանի որ բոլորը ցանկանում են
    այդ, կփորձեմ”։ Եվ գնաց Աբգարի մոտ։

    Առավոտ էր, երբ նա հասավ արքայական պալատ։ Այնտեղ բոլորը գիտեին, որ Ագբարը՝ նրա մեծ երկրպագուն է, և այդ պատճառով անմիջապես ներս թողեցին Ֆարիդին։
    Ագբարն աղոթում էր իր տաճարում՝ հենց պալատում նա մի փոքր տաճար էր կառուցել։ Արքան աղոթում էր, և Ֆարիդը չուզեց նրան խանգարել։ Նա որոշեց,
    որ կասի իր խնդրանքը, երբ աղոթքն ավարտվի։

    Ագբարը չէր նկատել Ֆարիդի գալուստը։ Նա ուղղակի աղոթում էր, իսկ վերջում ավելացրեց. “Աստված ամենակարող, թող իմ արքայությունն ավելի ուժեղանա,
    իսկ ես՝ ավելի հարստանամ”։

    Լսելով այդ, Ֆարիդը հեռացավ։ Ավարտելով աղոթքը, Ագբարը գնաց դեպի ելքը և հեռացող Ֆարիդի մեջքըտեսավ։ “Որտեղի՞ց դու հայտնվեցիր, - գոչեց
    արքան։ - Եվ ինչու՞ ես հեռանում”։

    “Ես եկել էի հանդիպելու արքայի հետ, - պատասխանեց Ֆարիդը, - բայց տեսա աղքատի միայն։ Եթե դու ինքդ ես Աստծոց հարստություն խնդրում, ուրեմն ինչու՞
    ես էլ չեմ կարող անմիջապես Նրան դիմել։ Ինչի՞ս են պետք միջնորդները։ Ագբար, ես քեզ համարում էի արքա, բայց հիմա
    տեսնում եմ, որ սխալվել եմ”
    ։


    Ագբարն այս դեպքը պատմել է իր հուշագրություններում։ Ավարտելով պատմվածքը, նա խոստովանում է. “Այդ պահին ես հասկացա. ինչի էլ տիրես, դա ոչինչ չի փոխում, չէ՞ որ միտքն անընդհատ էլի ինչ-որ բան է ուզում…”

    Ահա թե ինչու է տրտմած Բուդդան, ահա թե ինչու է թախծում Հիսուս. նրանք տեսնում են, թե ինչպես դուք, արքաներդ, ողորմություն եք խնդրում, չնայած ձեզ Աստծո արքայությունը կարող է պատկանել։ Նրանք տեսնում են, որ դուք անիմաստ և անպետք բաներ եք պահանջում, իզուր ծախսում եք ձեր ժամանակը, ձեր կյանքը, ուժերն ու սքանչելի հնարավորությունները։

    Ապաշխարեք։ Տեսեք միայն, թե ինչ է ձեր հետ կատարվում։ Մի գեղեցիկ օր դուք կտեսնեք, թե ինչ հիմարություն է դա, - և ինքներդ չեք հավատա, թե ինչ էր կատարվում ձեր հետ։ Այդ ամենն ուղղակի խելագարություն է։

    Տեսեք, թե ինչ եք անում ձեր կյանքի հետ, ինչ եք անում ձեր հետ։ Դուք քարուքանդ եք լինում, և ավերումներն օրեցօր ուժեղանում են միայն։ Վերջիվերջո ձեզանից ոչինչ չի մնա, բացի ավերակները, ոչնչացումը լրիվ և վերջնական կլինի։ Բայց ձեր հոգիներում, ողորմություն խնդրող սրտերում և մտքերում արքա է ապրում, իսկական տիրակալ։ Եվ դա հրաշք է։

    Եվ Հիսուս չափազանց սուր ապրում է դա, և այդ պատճառով այնքան է տրտմած, որ ծիծաղելու ուժ չունի։ Բանն այն չէ, որ նա ուրախանալ չի սիրում՝ նայելով ձեզ, նա ուղղակի անկարող է ուրախանալ։ Նրա մեջ այնքան վիշտ կա, նա այնքան վշտացած է, որ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ է փնտրում, անընդհատ փորձում է նոր բանալիներ գտնել ձեր հոգիների համար՝ և դարձնել ձեզ վերջապես նա, ով դուք կաք, օգնել ձեզ հասկանալ, թե ով եք դուք։

    Մտածեք նրա խոսքերի վրա և մի մոռացեք ամենակարևորը. ապաշխարանք։ Եվ երբ հասկանաք, որ դա գլխավորն է, անմիջապես կազատվեք անցյալից։ Դուք ինքներդ կզգաք, որ վերանորոգված և անմեղ եք դարձել։

    Երբ նորություն ես շնչում, Աստված կողքիդ է, չէ՞ որ Աստված հենց Ինքը՝ քո առույգությունն է, քո անմեղությունը։


    Այսօրվա համար բավական է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (27.09.2014)

  7. #65
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԻ՛ ՀՈԳԱՑԵՔ

    Զրույց չորրորդ




    Հիսուս ասաց.
    Մի՛ հոգացեք առավոտից երեկո
    և երեկոյից առավոտ,
    թե ինչ եք հագնելու:

    Նրա աշակերտները հարցրեցին.
    Ե՞րբ դու կհայտնվես մեզ
    և ե՞րբ մենք կտեսնենք քեզ:

    Հիսուս ասաց.
    Երբ դուք մերկանաք և չամաչեք դրանից,
    և վերցնեք ձեր հագուստները,
    դնեք ձեր ոտքերի մոտ, փոքր երեխաների պես
    տրորեք դրանք,
    այդժամ (դուք կտեսնեք) որդուն նրա, ով կենդանի է,
    և դուք չեք վախենա:



    Մարդիկ ջանում են չլինել այն, ինչ կան։ Նրանք ոչ թե իսկական դեմք են կրում, այլ ներկոտած, կեղծ դիմակներ։ Ահա թե որն է դժբախտությունը։ Մենք լույս աշխարհ ենք գալիս մեր սեփական դեմքով՝ այն ոչնչով այլանդակված չէ, դեռ ոչ ոք չի հասցրել այն փոխել, բայց հասարակությունը վաղ թե ուշ հանձն է առնում փոխել մեր դեմքերը։ Փութաջանորեն նա քողարկում է մեր բնական, սկզբնական դեմքը, որով մենք լույս աշխարհ ենք եկել, իսկ փոխարենը մեզ է խցկում կյանքի բոլոր պատահարների համար պատրաստի դիմակներ, քանի որ մեկ դիմակով արդեն հարցը չես լուծի։

    Կյանքը շատ է տարբեր, և այդ պատճառով ստիպված ենք ձեռքի տակ մի խուրձ կեղծ դեմքեր, ներկոտած դիմակներ պահել։ Առավոտից երեկո և երկոյից առավոտ մենք հազարավոր դեմքեր ենք կրում։ Հանդիպելով երևելի մեկին, դուք շտապ մի դիմակ եք հագնում, իսկ աղքատի կողքին արդեն լրիվ այլ տեսք ունեք։ Դիմակները փոխվում են անընդհատ, ամեն վայրկյան։

    Դա պետք է հասկանալ, չէ՞ որ դիմափոխությունն այնքան սովորական բան է դարձել, որ դուք վաղուց արդեն անում եք դա մեքենայաբար՝ ամեն ինչ ինքնստինքյան է տեղի ունենում։ Երբ սենյակ է մտնում հավաքարարուհին, ձեզ նույնիսկ գլուխներդ պետք չէ բարձրացնել՝ դուք առանց այդ էլ պահում եք ձեզ այնպես, կարծես նա մարդ չէ նույնիսկ, կարծես նա չկա, ոչ ոք ներս էլ չմտավ։ Բայց բավական է հայտնվի ձեր ղեկավարը, դուք իսկույն վեր եք թռչում տեղից, ժպիտից լայնանում է դեմքներդ, շողում եք երջանկությունից, դուք՝ ինքը սիրալիրություն եք, կարծես սենյակում Աստված է հայտնվել։

    Հետևեք ձեր դեմքին, չէ որ այդ փոփոխություններն անընդհատ են կատարվում։ Նայեք հայելուն և հիշեք բոլոր դեմքերը, որոնք սովոր եք կրել։ Նայեք ձեզ և հագեք դիմակը, որով դիմավորում եք ձեր կնոջը, իսկ հետո՝ դիմակը ձեր սիրուհու համար։ Տնտղեք, թե որ դիմակն է նշանակում ժլատություն, իսկ որը՝ չարություն։ Հիշեք, թե որ դեմքն է իր մեջ հեշտասիրություն թաքցրել, իսկ հետո փորձեք դժգոհության դիմակը, հետո՝ հիասթափության։ Կանգնեք հայելու առջև՝ և կհասկանաք, որ դա մեկ մարդ չէ, այլ մի ամբողջ ամբոխ։ Երբեմն նույնիսկ դժվար է հավատալ, որ այդ բոլոր դիմակները՝ ձերն են։ Հայելին կարող է մեծ բացահայտումների բերել։ Կանգնած նրա առջև, կարելի է խորհրդածել. ուղղակի փոխել դեմքերն ու դիտել դրանք։ Հայելին կօգնի հասկանալ, թե որքան կեծ է ձեր կյանքը, չէ՞ որ բոլոր այդ դիմակների մեջ իսկական դեմքը չկա։

    Ձեն փիլիսոփայության մեջ իսկական դեմքի որոնումն ամենախորին խորհրդածումներից մեկն է դարձել։ Գտնել սեփական դեմքը՝ այն, որն ունեիր նախքան այս աշխարհում հայտնվելը, այն, որը կունենաս, երբ հեռանաս այստեղից, չէ՞ որ մենք անկարող ենք այդ դիմակները հետներս վերցնել։ Դիմակները՝ խորամանկ սարքեր են ընդամենը, ինքնախաբեության խաղեր, պաշտպանական զրահ։ Դրանք պետք է դեն նետել՝ միայն այդ ժամանակ դիմակների տակ կտեսնես Հիսուսին, որովհետև մեր իսկական դեմքը՝ Քրիստոսի դեմքն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (02.10.2014)

  9. #66
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս՝ դա ոչ թե ուղղակի ձեր իսկական դեմքն է։ Բուդդան ինչ-որ տեղ այնտեղ չէ, Հիսուս՝ ինչ-որ մեկ ուրիշը չէ։ Եվ միայն երբ դեն նետես ամբողջ կեղծն ու մնաս մերկ, հայելու մեջ կտեսնես ինքդ քեզ՝ չփոխված քեզ, չայլանդակված քեզ։ Եվ այդ ժամանակ կտեսնես, որ դու Հիսուսն ես, Հիսուսը՝ Նրա ամբողջ փառքի մեջ։ Ես խոսում եմ ոչ թե Հովսեփի որդու, այլ իսկական Հիսուսի մասին։ Դու ուղղակի կդառնաս Հիսուս։ Միայն նմանը կարող է ճանաչել նմանին՝ մի մոռացեք այդ օրենքը։ Ճանաչել Հիսուսին կարելի է, միայն եթե ինքդ նման ես նրան՝ այլապես ինչպե՞ս կտարբերես նրան ուրիշների մեջ։ Ճանաչել ուրիշ մարդու ներքին էությունը կարելի է, միայն զգալով սեփական էությունդ։

    Լույսը լույս է ճանաչում միայն, այն չի կարող մութը ճանաչել։ Իսկ ինչպե՞ս կարող է մութը լույս ճանաչել։ Եթե դու համակված ես ստով, իսկականը չես նկատի, իսկ Հիսուս՝ այս աշխարհում հնարավոր ամենաիսկականն է։ Նա չի ստում, նա ազնիվ է, իսկ եթե դու ստում ես ամբողջ կյանքդ՝ խոսքերով, շարժումներով, կեցվածքով, - ուրեմն ինչպե՞ս կճանաչես Հիսուսին։ Դա անհնար է։ Հիսուսին քո ներսում կտեսնես միայն լրիվ մերկացած՝ և այդ ժամանակ էլ կճանաչես Հիսուսին դրսից։ Սկզբում պետք է ճանաչել ներքինը, չէ՞ որ գիտելիքը գալիս է քո սեփական խորքերից միայն ։ Այլ ճանապարհ չկա։

    Հին հրեական առածը պնդում է, որ Աստծոն սկսում ես փնտրել, միայն երբ արդեն գտել ես նրան։ Պարադոքս է թվում, բայց դա իսկական ճշմարտություն է. ինչպե՞ս կարելի է փնտրել, եթե չգիտես, թե ինչ ես փնտրում, եթե չես գտել դա քո մեջ, քո հոգու խորքում։ Միայն դրանից հետո են սկսվում արտաքին որոնումները, չնայած փնտրելու բան, իհարկե, այլևս չկա։ Որոնումները սկսվում և ավարտվում են միևնույն պահին, և առաջին քայլը՝ միաժամանակ նաև վերջինն է։

    Ձեզ և Աստվածայինը բաժանում է ընդամենը մեկ քայլ՝ նույնիսկ ոչ երկու, և այդ պատճառով ոչ մի ճանապարհ չկա։ Մի հասարակ քայլ. հանիր ամբողջ սուտը, որ հագել ես քեզ վրա, դեն նետիր բոլոր օտար դիմակները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #67
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչների՞ս են պետք այդքան դեմքեր։ Ինչների՞ս են պետք և ինչու՞ ենք այդքան վախենում կորցնել դրանք։ Պետք է պարզել, թե ինչպես դա ստացվեց, միայն այդպես ամեն ինչ պարզ կդառնա։

    Նախ և առաջ, դուք երբեք չեք սիրել ձեզ, հակառակ դեպքում ձեր իսկական դեմքը չէիք թաքցնի։ Բայց դուք ատում եք ձեզ, իսկ եթե ատում ես քեզ, ուրեմն քեզ տեսնել չես ցանկանա։ Եթե ատում ես քեզ, կամաչես ուրիշներին էլ երևալ։ Իսկ ինչու՞ եք դուք ձեզ այդպես ատում։ Այդպես է ցանկացել հասարակությունը։ Դա անհրաժեշտ է նրան, և այդ պատճառով նա ատելություն է ներշնչել ձեզ ձեր հանդեպ, դաստիարակել է ձեր մեջ ամոթի և մեղքի զգացմունքները։ Կրոնը, տերտերները, հասարակությունը՝ ճնշման բոլոր ձևերն ապրում են միայն ինքներդ ձեզ ատելու հաշվին։

    Ինքներդ ձեր հանդեպ ատելությունից բացի, ուրիշ էլ ի՞նչն է ստիպում ձեզ գնալ տերտերի մոտ։ Կա՞ արդյոք այլ պատճառ։ Երբ ատում ես քեզ, մեղքի զգացում ես ապրում։ Ատելությունն ստիպում է մտածել, իբր պետք է փոխել ինչ-որ բան, իբր քեզ օգնություն է պետք, - բայց քեզ փոխել, սիրո արժանի դարձնել կարող է միայն ինչ-որ մեկ ուրիշը։ Ծնողներդ պնդում էին. “Դու վատն ես, այստեղ դու սխալվել ես, արա այսպես, իսկ այ այսպես չի՛ կարելի”։

    Տեսել եմ այսպիսի մի տեպք. մի փոքրիկ ցանկանում էր խաղալ ծովափի ավազների վրա, բայց մայրն արգելում էր. “Ո՛չ, ավազը թաց է և դու կթրջես վարտիքդ”։ Փոքրիկը փորձեց գոնե քայլել ափով, բայց մայրն ասաց. “Ոչ մի դեպքու՛մ։ Քարերը լպրծուն են, և դու ջուրը կընկնես”։ Երեխան ցանկանում էր վազել ու թռչկոտել, բայց մայրը պնդում էր. “Ո՛չ, կկորես ամբոխի մեջ”։ Նրանց կողքով անցնում էր պաղպաղակ վաճառողն ու փոքրիկը պաղպաղակ խնդրեց, իսկ մայրը նորից առարկեց. “Ոչ, կմրսես և կոկորդդ կցավա”։ Իսկ վերջում նույնիսկ գանգատվեց մի անցորդի. իբր, տեսեք, ինչ նեվրոտիկ երեխա է։

    Ոչ թե երեխաներն են նեվրոտիկ, այլ մայրերը։ Ավազին խաղալը՝ նորմալ է, ափին ման գալը, վազելն ու թռչկոտելը՝ նորմալ է։ Նորմալ չէ այդ ամենն արգելելը։ Միայն աննորմալներն են պնդում. “Ո՛չ”, չէ՞ որ աննորմալն ինքն իրեն էլ ազատություն չի տալիս՝ ուրեմն ինչպե՞ս նա կարող է ազատություն տալ ուրիշին։ Այն մայրը… Համարյա բոլոր մայրերն ու հայրերն էլ այդպիսին են։ Հիշեք. դուք էլ այդպիսին կդառնաք, հենց որ երեխա ունենաք։ Ոչ մի ազատություն, հարկադրանքներ միայն՝ և փոքրիկն աստիճանաբար սկսում է իրեն աննորմալ համարել, նրա մոտ ի հայտ է գալիս մեղքի զգացումը, չէ՞ որ նա անընդհատ ինչ-որ սխալ բան է անում, քանզի ինչ էլ ցանկանա, նրան պնդում են. “Ո՛չ”։


    Ես մի փոքրիկի մասին եմ լսել, ով առաջին անգամ դպրոց գնաց։ Երբ նա վերադարձավ, մայրը հարցրեց.
    “Ի՞նչ նոր բան իմացար դպրոցում”։ Նա պատասխանեց. “Ես իմացա, որ “Չիկարելի” բառը, պարզվում է, իմ անունը չէ։ Իսկ առաջ մտածում էի,
    թե ինձ այդպես են կոչում, չէ՞ որ ինձ անընդհատ ասում էին. “Չիկարելի՜… Այս և այն”։ Իսկ այսօր հանկարծ հասկացա, որ ես լրիվ ուրիշ անու՛ն ունեմ”։


    Նևրոտիկություն… Ամբողջ հասարակությունը նևրոտիկ է, նևրոզները փոխանցվում են սերնդե-սերունդ, և դրանք վերջ չունեն։ Չի եղել առայժմ մի որևէ հասարակարգ, որը կկարողանար ազատվել նեվրոզներից։ Ոչ մի նորմալ դարաշրջան չի եղել։ Միայն առանձին մարդիկ ժամանակ առ ժամանակ դուրս են պրծնում այդ բանտից, բայց դա այնքան հազվադեպ է լինում… Հսկայական բանտ է, իսկ պատերն էլ շատ ամուր են։ Գոյություն ունեցող իրավիճակն այնքան հին է, այնքան է աջակցում իրեն անցյալով, որ նոր աշխարհ մտած փոքրիկի մտքով անգամ չի անցնում, որ ինքը բացարձակապես առողջ և նորմալ է։

    Դա համարյա անհնար է, չէ՞ որ նրա շուրջ բոլորը խելագարներ են և անպայման փոքրիկի վզին կփաթաթեն իրենց նեվրոտիկությունը։ Նրանք կզրկեն երեխային ազատությունից և նրա գլուխը կմտցնեն մեղքի, հավերժական և անքավելի մեղքի զգացումը։ Ավելի ուշ նա ինքը կսկսի մեղադրել իրեն բոլոր մեղքերում՝ և կատի։ Հիշեք. եթե ատում ես ինքդ քեզ, որևէ մեկին սիրել չես կարող։ Դա անհնա՛ր է։ Ինչպե՞ս կարելի է սիրել ուրիշին, եթե ատում ես ինքդ քեզ։ Եթե սրտումդ թույն կա, այն կթունավորի ցանկացած փոխհարաբերություն և դու երբեք չես կարողանա սիրել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #68
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչների՞ս են պետք այդքան դեմքեր։ Ինչների՞ս են պետք և ինչու՞ ենք այդքան վախենում կորցնել դրանք։ Պետք է պարզել, թե ինչպես դա ստացվեց, միայն այդպես ամեն ինչ պարզ կդառնա։

    Նախ և առաջ, դուք երբեք չեք սիրել ձեզ, հակառակ դեպքում ձեր իսկական դեմքը չէիք թաքցնի։ Բայց դուք ատում եք ձեզ, իսկ եթե ատում ես քեզ, ուրեմն քեզ տեսնել չես ցանկանա։ Եթե ատում ես քեզ, կամաչես ուրիշներին էլ երևալ։ Իսկ ինչու՞ եք դուք ձեզ այդպես ատում։ Այդպես է ցանկացել հասարակությունը։ Դա անհրաժեշտ է նրան, և այդ պատճառով նա ատելություն է ներշնչել ձեզ ձեր հանդեպ, դաստիարակել է ձեր մեջ ամոթի և մեղքի զգացմունքները։ Կրոնը, տերտերները, հասարակությունը՝ ճնշման բոլոր ձևերն ապրում են միայն ինքներդ ձեզ ատելու հաշվին։

    Ինքներդ ձեր հանդեպ ատելությունից բացի, ուրիշ էլ ի՞նչն է ստիպում ձեզ գնալ տերտերի մոտ։ Կա՞ արդյոք այլ պատճառ։ Երբ ատում ես քեզ, մեղքի զգացում ես ապրում։ Ատելությունն ստիպում է մտածել, իբր պետք է փոխել ինչ-որ բան, իբր քեզ օգնություն է պետք, - բայց քեզ փոխել, սիրո արժանի դարձնել կարող է միայն ինչ-որ մեկ ուրիշը։ Ծնողներդ պնդում էին. “Դու վատն ես, այստեղ դու սխալվել ես, արա այսպես, իսկ այ այսպես չի՛ կարելի”։

    Տեսել եմ այսպիսի մի տեպք. մի փոքրիկ ցանկանում էր խաղալ ծովափի ավազների վրա, բայց մայրն արգելում էր. “Ո՛չ, ավազը թաց է և դու կթրջես վարտիքդ”։ Փոքրիկը փորձեց գոնե քայլել ափով, բայց մայրն ասաց. “Ոչ մի դեպքու՛մ։ Քարերը լպրծուն են, և դու ջուրը կընկնես”։ Երեխան ցանկանում էր վազել ու թռչկոտել, բայց մայրը պնդում էր. “Ո՛չ, կկորես ամբոխի մեջ”։ Նրանց կողքով անցնում էր պաղպաղակ վաճառողն ու փոքրիկը պաղպաղակ խնդրեց, իսկ մայրը նորից առարկեց. “Ոչ, կմրսես և կոկորդդ կցավա”։ Իսկ վերջում նույնիսկ գանգատվեց մի անցորդի. իբր, տեսեք, ինչ նեվրոտիկ երեխա է։

    Ոչ թե երեխաներն են նեվրոտիկ, այլ մայրերը։ Ավազին խաղալը՝ նորմալ է, ափին ման գալը, վազելն ու թռչկոտելը՝ նորմալ է։ Նորմալ չէ այդ ամենն արգելելը։ Միայն աննորմալներն են պնդում. “Ո՛չ”, չէ՞ որ աննորմալն ինքն իրեն էլ ազատություն չի տալիս՝ ուրեմն ինչպե՞ս նա կարող է ազատություն տալ ուրիշին։ Այն մայրը… Համարյա բոլոր մայրերն ու հայրերն էլ այդպիսին են։ Հիշեք. դուք էլ այդպիսին կդառնաք, հենց որ երեխա ունենաք։ Ոչ մի ազատություն, հարկադրանքներ միայն՝ և փոքրիկն աստիճանաբար սկսում է իրեն աննորմալ համարել, նրա մոտ ի հայտ է գալիս մեղքի զգացումը, չէ՞ որ նա անընդհատ ինչ-որ սխալ բան է անում, քանզի ինչ էլ ցանկանա, նրան պնդում են. “Ո՛չ”։


    Ես մի փոքրիկի մասին եմ լսել, ով առաջին անգամ դպրոց գնաց։ Երբ նա վերադարձավ, մայրը հարցրեց.
    “Ի՞նչ նոր բան իմացար դպրոցում”։ Նա պատասխանեց. “Ես իմացա, որ “Չիկարելի” բառը, պարզվում է, իմ անունը չէ։ Իսկ առաջ մտածում էի,
    թե ինձ այդպես են կոչում, չէ՞ որ ինձ անընդհատ ասում էին. “Չիկարելի՜… Այս և այն”։ Իսկ այսօր հանկարծ հասկացա, որ ես լրիվ ուրիշ անու՛ն ունեմ”։


    Նևրոտիկություն… Ամբողջ հասարակությունը նևրոտիկ է, նևրոզները փոխանցվում են սերնդե-սերունդ, և դրանք վերջ չունեն։ Չի եղել առայժմ մի որևէ հասարակարգ, որը կկարողանար ազատվել նեվրոզներից։ Ոչ մի նորմալ դարաշրջան չի եղել։ Միայն առանձին մարդիկ ժամանակ առ ժամանակ դուրս են պրծնում այդ բանտից, բայց դա այնքան հազվադեպ է լինում… Հսկայական բանտ է, իսկ պատերն էլ շատ ամուր են։ Գոյություն ունեցող իրավիճակն այնքան հին է, այնքան է աջակցում իրեն անցյալով, որ նոր աշխարհ մտած փոքրիկի մտքով անգամ չի անցնում, որ ինքը բացարձակապես առողջ և նորմալ է։

    Դա համարյա անհնար է, չէ՞ որ նրա շուրջ բոլորը խելագարներ են և անպայման փոքրիկի վզին կփաթաթեն իրենց նեվրոտիկությունը։ Նրանք կզրկեն երեխային ազատությունից և նրա գլուխը կմտցնեն մեղքի, հավերժական և անքավելի մեղքի զգացումը։ Ավելի ուշ նա ինքը կսկսի մեղադրել իրեն բոլոր մեղքերում՝ և կատի։ Հիշեք. եթե ատում ես ինքդ քեզ, որևէ մեկին սիրել չես կարող։ Դա անհնա՛ր է։ Ինչպե՞ս կարելի է սիրել ուրիշին, եթե ատում ես ինքդ քեզ։ Եթե սրտումդ թույն կա, այն կթունավորի ցանկացած փոխհարաբերություն և դու երբեք չես կարողանա սիրել։
    Ընտիր պայմաներ են անհատ ձևավորվելու համար Սամ ջան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.10.2014)

  13. #69
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ հիշեք, դա ուղղակի տրամաբանական հետևություն է. երբ ատում ես քեզ, քեզ ոչ ոք չի սիրի։ Ի՞նչ հույս կարելի է ունենալ։ Եթե ինքդ չես համարձակվում քեզ սիրել, ուրիշ էլ ո՞վ կհամարձակվի։ Եվ այդ պատճառով հոգու խորքում դուք գիտեք, որ ոչ ոք ձեզ չի սիրի՝ իսկ եթե սիրի էլ, դուք ինքներդ ոչ մի գնով դրան չեք հավատա։ Դուք ուղղակի կկասկածեք, որ դա խաբեություն է։ “Մի՞թե ինչ-որ մեկն ինձ սիրել է։ Նույնիսկ ես ի՛նքս ինձ չեմ սիրում”։ Եվ եթե ինչ-որ մեկը ձեզ սիրի, դուք անմիջապես կորոշեք, որ ձեզ խաբում են, ձեզ կհամակեն կասկածները։ Դուք վստահել չգիտեք և այդ պատճառով կանեք ամեն ինչ, որ ապացուցեք ձեզ, որ իրականում ոչ մի սեր էլ չկա։ Եվ անմիջապես կհանգսատանաք, ամեն ինչ նորից իր տեղը կընկնի։

    Այդ ատելությունը՝ բազմաթիվ կեղծ դիմակների պատճառն է։ Դուք թաքնվում եք։ Հագուստը հանուն ջերմության չեն կրում։ Տաքանալը՝ երկրորդական խնդիր է։ Այն կրում են, որպեսզի թաքցնեն մարմինը, թաքցնեն սեռականությունը, թաքցնեն մեզանից յուրաքանչյուրի մեջ նստած գազանին։ Բայց գազանը՝ կյանքն է։ Կենդանի ամեն ինչ կենդանակերպ է։ Եվ ամեն ինչով մենք նման ենք գազանին, գլխից բացի, այդ պատճառով էլ գլխից բացի, թաքցնում ենք ամեն ինչ։ Գլուխը, ուղեղը, մտածելակերպը՝ միայն դա է տարբերում մեզ գազաններից, և այդ պատճառով գլուխն առայժմ կարելի է տեսանելի թողնել։

    Հագուստը՝ ահա ձեր գլխավոր տարբերանշանը։ Դուք այնքան եք սովորել նրան, որ նույնիսկ երազում ձեզ մերկ չեք տեսնում։ Նույնիսկ երազում դուք հագուստներով եք։ Պատկերացնու՞մ եք։ Ահա թե ինչ խորն է դա ներծծվել։ Նույնիսկ երազում վախենում եք մերկացնել ձեզ և ուրիշներին։ Ո՛չ մի դեպքում։ Հագուստը նույնիսկ ձեր ենթագիտակցության մասնիկն է դառել, չէ՞ որ երազները ենթագիտակցությունից են բխում։ Թվում է, թե գոնե երազում կարելի էր բնականություն թույլ տալ ձեզ, բայց նույնիսկ այնտեղ դուք հագուստ, դիմակներ, դեմքեր եք կրում։

    Այդ կեղծությունը, ամբողջ այդ կեղծ պարկեշտությունը նախ և առաջ բացատրվում է նրանով, որ դուք ձեզ ատում եք։ Դուք ցանկանում եք թաքնվել, ոչ ոք չպետք է գիտենա, թե ինչպիսին եք դուք իրականում։ Ո՞վ կհանդուրժի ձեզ, եթե հանկարծ իմանա։ Մի՞թե դրանից հետո ձեզ կհարգեն ու կսիրեն։ Եվ դուք միշտ ձևանում եք։ Ահա թե որն է Հիսուսի խոսքերի իմաստը։


    Հիսուս ասաց.
    Մի՛ հոգացեք առավոտից երեկո
    և երեկոյից առավոտ,
    թե ինչ եք հագնելու:


    Մի՛ հոգացեք դիմակների, հագուստի, ամբողջ այդ ստի մասին։ Եղեք ինքնին, հաշտվեք նրա հետ, ինչ կա։ Բայց դա դժվար է, շատ է դժվար, քանզի հենց սկսում եք մտածել, թե ինչպիսին եք դուք, հոգու վրա անմիջապես ինչ-որ բան սկսում է ծանրանալ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (21.10.2014)

  15. #70
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որտեղի՞ց է այդ ծանրությունը։ Ձեզ այդպես են դաստիարակել, բայց ձեր ուսուցիչները՝ աշխարհի ամենասարսափելի թունավորողներն են։ Նրանք ուսուցիչներ էլ չեն բոլորովին, այլ ձեր ամենաչար թշնամիները։ Նրանք ներշնչել են ձեզ. “Դա կենդանական զգացում է, դա կենդանու վարքագիծ է, իսկ դու՝ մա՛րդ ես”։ Ի՞նչ է դա նշանակում։ Ըստ էության, նրանք պնդում էին. “Հրաժարվիր ամենից, ինչ քեզ կենդանու է նմանեցնում”։ Իսկ ես ասում եմ ձեզ, որ մարդիկ շատ էլ նման են կենդանիներին, մարդը՝ բարձրագույն կենդանին է։ Մենք կենդանիների հետ թշնամի չենք, մենք՝ նրանց զարգացման գագաթնակետն ենք։ Հերքելով կենդանականը, դուք հերքում եք ինքը կյանքը։ Իսկ դա նշանակում է, որ դուք ուղղակի խաբում եք ինքներդ ձեզ։

    Եթե հերքում ես կենդանական զգացումները, ուրեմն ինչպե՞ս կարելի է սիրով զբաղվել։ Ահա թե ինչու ձեզանից շատերը համարյա հետ են սովորել սիրել։ Ձեզ դա, հնարավոր է, կզարմացնի, բայց ես համոզված եմ, որ Արևելքի կանանց իննսունինը տոկոսը երբեք օրգազմ չեն ճաշակել։ Արևմուտքում էլ նույնն էր, բայց այնտեղ ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է։ Բայց հարյուր կանանցից իննսունինը երբևիցէ չի ապրել սեռական երանությունն այն պատճառով միայն, որ նրանց այդ թույլ չեն տվել։ Տղամարդկանց դեռ թույլ է տրվել արտահայտել մի կաթիլ կենդանական զգացմունք, բայց կանանց՝ երբեք։ Սեքսով զբաղվելիս նրանք պետք է պառկեին գերանի պես՝ կիսամեռած, անշարժ, ինչպես դիակ։ Ոչ մի զգացմունք, հաճույքի ոչ մի տեսանելի արտահայտում՝ որովհետև սեքսից հաճույք կարող են ստանալ միայն անառակ կանայք։ Պոռնիկին կարելի է, բայց վայելուչ կնոջը, կողակից կնոջը՝ ոչ մի դեպքու՛մ։ Եթե նրան դուր է գալիս, եթե նա երանություն է ապրում, ամուսինն իրեն վիրավորված է զգում. ինչ-որ բան այնպես չէ, կինը, հավանաբար, այնքան էլ բարեվարք չէ, հակառակ դեպքում իրեն կենդանավարի չէր պահի, այլ արժանապատիվ կլիներ, ինչպես աստվածուհի։ Բայց ինքդ քեզ աստվածուհու տեսք տալը, չնայած իրականում դու բոլորովին էլ աստվածուհի չես, - դա էլ հենց խաբեությունն է։ Եվ կինը պառկած է համեստ ու լուռ, ինչպես անշունչ մարմին, ջանալով չարտահայտել և ոչ մի զգացմունք։

    Զգացմունքը՝ շարժում է։ Երբ զգում ես ինչ-որ բան, քո ամբողջ էությունը շարժման մեջ է գտնվում. թրթռում է, շնչում է, ապրում է։ Դա ազատություն է, ազատ կյանք է։ Բայց կնոջն արգելված է կենդանի և ազատ լինել։ Նա պարտավոր է պառկել դիակի պես և մեռած ձևանալ՝ այդ դեպքում նա իր կենդանական սկիզբը սանձահարած օրինավոր կին է։ Երբ հերքում ես սեքսը, համարում ես այն ինչ-որ կենդանական բան, յուրաքանչյուր զգացմունք ստիպված ես թաքցնել։

    Մի քանի տարի առաջ խաղալիքների ամերիկացի մի արտադրող մեծ փորձանքի եկավ։ Հայցը մինչև Գերագույն Դատարան հասցրեցին։ Իսկ ամբողջ գործն ահա թե ինչում էր. նա իսկական առնանդամներով ու հեշտոցներով տիկնիկներ էր արտադրել։ Եթե աղջիկն ունի դեմք, պետք է հեշտոց էլ ունենա; եթե տղան ունի դեմք, պետք է առնանդամ էլ ունենա։ Սեռական օրգաններով տիկնիկնե՛ր։ Գործը լուրջ ընթացք ստացավ, այդ տիկնիկների արտադրությունն ստիպված դադարեցրին։ Սքանչելի միտք էր դա, բայց դատարանն ու հասարակությունն այդպիսի բան երբեք թույլ չեն տա։

    Բայց ինչու՞ տիկնիկները չեն կարող սեռական օրգաններ ունենալ, եթե մնացած ամեն ինչ նրանց մոտ այնպես է, ինչպես մարդկանց մոտ։ Ցանկանում եք, որ երեխաները տարբերությունը չնկատե՞ն։ Դա նշանակում է ստել։ Ինչու՞ այդ խաղալիքներն այդքան զայրացրեցին բոլորին։ Դրանք ուղղակի խաղալիքնե՛ր էին։ Բայց հոգևորականները, քահանաներն ու բարոյականության այլ այսպես կոչված ջատագովներ, գործարանի տիրոջը դատարան քարշ տվեցին։ Նա հրաշալի մի՛տք էր հղացել, դա պատմական հեղաշրջու՛մ էր։ Երեխաները պետք է իմանան, թե ինչպես է կառուցված ամբո՛ղջ մարմինը, որովհետև մարդկային մարմինը հիանալի է։ Ինչու՞ թաքցնել ինչ-որ բան։ Ինչու՞ տիկնիկներին զրկել սեռից։ Դա վախն է, խորին վախը՝ ցույց տալ քո կենդանական սկիզբը։ Բայց մենք հենց կենդանիներ ենք, որ կանք, և դա գիտական փաստ է։ Կարելի է վեհանալ կենդանական սկզբի վրա, բայց ոչնչացնել այն այնհնար է։ Ոչնչացնելը մի բան է նշանակում. դու կեղծ դեմք ես հագել, քո դիմակն ամբողջովին կեղծ է, բայց այդ դեպքում քո աստվածակերպությունը նույնպես՝ շինծու դիմակ է։

    Երբ վեհանում ես կենդանական սկզբի վրա, քո աստվածակերպությունն իսկական է։ Բայց ինչ-որ բան գերազանցելու համար, դրա հետ սկզբում պետք է հաշտվել։ Անհրաժեշտ է դրա միջով անցնել տեղի ունեցածի ամբողջական գիտակցմամբ, այլ ոչ թե ուղղակի շրջանցել՝ ոչ, դու սկզբում ծայրեծայր անցնում ես դրա միջով և հետո միայն բարձրանում ես դրանից վեր։ Իսկ հերքումը նշանակում է, որ դու չես թափանցում ներսը, ուղղակի փորձում ես շրջանցել, խուսափել։ Բայց կյանքում չկա ոչինչ, ինչը կարելի կլիներ շրջանցել։ Եթե ինչ-որ բան շրջանցես, հավերժ դեռահաս, թերաճ, մանկահասակ կմնաս։ Ապրել պետք է առանց ընտրելու՝ միայն այդ դեպքում ես հասունանում։ Այո, ժամանակին գալիս է այն պահը, երբ բարձրանում ես սեքսից վեր, բայց այդ մակարդակին հասնում են գիտելիքների և ապրումների շնորհիվ։ Այդ պահը գալիս է շնորհիվ գիտակցության և սիրո ամրապնդման, բայց հերքելով, ճնշելով, արգելքներով՝ ոչինչի չես հասնի…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (04.11.2014)

  17. #71
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասաց.
    Մի՛ հոգացեք առավոտից երեկո
    և երեկոյից առավոտ,
    թե ինչ եք հագնելու:



    Ոչինչ մի հագեք ձեր վրա։ Ես, իհարկե, չեմ առաջարկում մարդաշատ քաղաքում մերկ ման գալ։ Դիմակնե՛ր մի հագեք։ Եղեք ինչպիսին կա՛ք։ Ինչպիսին էլ կյանքը ստեղծի ձեզ, հաշտվեք դրա հետ, ուրախ եղեք դրա համար, հպարտացե՛ք դրանով։ Ուրախացե՛ք։ Արդեն իսկ շնորհակալ եղեք Աստծոն նրա համար, որ նա ձեզ ստեղծել է, ինչպիսին էլ որ դուք նրա մոտ ստացված չլինեք։ Մի՛ հրաժարվեք ոչնչից, չէ՞ որ, դատապարտելով ինչ-որ բան ձեր մեջ, դուք դատապարտում եք իրեն Աստծոն… Նա՝ ձեր արարիչն է, նա ձեզ այդպիսին է ստեղծել։

    Նա գիտի, թե ինչ է արել։ Հերքելով ինչ-որ բան ձեր մեջ, դուք հերքում եք ձեր արարչին, թերություններ եք փնտրում Տիեզերքի, ամբողջ աշխարհի կառուցվածքի մեջ։ Դա խելոք չէ և միամիտ է, բայց հենց այդպիսի հիմարներին ինչ-ինչ պատճառներով մեզ մոտ ամենաշատն են հարգում։

    Հիսուս առաջարկում է չմտածել այն մասին, թե քեզ վրա ինչ կհագնես, ուղղակի ապրիր այնպես, ինչպես կարողանում ես։ Չէ, կյանքիդ համար պատասխանատվություն կրել պետք է, ուղղակի կարիք չկա ինչ-որ կեղծ դիմակներով առանձնացնել քեզ կյանքի հոսքից։

    Ապրեք պահը պահի հետևից, մի մտորեք, չէ՞ որ մտախոհությունը՝ ձեր ամենասիրելի դիմակն է։ Դուք կնոջ մոտ եք գնում, մտովի կրկնելով, թե կոնկրետ ինչ եք պատրաստվում ասել. “Ես սիրում եմ քեզ” կամ “Քեզ հետ ոչ ոք չի կարող համեմատվել”։ Բայց կրկնողությունն ինքը նշանակում է, որ ոչ մի սեր էլ չկա։ Եթե լիներ սեր, պետք չէր լինի հնարել, թե ինչ ես ասելու, չէ՞ որ սերն ինքը խոսում է իր մասին, այն հոսում է ինքնիրեն և տեղի է ունենում ակամա։ Ծաղիկներն ինքնուրույն են ծաղկում, նրանց կրկնողություն պետք չէ։

    Ձեր կյանքը հետևյալ կերպ է կառուցված. դուք պատրաստվում եք մի բանի, անում եք մեկ այլ բան, իսկ հետո ափսոսում եք, որ երրորդը չարեցիք։ Ինչու՞ է այդպես ստացվում, որտեղի՞ց է այդ խառնաշփոթությունը։ Դուք ազատ չեք։ Նրան, ով տարերայնորեն է ապրում, բավական է մի բան՝ զգաստ, ուշադիր լինել։ Ուրիշ ոչինչ պետք չէ։ Ելնելով միայն զգոնությունից, նա արձագանքում է իր շուրջ ամեն ինչին։ Իսկ դուք ամեն ինչի պատրաստվում եք հանգամանորեն, որովհետև ոչինչ չեք նկատում, չեք կարողանում լինել այստեղ և հիմա։ Դուք վախենում եք, դա վախ է՝ ո՞վ գիտի, թե գործն ինչ ընթացք կստանա։ Կհասցնե՞մ ես համակերպվել փոխված իրավիճակներին։

    Վա՛խ։ Եվ այդ պատճառով դուք ստում եք։ Բայց Հիսուս ասում է. “Մի՛ հոգացեք այն մասին, թե ինչ եք հագնելու…”
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #72
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրա աշակերտները հարցրեցին.
    Ե՞րբ դու կհայտնվես մեզ
    և ե՞րբ մենք կտեսնենք քեզ:

    Հիսուս ասաց.
    Երբ դուք մերկանաք և չամաչեք դրանից,
    և վերցնեք ձեր հագուստները,
    դնեք ձեր ոտքերի մոտ, փոքր երեխաների պես
    տրորեք դրանք,
    այդժամ (դուք կտեսնեք) որդուն նրա, ով կենդանի է,
    և դուք չեք վախենա:



    Ջանացեք լրջորեն խորհել ամեն խոսքի վրա։ Աշակերտները հարցրեցին. “Ե՞րբ դու կհայտնվես մեզ”։ Հիսուս արդեն այստեղ է, նա արդեն հայտնվել է իր ամբողջ փառքով, նա նրանց կողքին է, հենց նրանց առջև։ Եվ նրանք հարցնում են իրեն Հիսուսին. “Ե՞րբ դու կհայտնվես մեզ”։

    Մի անգամ Բուդդային հարցրեցին… Նա ուղղակի քայլում էր անտառում. չոր տերևներ են արահետին, շուրջբոլոր տերևաթափ է, թեթև քամի է փչում, և ոտքերի տակ ամեն ինչ խշխշում է։ Եվ Անանդան հարցրեց… Մոտիկ ուրիշ ոչ ոք չկար՝ աշակերտներից ոմանք առաջ էին գնացել, ոմանք էլ հետ էին մնացել, և Բուդդայի կողքին միայն Անանդան էր։ Նա ասաց. “Վաղուց ցանկանում եմ քեզ հարցնել. դու ամե՞նն ես բացահայտել մեզ, ինչ կարող էիր։ Միգուցէ, ինչ-որ բան թաքցնու՞մ ես”։

    Եվ Բուդդան պատասխանեց. “Իմ ափը բաց է։ Բուդդաները ձեռքերը բռունցք չեն անում։ Նայիր շուրջդ, նայիր այս անտառին՝ այն մերկ է, այն ոչինչ չի թաքցնում։ Ես բաց եմ, ինչպես այս անտառը։ Բուդդաները ձեռքերը բռունցք չեն անում…” Գիտելիքների հանդեպ ժլատ մարդիկ՝ այն մարդիկ, ովքեր չեն սիրում կիսվել իրենց գիտելիքներով, - նման են սեղմած բռունցքների։

    Իսկ հետո Բուդդան մեկնեց իր բաց ափը… Շուրջը տերևաթափ էր, և նա ասաց. “Բուդդայի ձեռքը՝ սեղմած բռունցք չէ, այն բաց ափ է։ Ես ասացի ամենն, ինչ գիտեմ։ Եվ եթե քեզ թվում է, թե ես ինչ-որ բան թաքցրել եմ, մեղավոր եմ ոչ թե ես, այլ դու ինքդ”։

    Հիսուս այստեղ է, նրանց կողքին։ Բայց աշակերտները հարցնում են. “Ե՞րբ դու կհայտնվես մեզ”։ Ե՛րբ նա կհայտնվի։ “…և ե՞րբ մենք կտեսնենք քեզ”: Նրանց թվում է, թե Հիսուս ինչ-որ բան թաքցնում է։ Նա ոչինչ չի՛ թաքցնում։ Այդ նրա՛նք դեռ չեն բացվել նրան, այդ նրանք են սեղմված բռունցք դարձել, նրանց աչքերը դեռ չեն բացվել։ Նրա՛նք են ինչ-որ բան թաքցնում, այլ ոչ Հիսուս։

    Ճշմարտությունը չէ թաքնված՝ այդ դու՛ք եք թաքնվում։ Ճշմարտությունը միշտ այստեղ է, ամեն պահ։ Ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել, այդպիսին է նրա բնությունը։ Թաքնվում է միայն սուտը, ճշմարտությունը թաքնվել չգիտի։ Միայն սուտն է ինչ-որ բան թաքցնում, իսկ ճշմարտությունը բաց է ափի պես, այն երբեք բռունցք չի դառնում։ Այդ դուք եք նման սեղմված բռունցքների։

    “Ամբողջ հարցը ձեզանում է, - պատասխանում է Հիսուս։ - Երբ դուք մերկանաք և չամաչեք դրանից…” Եթե մերկացել ես, բայց դեռ ամաչում ես քո մերկությունից, դա իսկական մերկություն չէ։ Մերկությունը պետք է անմեղ լինի։ Ամոթը՝ խորամանկություն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #73
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քրիստոնեության մեջ ամոթն առաջին մեղքն է համարվում։ Դուք գիտեք այդ պատմությունը, ձեզ հայտնի է, թե ինչ պատահեց Ադամի և Եվայի հետ։ Ի՞նչն առաջին մեղքը դարձավ։ Երկար փնտրում էին այդ պահը, բոլորն ուզում էին իմանալ, թե հատկապես երբ է առաջին մեղքը կատարվել։ Նրանց արգելեցին ուտել իմացության ծառի պտուղները, բայց նրանք տրվեցին գայթակղությանը։ Դա հասկանալի է. արգելվածը միշտ էլ գայթակղիչ է, այդպիսին է մեր գիտակցությունը։ Բայց գիտակցությունը մի այլ առանձնահատկություն էլ ունի. այն սկզբից գայթակղում է քեզ, իսկ հետո մեղքը գցում է մի մեկ ուրիշի վրա։ Արգելվածը լրջորեն շարժում է գիտակցության հետաքրքրությունը, և նա սկսում է համոզել քեզ… Գիտակցությունն ուղղակի ցանկանում է իմանալ, նա ամենուր կոխում է իր քիթը, նա հետաքրքրասեր է…

    Ադամն ու Եվան իրենք իրենց գայթակղեցրին, այնտեղ ուրիշ ոչ ոք չկար, բայց Աստվածաշնչում ասված է, որ դա օձն էր, չարը, սատանան։ Դա հերթական խորամանկություն է. գիտակցությունը միշտ պատասխանատվությունն ուրիշ մեկի վրա է դնում։ Այստեղ “սատանան”՝ ուղղակի քավության ոչխարն է, գիտակցությունը հնարել է նրան, որպեսզի լինի մեկը, ում վրա կարելի կլիներ գցել մեղքը։ Այո, դու գայթակղվել ես, բայց այդ “սատանան” է քեզ գայթակղել, այդտեղ դու կապ չունես։ Նա է քեզ համոզել, նա է քեզ հավատացրել՝ նշանակում է, մեղքը նրանն է, այլ ոչ թե քոնը։ Բայց գայթակղության պատճառն արգելքն էր, իսկ մնացած ամեն ինչ հնարել է մարդկային միտքը։ Հիանալի՛ պատմություն է։

    Աստված կարգադրել է. “Չուտե՛ք այդ ծառի պտուղները”։ Եթե մարդիկ վստահեին նրան, այդ ծառը կշրջանցեին տաս ճանապարհ այն կողմ։ Բայց նրանք չէին հավատում նրան։ Նրանք ասացին իրենց. “Իսկ ինչու՞։ Այդ ինչու՞ Աստված մեզ արգելեց ուտել իմացության ծառի պտուղները”։ Եվ գիտակցությունն անմիջապես հուշեց նրանց. “Եթե ուտեք դրանք, ինքներդ ինչպես աստվածներ կդառնաք, դուք կիմանաք ամեն ինչ աշխարհի վրա։ Եվ նա արգելել է այդ անել՝ խանդից։ Ուղղակի նա չի ցանկանում, որ դուք դառնաք ինչպես ինքը։ Այդ ծառի պրուղները ձեզ ամենագետ կդարձնեն, իսկ այդ դեպքում ձեզանից ոչինչ չես թաքցնի”։ Ճիշտ է, Աստվածաշնչում ասված է, որ այդ սատանան էր նրանց գայթակղում և պնդում էր, որ Աստված խանդոտ է և վախենում է մարդկանցից։ Իսկ իրականում Ադամն ու Եվան ուղղակի ընկան մի իրավիճակի մեջ, որտեղ ստուգվում էր նրանց վստահությունը՝ և ուրիշ ոչինչ։

    Բայց գիտակցությունը համոզեց նրանց… Միտքը՝ ահա իսկական “սատանան”։ Նա հայտնվեց նրանց օձի կերպարանքով, իսկ օձը՝ խորամանկության հինավուրց խորհրդանիշն է։ Միտքն է իսկական “օձը”, խորամանկությամբ աշխարհում ոչինչ նրա հետ համեմատվել չի կարող։ Բայց Ադամն ու Եվան ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դրեցին, ավելին՝ Ադամը դեռ Եվային էլ ամեն ինչում մեղադրեց։ Տղամարդիկ միշտ կանանց գայթակղիչներ են կոչել։ Բոլոր մեղքերում տղամարդիկ միշտ մեղադրել են կանանց։ Աշխարհի բոլոր սուրբ գրերում կինը՝ գայթակղության աղբյուրն է. այդ նա է իբր գայթակղության մեջ գցում, այդ նա է պատրում տղամարդկանց, և ընդհանրապես՝ բոլոր դժբախտությունները կանանցից են։ Եվ ձեր այսպես կոչված “սրբերը” շարունակում են լուտանք թափել կանանց վրա որքան ցանկանան։

    Բայց այդ է գիտակցության կառուցվածքը։

    Ադամն ասում է. “Եվան է մեղավոր”։ Եվան ասում է. “Սատանան է մեղավոր”։ Իսկ հարցնես սատանային՝ իհարկե, եթե քեզ հաջողվի հանդիպել նրան, - ինչ խոսք, որ նա կասի. “Աստվա՛ծ է մեղավոր։ Ինչու՞ արգելեց։ Ամեն ինչ հենց դրանից սկսվեց։ Եդեմում հազարավոր ծառեր կան, դա հսկայական այգի է։ Արգելքը չլիներ, Ադամն ու Եվան չէին էլ մտածի հատուկ ուշադրություն դարձնել իմացության ծառի վրա։ Բայց այն բանից հետո, երբ Աստված արգելեց ուտել նրա պտուղները, նրանց մագնիսի պես սկսեց ձգել դեպի հենց այդ ծառը։ Մնացած ծառերի մեջ առանձնահատուկ ոչինչ չկար, նրանց ամբողջ ուշադրությունը կենտրոնացավ արգելված ծառի վրա՝ և մեղավոր է դրանում ինքն Աստվա՛ծ”։

    Բայց դա հրաշալի պատմություն է, նրա մեջ միլիոն իմաստային շերտեր կան, այն կարելի է մեկնաբանել այսպես և այնպես, ամենատարբեր տարածքների մեջ՝ ահա թե որն է այդ այլաբանության հմայքը։ Նրանք պոկեցին պտուղը, կերան այն՝ և անմիջապես ամաչեցին իրենց մերկությունից։ Եվ ուրեմն ո՞րն էր այստեղ մեղքը։ Աստծոն չհնազանդվե՞լը։ Եթե հարցնես Հռոմի Պապին, նա կասի. “Այո, նրանք չլսեցին Աստծոն”, - այն պատճառով, որովհետև պապերն ուզում են, որ բոլորը ենթարկվեն իրենց և միայն իրենց լսեն։

    Եթե հարցնես ոչ թե աստվածաբանի, այլ փիլիսոփայի, պատասխանն ուրիշ կլինի. “Մեղքն այն է, որ նրանք համտես են արել իմացության պտուղը” – բոլոր դժբախտությունները սկսվում են նրանից, որ մարդ չափազանց շատ է մտածում։ Առանց դատողությունների կյանքը հասարակ է և անմեղ։ Երեխաներն անմեղ են, որովհետև մտածել դեռ չգիտեն, ծառերը սքանչելի են, որովհետև ոչինչի մասին չեն մտածում։ Իսկ մարդ այլանդակ է հենց այն պատճառով, որ նրա ուղեղն ամբողջ ժամանակ ծանրաբեռնված է մտքերով, տագնապներով, հույսերով և երազանքներով։ Նա տքնում է անտանելի ծանրության տակ՝ և այդ պատճառով նրա մեջ ոչ մի նրբագեղություն չկա։ Մի խոսքով, եթե հարցնես փիլիսոփա-էքզիստենցիալիստի, նա կասի, որ մեղքը՝ իմացության ծառի պտուղը փորձելն էր։

    Բայց, եթե դիմենք հոգեբանին, ում մոտեցումն ավելի խորն է, նա կասի. “Մեղքը՝ ամաչելն էր”։ Եթե ամաչում ես, դու քեզ ատում ես։ Եթե ամաչում ես, ցանկանում ես ուրանալ քո ամեն մի մասնիկ։ Իսկ սկսում ես ամաչել, երբ գիտես։ Երեխաները ոչինչից չեն ամաչում՝ վազում են իրենց մերկ, ու վերջ։ Այդ դուք եք ժամանակի հետ ստիպում նրանց ամաչել մերկությունից. “Չի՛ կարելի մերկ ման գալ, ամո՛թ է”։ Եվ որքան ավելի շատ են նրանք իմանում, այնքան ավելի շատ են իրենց թաքցնում ուրիշներից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #74
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասում է. “Երբ դուք մերկանաք և չամաչեք դրանից…” Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Ադամի և Եվայի հետ։ Նրանք ծածկեցին իրենց մերկությունը թզենու տերևներով։ Դա աշխարհի առաջին հագուստն էր՝ այդպես սկսվեց աշխարհի պատմությունը։ Գիտե՞ք, թե ինչպես կարելի է վերադառնալ Եդեմի այգի։ Դեն նետել ձեր թզենու տերևները՝ ահա թե ինչ է առաջարկում Հիսուս։ Նա ասում է, որ դա էլ հենց դրախտի ճանապարհն է։ Այնտեղ վերադառնալ կարելի է միայն… երբ դուք մերկանաք և չամաչեք դրանից։ Կարելի է մերկանալ, բայց դրա հետ մեկտեղ տանջվել ամոթից, բայց դա նշանակում է, որ հոգու խորքում հագուստը մնացել է՝ դու ինչպես առաջ թաքցնում ես ինչ-որ բան, ինչ-որ բան գաղտնի ես պահում։ Մերկությունը՝ դա ուղղակի մերկ մարմինը չէ։ Կարելի է հանվել, բայց դրա հետ մեկտեղ՝ չմերկանալ։

    Մերկությունն ավելի խորը մի բան է՝ դա ամոթի և սահմանափակման բացակայությունն է, դա լիակատար հաշտեցում է քո մարմնի հետ, ինչպիսին էլ այն լինի։ Դու մերկանում ես, երբ գիտակցությունդ քեզ չի դատապարտում, երբ մարմինը չի բաժանվում պատշաճ և ամոթալի մասերի՝ դա բնականությունն է։ Ահա թե ինչ է մերկությունը։ Մահավիրան տկլոր չէ, նա մի ինչ-որ նուդիստ չէ։ Նրա մերկությունը նույնն է, ինչ երեխայի մերկությունը։ Դուք չեք մերկանում նույնիսկ նուդիստական լողափներում։ Դուք այնտեղ ուղղակի տկլոր եք, այնտեղ նույնիսկ հագուստի բացակայությունն էլ՝ նրբանկատ հաշվարկ է, մտքի խորամանկություն։ Դուք ուղղակի ըմբոստանում եք, զայրանում եք, ապստամբում եք հասարակության դեմ՝ և դեն եք նետում հագուստը, քանզի հասարակությունը պահանջում է այն։ Բայց դա հակազդեցություն է արտաքին մի ինչ-որ բանի վրա, և այդ պատճառով դուք երեխաների պես անմեղ չեք դառնում։

    Հիսուս ասում է.


    …Եվ վերցնեք ձեր հագուստները,
    դնեք ձեր ոտքերի մոտ, փոքր երեխաների պես
    տրորեք դրանք,
    այդժամ (դուք կտեսնեք) որդուն նրա, ով կենդանի է,
    և դուք չեք վախենա:


    Նախ և առաջ, պետք է հաշտվել ձեր մերկության հետ, կանգնել Աստծո առջև ինչպիսին կաք, առանց ամոթի՝ ինչպես փոքրիկ մանուկը հոր և մոր առջև։ Չամաչել Աստվածայինի առջև՝ ահա թե ինչ է նշանակում լինել իսկական։ Եթե կա ամոթ, կա նաև դիմակ, դու այն ակամա ես հագնում։

    Եվ երկրորդ. երբ չկա ամոթ, վախ էլ չկա։ Ամոթն ու վախն անբաժանելիորեն կապված են. երբ ամաչում ես, դու վախեցած ես, իսկ երբ ամոթ չկա, ոչ մի վախ էլ չկա։ Վախն անհետանում է, երբ կորչում է ամոթը։ Եվ երբ չկա ոչ ամոթ, ոչ վախ, քո աչքերը բացվում են՝ և դու տեսնում ես Աստծո Որդուն, զավակին նրա, ով կենդանի է։ Միայն այդ ժամանակ քեզ կհայտնվի Հիսուս, միայն այդ ժամանակ դու կտեսնես Բուդդային։

    Գալիս են ինձ մոտ ու հարցնում են. “Ինչպե՞ս իմանալ, պայծառացա՞ծ մեկն է քո առջև, թե ոչ։ Ինչպե՞ս ճանաչել իսկական ուսուցչին”։ Այնպիսին, ինչպիսին դուք եք հիմա, պայծառացածին չեք կարող ճանաչել։ Դուք՝ կույրեր եք, ովքեր հարցնում են, թե ինչպես տարբերեն լույսը խավարից։ Արդյոք կույրը կարո՞ղ է այդ անել։ Տարբերելու համար տեսնել է պետք, իսկ կույրը ոչինչ չի տեսնում։ Առայժմ դուք ընդունակ չեք ճանաչել պայծառացածին, տարբերել Քրիստոսին մնացած բոլորից՝ դուք ոչինչ չեք տեսնում։ Եվ իրոք, մի՞թե խաչ կհանեին Հիսուսին, եթե այդքան հեշտ լիներ նրան տեսնելը։

    Նրա հետ շատ դաժանորեն վարվեցին, նրանից հիմար սարքեցին, նրան խեղկատակի գլխարկ հագցրին։ Երբ նա իր խաչը Գողգոթա էր տանում, նրա շուրջ զինվոներ էին, անապաստաններ, մարդկանց ամբոխներ։ Են նրանք քարեր ու կեղտ էին նետում Հիսուսի վրա, իսկ իրենք ուրախանում էին. “Մտածեք միայն, “Իսրաելի արքա՜”, “Աստծո որդի՜”… Նա ուղղակի ցնորվել է, նա հյուսնի՛ որդին է”։ Հանուն ծիծաղի նրանք թագադրեցին նույնիսկ նրան փշյա պսակով և ասացին. “Նայե՜ք այս “Իսրաելի թագավորին”։ Ահա՜, թե ինչպիսին է նա, մեր “Աստծո որդին”։

    Իսկ ծաղրի գագաթնակետը դարձավ այն, որ նրա խաչի երկու կողմերից խաչեցին ավազակների։ Նրան պատժեցին որպես ոճրագործի, երկու գողերի հետ միասին։ Եվ Հիսուսին ծաղրում էր ոչ միայն ամբոխը, այլ նաև այդ ավազակները։ Նրանցից մեկն ասաց. “Բոլորս շուտով կմեռնենք, այնպես որ, երբ քո “Աստծո արքայությունն” ընկնես, մեր մասին մի մոռացիր։ Վախճանվում ենք միասին, այնպես որ այնտեղ երկնքում, մի խոսք ասա մեր մասին, չէ՞ որ դու կարծես թե Նրա “որդին” ես։ Մի խոսքով, երբ այնտեղ ընկնես, մեզ չմոռանաս։ Մեկ էլ տեսար, մի բան ստացվեց՝ չէ՞ որ դու ամեն ինչ կարող ես”։ Նրանք նույնպես ծաղրում էին նրան։ Հիսուսից ուղղակի խեղկատակ սարքեցին։

    Ինչու՞ մենք չենք տեսնում Հիսուսին։ Մեր աչքերը կույր են։ Իսկ կույր են այն պատճառով, որ մենք հագնված ենք՝ և ես նկատի ունեմ ոչ միայն սովորական հագուստը, այլ նաև ուրիշ. ամոթի, վախի, ինքդ քո հանդեպ ատելության, մեղքի զգացողության և սեփական մեղսալիության հագուստները։ Մենք, կաղամբի պես, հարյուր հագուստ ենք հագել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. #75
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասում է.


    Երբ դուք մերկանաք և չամաչեք դրանից,
    և վերցնեք ձեր հագուստները,
    դնեք ձեր ոտքերի մոտ փոքր երեխաների պես…


    Երբ երեխային առաջին անգամ փորձում են հագցնել, նա վրդովվում է։ Նա դեմ է, որովհետև հագուստը կաշկանդում է շարժվելու ազատությունը, ստիպում է ստել։ Նրա դիմադրությունը բնական է։ Բայց մենք համոզում ենք նրան, հագցնում ենք ուժով։ Մենք ասում ենք. “Երբ դուրս ես գալիս փողոց, պետք է հագնվել, իսկ տանը նորից կարող ես մերկ մնալ։ Մարդկանց մեջ պետք է պատշաճություն պահպանել, հակառակ դեպքում մենք ուղղակի ման գալու չենք գնա”։ Իսկ նա ման գալ է ցանկանում՝ և հնազանդորեն թույլ է տալիս հագցնել իրեն։

    Բայց հենց որ մանուկը վերադառնա տուն, առաջին հերթին դեն կնետի հագուստը, և նույնիսկ կտրորի այն զայրացած։ Հագուստը՝ նրա թշնամին է, այն կեղծիք է։ Հագուստի մեջ նա նման չէ ինքն իրեն։ Իսկ հիմա նա ազատ է նորից։ Եվ, հրճվանքով պոկելով ու դեն նետելով հագուստը, նա ուրախանում է իր մերկությանը։ Եվ, եթե դուք էլ վարվեք փոքրիկ երեխայի պես, այդժամ դուք կտեսնեք Որդուն Նրա, Ով կենդանի է, և դուք չեք վախենա:

    Մերկությունը վախ չի հարուցում, չէ՞ որ իսկական մարդուն վախը յուրահատուկ չէ։ Վախը ծագում է միայն որպես ամոթի հետևանք։ Շատ կրոններ մեղքի զգացում են ներշնչում մարդկանց, և դուք նույնպես ձեզ հավերժ մեղավոր եք զգում։ Սկզբում դուք ամաչում եք դրանից, հետո սկսում եք վախենալ։ Այդպես ծնվում է նեվրոզը, և դուք ինքներդ սկսում եք նմանվել նրանց, ով ժամանակին ձեզ մեղքի և վախի զգացում է ներշնչել։ Իսկ հետո գնում եք այդ նույն մարդկանց մոտ, որպեսզի իմանաք, թե ինչպես ազատվեք մեղքի զգացումի՛ց։ Այստեղ նրանք ոչինչով չեն օգնի, նրանք կարողանում են միայն մեղքի զգացում ներշնչել։ Կասեն. “Աղոթիր Աստծոն և վախեցիր Նրանից”։ Իսկ վախից չեն ազատի։ Վախից կարող է ազատել միայն Հիսուս, բայց դրա համար պետք է հենց հիմքերից սկսել։ Իսկ հիմքն ահա թե որն է. քանի դեռ դու չես հաշտվել ինքդ քեզ հետ, միշտ վախենալու ես։

    Հաշտվեք ձեր հետ, և վախը կանհետանա։ Մի դատեք, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի, թե ինչպես է պետք և ինչպես՝ հարկ չկա անել, - և այդ ժամանակ չեք վախենա։ Իսկական եղեք, վստահեք իրականությանը, պետք չի նրա հետ կռիվ տալ։ Եթե այնպես է ստացվել, որ երկրի վրա գոյություն ունի սեքս, հաշտվեք նրա հետ; եթե ձեր հոգում կա չարություն, խոստովանեք դա ձեզ։ Մի փորձեք ճնշել մի բան նրա հակադրությամբ։ “Ես չարանում եմ, դա վատ է։ Ես չպետք է վիրավորվեմ, ես պետք է ներեմ։ Ես սեռական տենչանք եմ զգում, բայց դա շատ վատ է, այդ պատճառով ես պետք է ինձ պահել կարողանամ”։ Մի ջանացեք փոխարինել մի բանը մյուսով. դա կեղծություն է, հերթական դիմակ։ Վիրավորանքը միևնույն է կմնա, իսկ ներումն ազնիվ չի լինի։ Հակվածությունը ոչ մի տեղ չի կորչի, դուք միայն կստիպեք նահանջել նրան, ծածկելով ձեր դեմքը բրահմաչարյայի* դիմակով։ Բայց դրանից ոչինչ չի փոխվի։



    - - - - - - - - - - -
    * Բրահմաչարյա - հինդուիզմում, հոգևոր զարգացման չորս աստիճաններից մեկը։ Նեղ իմաստով՝ սեռական ինքնազսպում; լայն իմաստով՝ հսկողություն ցանկությունների վրա, ինքնակարգապահություն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 5 28-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •