Իսլամալան միստիկ Ֆարիդն ապրում էր Դելիի մոտ գտնվող մի գյուղում։ Իսկ Ֆարիդի հետևորդներից մեկն էր Ագբար թագավորը։
Եվ Ագբարը հաճախ էր գալիս Ֆարիդի, աղքատ ֆակիրի մոտ։ Մի անգամ, երբ քաղաքում բոլորն արդեն գիտեին, որ Ագբարը Ֆարիդի մոտ է լինում, գյուղի
բնակիչները հավաքվեցին և ասացին իմաստունին. “Քեզ մոտ ինքն Աբգարն է հյուր գալիս։ Գոնե ինչ-որ բան խնդրեիր նրանից մեզ համար։ Մեզ
դպրոց է պետք և հիվանդանոց։ Չէ՞ որ նա քեզ համար կանի ամենն, ինչ ցանկանաս, նա՝ թագավոր է”։
Խուլ, խեղճուկրակ գյուղ էր դա, երբեք այնտեղ հիվանդանոց չէր եղել, և Ֆարիդն ասաց. “Լավ, չնայած խնդրել ես չգիտեմ, սովոր չեմ։ Բայց քանի որ բոլորը ցանկանում են
այդ, կփորձեմ”։ Եվ գնաց Աբգարի մոտ։
Առավոտ էր, երբ նա հասավ արքայական պալատ։ Այնտեղ բոլորը գիտեին, որ Ագբարը՝ նրա մեծ երկրպագուն է, և այդ պատճառով անմիջապես ներս թողեցին Ֆարիդին։
Ագբարն աղոթում էր իր տաճարում՝ հենց պալատում նա մի փոքր տաճար էր կառուցել։ Արքան աղոթում էր, և Ֆարիդը չուզեց նրան խանգարել։ Նա որոշեց,
որ կասի իր խնդրանքը, երբ աղոթքն ավարտվի։
Ագբարը չէր նկատել Ֆարիդի գալուստը։ Նա ուղղակի աղոթում էր, իսկ վերջում ավելացրեց. “Աստված ամենակարող, թող իմ արքայությունն ավելի ուժեղանա,
իսկ ես՝ ավելի հարստանամ”։
Լսելով այդ, Ֆարիդը հեռացավ։ Ավարտելով աղոթքը, Ագբարը գնաց դեպի ելքը և հեռացող Ֆարիդի մեջքըտեսավ։ “Որտեղի՞ց դու հայտնվեցիր, - գոչեց
արքան։ - Եվ ինչու՞ ես հեռանում”։
“Ես եկել էի հանդիպելու արքայի հետ, - պատասխանեց Ֆարիդը, - բայց տեսա աղքատի միայն։ Եթե դու ինքդ ես Աստծոց հարստություն խնդրում, ուրեմն ինչու՞
ես էլ չեմ կարող անմիջապես Նրան դիմել։ Ինչի՞ս են պետք միջնորդները։ Ագբար, ես քեզ համարում էի արքա, բայց հիմա
տեսնում եմ, որ սխալվել եմ”։
Ագբարն այս դեպքը պատմել է իր հուշագրություններում։ Ավարտելով պատմվածքը, նա խոստովանում է. “Այդ պահին ես հասկացա. ինչի էլ տիրես, դա ոչինչ չի փոխում, չէ՞ որ միտքն անընդհատ էլի ինչ-որ բան է ուզում…”
Ահա թե ինչու է տրտմած Բուդդան, ահա թե ինչու է թախծում Հիսուս. նրանք տեսնում են, թե ինչպես դուք, արքաներդ, ողորմություն եք խնդրում, չնայած ձեզ Աստծո արքայությունը կարող է պատկանել։ Նրանք տեսնում են, որ դուք անիմաստ և անպետք բաներ եք պահանջում, իզուր ծախսում եք ձեր ժամանակը, ձեր կյանքը, ուժերն ու սքանչելի հնարավորությունները։
Ապաշխարեք։ Տեսեք միայն, թե ինչ է ձեր հետ կատարվում։ Մի գեղեցիկ օր դուք կտեսնեք, թե ինչ հիմարություն է դա, - և ինքներդ չեք հավատա, թե ինչ էր կատարվում ձեր հետ։ Այդ ամենն ուղղակի խելագարություն է։
Տեսեք, թե ինչ եք անում ձեր կյանքի հետ, ինչ եք անում ձեր հետ։ Դուք քարուքանդ եք լինում, և ավերումներն օրեցօր ուժեղանում են միայն։ Վերջիվերջո ձեզանից ոչինչ չի մնա, բացի ավերակները, ոչնչացումը լրիվ և վերջնական կլինի։ Բայց ձեր հոգիներում, ողորմություն խնդրող սրտերում և մտքերում արքա է ապրում, իսկական տիրակալ։ Եվ դա հրաշք է։
Եվ Հիսուս չափազանց սուր ապրում է դա, և այդ պատճառով այնքան է տրտմած, որ ծիծաղելու ուժ չունի։ Բանն այն չէ, որ նա ուրախանալ չի սիրում՝ նայելով ձեզ, նա ուղղակի անկարող է ուրախանալ։ Նրա մեջ այնքան վիշտ կա, նա այնքան վշտացած է, որ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ է փնտրում, անընդհատ փորձում է նոր բանալիներ գտնել ձեր հոգիների համար՝ և դարձնել ձեզ վերջապես նա, ով դուք կաք, օգնել ձեզ հասկանալ, թե ով եք դուք։
Մտածեք նրա խոսքերի վրա և մի մոռացեք ամենակարևորը. ապաշխարանք։ Եվ երբ հասկանաք, որ դա գլխավորն է, անմիջապես կազատվեք անցյալից։ Դուք ինքներդ կզգաք, որ վերանորոգված և անմեղ եք դարձել։
Երբ նորություն ես շնչում, Աստված կողքիդ է, չէ՞ որ Աստված հենց Ինքը՝ քո առույգությունն է, քո անմեղությունը։
Այսօրվա համար բավական է։
Էջանիշներ