User Tag List

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #46
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոյություն ունի ինքնաներշնչման հասարակ միջոց. եթե անընդհատ ինչ-որ բանի մասին մտածում ես, դա քեզ հիպնոսի է ենթարկում: Եթե անընհատ նայում ես մի ինչ-որ բանի, դա քեզ հիպնոսի է ենթարկում: Եթե հաճախ զբաղվես ինչ-որ բանով, մոլագար կդառնաս:


    Մի ֆրանսիական պոէտ Միացյալ Նահանգներ էր եկել: Նրան Նյու-Յորքվ ման տվող ուղեկից-գիդը ցույց տվեց Էմպայր-Սթեյթ երկնաքերը: Պոէտը զարմացավ:
    Հմայված, նա նայում էր շենքին, իսկ հետո ասաց. “Այն սեքսի մասին մտքերի է բերում”:

    Հիմա արդեն զարմացավ գիդը: Նա ամենատարբեր արձագանքներ էր լսել, բայց սա մի ինչ-որ նոր բան էր: Օտարերկրացիներից ոչ ոք մինչև օրս չէր ասել, թե Էմպայր-Սթեյթը
    սեքսի մասին մտքերի է բերում: Եվ գիդը հարցրեց. “Խնդրում եմ, մի նեղացեք, բայց ինչու՞ դուք հանկարծ մտածեցիք սեքսի մասին”:

    “Իսկ ես միշտ այդ մասին եմ մտածում” – պատասխանեց ֆրանսիացին”:


    Եթե անընդհատ սեքսի մասին մտածես, մոլագար կդառնաս` և շուրջ բոլորդ ամեն ինչ սեքսի մասին մտքերի կբերի, նույնիսկ տաճարում սեքսի մասին կմտածես: Այստեղ կարևոր չէ, որտեղ ես դու և ինչի ես նայում, - գիտակցությունդ միշտ քեզ հետ է, և հենց այն է աշխարհը դարձնում այնպիսին, ինչպիսին դու այն տեսնում ես: Ոմանց հմայում է սեքսը, ուրիշներին` հարստությունը, երրորդներին` իշխանությունը, բայց դուք բոլորդ ինչ-որ բանի հիպնոսի տակ եք: Եվ ձեզանից բացի, ոչ ոք մեղավոր չէ դրանում, դա ինքնաներշնչում է: Ուղղակի դուք չափից դուրս ընտելացել եք դրան և ամբողջովին մոռացել եք, որ դուք` միաժամանակ և իմաստունն եք, և ոչխարը:

    Բայց ամեն ինչ փոխվում է, երբ հասկանում ես, որ դու` և ոչխարն ես, և կախարդը: Դա փոփոխությունների առաջին կայծն է: Այժմ դու էլ երբեք նախկինը չես դառնա, որովհետև սկսել ես վրայիցդ թափ տալ կախարդանքը: Սկսվել է բեկում. քեզ մոտ ըմբռնման սաղմեր են ծլել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Baltazar (29.07.2014)

  3. #47
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզանից յուրաքանչյուրն իր ներշնչման օբյեկտն ունի: Որոշեք, թե ինչն է ձեզ դյութում, ինչն է ամենաշատը գրավում, ինչն է ձեր կյանքի կենտրոնը դարձել, - իսկ հետո փորձեք հասկանալ, թե ինքնաներշնչումն ինչպես կատարվեց: Յուրաքանչյուր հիպնոզի հիմքը` կրկնությունն է. շատ անգամ ինչ-որ բան ես տեսնում, անընդհատ մտածում ես ինչ-որ բանի մասին: Երբ գալիս ես հիպնոսիչի մոտ, նա ասում է. “Դու ցանկանում ես քնել, ցանկանում ես քնել, քնել, քնել...” Համաչափ տոնով նա կրկնում է միևնույն բանը` և դու քնում ես: Ուրիշ ոչինչ նա չի անում, ուղղակի կրկնում է մի բառ: Դու լսում ես, լսում ես, լսում` և քնում ես: Մենք ինքներս ենք մեզ հիպնոսի ենթարկում:

    Մի մոռացեք այդ մասին, չէ՞ որ թե ինքներդ, և թե ամբողջ հասարակությունն անընդհատ հենց դրանով եք զբաղված: Կրկնությունների վրա է հիմնված պրոպագանդայի ամբողջ մեխանիզմը: Քաղաքական գործիչներն էլ անընդհատ նույն բանն են կրկնում: Նրանք պնդում են նույն բանը, նրանց համար մեկ է, լսու՞մ եք դուք նրանց թե ոչ: Դրանում չէ բանը, բավական է անխոնջ կրկնել, և ժամանակի հետ դուք կսկսեք հավատալ, ձեզ համոզում են: Ոչ թե տրամաբանականորեն, ոչ թե բանականորեն` չէ՞ որ քաղաքական գործիչները ոչ ոգու հետ չեն վիճում: Միայն և միայն բազմակի կրկնումների շնորհիվ նրանք ձեզ հիպնոսի են ենթարկում:

    Հիտլերն անընդհատ պնդում էր, որ Գերմանիայի բոլոր դժբախտություններում հրեաներն են մեղավոր: Նա ասում էր. “Բավական է վերացնենք հրեաներին, և ամեն ինչ լավ կինի: Դուք` աշխարհի տերերն եք, դուք հատուկ, բարձրագույն ռասա եք: Դուք պետք է աշխարհի տիրակալը լինեք”:

    Սկզբում նույնիսկ մոտիկները նրան չէին հավատում: Սկզբում հենց ինքն էլ դրան չէր հավատում, չէ՞ որ դա բացահայտ սուտ էր: Բայց նա շարունակում էր դնդնալ նույն բանը, և մարդիկ աստիճանաբար հավատացին` նրանց ենթարկեցին հիպնոզի: Եվ, երբ Հիտլերը ոմանց հիպնոզի ենթարկեց, մյուսները նույնպես սկսեցին հավատալ, որ դա ճշմարտություն է: Նրանք մտածում էին. “Քանի որ դրան միլիոնները հավատում են, նշանակում է, այդպես էլ կա”: Սկզբում հավատացին մոտիկները, դա փոխադարձ ներշնչում էր, իսկ հետո այդ ցնդաբանությանը սկսեց հավատալ ամբողջ Գերմանիան:

    Աշխարհի ամենախելոք ազգերից մեկը ոչխարի նախիր դարձավ: Ինչու՞: Ի՞նչ կատարվեց գերմանական խելամտության հետ: Դա պրոպագանդա էր, սովորական կրկնողություն:

    Իր “Մայն կամպֆ” անունը կրող ինքնակենսագրությունում Հիտլերը գրում է, որ շատ հեշտ է սուտը ճշմարտություն դարձնել` բավական է հաճախ կրկնել այն: Եվ նա գիտեր այդ մասին ոչ թե լսածի հիման վրա: Երբ ինչ-որ ժամանակ կրկնում ես ինչ-որ բան` օրինակ, ծխում ես, ծխում օր-օրի հետևից, - դա ինքնաներշնչում է դառնում: Եվ, եթե նույնիսկ հիշում ես, որ դա անիմաստ է, հիմարություն է, վնաս է առողջությանդ, ոչինչ արդեն անել չես կարող` ծխելը սովորություն է դարձել, դարձել է ինքնահիպնոզ:


    Եթե հիպնոզն ազդել է, նրանից պրծում չունես: Նույնիսկ մահը ոչինչ չի փոխի. հաջորդ կյանքում ամեն ինչ կշարունակվի ինչպես առաջ, չէ՞ որ նոր կյանքը սկսվում է այնտեղից, որտեղ ավարտվել է նախկինը: Դա անընդհատականություն է: Եվ նորածինները` բոլորովին էլ փոքրիկներ չեն, նրանք շատ ծեր են: Նրանք կրում են իրենց մեջ հինավուրց կարմաներ, բոլոր կուտակած սամսկարաներն ու սովորույթները: Նորածինները` ծերեր են, նրանք արդեն հիպնոզի ազդեցության տակ են: Հենց դա են հնդիկնրն անվանում կարմա, սամսկարա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (29.07.2014), Vardik! (14.08.2014)

  5. #48
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ ասել է կարմա: Ո՞րն է կարմայի գաղափարի խորին իմաստը: Կարման` ինքնաներշնչման միջոց է: Եթե ամբողջ ժամանակ ինչ-որ բան ես կրկնում, այդ զբաղմունքը հմայում է քեզ: Այդպես կարման, “գործողությունը”, դառնում է տերը, իսկ դու` ստրուկը: Եթե մի բան կրկնում ես չափազանց երկար, ուրեմն հետո, երբ դադարում ես այն անել, այնպիսի զգացում է ստեղծվում, ասես թե չի հերիքում ինչ-որ բան: Իսկ եթե շարունակում ես, հասկանում ես, որ դա ոչինչ չի տալիս: Բայց եթե դա ոչինչ չի տալիս, ուրեմն, դադարելով, ոչինչ էլ չե՞ս կորցնում: Ուրեմն ինչու՞ է քեզ թվում, իբր ինչ-որ բան չի հերիքում: Դա ուղղակի սովորություն է, սամսկարա, հիպնոզ, կարմա: Դու այնքան ես դա արել, որ հիմա ուղղակի մոլագար ես դարձել: Քեզ մնում է միայն անել այդ նորից ու նորից` դա խաբեականք է, հանգիստ չտվող ցանկություն:

    Շատերն են ուտում չափից շատ: Բոլորը գիտեն, որ դա վատ է, դրանից բազում հիվանդություններ են լինում, բայց շատերն ուղղակի նստում և ուտում են, ուտում են` և ոչինչ իրենց հետ անել չեն կարող: Դա մոլուցք է: Ի՞նչ ասել է մոլուցք: Մարդ սովորել է չափից դուրս ուտել և հիմա հիպնոսացված է ուտելիքով: Նա հարբած է:

    Հարբած գիտակցությունն արդարացումներ է փնտրում, բայց նրանք բոլորը սուտ են: Դուք արդարացնում եք ծխելը, իշխելու ծարավը, բայց դրանք իսկական պատճառներ չեն, այլ միայն պատրվակներ: Իսկական պատճառն այն է, որ դուք անկարող եք ընդունել սեփական մոլագարությունը, չեք ցանկանում հասկանալ, որ ենթարկվել եք ներշնչմանը:

    Հենց այդ էր, որ հասկացավ Հիսուս. բոլորը հարբած են և պինդ քուն են մտել: Դուք այդ չեք նկատում, քանզի նույնպես քնած եք: Մինչև չարթնանաս, շուրջդ ոչինչ չես տեսնի: Ամբողջ աշխարհը լիքն է լուսնոտներով, ահա թե որտեղից է այսքան ցավը, դաժանությունն ու չարիքը: Այդ ամենը ոչ ոգու պետք չէ, բայց այլ կերպ լինել չի էլ կարող, չէ՞ որ բոլորը քնած են, իսկ հարբածը պատասխանատու չի իր արարքների համար: Եվ երբ Հիսուսին հարցնում էին, թե ինչպես կարելի է փոխվել, Հասուս պատասխանում էր. “Դու չես փոխվի, մինչև չարթնանաս”: Ուրիշ ի՞նչ է մնում: Ի՞նչ կարող է անել քնածը, որպեսզի փոխի իր երազները: Ի՞նչ:

    Այդ նույն հարցով Գուրջիևի մոտ էլ էին գալիս` իսկ Գուրջիևն այն ժամանակ ամենամոտն էր Հիսուսին: Նա ավելի էր նման Հիսուսին, քան Հռոմի պապը: Նմանությունը կայանում էր նրանում, որ Գուրջիևը նույնպես շփում ստեղծելու միջոցներ էր հնարում նման նրանց, որոնցով օգտվում էր Հիսուս: Հիսուսը շատ խաչելություններ հնարեց, որպեսզի մարդիկ կարողանան գամել իրենց դրանց և փոխվեն: Իսկ Գուրջիևը նույնպես ասում էր, որ ոչինչ պետք չէ անել, պետք է ուղղակի լինել: Բայց, եթե դու քնած ես, եթե դու այստեղ չես, մնում է միայն հավատալ, իբր կաս: Սակայն, հավատաս, թե չհավատաս, միայն դա` քիչ է...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (29.07.2014), Vardik! (14.08.2014)

  7. #49
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լսեք այս խոսքերը: Նրանք լիքն են իմաստով, նրանք շատ են խորը: Նրանք կարող են լուսավորել ճշմարիտ ճանապարհը: Հիշեք դրանք:


    Ես կանգնեցի աշխարհի կենտրոնում,
    և ես մարմնավորված հայտնվեցի նրանց:

    Ես բոլոր նրանց հարբած գտա,
    ես չգտա ոչ ոգու ծարավի:


    Հիսուս երբեք չի հրաժարվել աշխարհից` հակառակը, նա ապրել է մեր մեջ: Աղմկոտ շուկայում, խիտ ամբոխի մեջ նա բոլորովին էլ ճգնավոր չէր: Նա խոսում էր աշխատավորների, հողամշակների, ձկնորսների և անբարոյականների հետ: Նա չէր հեռանում աշխարհից և մնում էր այստեղ, ձեր միջև: Նա աշխարհի մասին գիտեր շատ ավելին, քան նրանք, ովքեր փախչում են հասարակությունից:

    Զարմանալի չէ, որ Հիսուսի խոսքերն այդքան բարձր էին հնչում: Մահավիրայի մարգարեությունները ներգործեցին ընդամենը քչերի վրա, իսկ Հիսուս համարյա աշխարհի կեսին իր հավատին բերեց: Ինչու՞: Որովհետև նա գտնվում էր այստեղ, մարդկանց միջև, նա հասկանում էր աշխարհը... գիտեր, թե ինչպես է ապրում հասարակությունը, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես է գործում գիտակցությունը: Նա ապրում էր բոլորի հետ միասին և հասկանում էր, թե ինչպես են ապրում մարդիկ` քնած և հարբած: Իսկ հետո նա սկսեց միջոց փնտրել նրանց արթնացնելու համար:

    Վերջին գիշերը, նախքան Հիսուսին կբռնեին` ավելի ճիշտ, նա այդպես սարքեց, որ իրեն բռնեն, - այն գիշեր, երբ խաղացվում էր ողբերգության եզրափակիչ մասը, նրա հետ էր աշակերտներից մեկը: Եվ Հիսուս ասաց. “Սա իմ վերջին գիշերն է, և ես ցանկանում եմ աղոթել: Ես կաղոթեմ, իսկ դու մի քնիր: Քուն մի՛ մտիր: Ես կգամ և կստուգեմ... հիշիր, սա վերջին գիշերն է”:

    Հիսուս գնաց և վերադարձավ կես ժամ հետո: Աշակերտը խորը քնած էր: Հիսուս արթնացրեց նրան և ասաց. “Դու քնեցիր, իսկ ես խնդրեցի քեզ չքնել, չէ՞ որ սա իմ վերջին գիշերն է: Արթու՛ն մնա: Շուտով ես չեմ լինի, և այն ժամանակ դու կարող ես քնել մի ամբողջ հավերժություն: Բայց քանի դու ինձ հետ ես... աշխատիր չքնել գոնե այս, վերջին գիշերը”:

    “Ներող եղիր, ասաց աշակերտը: - Այնքան քնել էի ուզում, որ ոչինչ չկարողացա անել: Խոստանում եմ, էլ չեմ քնի”:

    Հիսուս նորից գնաց աղոթելու և վերադարձավ կես ժամ հետո: Աշակերտը քնած էր: Հիսուս նորից արթնացրեց նրան և ասաց. “Ի՞նչ է քեզ պատահել: Լուսաբացը մոտ է, իսկ առավոտյան ինձ կտանե՛ն”:

    “Ներիր, - աղաչեց աշակերտը, - Բայց մարմնի ցանկությունները չափազանց ուժեղ են, իսկ կամքս թույլ է: Մարմինս լցվեց ծանրությամբ, և ես մտածեցի, որ ոչինչ չի պատահի, եթե փոքր ինչ ննջեմ: Ես հույս ունեի արթնանալ մինչև քո վերադարձը”:

    Եվ երրորդ անգամ էլ Հիսուս աշակերտին գտավ խորը քնած...

    Այդպես լինում է բոլոր աշակերտների հետ: Նինջը` ձեր երկրորդ էությունն է: Ի՞նչ է նշանակում քուն: Երբ քնած ես, ոչինչ չես գիտակցում, և, հետևաբար, պատասխանատու չես արարքներիդ համար: Թող նույնիսկ խելագար ես դու և պահում ես քեզ հարբածի պես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #50
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասում է.


    Ես կանգնեցի աշխարհի կենտրոնում,
    և ես մարմնավորված հայտնվեցի նրանց:


    Դա անմարմին ոգի չէր: Շատ ուսուցիչներ շարունակում են որպես ոգի այցելել մեզ: Բուդդան ինչպես միշտ թակում է ձեր դռները, միայն անտեսանելի: Բայց, եթե չես տեսնում նրան, ինչպե՞ս կհասկանաս, որ դա Բուդդան է:

    Տասնիններորդ դարում, երբ Բլավատսկայան հաղորդեց, որ ուսուցիչներն ապրում են հետմահու, շարունակում են աշխատել և օգնում են Ճանապարհով գնացողներին, - ոչ ոք նրան չհավատաց: Նրան խելագար էին համարում, բոլորն ասում էին. “Մեզ ապացույցներ են պետք: Ու՞ր են նրանք, այդ ուսուցիչները”: Թեոսոֆիայի գլխավոր նվաճումներիից մեկն էր ուսուցիչների անտեսանելի աշխատանքի բացահայտումը, չէ՞ որ յուրաքանչյուրն, ով հասել է պայծառացման, մնում է այստեղ` գնալու այլ տեղ ուղղակի էլ չկա: Կա միայն այս աշխարհը: Եվ այդ պատճառով ուսուցիչները մնում են, ուղղակի արդեն առանց մարմին, բայց նրանց հոգին շարունակում է ապրել, նա ինչպես միշտ օգնում է մարդկանց` դրանում է նրա էությունը, դա նույնիսկ աշխատանք չէ, այլ ապրելակերպ:

    Դա ուղղակի ինչպես լույսը. այն կա, այն վառվում է և լուսավորում է ամեն ինչ իր շուրջ: Նույնիսկ եթե ճանապարհը դատարկ է և անցորդներ չկան, լապտերը շարունակում է վառվել` դա նրա էությունն է: Եվ երբ մեկը հայտնվի, կլինի լապտեր, կլինի լույս, մարդ կտեսնի, թե ուր գնա: Բայց լույսի համար ճանապարհը լուսավորելը` աշխատանք չէ, դա ուղղակի նրա բնության մեջ է: Երբ էլ պայծառացած մեկը հայտնվի, նա լույս է դառնում: Բայց դուք չեք կարող նշմարել ոգու լույսը, եթե մարմնի լույսը չեք տեսնում:

    Հիսուս ասաց. “Եվ ես հայտնվեցի մարմնավորված”: Նա ուներ մարմին, նրան կարելի էր տեսնել, լսել, շոշափել` բայց միևնույն է, չճանաչեցին նրան: Նրան չճանաչեցին, որովհետև... որովհետև նա բոլորին հարբած գտավ: Չկար մեկը, որ ճանաչեր, բոլորն անգիտակից էին: Նա ծեծում էր դռները, բայց տանը ոչ ոք չկար:

    Իսկ եթե Հիսուս գա և թակի ձեր դուռը, դուք տանը կլինե՞ք: Ոչ, դուք մի ինչ-որ այլ տեղ կլինեք, դուք երբեք տանը չեք: Դուք թափառում եք ամբողջ աշխարհով և լինում եք ամենուր, բացի հարազատ տանը: Որտե՞ղ է այն, ձեր տունը: Ներսում, որտեղ գիտակցության կենտրոնն է, - ահա թե որտեղ: Բայց դուք երբեք այնտեղ չեք, դուք այնտեղ եք լինում գուցէ միայն խորին հաղորդածման ժամանակ: Եվ խորին հաղորդածման մեջ դուք վայրկենապես կճանաչեք Հիսուսին` կարևոր չէ, կհայտնվի նա մարմնով թե անմարմին: Երբ դու տանն ես, կլսես դռան յուրաքանչյուր թակոց: Բայց ի՞նչ անել, եթե տանը չես: Հիսուս կգա, կթակի, իսկ դու չկաս: Ահա թե ինչ է նշանակում լինել հարբած. այդ երբ տանը չես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Baltazar (29.07.2014)

  10. #51
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երբ ցանկանում եք խոհացրիվ լինել, դուք հարբում եք կամ բթացնում եք ձեզ թմրանյութերով: Հարբում եք ամեն անգամ, երբ ցանկանում եք անձնատուր լինել մոռացմանը: Խմել` նշանակում է մոռանալ, իսկ հոգևոր լինելու էությունը` վերհիշողությունն է: Բանն այն չէ, որ ալկոհոլը վատ է ինքնստինքյան. քանի դեռ Ճանապարհին չես, ալկոհոլի մեջ վատ բան չկա: Բայց, հենց ոտք դրեցիր Ճանապարհ, ալկոհոլից վատ բան ուղղակի չկա, չէ՞ որ Ճանապարհը բերում է նրան, որպեսզի վերհիշես քեզ, իսկ ալկոհոլը` մոռացություն է:

    Բայց ինչու՞ եք դուք այդքան ցանկանում խոհացրվել: Ինչու՞ եք այդքան թախծում, երբ միայնակ եք: Ինչու՞ չեք համակերպվում ինքներդ ձեր հետ, ինչու՞ է ձեզ այդքան դժվար զգոն լինել: Ինչու՞մ է խնդիրը: Նա, ով գիտակցում և հասկանում է իր միայնությունը, իրեն դատարկ է զգում: Նա զգում է իրեն այնպես, կարծես նա` ոչ ոք է: Նրա ներսը դատարկ է, և այդ դատարկությունն անդունդ է դառնում: Եվ մարդ սարսափում է, նա ցանկանում է հեռու փախչել անդունդի եզրից:

    Այնտեղ, ձեր հոգու խորքում, - անդունդ է: Մենք` անդունդ ենք, ահա թե ինչու ենք ցանկանում փախչել մեզանից: Բուդդան այդ անդունդն անվանել է “ոչ-ես”, անատտա: Ոչ ոք չկա այնտեղ, ներսում: Երբ նայում ես անդունդի մեջ, ոչինչ չես տեսնում` բայց այնտեղ ոչինչ էլ չկա, դա ուղղակի ներքին երկինք է, անչափելի, անվերջանալի, անհուն խորխորատ: Գլուխդ պտույտ է գալիս, դառնում է սարսափելի` և դու փախչում ես հեռու: Բայց ու՞ր պիտի փախչես դրանից: Ուր էլ գնաս, դատարկությունը քեզ հետ կլինի, չէ՞ որ այն` հենց դու ես: Այն` քո Դաոն է, քո էությունը: Եվ պետք է համակերպվել դրա հետ:

    Խորհրդածումը` ոչ այլ ինչ է, քան հաշտվել սեփական ներքին դատարկության հետ, երբ զննում ես այն, այլ ոչ թե փախչում ես նրանից, երբ ապրում ես նրա հետ, այլ ոչ թե փախչում ես: Եվ այդ ժամանակ դատարկությունը հանկարծ շուռ է գալիս դեպի քեզ կյանքի ամբողջ լիությամբ: Եթե չես փախչում նրանից, այն սքանչելի և մաքուր է աշխարհում ամեն ինչից, չէ՞ որ միայն դատարկությունը կարող է մաքուր լինել: Երբ կա գոնե ինչ-որ բան, ուրեմն կեղտ էլ կհայտնվի: Երբ ինչ-որ մեկը կա, ուրեմն մահն էլ կգա, ի հայտ կգան սահմանափակումներ: Եթե կա գոնե մի բան, չի կարող լինել Աստված: Աստված` անսահման խորխորատ է, անչափելի անդունդ: Եվ այն այնտեղ է, ներսում, ուղղակի դուք սովոր չեք նայել նրա մեջ:

    Երբ բարձրանում ես սարն ու նայում ես ցած, դաշտավայրին, գլուխդ սկսում է պտտվել: Ցած նայել չես ուզում, վախենում ես` թվում է, ուր որ է կընկնես: Բայց չկան աշխարհում այնքան բարձր սարեր և այնքան խորին դաշտավայր, որքան անդունդը մեր ներսում: Եվ ամեն անգամ, երբ դուք նայում եք նրա մեջ, գլուխներդ սկսում է պտտվել, սրտներդ սկսում է խառնել` երերում եք, կկոցում եք աչքերդ ու փախչում: Դուք փախչում եք նրանից միլիոնավոր կյանքերի ընթացքում, բայց եզրից քայլ անգամ չեք հեռացել, չէ՞ որ այդ անդունդից ոչ մի տեղ չես փախչի:

    Պետք է համակերպվել ներքին դատարկության հետ: Եվ երբ դա հաջողվում է, դատարկությունը հանկարծ փոխվում է` նրանից ծագում է Ամեն Ինչ: Պարզվում է, այն բոլորովին էլ դատարկ չէր, դա ամեն ինչի բացակայությունը չէ` հակառակը, դա ամեն ինչի ներկայությունն է, գոյի լիությունը: Բայց դա հասկանալուն բերում է միայն հաշտվելը նրա հետ:

    Ահա թե ինչու են ձեզ այդպես գրավում թմրանյութերը` ալկոհոլը, ԼՍԴ, մարիհուանան: Իսկ թմրանյութերը լինում են ամենատարբեր. ֆիզիկական, քիմիական, հոգևոր: Իշխանությունը, փողը, քաղաքականությունը` նույնպես թմրանյութեր են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Baltazar (31.07.2014)

  12. #52
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասաց.


    Ես բոլոր նրանց հարբած գտա,
    ես չգտա ոչ ոգու ծարավի:


    Այստեղ պետք է պարզել հարցը, գաղափարը շա՜տ է նուրբ: Երբ հարբած ես այս աշխարհով, այլ աշխարհները քեզ չեն ձգի: Եթե հարբած ես սովորական գինուց, աստվածային նեկտարի ծարավի երբեք չես լինի: Ծարավն այն ժամանակ է միայն ի հայտ գալիս, երբ մարդ այլևս հարբած չէ այս աշխարհով: Այս աշխարհում ոչինչ ի վիճակի չէ նման ծարավ հագեցնել: Այն կհագեցնի միայն անճանաչելին, միայն անտեսանելին:

    Հենց այդ պատճառով էլ Հիսուսի խոսքերն այդքան հակասական տեսք ունեն.
    “Ես բոլոր նրանց հարբած գտա, ես չգտա ոչ ոգու ծարավի”: Ոչ ոք խմել չէր ցանկանում, չէ որ ամեն մեկը որոշել էր, որ արդեն գտել է իր բանալին, իր գանձը, իր արքայությունը: Ուրիշ ի՞նչ ունեին փնտրելու:

    Աստված`լրիվ այլ կարգի արբեցում է: Քաբիրն ասել է. “Ես այնքան հարբած եմ, որ ոչնչով չես սթափեցնի, դա ընդմիշտ է”: Հարցրեք Օմար Խայամին` նա իհարկե, գիտեր, նրա ամբողջ ասածը հենց այլ աշխարհի գինու մասին էր: Խայամը գրում էր աստվածային գինու մասին; նրա մոտ գինին` Աստծո սուֆիական սիմվոլն է: Եվ, եթե աստվածային գինու գոնե մի կում ես անում, այլևս երբեք ծարավ չես զգա:

    Բայց այս աշխարհը և այստեղի գինին ծարավդ միայն ժամանակավորապես կարող են հագեցնել: Նրանց կարողությունն ընդամենը մարդու կարճ ժամանակով մոռացության մեջ գցելն է: Տարբերությունը շատ է մեծ. մի կում անելով աստվածային գինուց, դու հավերժ զգոն ես, լիքն ես գիտակցմամբ, իսկ խմելով այստեղի գինին, ուղղակի թմրած ես, քայլում ես լուսնոտի պես, քնում ես քայլելիս: Քո ամբողջ կյանքը` երազ է ընդամենը:


    Ես բոլոր նրանց հարբած գտա,
    ես չգտա ոչ ոգու ծարավի:

    Եվ իմ հոգին թախծեց մարդկային զավակների համար:
    Քանզի կույր են նրանք իրենց սրտի մեջ
    և նրանք չեն տեսնում, որ աշխարհ են գալիս դատարկ;
    նրանք փնտրում են, թե ինչպես նորից դատարկ հեռանան աշխարհից:


    “Եվ իմ հոգին թախծեց...” Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի տանջանքներ են ապրում Հիսուսն ու Բուդդան, երբ տեսնում են, որ դուք հարբած եք այս աշխարհով և Աստվածայինի ծարավը, ձգտումը դեպի ճշմարտությունը չեք զգում: Ապրում եք ստի մեջ, բայց հավատում եք այդ ստին, ասես թե այն ճշմարտություն լինի: Դուք փոխեցիք ճշմարտությունը` ոչինչի հետ, ամեն ինչ փոխեցիք ոչինչի հետ: Իսկ դրանից հետո նույնիսկ ամենափոքր մի բան` խոչընդոտ է դառնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #53
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մարդ մի անգամ լուրջ հիվանդացավ: Հիվանդությունը կայանում էր նրանում, որ նրա աչքերը դուրս էին ընկնում կապիճներից, իսկ
    ականջներում անընդհատ զնգոց էր լսվում: Եվ նա կամաց-կամաց սկսում էր խելագարվել, քանզի այդ վիճակում էր ամբողջ օրեր շարունակ: Չէր կարող ոչ քնել, ոչ աշխատել:

    Եվ նա նետվեց դեպի բժիշկները: Մի բժիշկ որոշեց, որ պետք է հեռացնել նրա կույր աղիքը: Հեռացրեցին, բայց թեթևություն չեկավ: Մեկ ուրիշ բժիշկ ասաց. “Անհրաժեշտ է
    հեռացնել ձեր ատամները”: Հեռացրեցին հիվանդի ատամները, բայց դա նույնպես չօգնեց` նա ուղղակի ծերացավ ու վերջ: Երրորդ բժիշկը եզրակացրեց, որ
    ամբողջ հարցը նշագեղծերն են:Մեզ անվերջ միլիոն խորհուրդ են տալիս, և եթե մենք դրանք բոլորը լսեինք, արդեն վաղուց պառկած կլինեինք
    գերեզմանում: Այսպես թե այնպես, նշագեղձերը հեռացրին, բայց հիվանդին դա չօգնեց: Եվ այդ ժամանակ խեղճը գնաց ամենանշանավոր բժշկի մոտ:

    Բժշկության ջահը ստուգեց նրան և ասաց. “Այստեղ ոչինչ արդեն չես անի, պատճառն անհայտ է: Ցավում եմ, բայց դուք կես տարուց ավել հազիվ թե ապրեք:
    Ներեցեք այդպես ասելու համար, բայց միևնույն է, ոչինչ անել չի կարելի”:

    Հիվանդը դուրս եկավ բժշկի կաբինետից և մտածեց. “Դե, եթե ինձ ընդամենը կես տարի է մնացել, ուրեմն ինչու՞ չապրեմ այն իմ հաճույքի համար”: Նա շատ ժլատ մարդ էր
    և երբեք իսկականից չէր ուրախացել, իսկ հիմա գնաց և գնեց ամենավերջին մոդելի ամենաշքեղ մեքենան: Նաև մի գեղատեսիլ ամառանոց գնեց, պատվիրեց
    երեք դյուժին կոստյում և մի խուրձ վերնաշապիկներ:

    Եվ ահա, երբ նա գնաց դերձակի մոտ, վերջինս վերցրեց վերնաշապիկի չափսերն ու ասաց.

    “Ձեռքեը` երեսունվեց, օձիքը` տասնվեց”:

    “Ոչ, տասնհինգ, - առարկեց մարդը: - Ես միշտ տասնհինգ համար եմ հագել”:

    Դերձակը նորից չափեց և թափահարեց գլուխը. “Տասնվե՛ց է”:

    “Բայց ես ամբողջ կյանքս տասնհի՛նգ եմ հագնում”, - գոչեց այն մարդը:

    “Լավ, ինչպես կուզեք, - ուսերը թոթվեց դերձակը, - միայն թե օձիքը կլինի նեղ, իսկ դրանից, գիտե՞ք, աչքերը դուրս են ընկնում կապիճներից
    և անընդհատ զնգում է ականջներում”:


    Ահա՛, թե ինչում էր բանը: Ահա՛ այն, մահացու հիվանդության պատճառը:
    Դուք ձեռքից բաց եք թողնում Աստվածայինը ոչ թե ինչ-որ ծանրակշիռ պատճառներով, ո՛չ: Ամբողջ խնդիրը մանրուքի մեջ է, օձիքի: Թվում էր, թե` մեկ չափս է փոքր ընդամենը, - իսկ աչքերն արդեն ոչինչ չեն տեսնում, ականջները ոչինչ չեն լսում, չէ՞ որ զնգոց է նրանց մեջ: Այն մարդու հիվանդության պատճառը լրիվ սովորական բան էր` ամբողջ չարիքը փոքրիկ սովորությունն էր:

    Այս աշխարհը մանրուքներից է կազմված: Նույնիսկ եթե դու մի ամբողջ արքայություն ունես, հետո՞ ինչ: Ո՞ւր են այսօր անցյալի մեծ արքայությունները: Ո՞ւր են Բաբելոնն ու Ասորեստանը: Որտե՞ղ են փարավոնները: Ամեն ինչ անհետացել է, ավերակներ են մնացել միայն` իսկ դրանք մեծ արքայություններ էին: Եվ ինչի՞ հասան նրանց տիրակալները: Ինչի՞ հասան Չինգիզխանն ու Ալեքսանդր Մակեդոնացին: Երկրային արքայությունները` մանրուք են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (14.08.2014)

  15. #54
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    [RIGHT][I]Մի մարդ մի անգամ լուրջ հիվանդացավ: Հիվանդությունը կայանում էր նրանում...
    Սամ, աչքովս ընկել էր նախադասությունը, երբ նոր էիր դրել ու էն ժամանակվանից սենց մզմզ bug էր ինձ անում
    Թույլ տուր որպես թարգմանիչ մի պստ խորհուրդ տալ, հա՞:

    Թարգմանելուց միշտ խուսափի "կայանում է նրանում, հանդիսանում է" ու նմանօրինակ այլ ձևերից: Ռուսաբանություներ են:
    Հանգիստ կարող էիր թարգմանել՝ "հիվանդությունը էսինչ էնինչն էր", կամ "հիվաննդությունն այն էր, որ ....."

    Օքե՞յ



  16. #55
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, աչքովս ընկել էր նախադասությունը, երբ նոր էիր դրել ու էն ժամանակվանից սենց մզմզ bug էր ինձ անում
    Թույլ տուր որպես թարգմանիչ մի պստ խորհուրդ տալ, հա՞:

    Թարգմանելուց միշտ խուսափի "կայանում է նրանում, հանդիսանում է" ու նմանօրինակ այլ ձևերից: Ռուսաբանություներ են:
    Հանգիստ կարող էիր թարգմանել՝ "հիվանդությունը էսինչ էնինչն էր", կամ "հիվաննդությունն այն էր, որ ....."

    Օքե՞յ


    Շնորհակալ եմ, Գալ ջան... Անպայման հաշվի կառնեմ: Ու որքան ավեի շատ լինեն խորհուրդները, այնքան ավելի ուրախ կլինեմ ես, քանզի քերականական գիտելիքներս հավասար են զրոյի:
    Իսկ ամենամեծ հաճույքն էր քեզ այս թեմայում տեսնելը...

    Հ.Գ. Չգիտեի, որ թարգմանիչ ես: Դեմ չե՞ս (դեմ չե՞ս լինի... - ըհըն, սկսվեց. հիմա ո՞րն է ճիշտ), եթե երբեմն օգնություն խնդրեմ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #56
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, Գալ ջան... Անպայման հաշվի կառնեմ: Ու որքան ավեի շատ լինեն խորհուրդները, այնքան ավելի ուրախ կլինեմ ես, քանզի քերականական գիտելիքներս հավասար են զրոյի:
    Իսկ ամենամեծ հաճույքն էր քեզ այս թեմայում տեսնելը...

    Հ.Գ. Չգիտեի, որ թարգմանիչ ես: Դեմ չե՞ս (դեմ չե՞ս լինի... - ըհըն, սկսվեց. հիմա ո՞րն է ճիշտ), եթե երբեմն օգնություն խնդրեմ...
    Հա, Սամ ջան, գրական թարգմանիչ եմ ըստ մասնագիտության:
    Ու իհարկե դեմ չեմ օգնել

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (12.08.2014)

  19. #57
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ իմ հոգին թախծեց մարդկային զավակների համար:
    Քանզի կույր են նրանք իրենց սրտի մեջ
    և նրանք չեն տեսնում, որ աշխարհ են գալիս դատարկ;
    նրանք փնտրում են, թե ինչպես նորից դատարկ հեռանան աշխարհից:



    Այո, դուք դատարկ եք գալիս, բայց ոչ ամբողջովին: Դուք լիքն եք ցանկություններով: Դուք հեռանում եք դատարկ, բայց ոչ ամբողջովին, չէ՞ որ ցանկությունները չեն անհետանում: Բայց ցանկությունները` ուղղակի երազանքներ են, հնարանքներ են, ոչինչ են, և այդ պատճառով դատարկ եք դուք: Դուք ծնվում եք դատարկ, գալիս եք աշխարհ և սկսում եք կուտակել իրեր, ասես թե հուսում եք լցնել ձեզ դրանցով: Բայց մնում եք դատարկ: Մահը զրկում է ձեզ ամենից, և դուք գնում եք ճիշտ նույնպիսին, ինչպիսին հայտնվեցիք աշխարհում` դատարկ:

    Որքա՞ն դա կարող է շարունակվել: Ի՞նչ իմաստ կա դրանում, ինչպիսի՞ ավարտ կարող է լինել այստեղ: Ինչի՞ կարելի է դրանով հասնել: Ահա թե ինչու, նայելով մարդկանց վրա, տխրում են Հիսուս և Բուդդան: Մարդիկ կույր են` բայց ինչու՞: Որտեղի՞ց է դա, այդ կուրությունը: Բանն այն չէ, որ մարդիկ ուղղակի բութ են, - հակառակը, նրանք խելոք են չափազանց, ավելի խելոք են, քան պետք է, ավելի խելոք, քան կարելի է քեզ թույլատրել, և այդ խելամտությունն ի վնաս է դառնում: Նրանք շատ խելոք են և խորամանկ: Նրանք իրենց իմաստուն են համարում: Եվ բանն այն չէ նույնիսկ, որ նրանք ի վիճակի չեն տեսնել աչքերով` մարդիկ ընդունակ են տեսնել, բայց նկատում են միայն այս աշխարհը, տեսնում են նյութականը միայն: Կույր են նրանց սրտերը, նրանց հոգիները կույր են:

    Իսկ դուք ինչ-որ բան տեսնու՞մ եք սրտով: Երբևիցէ տեսե՞լ եք: Դուք այդքան անգամներ մտածել եք. “Ահա, ծագում է արևը, սքանչելի առավոտ է”` և համարել եք, որ դրանք սրտի խոսքերն են: Ոչ... այդ միտքն է շաղակրատում: “Գեղեցիկ արև, սքանչելի առավոտ”: Հնարավոր է, դուք ուղղակի ուրիշի խոսքերն եք կրկնում: Դուք իրո՞ք հասկացել եք դա` որ առավոտը սքանչելի է: Հենց այս առավոտը, հենց այն, ինչ այստեղ է և հիմա՞: Ըստ սովորության չէ՞ր, որ կրկնեցիք:

    Մոտեցեք ծաղկին` դուք իսկապե՞ս այն տեսնում եք: Հուզե՞ց արդյոք այն ձեր սիրտը: Հասա՞վ ձեր հոգու ամենախորքերին: Թե՞ ուղղակի նայում եք նրան ու կրկնում. “Ա՜խ-ա՜խ, ինչ լավն է, ինչ գեղեցիկ է”: Բայց դա միայն բառեր են, և նրանք մեռած են, քանզի սրտով չէ, որ ասված են: Սիրտն ընդհանրապես բառերով չի խոսում, նրանից զգացմունքներ են բխում, այլ ոչ բառեր: Բառերը գլխում են ծնվում, իսկ սրտում` զգացմունքներ միայն: Բայց ձեր սիրտը կույր է: Ինչու՞: Որովհետև տանում է դեպի վտանգավոր արահետներ:

    Եվ այդ պատճառով ոչ ոք իրեն թույլ չի տալիս ապրել սրտով: Ծնողները ջանասիրաբար հոգացել են, որպեսզի դուք ապրեք խելքով, այլ ոչ սրտով, չէ՞ որ սիրտն այս աշխարհում հաջողություն չի բերի: Այն տանում է դեպի ձախողումը միայն, բայց եթե այս աշխարհում չտապալվես, դեպի այլ աշխարհ չես էլ ձգտի: Այս աշխարհում դեպի հաջողություն է տանում գլուխը: Այն խորամանկ է և հաշվենկատ, դա ռոբոտ է` և այն հաջողություն է բերում: Եվ այդ պատճառով ցանկացած դպրոցում, ցանկացած քոլեջում և համալսարանում սովորեցնում են, թե ինչպես ավելի խելոք, ավելի “մեծագլուխ” դառնալ: Հենց մեծագլուխներն են ոսկե մեդալներ ստանում: Հենց նրանք են հասնում հաջողության և ստանում ամբողջ այս աշխարհի բանալիները:

    Իսկ սրտով ապրող մարդը` հավերժ անհաջողակ է, չէ՞ որ նա ուրիշներին օգտագործել չգիտի: Նրա մեջ այնքան սեր կա, որ նա պարզապես ի վիճակի չէ որևէ մեկին շահագործել: Նա չի կարող ժլատ և կծծի լինել: Նրանում այնքան սեր կա, որ այն անհրաժեշտ է կիսել, և սիրողը տալիս է ամենն, ինչ ունի, և ուրիշներից չի խլում ոչինչ: Նա երբեք չի հարստանա: Նա այնքան ճշմարտացի է, որ ոչ ոգու չի խաբի: Նա չափազանց պարզ և ազնիվ է, նա չափազանց իսկական է` և այդ պատճառով օտար է այս աշխարհում, որտեղ հաջողության միայն խորամանկներն են հասնում: Ահա թե ինչու բոլոր ծնողներն այդքան ջանում են, որպեսզի երեխայի սիրտը կուրանա, նույնիսկ գոցվի ամուր, նախքան երեխան կգա լույս աշխարհ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (14.08.2014)

  21. #58
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրտը` անձի, անհատականության նշանն է; գլուխը` հասարակության մասն է: Գլուխը դաստիարակված է հասարակության կողմից և քեզ հասարակության մասնիկն է դարձնում: Բայց ապրելով սրտով, միայնակ և օտար ես դառնում: Եվ այդ պատճառով յուրաքանչյուր հասարակություն ջանում է սպանել սիրտը, իսկ Հիսուս ասում է.


    Քանզի կույր են նրանք իրենց սրտի մեջ
    և նրանք չեն տեսնում, որ աշխարհ են գալիս դատարկ;
    նրանք փնտրում են, թե ինչպես նորից դատարկ հեռանան աշխարհից:


    Միայն սիրտը կարող է տեսնել, թե որքա՜ն դատարկ եք դուք: Ի՞նչ ունեք: Հասունության և աճի ինչպիսի՞ հատկանիշներ: Քանի՞ անգամ եք երանություն ապրել: Ինչ է, ոչ մի անգա՞մ առայժմ: Ձեր անցյալը` բորբոս և դատարկություն է, իսկ ապագայում անցյալի կրկնությունն է սպասվում: Ուրիշ էլ ի՞նչ այնտեղ կարող է լինել: Ահա թե ինչու է տխրում Հիսուս, ահա թե ինչու է թախծում Բուդդան: Նրանք խղճում են ձեզ:


    Բայց հիմա նրանք հարբած են:
    Երբ հրաժարվեն իրենց գինուց,
    այնժամ կապաշխարեն:


    Ձեր մասին է ասված: Մի կարծեք, թե ուրիշի մասին է խոսքը, - սա ձեր մասին է: Այդ դուք կապաշխարեք, երբ հրաժարվեք ձեր գինուց: Շատ կարևոր բառ է “ապաշխարել” բառը: Ապաշխարելու վրա է հիմնված ամբողջ քրիստոնեությունը: Ոչ մի այլ կրոն դրան այդքան ուշադրություն չի հատկացրել: Եվ, եթե զղջումը գալիս է սրտից, հիանալի է: Հրաշալի է, երբ հասկանում ես. “Այո, ճշմարիտ է Հիսուս, մենք մեր կյանքն ապարդյուն ենք ծախսել”:

    Ծախսել կյանքն ապարդյուն` ահա թե ինչ է մեղքը: Եվ Ադամը չէ, որ մեղավոր է դրանում` ծախսված է ձե՛ր կյանքը, ձե՛ր հզորությունը, ձե՛ր աճի և աստվածակերպ դառնալու, Աստվա՛ծ դառնալու հնարավորությունը: Դուք ձեր ժամանակն իզուր եք վատնել, ծախսել եք ունայնության և հին ու անպետք բաներ կուտակելու վրա: Եվ երբ գիտակցում ես դա, գալիս է զղջումը: Դա ամենագեղեցիկ բանն է քրիստոնեության մեջ:

    Հինդուիզմում զղջում չկա: Հինդուիստների մտքով այն ուղղակի չի անցել: Զղջումը` քրիստոնեության եզակի հատկանիշն է: Եվ եթե դու ամբողջովին զղջացել ես, եթե ապաշխարել ես ամբողջ սրտով, եթե ամբողջ հոգով գիտակցում ես` և զղջու՛մ ես, - որ այնքան հրաշալի հնարավորություններ ես բաց թողել, որոնք նվիրել է քեզ Աստված, որ Աստծո հանդեպ ոչ մի երախտագիտություն չես զգացել, վատ ես քեզ պահել, վատ ես վերաբերվել սեփական հոգուդ... եթե զգում ես, որ մեղանչել ես... Ահա՛ այն, մեղքը: Ոչ թե սպանությունը, ոչ թե կողոպուտը: Այս մեղքի համեմատ ոճրագործությունները ոչինչ են: Դրանք մանր զանցանքներ են, սկզբնական, առաջնային մեղքով` արբեցման մեղքով հարուցված: Եվ դու բացում ես աչքերդ, սիրտդ լցվում է զղջանքով, իսկ հոգուդ խորքից դուրս է պոռթկում ողբը, ճիչը: Խոսքերի կարիք չկա, իմաստ չունի ասել Աստծոն. “Ապաշխարում եմ, ներիր ինձ”: Ոչինչ ասելու իմաստ չկա: Դու զղջում ես քո ամբողջ էությամբ` և մաքրվում ես, ազատվում ես անցյալից: Դա ամենակարևոր գաղտնիքներից մեկն է, որ Հիսուս նվիրեց աշխարհին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. #59
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջայներն* ասում են, որ մեղքերը հարկավոր է աշխատանքով հատուցել, երկար քավել: Եթե անցյալում մի վատ բան ես արել, անպայման պետք է շտկել: Հասարակ թվաբանություն է. քանի որ մեղք ես գործել, մի լավ բան արա, որպեսզի հավասարակշռես վատ արարքը: Իսկ հինդուիստները համարում են, որ մեղքերն այն պատճառով են չափից շատ, քանզի մեր անգիտությունն է չափազանց մեծ և բազում վատ բաներ կատարում ենք անգիտությունից, իսկ անցյալն անսահման է, այնպես որ քավել բոլոր մեղքերը դժվար է շատ ու շատ: Շատ-շատ ջանքեր է անհրաժեշտ գործադրել` միայն այդ կերպ կազատվես անցյալից:

    Բայց Հիսուս սքանչելի ելք ցույց տվեց: Նա ասում է. “Ուղղակի ապաշխարիր` և կմաքրվես, կազատվե՛ս անցյալից”: Անհավանակա՛ն է թվում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ահա թե որտեղ է տարբերությունը հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի` և քրիստոնեության միջև: Հինդուիստներն ու բուդդիստները չեն հավատում, որ միայն ապաշխարանքը բավարար է: Նրանք ուղղակի չգիտեն, թե ինչ ասել է ապաշխարել: Բայց Հիսուս ամեն ինչ բացատրեց: Դա հինավուրց ճանապարհներից մեկն է:

    Պետք է միայն հասկանալ, թե ինչ է ապաշխարանքը: Միայն խոսքերը բավական չեն, ալարկոտ կրկնությունը ոչինչ չի տալիս: Միայն այն ժամանակ ես ապաշխարում քո ամբողջ էությամբ, երբ հեկեկում ես ամբողջ մարմնով, ամեն մի բջիջով զգում ես, որ վատ արարք ես գործել` և այն պատճառով ես դա արել, որ հարբած էիր, բայց հիմա զղջում ես, - միայն այդ ժամանակ փոփոխություններ կկատարվեն: Միայն այդ ժամանակ անցյալը կանհետանա, կդադարի ազդել ապագայի վրա, իսկ դու կհայտնվես այստեղ և հիմա` քո ամբողջ էությամբ: Այդ ժամանակ առաջին անգամ կզգաս, որ դու ներսում` ոչինչ ես: Եվ դա ինչ-որ բանի բացակայությունը չէ, ուղղակի հոգու տաճարը մեծ է չափազանց, այն հսկայական է, ինչպես Տիեզերքը... Եվ, եթե ապաշխարես, կներվես` ահա թե ինչ է ասում Հիսուս. “Դու ներված կլինես”:

    - - - - - - - - - -
    *
    Ջայնիզմ – հնագույն դհարմայական կրոն
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (03.09.2014)

  24. #60
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուսի ուսուցիչն էր Հովհաննես Մկրտիչը: Նրա ամբողջ ուսմունքը հանգում էր մի բանի. “Ապաշխարեք, քանզի մոտ է դատաստանի օրը”: Դա միակ միտքն էր: Նա անսաստ մարդ էր, նա բոցավառ հեղափոխական էր և երկրի մի անկյունից մյուսն էր վազվզում ընդամենը մեկ կոչով. “Ապաշխարե՛ք, չէ որ դատաստանի օրն է շուտով”: Ահա թե ինչու քրիստոնեաներն ամբողջությամբ մի կողմ նետեցին վերամարմնավորումների գաղափարը: Դա չի նշանակում, որ Հիսուս այդ մասին ոչինչ չգիտեր` նա գիտեր, շատ լավ գիտեր, որ վերածնունդների անվերջանալի բոլորաշրջան կա: Բայց նա միտումնավոր մի կողմ նետեց այդ գաղափարը, որպեսզի ապաշխարանքը գլխավորը դառնա:

    Եթե գիտես, որ ապրում ես բազմաթիվ անգամներ, ապաշխարանքը լիովին լինել չի կարող: Ամեն մեկը կմտածի, որ կարելի է և սպասել, կարելի է համբերել: Մարդիկ կմտածեն. “Ոչինչ, որ այս կյանքում չկարողացա ապաշխարել: Ես դեռ հնարավորություն կունենամ...” Հենց այդպես են իրենց պահում հնդիկները: Դա աշխարհի ամենածույլ ազգն է` և ամենը վերամարմնավորումների ուսմունքի պատճառով: Ուսմունքն, իհարկե, ճշմարիտ է, բայց ամբողջ ցավն այն է, որ այն թույլ է տալիս չշտապել, ամեն ինչ թողնել ապագայի հույսին: Իրոք որ, ու՞ր կա շտապելու: Ահա թե ինչու հնդիկները երբեք չեն շտապում: Նրանք նույնիսկ ժամացույց չեն հնարել` և չէին էլ կարող հնարել: Հնդիկի համար ժամացույցը` օտարածին բան է: Հնդիկի տանը ժամացույցը կողմնակի առարկա է թվում: Դա քրիստոնեական հայտնագործություն է, չէ՞ որ քրիստոնեան քիչ ժամանակ ունի և այն չափազանց արագ է հոսում: Ոչ թե ժամանակը, այլ կյանքն ինքն է հոսում մատների արանքով: Կյանքը մեկն է, մահը մեկն է` և այդ պատճառով ձգձգել չի կարելի:

    Հիսուսի և Հովհաններս Մկրտչի` իսկ նա Հիսուսի ուսուցիչն էր, այդ նա հաղորդակից դարձրեց նրան գաղտնի խորհուրդներին, - նրանց ամբողջ ուսմունքը հիմնված էր մի բանի վրա. “Ապաշխարի՛ր: Ժամանակը քիչ է, հետաձգել այլևս չի կարելի, հակառակ դեպքում հանդգնում ես չհասցնել”: Նրանք դիտավորյալ արեցին այդ, որպեսզի մարդիկ շտապեն: Հիսուս այդ գաղափարին արտասովոր սրություն տվեց:

    Եթե ես հանկարծ ասեմ, որ այսօր` վերջին օրն է և վաղն աշխարհը կվախճանվի, ջրածնային ռումբ կընկնի, իսկ հետո ասեմ. “Ապաշխարեք”, - դուք անմիջապես կկենտրոնանաք, կհայտնվեք այստեղ և հիմա: Հոգու խորքից դուրս կպրծնի ճիչ, լաց, վայրի ոռնոց` հոգու ամենախորքերից: Դրանք ոչ միայն խոսքեր կլինեն, այլ ինչ-որ իրական մի բան, չէ՞ որ ինքը սիրտն է ճչում: Ոչ միայն աչքերը կլացեն, այլ նաև սիրտը կլցվի արցունքներով, ձեր ամբողջ էությունը կհեկեկա` դուք կհասկանաք, թե որքան բան եք բաց թողել:

    Եվ այդպիսի ապաշխարանքը` ամենասուր զգացումն ու ըմբռնումը, - ազատում է անցյալից: Ոչինչ պետք չէ ուղղել` ոչ, չէ՞ որ իրականում ոչինչ չի էլ եղել: Անցյալը երազ էր, այնտեղ ուղղելու ոչինչ չկա, բավական է միայն գիտակցել նրա պատրանքայնությունը: Երբ արթնանում ես, բոլոր երազներն ու մղձավանջները ցիրուցան են լինում: Նախ և առաջ, նրանք իսկական չէին, ամեն ինչ միայն գլխում էր տեղի ունենում: Բայց ծուլանալ էլ չի կարելի, հակառակ դեպքում այդպես երկար կյանքեր ես քարշ տալու: Հետաձգել կարելի է շատ երկար, մտքի համար հետաձգումը շատ հաճելի բան է: Գիտակցությունը միշտ այդպես է ասում. “Լավ, վաղն ամեն ինչ կանենք”: Վաղը` ահա ամենալավ պատրվակը: Այն կարդարացնի ցանկացած մեղքեր, բայց առաքինությունը միայն այժմ է ապրում, միայն ներկայում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (03.09.2014)

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •