Մի մարդ մի անգամ լուրջ հիվանդացավ: Հիվանդությունը կայանում էր նրանում, որ նրա աչքերը դուրս էին ընկնում կապիճներից, իսկ
ականջներում անընդհատ զնգոց էր լսվում: Եվ նա կամաց-կամաց սկսում էր խելագարվել, քանզի այդ վիճակում էր ամբողջ օրեր շարունակ: Չէր կարող ոչ քնել, ոչ աշխատել:
Եվ նա նետվեց դեպի բժիշկները: Մի բժիշկ որոշեց, որ պետք է հեռացնել նրա կույր աղիքը: Հեռացրեցին, բայց թեթևություն չեկավ: Մեկ ուրիշ բժիշկ ասաց. “Անհրաժեշտ է
հեռացնել ձեր ատամները”: Հեռացրեցին հիվանդի ատամները, բայց դա նույնպես չօգնեց` նա ուղղակի ծերացավ ու վերջ: Երրորդ բժիշկը եզրակացրեց, որ
ամբողջ հարցը նշագեղծերն են:Մեզ անվերջ միլիոն խորհուրդ են տալիս, և եթե մենք դրանք բոլորը լսեինք, արդեն վաղուց պառկած կլինեինք
գերեզմանում: Այսպես թե այնպես, նշագեղձերը հեռացրին, բայց հիվանդին դա չօգնեց: Եվ այդ ժամանակ խեղճը գնաց ամենանշանավոր բժշկի մոտ:
Բժշկության ջահը ստուգեց նրան և ասաց. “Այստեղ ոչինչ արդեն չես անի, պատճառն անհայտ է: Ցավում եմ, բայց դուք կես տարուց ավել հազիվ թե ապրեք:
Ներեցեք այդպես ասելու համար, բայց միևնույն է, ոչինչ անել չի կարելի”:
Հիվանդը դուրս եկավ բժշկի կաբինետից և մտածեց. “Դե, եթե ինձ ընդամենը կես տարի է մնացել, ուրեմն ինչու՞ չապրեմ այն իմ հաճույքի համար”: Նա շատ ժլատ մարդ էր
և երբեք իսկականից չէր ուրախացել, իսկ հիմա գնաց և գնեց ամենավերջին մոդելի ամենաշքեղ մեքենան: Նաև մի գեղատեսիլ ամառանոց գնեց, պատվիրեց
երեք դյուժին կոստյում և մի խուրձ վերնաշապիկներ:
Եվ ահա, երբ նա գնաց դերձակի մոտ, վերջինս վերցրեց վերնաշապիկի չափսերն ու ասաց.
“Ձեռքեը` երեսունվեց, օձիքը` տասնվեց”:
“Ոչ, տասնհինգ, - առարկեց մարդը: - Ես միշտ տասնհինգ համար եմ հագել”:
Դերձակը նորից չափեց և թափահարեց գլուխը. “Տասնվե՛ց է”:
“Բայց ես ամբողջ կյանքս տասնհի՛նգ եմ հագնում”, - գոչեց այն մարդը:
“Լավ, ինչպես կուզեք, - ուսերը թոթվեց դերձակը, - միայն թե օձիքը կլինի նեղ, իսկ դրանից, գիտե՞ք, աչքերը դուրս են ընկնում կապիճներից
և անընդհատ զնգում է ականջներում”:
Ահա՛, թե ինչում էր բանը: Ահա՛ այն, մահացու հիվանդության պատճառը:
Դուք ձեռքից բաց եք թողնում Աստվածայինը ոչ թե ինչ-որ ծանրակշիռ պատճառներով, ո՛չ: Ամբողջ խնդիրը մանրուքի մեջ է, օձիքի: Թվում էր, թե` մեկ չափս է փոքր ընդամենը, - իսկ աչքերն արդեն ոչինչ չեն տեսնում, ականջները ոչինչ չեն լսում, չէ՞ որ զնգոց է նրանց մեջ: Այն մարդու հիվանդության պատճառը լրիվ սովորական բան էր` ամբողջ չարիքը փոքրիկ սովորությունն էր:
Այս աշխարհը մանրուքներից է կազմված: Նույնիսկ եթե դու մի ամբողջ արքայություն ունես, հետո՞ ինչ: Ո՞ւր են այսօր անցյալի մեծ արքայությունները: Ո՞ւր են Բաբելոնն ու Ասորեստանը: Որտե՞ղ են փարավոնները: Ամեն ինչ անհետացել է, ավերակներ են մնացել միայն` իսկ դրանք մեծ արքայություններ էին: Եվ ինչի՞ հասան նրանց տիրակալները: Ինչի՞ հասան Չինգիզխանն ու Ալեքսանդր Մակեդոնացին: Երկրային արքայությունները` մանրուք են:
Էջանիշներ