Կյանքն ինքը` դանդաղ գործող թույն է, քանի որ նրանից վաղ թե ուշ մահանում են: Կյանքն ուղղակի սպանում է մեզ, և ոչինչ ավելին: Շտապում ես դու թե ոչ` թույնի ուժի վրա դա բոլորովին չի ազդում: Այն միևնույն է սպանում է. դանդաղորեն, բայց հավանաբար: Երկրային արքայությունը` մահվան աշխարհն է, իսկ երկնայինը` հավերժական կյանքինը: Այդ պատճառով էլ Հիսուս ասաց. “Ով պատրաստ է, եկեք ինձ հետ: Ես ձեզ լիառատ կյանք կնվիրեմ”:
Մի անգամ Հիսուս մի գյուղ եկավ: Նա շատ ծարավ էր, և գնաց ջրհորի մոտ: Մի կին ջուր էր հանում
և Հիսուս խնդրեց. “Ես շատ ծարավ եմ: Խնդրում եմ, մի կում ջուր տուր”:
Կինը պատասխանեց. “Չեմ կարող: Դա արգելված է, որովհետև ես ամենաարհամարհված կաստայից եմ”:
“Մի անհանգստացիր, - ասաց Հիսուս. – Ինձ ջուր տուր, իսկ ես փոխարենը քեզ իմ ջրհորից
կհագեցնեմ: Կխմես մի կում, և այլևս երբեք ծարավը քեզ չի տանջի”:
Աշակերտները հարցնում են. Ինչի՞ է նման երկնային արքայությունը”: Անճանաչելին միայն համեմատություններով կարելի է նկարագրել: Այդպես ծնվեց դիցաբանությունը: Առասպելը` փորձ է, անիմանալին մի ինչ-որ շատ լավ ծանոթ բանի հետ համեմատելով նկարագրել այն, ինչի մասին ոչինչ հայտնի չէ և ինչը մտքի սովորական վիճակում ահնար է հասկանալ: Անճանաչելին հասկանալի բառերով փոխանցելու ձգտում` ահա թե ինչ է առասպելը: Այն օգնում է գոնե ինչ-որ բան հասկանալ:
Երկնային արքայության մասին հենց այնպես չես պատմի: Համապատասխան բառեր չկան: Մինչև ինքդ չընկնես այնտեղ, ճշգրիտ չես իմանա: Եվ ոչ մի խոսք էլ ճիշտ չի լինի: Ճշմարտությունն ընդհանրապես անհնար է բառերով արտահայտել: Ուրեմն ինչո՞վ էին տարիներ շարունակ զբաղված Հիսուս, Լաո-ցզին, Բուդդան: Ի՞նչ էին նրանք անում, եթե միևնույն է ճշմարտությունը չէին կարող արտահայտել բառերով: Նրանք փորձում էին բացատրել անբացատրելին հասկանալի սիմվոլների օգնությամբ: Նրանք ջանում էին արտահայտել անճանաչելին ճանաչելիի օգնությամբ: Ամենադժվար բանն է աշխարհում` հնարել առասպելներ, առակներ, լեգենդներ:
Էջանիշներ