User Tag List

Էջ 28 28-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728
Ցույց են տրվում 406 համարից մինչև 407 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #406
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ նա ասաց.
    Նա, ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը,
    մահ չի ճաշակի:



    Մահ չի ճաշակի միայն նա, ով ճաշակել է գոյության վերջնական հանելուկայնությունը: Մահ կա միայն այն ժամանակ, երբ կա գիտակցություն: Մահը հնարավոր է միայն էգոյի գոյության պատճառով, այն պատճառով միայն, որ դու քեզ քո մարմինն ես համարում: Երբ զրկվում ես էգոյից ու գտնում ես իսկական քեզ, մահը վերանում է: Մահ կա, միայն քանի դեռ դու ստի մեջ ես:

    Իսկ երբ իսկական ես դարձել, մահ արդեն չկա: Ճշմարտությունը չի վախճանվում, այն հավերժ է, դա հավերժական կյանքն է: Բայց մենք պտտվում ենք արատավոր շրջանի մեջ. ստի մեջ կա մահ, մահը հրահրում է վախ, իսկ վախի պատճառով մենք ստիպված ենք պաշտպանել մեզ ավելի ու ավելի շատ ստերով: Դա փակ օղակ է: Հասկացեք, որ դեսուդեն եք ընկել օղակի մեջ, և դուրս թռեք այնտեղից:

    Մահը սարսափելի է, քանի գոյություն ունի էգոն: Էգոն աշխարհի ամենակեղծ ու հնարովի բանն է: Իրականում այն ընդհանրապես չկա, և այդ պատճառով դու ստիպված ես անընդհատ ինչ-որ բան հորինել, որպեսզի պահպանես նրա գոյության պատրանքը: Այն՝ իրական չէ: Եթե հրաժարվես նրանից գոնե մեկ օր, այն ուղղակի կանհետանա: Օրն էլ շատ է, կես ժամն էլ բավական է, նույնիսկ կես րոպեն: Բայց դուք անընդհատ սնուցում եք նրան, ստուգում եք, տեղու՞մ է նա արդյոք, շուռումուռ եք տալիս այսպես ու այնպես, փնտրում եք հուսալի հենարաններ: Ամբողջ կյանքներդ ծախսում եք ուժերդ, որպեսզի պահպանեք պատրանքը, որ դուք ինչ-որ մեկն եք: Բայց մահն անխուսափելի է, իսկ նա քարուքանդ է անում ձեր բոլոր ամրոցները: Այստեղից էլ վախը՝ դու վախենում ես կորցնել ինքնագիտակցումդ, ծնվել նոր մարմնի մեջ և նորից սկսել այդ ամբողջ մղձավանջը:

    Մի՛ խաբեք ձեզ: Դադարե՛ք ստել, բավակա՛ն է թաքնվել դիմակների տակ, դարձեք իսկակա՛ն: Եվ եղեք այն, ով կաք իրականում, բավական է ինչ-որ մեկ ուրիշը ձևանալ: Կեղծությունը չի օգնի՝ դա ծանր բեռ է, վաղ թե ուշ այն ձեզ կճզմի: Իսկ կփրկի ճշմարտությունը միայն:

    Հիսուս ասաց. "Ճշմարտությունն ազատագրում է, ճշմարտությունը կփրկի: Ճշմարտություն՝ ահա հավերժական կյանքը":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #407
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ նա ասաց.
    Նա, ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը,
    մահ չի ճաշակի:



    Ես էլ ձեզ նույնը կասեմ. եթե կարողանաք ճաշակել ձեզ, մահ չեք ճաշակի: Եթե ճանաչեք ձեզ, այլևս երբեք մահը չեք ճանաչի:

    Իսկ այն, ինչը կփրկի ձեզ, արդեն այստեղ է: Առայժմ դա ընդամենը մանանեխի սերմ է: Օգնեք նրան աճել: Իսկ որպեսզի իսկապես օգնեք նրան, նրան առաջին հերթին պետք է օգնել մեռնել: Մի խղճացեք սերմին, այն միջոց է, այլ ոչ թե նպատակ: Թող նա վախճանվի, թող տարրալուծվի, որպեսզի ազատություն տա իր մեջ թաքնված նոր կյանքին և հսկայական ծառ դառնա: Պուճուրիկ սերմ՝ և հսկայական ծա՛ռ: Սերմը չես էլ նկատի, իսկ ծառը տեսանելի է հեռվից: Եվ այդ ծառը շատերի համար պատսպարան կդառնա: Հազարավոր երկնային թռչուններ ապաստան կգտնեն նրա սաղարթի տակ:

    Ճշմարտությունը կփրկի ոչ միայն ձեզ, այլ, ձեր օգնությամբ, նաև շատերին: Ճշմարտությունը՝ ազատություն է ոչ թե մեկի համար, այն դուռ է հազարների առջև: Երբ մեկը դառնում է լույս, լուսավորվում է ոչ միայն նրա, այլև միլիոնների կյանքերը: Նրա շնորհիվ շատերը կանցնեն այդ ճանապարհով և կհասնեն նպատակին: Դառնալով լույս, դառնում ես ավետաբեր, Փրկիչ, Քրիստոս:

    Ես չեմ ցանկանում ինչ-որ մեկին քրիստոնյա դարձնել՝ դա սուտ է և անիմաստություն: Ես ցանկանում եմ ամեն մեկին դարձնել Քրիստոս: Եվ դա հնարավոր է, չէ՞ որ ձեզանից ամեն մեկի մեջ թաքնված է Քրիստոսի սերմը:

    Այսօրվա համար բավական է:



    ՎԵՐՋ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 28 28-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •