Աբդուլան, Խոջա Նասրեդինի ընկերը, վաղուց պատրաստվում էր կատարել հաջ՝ ուխտագնացություն Մեքքա: Նա արդեն երիտասարդ չէր, բայց վերջերս ամուսնացել էր մի պատանի գեղեցկուհու հետ: Իհարկե, նա չէր էլ մտածում իր հաջը չկայացնել, բայց վախենում էր ջահել կնոջը թողնել միայնակ՝ իսկ ի՞նչ, եթե նա հանկարծ դավաճանի ամուսնուն: Ի՞նչ անել: Նա գնեց կուսության գոտի և հագցրեց կնոջ վրա: Մի բան էր վատ՝ ինչպե՞ս վարվել բանալու հետ: Հետը ուխտագնացության վերցնել, այնքան էլ գեղեցիկ բան չէր, դա անվերջ խղճի խայթ էր հարուցելու՝ տհաճ էր ընդունել փաստը, որ կնոջդ չես վստահում: Եվ հետո բանալին հիշեցնելու է կանացի թովչանքների մասին, անարժան մտքեր է հարուցելու... Մտածեց Աբդուլան ու գնաց իր ընկեր Նասրեդինի մոտ:
Նասրեդինն արդեն զառամյալ էր, համարյա հարյուր տարեկան, և կարելի էր չկասկածել, որ կանայք վաղուց նրան չեն հրապուրում: Իսկ նրանք, ում կանայք չեն հրապուրում, առանձնահատուկ հաճույքով են դատում զսպվածության մասին: Եվ Նասրեդինը նույնպես սիրում էր խոսել այն մասին, թե որքան բարեպաշտ է ինքը և որքան սանձարձակ են նրանք, ովքեր ավելի ջահել են: "Ինչի՞ վրա եք ծախսում ձեր ժամանակը, - լինում էր, հանդիմանում է նա: - Չէ՞ որ դա անիմաստություն է, ուժերի իզուր ծախսում: Դա ոչինչ չի տալիս":
Աբդուլան եկավ նրա մոտ և ասաց. "Նասրեդին, ինձ օգնություն է հարկավոր: Դու գիտես, որ ես երիտասարդ կին ունեմ, նրանից աչք թողնել չի կարելի, իսկ ինձ ժամանակն է Մեքքա գնալու: Ես կուսության գոտի եմ գնել, միայն թե չգիտեմ, թե ում վստահեմ բանալին: Դու՝ իմ լավագույն ընկերն ես, դու՝ կողմնակից ես զսպվածության: Թող բանալին քեզ մոտ լինի: Իսկ ես մի երեք ամսից կվերադառնամ":
"Ես շատ ուրախ եմ, որ դու առաջին հերթին իմ մասին ես մտածել, - շնորհակալություն հայտնեց Նասրեդինը: -Ես միշտ պատրաստ եմ օգնել ընկերոջս: Հավաստիացնում եմ քեզ, որ դու չէիր կարող բանալին ավելի վստահելի ձեռքերում թողնել: Մի՛ անհանգստացիր, քո պատիվը չի տուժի":
Աբդուլայի սիրտը հանգստացավ: Նա գիտեր, որ խնդիրը լուծված է. նախ, իր ընկերն արդեն իննսունն անց է, և երկրորդ, արդեն մոտ քսան տարի ջերմեռանդորեն զսպվածություն է քարոզում: Երջանիկ իր այդքան հաջող ընտրությունից,Աբդուլան ճանապարհ ընկավ: Բայց մի ժամ էլ չէր անցել, երբ հետևից էշի սմբակների ձայն լսվեց: Մեծ զարմանքով Աբդուլան տեսավ, որ հետևից, շնչասպառ ու քրտնած, սլանում է Նասրեդինը:
"Աբդուլա՜, Աբդուլա՜, - գոռում էր Նասրեդինը: - Դու շփոթել ես բանալի՜ն":
Ահա թե ինչ է լինում ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել սիրող մտքի հետ: Բացասականը դրականի հետ փոխելով, հեշտությամբ կվերադառնաս նախկինին, չէ՞ որ մեկն առանց մյուսի գոյություն չունի: Զարմանալի չէ, որ բրահմաչարիները, վանականներն ու ճգնավորներն ամբողջ ժամանակ մտածում են սեքսի մասին, - եթե նրանք անխոնջ դատապարտում են այն, նշանակում է, միայն այդ մասին էլ մտածում են, չէ՞: Եթե հրաժարվում ես, ուրեմն երկու ծայրահեղություններից էլ, բայց մարդիկ ընդունակ չեն դրան՝ նրանք միշտ ընտրում են մեկը, իսկ մյուսը դեն են նետում: Բայց դեն նետածը միշտ վերադառնում է, ճնշվածը՝ ընդարձակվում է:
Ավելի լավ է դեն նետես երկուսն էլ, դա իրոք հնարավոր է, բայց այդ դեպքում դու արդեն ոչ բրահմաչարի ես, ոչ էլ սեքսի մոլագար՝ դու ուղղակի խուսափում ես ծայրահեղություններից: Ճիշտ նույնպես կարելի դառնալ ոչ տղամարդ և ոչ կին: Ահա թե ինչ նկատի ուներ Հիսուս, երբ խոսում էր "Աստծո ներքինիների" մասին՝ դա նրանց մասին է, ովքեր երկու ծայրահեղությունն էլ դեն են նետել: Հակառակ դեպքում երկուսն էլ կմնան. ժլատը հանակարծակի կարող է բարեգործությամբ զբաղվել, բայց նրա հոգու ժլատությունը ոչ մի տեղ չի կորել: Ես շատ ժլատների եմ տեսել, շատ-շատերի... Եվ նրանք միշտ երկու ծայրահեղություններից մեկին էին պատկանում. կամ կուտակում էին, կամ շռայլորեն ցրիվ էին տալիս իրենց փողերը: Սովորական կծծին իր փողերը գուլպայի մեջ է պահում՝ և հասարակությունը դեմ է դրան. շուռ տված ժլատը բաժանում է փողերն աջ ու ձախ, և շուրջը բոլորը գոհ են: Բայց երկուսն էլ աշխարհում ամենից շատ փողն են սիրում:
Էջանիշներ