User Tag List

Էջ 18 28-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #256
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսկ դուք՝ ...կենդանի Հոր զավակներն եք:

    Մեզանից ամեն մեկը՝ երեխա է: Ես նկատի ունեմ ոչ թե այն, ինչի մասին խոսում են տրամաբանները, սոցիոլոգներն ու հոգեբանները: Դա բոլորովին էլ Տիեզերքի մարդկայնացում չէ: Այո, երբ ասում են, որ Աստված՝ հայր է կամ մայր, իսկ դու՝ զավակ, - կարող է թվալ, որ դա մարդկային հարաբերությունների փոխադրումն է ամբողջ Տիեզերքի վրա: Տիեզերական երևույթներն ինչ-որ մեծ ընտանիք են դառնում: Բայց մենք ստիպված ենք մտածել թող նույնիսկ բոլորովին անպատեհ, բայց մեզ համար սովորական հասկացություններով:

    Սոցիոլոգներն ու հոգեբանները կարող են հայտարարել, որ դա անտրոպոցենտրիզմ է. մարդը սովոր է իրեն գլխավորը համարել և այդ պատճառով իր հայացքներն ու զգացմունքները տեղափոխում է ամեն ինչի վրա իր շուրջ: Եվ երբ խոսում են անտրոպոցենտրիզմի մասին, միշտ նկատի ունեն ինչ-որ սխալ բան: Բայց նրանք ուղղակի մինչև վերջ գլուխ չեն հանել. այդ դատողություններն անտրոպոցենտրիստական թվում են միայն, այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետև մարդ միշտ խոսում է մարդկային բառերով՝ ուրիշը նա ուղղակի չունի: Նույնիսկ օբյեկտիվ ճշմարտությունը միշտ ներկված է բնավորությամբ նրա, ով այն արտահայտում է: Նույնիսկ օբյեկտիվը չի կարող խուսափել սուբյեկտիվի դրոշմից. սուբյեկտիվը միշտ կա, ամեն ինչի մեջ նա իր երանգն է ներդնում:

    Նույնիսկ գիտական ճշմարտությունները մինչև վերջ օբյեկտիվ չեն. դրանք արտահայտում են մարդիկ, ուսումնասիրողներն ու նախակարապետները: Օբյեկտիվ ճշմարտությունն անհասանելի է, չէ՞ որ յուրաքանչյուր ճշմարտություն ներկված է իրեն կրողի անձով: Գիտելիքները միշտ մասամբ սուբյեկտիվ են: Եվ ինչ էլ մարդ ասի, դա միշտ մարդկային կլինի, չէ՞ որ դա հենց մարդն է ասում: Եվ այդ դատելու ոչ մի իմաստ չկա՝ ընդհակառակը, դա հրաշալի է:

    Երբ Հիսուս ասում է, որ մենք բոլորս՝ Աստծո զավակներն ենք, դա ուղղակի խորհրդանիշ է, համեմատություն: Նա ի՞նչ նկատի ունի: Հարաբերությունները արարողի և արարվածի միջև բոլորովին էլ մեխանիկական չեն, դրանք բնահատուկ են: Նա չի ստեղծում անշունչ առարկա, ինչպես մեքանգետը՝ մեքենան: Մեքենագետը՝ իր ստեղծած իրերի հայրը չէ, նա խուլ է նրանց հանդեպ, անտարբեր: Ահա թե որն է իմաստը. Աստված մեզանից ոչ ոքու հանդեպ անտարբեր չէ: Նա սիրում է մեզ հոր պես; նա կապված է մեզ հետ, հետևում է մեզ, օգնում է, հոգ է տանում, սիրում է, ամբողջ ուժով ջանում է ուրախալի դարձնել մեզ շրջապատող աշխարհը, որպեսզի մենք հնարավորինս շուտ հասնենք գագաթներին:

    Ասելով, որ Աստված մեր հայրն է, Հիսուս նկատի ունի, որ Տիեզերքը հոգ է տանում մեր մասին, օգնում է յուրաքանչյուրին: Ոչ թե միայն դուք եք փնտրում Աստծոն, նա էլ՝ փնտրում է ձեզ: Տիեզերքը մեռած չէ, անշունչ չէ, ամեն ինչին նա արձագանքում է նուրբ սրտով: Երբ դու լալիս ես, նա հեկեկում է քեզ հետ միասին, երբ դու ծիծաղում ես՝ նա նույնպես ուրախանում է: Երբ քո մի տեղը ցավում է, տառապում է ամբողջ աշխարհը: Բայց երբ դու երջանիկ ես, հանգիստ է նաև ամենայն գոյի հոգին: Քո և աշխարհի միջև գոյություն ունի կապ՝ և ոչ թե ուղղակի կապ, այլ հոր և զավակի հարաբերություններ:

    Ամեն հայր ցանկանում է ապրել իր զավակի մեջ նույնիսկ հետմահու: Նա մնում է զավակի հոգում, զավակը՝ հոր շարունակությունն է: Ահա թե որն է իմաստը. երեխան՝ հոր մարմնացումն է: Հիսուս կրկնում է և ոչ մեկ անգամ. "Ես և իմ Հայրը՝ մեկ ենք": Ինչի՞ մասին է նա խոսում: Որդին՝ հոր մարմնացումն է, և այդ պատճառով նա նույնպես հայր է: Նրանք անքակտելիորեն կապված են, դա ոչ թե երկուսն է, այլ մեկը, նրանց հարաբերությունները բնահատուկ են: Ի՞նչ միայնության մասին կարելի է խոսել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #257
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այժմ աշխարհում բոլորը միայնակ են: Ամեն մեկն իրեն օտար է զգում, դժվար է բոլորին: Գալիս են ինձ մոտ ու հարցնում են. "Ինչպե՞ս հարազատ հոգի գտնել": Ձեզ ի՞նչ է պատահել: Դա անսպասելի հարց է, մի երկու հարյուր տարի առաջ ոչ ոքու մտքով անցնել այն չէր էլ կարող: : Իսկ հիմա բոլորը միաբերան հարցնում են. "Ինչպե՞ս գտնել հարազատ հոգի": Մարդկային հարաբերությունները խախտվել են, և դա լրիվ բնական է. եթե չես կարողանում կապ հաստատել ամբողջի հետ, ուրեմն ոչ մեկի հետ չես հաշտվի: Իսկ եթե հաշտ ես ամենայն գոյի հետ, ուրեմն յուրաքանչյուրի հետ ընդհանուր լեզու կգտնես: Հարազատ հորդ հետ հարաբերություններդ լարված կմնան այնքան ժամանակ, քանի չես հարազատացել ամբողջ Տիեզերքի հետ՝ այլ կերպ ոչինչ չի ստացվի, դա է ամենի աղբյուրը: Երբ վերանում է հոգևորը, հարազատ հոգիների մասին խոսք լինել այլևս չի կարող:

    Հոգևորը կորցրած երկրում անպայմանորեն կսրվեն մարդկային հարաբերությունները: Առանց հոգևորի ընդհանուր լեզու չես գտնի ոչ կնոջդ, ոչ էլ եղբորդ, քրոջդ, զավակիդ կամ հորդ հետ: Մտերմությունն անհնար է, չէ՞ որ վերացել է ամեն մտերմության հիմքն ինքը: Դու հրաժարվել ես հավատից, դու ասել ես. "Աստված չկա, Աստված մեռել է": Եվ ամբողջ Տիեզերքը երես է դարձնում քեզանից, դու համընդհանուր օտարացվածություն ես զգում, դու կտրված ես աշխարհից, բոլոր կապերդ կտրված են: Դու զրկվել ես արմատներից և ոչ ոքու հոգատարությունն այլևս չես զգում:

    Գիտնականների տիեզերքը բոլորովին նման չէ Տիեզերքին նրանց, ով բարեպաշտ է Հիսուսի պես: Գիտնականի համար Տիեզերքը՝ պատահականությունների հավաքածու է. մարդկանց և Տիեզերքի միջև ոչ մի կապ չկա: Աշխարհն օտար է մեզ, ոչ ոքու մասին հոգ չի տանում, մենք բոլորովին չենք հետաքրքրում նրան: Մարդն ինքը՝ պատահականություն է: Վերանա նա՝ աշխարհը չի էլ նկատի: Տիեզերքն ընդհանրապես չի նկատում, որ մենք կանք: Եվ եթե հանկարծ վերանանք, աշխարհն արցունքներ չի թափի:

    Գիտնականների տիեզերքը մեռած է: Ասելով Աստված մեռել է, Տիեզերքի անկենդան լինելն ես պնդում: Ի՞նչ խոսք կարող է լինել մեռածի հետ հարաբերությունների մասին: Մենք ապրում ենք անշունչ առարկաների մեջ, որտեղ ամեն ինչ պատահական է, այլ ոչ թե նպատակաուղղված: Այո, այստեղ մենք ինչ-որ կարգուկանոն ենք ներդնում, բայց դա օրգանական միասնություն չէ: Մենք ապրում ենք ինքներս մեզ և ինքներս էլ քարշ ենք տալիս գոյության ամբողջ լուծը: Մենք նման ենք կորած մանկան. մենք բաց ենք թողել մեր հոր ձեռքը, իսկ հիմա գոռում ու լացում ենք՝ բայց ոչ ոք մեզ չի լսում:

    Հենց այսպես է իրեն զգում մարդ. հոր ձեռքը բաց թողած և թավուտում կորած մանկան պես: Հոր ձեռքը բռնած, նա քայլում էր աշխարհով մեկ որպես նրա տերը և չէր վախենում ոչնչից: Ինչի՞ց վախենար: Հայրը կողքին էր, նա միշտ կպաշտպաներ, մանուկն անհանգստանալու ոչինչ չուներ: Եվ նա քայլում էր, զմայլվում էր թիթռնիկներով, ծաղիկներով ու երկնքով, ուրախանում էր կյանքին: Կյանքն իրոք սքանչելի էր: Եվ հանկարծ նա հասկացավ, որ հոր ձեռքն այլևս չի զգում՝ հայրն այլևս կողքին չէ: Ակնթարթորեն ինչ-որ տեղ կորան թիթեռներն էլ, ծաղիկներն էլ: Շուրջը միայն սառը, մեռած քար է, ամեն ինչ օտար է, անծանոթ, անշունչ: Ամեն ստվերի մեջ, ամեն ծառի հետևում սարսափելի ինչ-որ բան է թաքնված՝ մակիկը շատ է վախենում զոհվել, չէ որ մահը կարող է հանկարծակի դուրս թռչել հետևից ու սպանել նրան:

    Ընդամենը վայրկյան առաջ ամեն ինչ եռում էր կյանքով և համակում էր քնքշանքով: Մանկան ու Տիեզերքի միջև լիակատար փոխըմբռնում էր: Ինչու՞: Շնորհիվ հոր ձեռքի: Տիեզերքը քնքույշ էր թվում հենց հոր շնորհիվ, հայրն էր կենդանի կապը: Հայրն անհետացավ՝ նրա հետ միասին կապն էլ կտրվեց: Հիմա փոքրիկը գոչում է, լաց է լինում, տագնապած է ու վախենում է: Ահա թե ինչպիսի վիճակում է գտնվում ներկայիս մարդը՝ և ամենն այն պատճառով, որ դադարել է Տիեզերքի մեջ իր հորն ու մորը տեսնել: Զարմանալի չէ, որ այսօր այսքան խելացնորնե՛ր կան: Երեխան խելագարվում է, զրկվում է գիտակցությունից: Նրա կրծքում թարմ վերք է, և ամեն հոգևոր շփման դեպքում այն ցավ է պատճառում: Հիմա ոչ մի տեղ նա իրեն տանը չի զգում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (19.09.2017)

  4. #258
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայեք ձեր ձեռքին: Զգու՞մ եք, որ այն՝ Տիեզերքի ափի մեջ է: Եթե ոչ, ուրեմն դուք՝ մոլորված մանուկներ եք: Ահա թե ինչու է Հիսուս ասում. "Աստված՝ մեր հայրն է: Ամբողջ աշխարհը քո հոգն է տանում": Իսկ ինչու՞ ենք մենք ընդհանրապես ապրում: Ինչու՞ է մեզ թույլատրված ապրել: Մեր մասին հոգում է ամբողջ աշխարհը: Աշխարհն է մեզ հասցրել մեր գիտակցության այսօրվա մակարդակին, այդ նա է ցանկանում մեզ ավելի հեռու տանել, դեպի գագաթը, դեպի պայծառացում, - հենց նա է մեզ օգնում ամենում: Նա մեր կողքին է, եթե նույնիսկ քեզ թվում է, թե մոլորվել ես անտառում: Զգա, որ քո ձեռքն առաջվա պես նրա ափի մեջ է՝ և շուրջդ անմիջապես ամեն ինչ կփոխվի:

    "Մենք բոլորս՝ Աստծո զավակներն ենք", - ասում է Հիսուս, այլ ոչ միայն նա: Բայց եթե բոլորը հասկանան, որ իրենք նույնպես Աստծո զավակներն են, քրիստոնեությունը կվերանա: Հիսուս կդադարի բացառիկ մեկը լինել: Սակայն նրա "բացառիկությունը" բոլորովին էլ դա չէ: Մեզանից ամեն մեկը՝ Աստծո զավակ է, բայց Հիսուս միևնույն է նման չէ մյուսներին, քանզի նա հասկացել է այդ, իսկ մնացածը՝ դեռ ոչ:

    Նրա բացառիկությունը՝ գոյության բնույթը չէ, նրա եզակիությունը գիտակցման բնույթի մեջ է: Հիսուս ճանաչել է ճշմարտությունը, իսկ դուք՝ դեռ ոչ: Հնդիկները միշտ ասել են, որ տարբերությունը պայծառացածի և սովորական մարդու միջև՝ ոչ թե էության մեջ է, այլ վիճակի: Մեկը դեռ քնած է, մյուսն արդեն արթնացել է. երկուսն էլ մարդ են, ուղղակի մեկը երազ է տեսնում, իսկ մյուսն՝ իրականությունը: Եթե քնածի ուսը թափ տաս, ստիպես արթնանալ, նա նույնպես կդառնա այնպիսին, ինչպիսին արթնացածն է, - քունը հօդս կցնդի: Պետք է միայն հրել նրան: Հիսուս արդեն արթնացել է, իսկ դուք դեռևս պինդ քնած եք, ահա ամբողջ տարբերությունը: Նա բացառիկ է միայն այդ իմաստով, էության բնույթն այստեղ կապ չունի: Նա ինքն է ասում. "...դուք` կենդանի Հոր զավակներն եք":

    Երկրորդ իմաստային շեշտը նրա վրա է, որ Հայրը կենդանի է: Սովորաբար հայրերը վաղ թե ուշ մահանում են: Մահանում է նրա մարմնական, բիոլոգիական պատյանը, բայց տիեզերական ամբողջությունը կենդանի է միշտ, այն անմահ է, հավերժ:

    Մի քանի տասնամյակ առաջ Նիցշեն հայտարարեց, իբր Աստված մեռե՛լ է: Բայց դա չի կարող պատահել, չէ՞ որ Տիեզերքը դեռ չի զոհվել, իսկ Աստված՝ անձ չէ: Նա կարող էր մեռնել, եթե անձ լիներ, քանզի անձը մահկանացու է: Բայց Աստված զուրկ է մարմնից, իսկ վախճանվում են մարմինները միայն: Աստված՝ ամեն ինչ է: Աստծո մեջ մենք ծնվում ենք, Աստծո մեջ մահանում: Ընդունում ենք մարմնական տեսք, հետո կորցնում ենք, բայց ամբողջը մնում է: Ամբողջը չի վախճանվում, չէ որ այն՝ ինքը կյանքն է: Եվ այդ պատճառով մենք ապրում ենք ոչ թե մեռած Տիեզերքում, այլ ապրում ենք Աստծո մեջ, ով մեզ և հայր է, և մայր: Մեր հարաբերությունները նրա հետ խորն են և բնահատուկ: Մեր մասին հոգ են տանում, նրանց աչքը միշտ մեզ վրա է:

    Այդ զգացմունքն էլ հենց մեզ հենարան է ծառայում: Եվ երբ այն կա, դու քեզ օտար չես զգում: Դու արդեն օտար չես, սա քո հայրենիքն է, քո տունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (19.09.2017)

  6. #259
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ եթե դուք չճանաչեք ձեզ,
    ուրեմն դուք աղքատության մեջ կմնաք...



    Աղքատության միակ տեսակ կա. ինքդ քեզ չճանաչելը: Այլ աղքատություն չի լինում: Թող դու հաստություն չունես, շքեղ ապարանքներ ու հսկայական արքայություն չունես, այդ ամենը, մեկ է, իսկական հարստություն չեն: Միայն մեկ թանկարժեք բան գոյություն ունի՝ ինքնաճանաչումը, քանզի այն չի մեռնում: Այդ պատճառով է Հիսուս ասում.


    Իսկ եթե դուք չճանաչեք ձեզ,
    ուրեմն դուք աղքատության մեջ կմնաք, -

    և դա դեռ ամենը չէ՛, -

    և դուք` աղքատություն եք:


    Դուք աղքատ եք: Կա միայն մեկ աղքատություն՝ երբ ինքդ էլ չգիտես, թե ով ես: Ինչու՞ է դա աղքատություն: Այն պատճառով, որ իրականում դու՝ արքա ես, կենդանի Աստծո զավա՛կը: Քեզ աշխարհի ամենամեծ հաջողությունն է բախտ վիճակվել, իսկ դու գլխի էլ չես ընկնում, մուրացկանություն ես անում, ասես աղքատ լինես:

    Յուրաքանչյուր ցանկություն՝ մուրացկանություն է: Ասում են, եթե ցանկությունները լինեին ձիեր, բոլոր աղքատները հեծյալներ կդառնային: Բայց այդպես էլ կա. ցանկություններն իրոք որ ձիեր են, իսկ աղքատները՝ հեծյալներ: Դուք բոլորդ՝ հեծյալներ եք: Նայեք ձեր նժույգներին. դրանք ձեր ցանկություններն են, ձգտումները, աղերսանքները, պահանջները: Բայց ձեր հոգին արդեն ունի ամենն, ինչ պետք է, ուղղակի դուք ձեր հոգու ներսը երբեք չեք նայում: Բավական է հայացք գցես, և կտեսնես իսկական հարստությունները՝ հավերժական, լիառատ, անսպառ: Եվ երբ դու ինքդ գտնում ես դրանք, ամբողջ աշխարհը քո մեջ ճանաչում է արքային, գոյություն ունեցող ամեն ինչ հասկանում է, թե ով ես դու. դու՝ ամբողջի զավակն ես: Այլևս մուրացկանություն անելու հարկ չկա, դու արդեն հարու՛ստ ես:


    Իսկ եթե դուք չճանաչեք ձեզ,
    ուրեմն դուք աղքատության մեջ կմնաք և դուք` աղքատություն եք:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #260
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կա այսպիսի մի պատմություն. մի հզոր արքա շատ դառնացած էր իր
    որդու վարքով, նրա ապրելակերպով: Դա նրա միակ որդին էր, բայց այնքան վատ էր իրեն պահում, որ հայրը չկարողացավ հանդուրժել այլևս և վռնդեց նրան: Երիտասարդը մեծ արքայի որդի էր և այդ պատճառով կարգին
    ոչինչ անել չէր կարողանում, չէ՞ որ նրան ոչ մի արհեստ չէին սովորեցրել: Արքայի ինչի՞ն են պետք արհեստները: Նա ոչինչ անել չգիտեր և կյանքի մասին էլ նրան հայտնի չէր ոչինչ, քանզի նախկինում անմիջապես ստանում էր ամենն, ինչ կուզեր, և նույնիսկ չէր էլ կասկածում, որ մնացած բոլորն այդ ամենի համար ստիպված են աշխատել: Թեև, նա շատ էր սիրում երաժշտություն, նվագում էր սիթար՝ ահա, թերևս ամենն,
    ինչ նա կարող էր անել:

    Եվ երիտասարդը ստիպված սկսեց մուրացկանություն անել: Նա նվագում էր սիթար ու փող էր մուրում: Երբ արքան կորցնում է իր թագավորությունը, նրան մի բան է մնում անել, ապրել ողորմություն խնդրելով: Եվ դրանում մի սքանչելի բան կա, դա ինքնին ցույց է տալիս, որ հոգու խորքում բոլոր արքաները՝ մուրացկաններ են, ուղղակի ոչ ոք դա չի նկատում, քանի նրանց ձեռքին թագավորություն կա: Իսկ եթե թագավորությունը կորցրած է, արքային ոչինչ չի մնում անել, քան ողորմություն խնդրել: Եվ այն ջահելն աղքատություն արեց ամբողջ տաս տարի: Նա արդեն մոռացել էր նույնիսկ, որ երբևիցէ արքայազն է եղել: Տաս տարին՝ երկար ժամանակ է, շատ բան է մոռացվում: Իսկ եթե այդ ամբողջ ժամանակ արևածագից մինչև մայրամուտ դու մուրացկանություն ես անում, ուրեմն լավ է, որ մոռացել ես՝ դառն է հիշել, որ ժամանակին պալատներում ես ապրել:

    Այսպիսով, նա աղքատ էր և նույնիսկ չէր հիշում իր ազնվական ծագման մասին: Այդպիսի հիշողությունները չափազանց սարսափելի են, նրանք կարող են մղձավանջ դառնալ, և այդ պատճառով ավելի լավ է մոռանաս, հակառակ դեպքում ամբողջ ժամանակ խղճալու ես քեզ: Ուզես-չուզես, պղտորելու ես հոգիդ. "Ես, մեծ արքայի որդին, մուրացկա՛ն եմ դարձել": Առանց այն էլ անտանելի է ողորմություն խնդրելը: Եվ այդ պատճառով արքայազնը մոռացել էր ամեն ինչի մասին, ուղղակի ջնջել էր այդ փաստը հիշողությունից:

    Տաս տարի անց հոր թախիծը որդու հանդեպ անտանելի դարձավ: Որդին, իհարկե, ինքն էր մեղավոր, նա շատ հանդուգն էր իրեն պահում, բայց և այնպես միակ թագաժառանգն էր: Իսկ հայրը ծերացել էր,նրա օրերը հաշված էին, ժամանակն էր մտածել ժառանգորդի մասին: Արքան հրամայեց գտնել որդուն և վերադարձնել ապարանք, և նրա հավատարիմ խորհրդատուն ճանապարհ ընկավ որոնելու:

    Եվ մի անգամ նա հանդիպեց մի տարօրինակ աղքատի: Չնայած արքայազնն ինքը վաղուց մոռացել էր, որ արքայորդի է, չնայած վաղուց հաշտվել էր, որ հասարակ մուրացկան է, բայց ինչ-որ բան մնացել էր՝ ոչ թե հիշողության, այլ հոգու, վարքի մեջ: Մնացել էր քայլվածքը, նախկին վեհասքանչությունը՝ նույնիսկ երբ ողորմությու՛ն էր խնդրում: Նույնիսկ ողորմությունն էլ նա ընդունում էր այնպես, ասես ինչ-որ մեկին շնորհ էր անում: Նա նայում էր բոլորին այնպես, ասես իրեն պարտավոր էին ողորմություն տալ: Եվ քայլում էր արքայավարի, և իր ցնցոտիներն էլ հագնում էր այնպես, ասես դա արքայական պատմուճան լիներ: Նա կեղտոտ էր, չսանրված, բայց միևնույն է երևում էր, որ կեղտի տակ ազնվազարմ դեմք է թաքնված: Իսկ աչքե՛րը: Թող որ նա աղքատ էր, բայց աչքերում նախկին հպարտությունն էր, արքայական ինքնասիրությունը: Գիտակից հիշաղություններ նրա մոտ չէին մնացել, բայց հոգում նա արքայազն էր մնացել, ամենազոր արքայի ժառանգը:

    Խորհրդատուն անմիջապես ճանաչեց նրան: Այդ պահին երիտասարդը հենց մուրացկանությամբ էր զբաղված: Ինչ-որ մարդիկ ծառի տաղ նստած թուղթ էին խաղում, իսկ նա նրանցից ողորմություն էր մուրում: Սարսափելի շոգ էր, ամառային կեսօր, իսկ նա բոբիկ էր, քրտնակոխ և մի երկու մետաղադրամ էր խնդրում: "Տվեք գոնե ինչ-որ բան, - նվնվում էր նա: - Ես արդեն երկու օր ոչինչ չեմ կերել": Խորհրդատուն ճանաչեց նրան և կանգնեցրեց կառքը: Նա փռվեց արքայազնի ոտքերի առջև, իսկ վերջինս, զարմացած նայելով նրան, հարցրեց, թե ինչ է պատահել:

    "Հայրդ ցանկաում է, որ դու վերադառնաս, բացատրեց խորհրդատուն: - Նա ամեն ինչ ներում է քեզ": Եվ նույն պահին մուրացկանն անհետացավ: Նա ուղղակի անհետացավ հիշողության վերադարձի բռնկման մեջ. "Հա՞յրս: Նա ներե՞լ է ինձ": Արտաքինից արքայազնը չէր փոխվել. նույն կեղտն էր, նույն ցնցոտիները: Փոխվել էր դեմքը միայն՝ այն պայծառացել էր, այն համակված էր վառ լուսապսակով, աչքերը փայլում էին:

    Նա անմիջապես սկսեց կարգադրել խորհրդատուին՝ մուրացկանն ասես չէր էլ եղել: "Գնա շուկա, - պահանջեց արքայազնը, - գնիր կոշիկներ ու թիկնոց, և չմոռանաս պայմանավորվել բաղնիքի հաշվո՛վ": Այդ խոսքերով նա բարձրացավ կառք ու գոչեց. "Քշի՛ր դեպի ամենալավ հյուրանոցը": Իսկ խորհրդատուն ստիպված էր կառքի հետևից ոտքով գնալ...



    Սա սուֆիական առած է: Այն ձեր մասին է. երբ ձեր հայրը, Աստված, ճանաչի ձեզ, մուրացկաններից հետք էլ չի մնա՝ դուք կփոխակերպվեք մեկ ակնթարթու՛մ: Դուք ուղղակի մոռացել եք, թե ով եք, բայց ձեր հոգին հիշում է այդ: Դուք ամբողջ կյանքում ձեզ ուրիշի տեղ էիք դրել, բայց դա մակերեսին էր միայն, մտքի մակարդակի վրա: Հոգու խորքում դուք միշտ Աստծո զավակներ եք մնացել:

    Բայց վերհիշել դա կարելի է այն ժամանակ միայն, երբ կճանաչես ինքդ քեզ: Այդ ժամանակ ամբողջ Տիեզերքը կհասկանա, թե ով ես դու, այդ ժամանակ ամեն ինչ քո շուրջ կճանաչի քեզ: Հիսուս ասում է.



    Իսկ եթե դուք չճանաչեք ձեզ,
    ուրեմն դուք աղքատության մեջ կմնաք և դուք` աղքատություն եք:


    Այսօրվա համար բավական է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (19.09.2017)

  9. #261
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՇՏԱՊԻՐ
    ԱՌԱՆՑ ՎԱԶՎԶՈՒՔԻ


    Զրույց տասնչորսերորդ




    Հիսուս ասաց.
    Օրհնյալ է մարդ, ով մաքառել է.
    Նա գտել է կյանքը:

    Հիսուս ասաց.
    Քանի դեռ կենդանի եք, փնտրեք նրան, ով կենդանի է,
    որպեսզի չմեռնեք`
    փնտրեք տեսնե՛լ նրան:

    Եվ դուք չեք կարող տեսնել սամարացու,
    ով գառը վերցրել ուսերին և մտնում է Հրեաստան:

    Նա ասաց իր աշակերտներին.
    Ինչու՞ է նա գառան հետ:

    Նրանք ասացին նրան.
    Որպեսզի սպանի նրան և ուտի նրան:

    Նա ասաց նրանց.
    Քանի նա կենդանի է, նա նրան չի ուտի,
    բայց միայն եթե նա սպանի նրան,
    և գառը դառնա դիակ:

    Նրանք ասացին.
    Այլ կերպ նա չի կարող հարվածել:

    Նա ասաց նրանց.
    Դուք նույնպես փնտրեք ձեր համար տեղ հանգստի մեջ,
    որպեսզի չդառնաք դիակ և ձեզ չուտեն:

    Հիսուս ասաց.
    Երկուսը կհանգստանան մահճի վրա.
    Մեկը կմեռնի, մյուսը կենդանի կմնա:



    Մարդիկ հնուց նույն հարցն են տալիս. ինչու՞ է կյանքն այդքան տանջալից: Եթե Աստված՝ մեր Հայրն է, ուրեմն ինչի՞ց են այսքան տառապանքները: Եթե Աստված մեզ սիրում է, եթե նա կարեկցում է մեզ, ուրեմն ինչու՞ աշխարհում ամեն ինչ դատապարտված է տառապանքների: Պատասխանը դեռևս գտնված չէ: Բայց եթե մենք հասկանանք Հիսուսի խոսքերը, ուրեմն պատասխանն էլ կիմանանք: Կյանքը տառապալի է, որովհետև աճի և մեծանալու այլ ճանապարհ չկա: Մարդը տառապում է, որովհետև միայն տառապանքները կարող են ստիպել նրան ավելի շատ գիտակցել: Իսկ գիտակցման աճը՝ գլխավորն է:

    Տեսեք, թե ինչպես է կառուցված կյանքը. երբ դու քեզ լավ ես զգում, թեթև և ուրախ, կորցնում ես զգոնությունդ: Կյանքը սկսում է նմանվել երազի, դու սկսում ես նմանվել լուսնոտի, քայլելիս էլ քնած ես. ման ես գալիս, անում ես ինչ-որ բան, բայց ասես քնի մեջ ես ապրում: Երբ տառապանք չկա, հոգևորն էլ է վերանում: Նույնիսկ տաճար գնալու կարիք չկա, ուղղակի միտքդ էլ չի գալիս. ինչու՞ աղոթես Աստծուն, եթե ամեն ինչ արդեն իսկ լավ է: Ուղղակի պատճառ չկա:

    Հենց տառապանքներն են ստիպում գնալ եկեղեցի, հառնել աչքերդ երկնքին, աղոթել մաքուր սրտով: Տառապանքի մեջ ինչ-որ առանձնահատուկ բան է թաքնված՝ այն ստիպում է ավելի լավ գիտակցել, թե ով ես, ինչու ես ապրում և ուր ես գնում: Երբ տառապում ես, ամեն ինչ քո շուրջ առանձնահատուկ սրությամբ է ընկալվում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #262
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհում անիմաստ ոչինչ չկա: Սա Տիեզերք է, այլ ոչ Քաոս: Այլ բան է, որ այստեղ մեզ ոչ ամեն ինչ է հասկանալի, չէ՞ որ մենք միայն պատառիկներ ենք տեսնում, այլ ոչ թե կտավն ամբողջությամբ: Մեր կենսափորձը՝ ամբողջ գրքից վերցրած էջի մի պատառիկ է ընդամենը: Կարող ես կարդալ այդ կտորը, բայց այն քեզ համարյա ոչինչ չի ասի ամբողջ վեպի բովանդակության մասին: Եվ էջի իմաստն էլ պարզ կդառնա այն ժամանակ միայն, երբ ամբողջ պատմությունն իմանաս: Այդ ժամանակ կտորի բովանդակությունն էլ կներգրվի ընդհանուր կտավի մեջ, բացատրություն կստանա:

    Ի՞նչ է իմաստավորումը: Դա ունակություն է կապել առանձինն ամբողջի հետ, ընդհանուր կտավի մեջ գտնել պատառիկի տեղը: Խելացնորները, որ թափառում են փողոցներում, ինչ-որ անհասկանալի բաներ են դուրս տալիս, իսկ ինչու՞: Որովհետև նրա խոսքը ձեզ անկապ է թվում, այն կիսատ-պռատ է: Բայց խելագարը ձեզ հետ չի խոսում, նրան ձեր կարծիքը պետք չէ, նա ընդհանրապես չի դիմում կոնկրետ ոչ ոքու: Նրա խոսքը կցկտուր է, նրանից ընդհանուր կտավ չի հավաքվում, ահա թե ինչու է այն կատարելապես անըմբռնելի: Մեկ ուրիշը կարող է արտասանել այդ նույն խոսքերը՝ ճշգրտորեն, - բայց նրա մոտ դրանք իմաստավորված կհնչեն, կձուլվեն ընդհանուր կտավի հետ: Ինչու՞: Խոսքերը նույնն են, ֆրազներն էլ լրիվ միանման, նույնիսկ շարժումներն էլ կարող են համընկնել, բայց մեկը խելագար է, իսկ մյուսը՝ ողջամիտ: Ինչու՞: Որովհետև, այս դեպքում կա կոնկրետ լսող, և մասնակիությունն արդեն այնքան էլ անկապ չէ, դա ավելի մեծ ամբողջի մասն է՝ և այդ պատճառով ունի իմաստ:

    Կտրեք մի կտոր Պիկասոյի կտավից՝ այն իմաստազուրկ է, դա կտավի մի պատառ է և մեռած է ինքնին: Վերադրձրեք հետ կտավի վրա՝ և իմաստն անմիջապես ի հայտ կգա, չէ՞ որ հիմա պատառիկն ամբողջի անքակտելի մասը դարձավ: Եվ ձեր կյանքն էլ իմաստ ունի, միայն եթե նա՝ ամբողջի մասնիկ է: Բայց ներկայիս մարդիկ, երևում է, կորցրել են կյանքի իմաստավորության զգացումը, և այն պատճառով միայն, որ հրաժարվել են Աստծոց՝ կամ ուղղակի մոռացել են նրա մասին: Առանց Աստված կյանքն իմաստ ունենալ չի կարող, որովհետև Աստված՝ ամբողջն է, իսկ մարդը՝ մասնիկը: Մեզանից յուրաքանչյուրը՝ բանաստեղծության մի տող է, և առանձին վերցրած՝ ուղղակի անջատ բառերի հավաքածու: Տողի իմաստը հասկանալի է, միայն երբ բանաստեղծությունը կարդում ես սկզբից մինչև վերջ, հասկանալու համար պետք է ամբողջ բովանդակությունն իմանաս: Այդ մասին մի մոռացեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #263
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցի մի երազ, որը պատմում էր Բերտրան Ռասսելը: Նա աթեիստ էր, Աստծոն չէր հավատում և նրա մտքով անգամ չէր անցնում, որ ամբողջը կարող է ավելի լայն իմաստ ունենալ, քան մասնավորությունները: Եվ ահա թե ինչ էր նա պատմում.
    մի անգամ նա երազում տեսավ, որ դուռը թակում են: Նա՝ երազում, - բացեց դուռը և տեսավ Աստծոն: Ռասսելը չհավատաց աչքերին, նույնիսկ քնի մեջ մտածեց. "Չէ որ ես չե՛մ հավատում Աստծոն": Իսկ ծերուկը շեմին այնքան միայնակ էր թվում, ասես ոչ
    ոք նրա կարիքը չուներ. հագուստը քրքրված էր, ձեռքերն ու դեմքը կեղտոտ: Նա այնքան զառամյալ էր թվում, ասես գույնը գցած հին լուսանկար լիներ, որի վրա արդեն ոչինչ չես տարբերում: Ռասսելը խղճաց նրան և տուն թողեց,
    ընկերական թափ նրա տվեց ուսերն ու ասաց. "Մի՛ վշտանա": Եվ այստեղ երազն ավարտվեց:



    Սա այժմեական մտքի խորհրդանիշն է. նրա համար Աստված չափից դուրս հնատարազ է: Մարդիկ կամ ընդհանրապես չեն հավատում նրան, կամ, լավագույն դեպքում, խղճում են: Այո, խղճալով, կարելի է նույնիսկ խրախուսել նրան, բայց Աստված մեզ համար այլևս ոչ մի իմաստ չունի՝ դա հին լուսանկար է, գույնը գցած և անօգուտ: Հնոտի: Նա կամ մեռած է արդեն, կամ մահամերձ: Իսկ եթե նկարը հնացել է ամբողջովին, մի՞թե նրա վրա կարելի է թարմ, առույգ ու երիտասարդ ինչ-որ բան գտնել: Եթե ծառը մեռած է, որտեղի՞ց նրա վրա կենդանի տերև գտնես: Հիմար է մեռած ծառի այն չորացած տերևը, որն իրեն առաջվա պես կենդանի է համարում: Շուտով նա էլ կընկնի, կմեռնի, չէ որ եթե վախճանվել է ծառը, տերևն էլ այլևս կյանք չունի՝ նա անպայման թոշնելու է:

    Եթե Աստված մեռած է, ուրեմն մարդն էլ կմեռնի: Մարդիկ արդեն մահամերձ են, որովհետև առանց ամբողջի՝ մասնավորություններն էլ զրկվում են իմաստից: Բայց երբ դու երջանիկ ես՝ թող դա նշույլներ են միայն, այլ ոչ իսկական երջանկություն, - երբ քեզ զգում ես լավ ու թեթև, թվում է, թե գտել ես նպատակդ, ամբողջականացել ես: Բայց դա սխալմունք է... Նոր դժվարություններն անմիջապես ստիպում են զգալ, որ դու ամբողջական չես: Երբ տառապում ես, առավել հստակ ես գիտակցում, որ դու այնպիսին չես, ինչպիսին պետք է լինես, քո մեջ ինչ-որ բան այն չէ՝ ահա թե որն է խոչընդոտը: Պետք է ինչ-որ բան անել, փոխել ինչ-որ բան: Ահա թե ինչ են տառապանքները:

    Տառապանքները սրում են գիտակցությունը, տառապանքները մղում են փոփոխոխությունների, վերանորոգման, վերածնվելու անհրաժեշտության մասին մտքին: Քանի այնպիսին ես, ինչպիսին հիմա, քո տանջանքները չեն վերջանա, և այդ պատճառով պետք է ինչ-որ բան անել:


    Հիսուս ասաց.
    Օրհնյալ է մարդ, ով մաքառել է.
    Նա գտել է կյանքը:


    Տարօրինակ ու անհեթե՛թ է հնչում: "Օրհնյալ է մարդ, ով մաքառել է..." Իսկ չէ՞ որ մենք կարծում ենք, որ երջանիկ է նա, ով հոգս չունի՛: Բայց հայտնի՞ է ձեզ գոնե մեկը, ով ոչ մի տառապանք չի ապրել: Եթե այդպիսին կա, ուրեմն նա, անկասկած, հասուն չէ, անփորձ է: Նման մարդը երբեք չի աճի, խորություն ձեռք չի բերի, չի զարգացնի իր գիտակցությունը՝ այդպես երջանիկ են, ըստ երևույթին, ապուշները միայն: Բայց հազիվ թե շատերն են նրանց իրոք երջանիկ համարում:

    Դժվարություններից կարող է խուսափել միայն նա, ով վախենում է ապրել և ամբողջ ուժով թաքնվում է կյանքից: Ահա թե ինչու ամենահարուստ ընտանիքներում համատարած հիմարներ են ծնվում. նրանց երեխաներն ապրում են ջերմոցային պայմաններում: Չափազանց խնամակալությունը՝ ոչ թե պաշտպանություն է անախորժություններից, այլ պարսպավորում կյանքից: Ահա թե որն է դժբախտությունը. ջանում ես պաշտպանել երեխայիդ մահացու վտանգներից, բայց դրանով սահմանափակում ես նրան ինքը կյանքից, չէ որ կյանքն անխուսափելիորեն ավարտվում է վախճանով: Ով վախենում է մեռնել, կարգին չի էլ ապրում: Դա տարրական տրամաբանություն է. չես ուզում մեռնել՝ մի ապրիր, հրաժարվիր ամենից, ինչը կապված է լիարժեք կյանքի հետ: Ճիշտ է, այդ ժամանակ ուղղակի բանջարեղեն կդառնաս...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #264
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս երբեք բուսակերպ կյանքը երանություն չի անվանի: Եվ ուրիշ մեկն էլ, անշուշտ, այն այդպես չի կոչի: Դա ամենասարսափելի բանն է, որ կարող է պատահել մարդու հետ, որովհետև այդպիսի գոյատևումը երբեք թույլ չի տա զարգացնել գիտակցությունն ու աճել: Գիտակցության բարձր շերտեր ուղղակի չես ունենա, չէ՞ որ նրանք ի հայտ են գալիս կենսական դժվարությունների շնորհիվ միայն: Դժվարությունները՝ փորձություններ են: Յուրաքանչյուր տառապանք՝ կոչ է, դժվարություն, որը պետք է հաղթահարել: Իսկ աճել կարելի է, միայն դժվարությունները հաղթահարելով: Որքան քիչ են հոգսերը, այնքան դանդաղ է աճը: Երբ ամեն ինչ լավ է, կարող ես համարել, որ արդեն չես ապրում, արդեն գերեզմանում ես: Կյանքը՝ վտանգներ են, իսկական կյանքը միշտ այնտեղ է, որտեղ ճանապարհից շեղվելու վտանգ կա: Բայց նա, ով շեղվել է, նորից կարող է իր արահետը գտնել: Անհաջողությունը չի նշանակում, որ այլևս երբեք հաջողության չես հասնի:

    Նապոլեոնի բանակը ջարդեցին, և նա սքանչելի խոսքեր գրեց իր օրագրում՝ իմիջիայլոց, խելացնորները երբեմն զարմանալիորեն խորաթափանց են: Ահա թե ինչ նա գրեց. "Տանուլ տված ճակատամարտը՝ դեռևս ամբողջ պատերազմում պարտվել չէ": Եթե ցանկանում ես հաղթել պատերազմում, ստիպված ես շատ առանձին ճակատամարտերում պարտվել: Բայց երբ վախենում ես պարտվել նույնիսկ մեկ կռվի ժամանակ, պատերազմ արդեն չես էլ սկսի՝ դա չափից դուրս վտանգավոր է:

    Վերջնական անհաջողություն չի լինում, ամեն ինչ միշտ էլ կարելի է ուղղել: Հաջորդ անգամ դու ուղղակի նախկին սխալները թույլ չես տա, ամեն ինչ ճիշտ կանես: Հաջորդ անգամ արդեն այդքան դժվար չի լինի: Խելոքքները տառապում են հիմարներից ոչ քիչ, ուղղակի նախկին սխալները թույլ չեն տալիս: Սխալներ խելոքները ոչ թե ավելի քիչ են գործում՝ կարող է ավելի շատ նույնիսկ, - բայց, ի տարբերություն հիմարների, մի կրակի վրա երկու անգամ չեն այրվում: Ահա և ողջ տարբերությունը. սխալների քանակը կարող է և ավել է, բայց որակապես նրանք տարբեր են: Ապուշը կարող է ընդհանրապես սխալներ թույլ չտալ, չէ որ նա ոչինչ չի էլ անում: Սխալվում է միայն նա, ով ինչ-որ նոր բաներ է փորձում:

    Երբ գնում ես, կարող ես ճանապարհից շեղվել: Մյուս կողմից, տանը նստած, ճամփիցդ չես շեղվի՝ չէ որ տեղիցդ չե՛ս շարժվում: Եթե ոչինչ չես անում, ոչնչում չես սխալվի և միշտ ճշմարիտ կմնաս: Ցավալի է միայն, որ այդ կերպ տեղիցդ չես շարժվում և ժամանակի հետ կդառնաս բանջարեղեն, կնեխես ու կվախճանվես: Մի վախեցեք սխալվել, հիշեք միայն, որ սխալների վրա սովորել է պետք: Ինչու՞ մարդիկ երբեմն նույն սխալներն են գործում: Միայն այն պատճառով, որ առաջին անգամ ոչինչ չսովորեցին: Մինչև չսովորես, նորից ու նորից նույն սխալն ես թույլ տալու: Այդպես շատ հաճախ է լինում. մարդիկ ամբողջ կյանքում նույն սխալներն են կրկնում, ասես քայլում են շրջանագծով: Հենց այդ պատճառով են հնդիկներն այս աշխարհը սանսարա անվանել:

    Սանսարան՝ շրջանագիծ է, անիվ. մարդիկ նորից ու նորից նույն սխալներն են գործում: Հանգամանքները փոխվում են, իսկ սխալները նույնն են՝ իմաստը նույնն է: Ի՞նչ է դա նշանակում: Մարդիկ անուշադիր են, հակառակ դեպքում կսովորեին ինչ-որ բան: Ամեն ինչ առաջվա պես է, մինչև մարդ չսովորի: Սովորում են սխալների վրա միայն, իսկ մարդկային սխալները՝ տառապանքներն են: Այդ պատճառով առանց տառապանքների աճ չկա: Հնդիկները համարում են, որ մարդիկ ծնվում են նորից ու նորից հենց այն պատճառով, որ մինչև վերջ չեն հասունացել:

    Այս աշխարհից դուրս պրծնել կարող է հասունացածը միայն: Ով չի հասունացել, նորից փոսն է ընկնում՝ նա դեռ սովորելու ինչ-որ բան ունի: Իսկ ուսուցումը՝ դժվար գործ է, նրանում արքայական ճանապարհներ չկան: Դժվարությունն էլ՝ հենց տառապանքներն են: Մի խղճացեք ձեզ և մի խուսափեք դժվարություններից՝ հակառակը, ամբողջ ուժով ջանացեք դրանք հաղթահարել: Ընդունե՛ք մարտահրավերը, կռվե՛ք դժվարությունների հետ: Այլ կերպ չեք աճի: Ահա թե ինչու է Հիսուս ասում. "Օրհնյալ է մարդ, ով մաքառել է. Նա գտել է կյանքը": Ով հաղթահարել է չարչարանքները, ավելի զգոն է դարձել, իսկ զգոնությունը՝ կյանքի տաճարի դարպասի բանալին է: Որքան ավելի բարձր է զգոնությունդ, այնքան ավելի բարձր է նաև գիտակցությունդ:

    Ի՞նչն է մարդուն տարբերում ծառերից: Ծառերը սքանչելի են, բայց ոչնչով լավը չեն մարդուց, քանի որ նրանք չեն գիտակցում իրենց: Իսկ քարերն ու ժայռերը ծառերից էլ ցածր են, նրանք ավելի անգիտակից են: Քարը նույնպես տառապում է, ուղղակի չի գիտակցում այդ: Ծառին էլ դժվար է, բայց նա այդ չի նկատում: Բայց եթե դուք էլ չեք նկատելու ձեր չարչարանքները, ուրեմն ո՞րն է տարբերությունը: Այդ դեպքում դուք ոչ ավելին եք, քան քայլող ծառ:

    Այնտեղ, ձեր հոգու խորքում, դեռ չեն կատարվել փոփոխություններ, որոնք մարդուն մարդ են դարձնում: Մարդը՝ դա նախ և առաջ գիտակցությունն է: Դրանում էլ հենց հմայքն է. երբ գիտակցում ես, չարչարանքներն ինքն իրեն անհետանում են: Տառապանքները սրում են գիտակցությունը, բայց որքան այն բարձր է, այնքան քիչ ես տառապում: Դա օրենք է, և այն պետք է լավ հիշել. երբ գլուխդ ցավում է, ամեն ինչ ավելի սուր ես զգում, սկսում ես գիտակցել, որ գլուխ ունես, - իսկ երբ ցավ չկա, գլխիդ մասին էլ մոռանում ես: Մարմնի մասին հիշում ես միայն, երբ ինչ-որ տեղդ ցավում է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #265
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սանսկրիտում տառապանքները պայմանավորվում են վեդանա հրաշալի բառով, որը միանգամից երկու նշանակություն ունի. նախ "տառապանք", և երկրորդը՝ "գիտելիք": Վեդանա և Վեդաներ՝ միևնույն արմատն է: Վեդաները՝ գիտելիքների աղբյուրն է: Նա, ով հորինել է վեդանա բառը, ճանաչել է ճշմարտությունը. տառապանքները՝ գիտելիքներ են, փորձ: Հենց այդ պատճառով է, որ բառն առաջին հայացքից երկու տարբեր իմաստ ունի:

    Երբ դժվար է, սկսում ես գիտակցել: Ստամոքսի գոյության մասին հիշում ես, երբ փորդ սկսում է ցավել: Դու, իհարկե, միշտ էլ այն ունեիր, բայց չէիր նկատում: Ահա թե ինչու այուրվեդան, հնդկական բժշկությունը, առողջությունը սահմանում է որպես անմարմնականություն. դու առողջ ես, երբ ընդհանրապես չես նկատում, որ մարմին ունես: Եթե հիշում ես այդ մասին, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Վարորդը տագնապում է մեքենայի շարժիչի ռիթմի փոքր-ինչ խախտման դեպքում: Քանի ձայնը հարասարաչափ է, ամեն ինչ կարգին է: Բայց ռիթմի փոքրիկ խախտումը նույնիսկ նշանակում է, որ ինչ-որ խնդիրներ են ծագել, ինչ-որ բան այն չէ: Մենք հենց անճշտություններն ենք նկատում:

    Բայց երբ գիտակցում ես իսկապես, նկատում ես ամեն ինչ, սխալ լինի թե ճիշտ: Գիտակցությունն աճում է, դու միշտ զգաստ ես: Եվ երբ ինչ-որ այլ բան է պատահում, շնորհիվ գիտակցվածության դու հասկանում ես, որ հիվանդությունը կա, անհարմարություններ ու դժվարություններ կան՝ բայց նրանք քո ներսում չեն, դա արտաքին բան է, օտար: Կենտրոնում միայն գիտակցություն կա, իսկ տառապանքներն ու դժվարությունները ծայրամասերում են, նրանք կարծես ինչ-որ մեկ ուրիշին են վերաբերվում, այլ ոչ թե հենց քեզ: Այո, գլուխդ ցավում է, բայց դա քո ցավը չէ՝ դա մարմնիդ ցավն է միայն, իսկ դու ընդամենը նկատում ես դա: Մարմինդ դառնում է արտաքին օբյեկտ, իսկ դու՝ սուբյեկտ ես: Քո և մարմնի միջև տարածություն է հայտնվում:

    Գիտակցվածությունն ավերում է բոլոր կամուրջները, անանցանելի անդունդով կտրում է քեզ մնացած ամեն ինչից: Դու տեսնում ես. այո, մարմինդ տառապում է, բայց հասկանում ես արդեն, որ դու՝ քո մարմինը չես: Տառապանքները սրում են գիտակցվածությունը, իսկ այն, իր հերթին, ազատում է քեզ կեղծ նույնացումներից՝ դա էլ հենց ճանապարհն է դեպի իսկական կյանք:


    Օրհնյալ է մարդ, ով մաքառել է.
    Նա գտել է կյանքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #266
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաչված Հիսուս՝ վերջնական, ամենասուր տառպանքի, տանջանքների գագաթնակետի խորհրդանիշն է: Հիսուսի տանջանքներն այնքան սարսափելի էին, որ վերջին պահին նա ինքը նույնիսկ փոքր-ինչ երերաց: Եվ դա ոչ թե ուղղակի մարմնական ցավ էր, դա հուսահատություն էր՝ տառապանքները ոչ միայն ֆիզիկական բնույթ ունեն, այլև հոգեկան: Նա հանկարծ մտածեց. "Մի՞թե Աստված լքել է ինձ: Ինչի՞ համար է ինձ այս ամենը: Ես վատ ոչինչ չեմ արել: Ինչի՞ համար են ինձ սպանում: Հանուն ինչի՞ է այսքան ցավը: Եվ ո՞րն է իմ մեղքը": Եվ նա հարցրեց Աստծուն. "Ինչու՞": Նա ուղղակի հարցրեց...

    Դա խորին հուսահատություն էր, երբ հոգում տատանվում է ամեն ինչ, երբ երերում է հավատը: Չափից դուրս սուր ցավ, չափից դուրս ուժեղ նվաստացում. հենց նրանք, հանուն ում նա ապրել էր, ում օգնել ու ապաքինել էր, - հենց նրանք էին սպանում իրեն, ընդ որում առանց մեղքի: Եվ նա հարցրեց Աստծուն. "Ինչու՞: Ինչպե՞ս դա կարող էր պատահել": Եվ այդ ժամանակ նա հասկացավ՝ շնորհիվ այն բանի, որ այդ պահին ամեն ինչ արտակարգ սուր էր ընկալում: Խաչի վրա նա հասավ գիտակցման գագաթնակետին:

    Ես միշտ ընդգծում եմ. մինչև խաչվելը նա Հիսուս էր, իսկ հետո դարձավ Քրիստոս: Հենց այդ պահին տեղի ունեցավ լիակատար փոխակերպումը: Առաջ նա ավելի ու ավելի էր մոտենում դրան, հաստատորեն մոտենում էր, բայց վերջին ցատկը հենց մահապատժի ժամանակ կատարվեց. Հիսուս վերացավ, ի հայտ եկավ Քրիստոս՝ դա փոխակերպում էր:

    Ի՞նչ տեղի ունեցավ: "Հանուն ինչի՞ եմ ես տառապում: Մի՞թե Դու ինձ լքել ես, - հարցրեց նա Աստծուն: - Ինչու՞ Դու ինձ լքեցիր": Եվ հուսահատության այդ նոպան անմիջապես փոխվեց ճշմարտության ըմբռնմամբ. "Թող Քո կամքը լինի": Նա հնազանդվեց: "Ինչու"-ն հերքում է, այդպիսի հարցը կասկած է նշանակում: Բայց Հիսուս անմիջապես ճանաչեց ճշմարտությունն ու ասաց. "Ես հասկացա՝ և ես պատրաստ եմ: Թող լինի Քո կամքը, այլ ոչ թե իմ, որովհետև իմ կամքը սխալական է": Եվ նա իրեն լավ զգաց, դա վերջնական հանդարտում էր, լիակատար ինքնանվիրում: Մահվան պահին նա հնազանդվեց իր վախճանի հետ էլ՝ և դրա շնորհիվ հավերժական կյանք ձեռք բերեց: Հենց դա էր ձեռք բերած ճշմարտությունը: Այդ պատճառով էլ Հիսուս ասում է. "Օրհնյալ է մարդ, ով մաքառել է. Նա գտել է կյանքը":

    Մի բողոքեք ձեր դժվարություններից, նրանց պատճառով մի հուսահատվեք: Հետևեք ձեզ, զգացեք ու տեսեք, դիտարկեք տեղի ունեցածն ամենատարբեր տեսանկյուններից: Տառապանքները դարձրեք խորհրդածում, և ինքներդ կտեսնեք. էներգիան, որը սկզբում տանջանք էր պատճառում, կատարելապես փոխվել է, լրիվ նոր հատկություններ է ձեռք բերել՝ այն վերաճել է գիտակցվածության, քանզի մեր ներսում էներգիայի բաժանում չկա, այն միշտ միասնական է: Այն կարելի է ուղղել սեքսի վրա, իսկ կարելի է նաև սիրո ուժ դարձնել: Կարելի է բարձրացնել ավելի վեր ու դարձնել աղոթք, իսկ ավելի վեր՝ արդեն ինքը գիտակցվածություն: Այսպես թե այնպես, այդ ամենը՝ միևնույն էներգիան է:

    Տառապելով, էներգիան իզուր տեղն ես ծախսում: Հուսահատությունը՝ ուժերի իզուր ծախս է, էներգիայի կորուստ: Երբ վատ եք զգում, թափ տվեք ձեզ. փակեք աչքերդ և հետևեք ձեր ցավին: Ինչպիսին էլ այն լինի՝ հոգեկան, մարմնական թե մտավոր, - ինչպիսին էլ այն թվա, այն խորհրդածում դարձրեք: Դիտարկեք այն որպես արտաքին ինչ-որ բան:

    Երբ դժվարությունների մեջ ինչ-որ արտաքին բան ես տեսնում, նրանք օտար են դառնում, նրանք քոնը չեն արդեն՝ կամուրջը փլվել է: Կամուրջն այլևս չկա, և այդ պատճառով տառապանքները զրկվում են էներգիայի մատակարարումից: Կամուրջը՝ նույնացումն է նրանց հետ: Մեր ինչ-որ տեղը ցավում է, որովհետև մենք մեզ համարում ենք մարմին՝ և այդ ժամանակ էներգիան տեղափոխվում է մարմնի մեջ: Բավական է նույնացնես քեզ ինչ-որ բանի հետ, և անմիջապես էներգիան հոսում է այնտեղ:

    Կարող եք ինքներդ հասարակ փորձ կատարել. եթե ունեք սիրելի մեկը, նստեք կողքին և փորձեք պատկերացնել, որ նա՝ դուք եք, իսկ նա թող փորձի պատկերացնել, որ դուք՝ նա է: Ուղղակի նստեք կողք կողքի ու պատկերացրեք: Շուտով դուք էներգիայի սուր հոսք կզգաք, երկուսդ էլ կզգաք, թե ինչպես ձեր մեջ գործուն էներգափոխանակություն է կատարվում: Սերը հաճախ ընկալվում է որպես մյուսից ելնող էլեկտրական լիցքահանում: Յուրաքանչյուր նույնացում դառնում է փոխանցք, որով հոսում է էներգիան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #267
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մայրը կրծքով կերակրում է երեխային, նա ոչ միայն կաթ է նրան տալիս: Դա նույնիսկ կենսաբաններն են արդեն նկատել, նրանք մի անբացատրելի փաստի են հանդիպել. մայրը երեխային նախ և առաջ էներգիայով է կերակրում: Կաթը՝ այդ ուժի ընդամենն արտաքին, տեսանելի կողմն է: Ոչ քիչ փորձեր են արվել. երեխային մեծացրել են իդեալական պայմաններում, տվել են ամենալավ սնունդը՝ լավագույնն, ինչ կարող էր հորինել բժշկագիտությունը: Նրան տվել են ամեն ինչ, բայց նա սեր ու փաղաքշանք չի զգացել, չի դիպել իր մորը: Կաթը տվել են մեխանիկական սարքերով, կատարել են անհրաժեշտ սրսկումները, տվել են անհրաժեշտ վիտամինները՝ իդեալական սնունդ է եղել: Իսկ երեխան չի՛ աճում: Նա, ընդհակառակը, նիհարել է, կամաց-կամաց կորցրել է ուժերը: Ո՞րն է պատճառը: Չէ՞ որ նրան տալիս էին ամենն, ինչ կա մայրական կաթի մե՛ջ:

    Պատերազմի ժամանակ Գերմանիայում բազմաթիվ որբ-նորածիններ կային: Նրանք ընկնում էին հիվանդանոց և արդեն հաշված շաբաթների ընթացքում մահամերձ էին դառնում: Նրանց կեսն ուղղակի կենդանի չմնաց՝ իսկ նրանց մասին հոգում էին, ամեն ինչ անում էին ըստ գիտության, տալիս էին անհրաժեշտ ամեն բան: Բայց երեխաները, միևնույն է, մահանում էին... Ավելի ուշ մի հոգեբան բացահայտեց, որ երեխաներին անհրաժեշտ է գրկել ու փաղաքշել, նրանց սեր է պետք, նշանակալիության զգացում: Միայն սնունդը քիչ է: Հիսուս ասել է. "Միայն հացով չէ, որ մարդ կենդանի է": Մարդկանց նաև այլ, անտեսանելի ուտելիք է հարկավոր: Այն հոգեբանը մի կարգ մտցրեց. ով էլ որ մտներ նորածինների հիվանդասենյակ՝ դայակը, բժիշկը, նույնիսկ հավաքարարուհին, - ամեն մեկը պետք է գոնե հինգ րոպե այնտեղ անց կացներ. գրկեր փոքրիկներին, շոյեր, խաղար նրանց հետ: Եվ երեխաները դադարեցին հալչե՛լ: Նրանք սկսեցին աճել, զարգանալ: Այն ժամանակներից ի վեր այդպիսի փորձեր շատ են եղել...

    Երբ մայրը գրկում է երեխային, էներգիայի հոսանք է ծագում: Այն անտեսանելի է՝ հենց այդ ենք մենք անվանում սեր, ջերմություն, սրտակցություն: Ինչ-որ բան մորից անցնում է մանկանը՝ և ոչ միայն, չէ որ մանկիկն էլ ինչ-որ բան տալիս է մորը: Ահա թե ինչու կինը հատկապես գեղեցկանում է, երբ մայր է դառնում: Մինչ այդ ինչ-որ բան չի հերիքում նրան, նա ավարտուն չէ, շրջանը դեռ չի փակվել: Այն փակվում է, երբ կինը մայր է դառնում, և նրանից, ինչպես ինչ-որ անճանաչելի աղբյուրից, սկսում է երանություն բխել: Բայց ոչ միայն մայրն է սնուցում երեխային՝ նա էլ ինչ-որ բան տալիս է մորը: Մեկմեկու կողքի երջանիկ են երկուսն էլ:

    Աշխարհի երեսին ավելի սեղմ հարաբերություններ չկան: Նույնիսկ սիրահարներն այդքան մոտիկ չեն, չէ՞ որ երեխան աշխարհ է գալիս մոր մարմնից՝ նրա մեջ մոր միսն ու արյունն է: Երեխան՝ նրա ծնունդն է, նրա հոգու մասնիկը: Ոչ ոք ավելի մոտ չէ մորը, քան նրա երեխան: Սիրածը կարող է շատ մոտ լինել, բայց երեխան ապրում է մոր սրտում: Խփում է մոր սիրտը՝ և դա երեխայի սրտի բաբախյունն էլ է. նրա երակներում մոր արյունն է հոսում, նա՝ մոր մասնիկն է: Ինն ամիս նա ապրել է մոր մեջ, մոր մարմնի անբաժանելի ու ներդաշնակ մասն է եղել: Մոր կյանքն իր կյանքն է եղել, մոր մահը կործանիչ կլիներ նաև իր համար: Բայց այդ կապը պահպանվում է հետո, ծնունդից հետո էլ. էներգիայի անխախտ, մշտական փոխանակություն...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #268
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրելով տառապանքներ, գիտակցեք դրանք՝ այդ ժամանակ կամուրջը կփլվի, էներգիայի փոխանցումը կդադարի, իսկ դրանից հետո կթուլանան տանջանքներն էլ, չէ՞ որ դրանք՝ ձեր երեխաներն են: Դուք ինքներդ եք նրանց կյանք նվիրել, դուք նրանց գլխավոր պատճառն եք, դուք ինքներդ եք նրանց հացն ու ջուրը, և ձեզանով են նրանք բազմանում, իսկ դուք ավելլի ուժեղ եք տառապում: Դուք գանգատվում եք անհաջողություններից, իսկ ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է ձեր չարչարանքների հետ ձեզ նույնացնելու վրա...


    Մի անգամ շուկայում երկու ծեր կին հանդիպեցին և մեկը հարցրեց մյուսին, թե ինչպես է նա իրեն զգում՝ վերջինս անընդհատ բողոքում էր ինչ-որ բանից: Գիտեք, կան այդպիսի տիկիններ, որոնք միշտ ինչ-որ խնդիրներ ունեն
    առողջության հետ: Նրանց հոգեկանի հետ ինչ-որ բան այն չէ. հարցն այդտեղ հիվանդությունները չեն, դա ինչ-որ հոգեկան թերություն է: Նրանք ուղղակի լավ չեն զգում իրենց, եթե առողջ են, վերքերն արդեն վաղուց միահյուսվել են
    նրանց ինքնասիրության հետ: Եվ ահա առաջինը հարցրեց. Ինչպե՞ս ես քեզ
    զգում":

    Իսկ երկրորդը՝ նա, ով հավերժ հիվանդ էր, - անմիջապես սկսեց գանգատվել իր բախտից. "Ուղղակի սարսափելի՛, - գոչեց նա: - Այսքան վատ երբեք չի՛ եղել: Հոդաբորբս հանգիստ չի տալիս, զարհուրելի գլխացավեր ունեմ,
    ստամոքսիս մասին մի էլ հարցրու, իսկ ոտքերս ինչպես են ցավու՜մ..." - և այլն, և այդպես անվերջ:

    "Իսկ բժշկի մոտ գնացե՞լ ես", - նրա խոսքը կտրեց առաջինը:

    "Բժշկի՞", - հարցը կրկնեց երկրորդը: - Այո, իհարկե, ես անպայման կգնամ բժշկի, հենց ցավս քիչ թուլանա":

    Այդպես էլ ստացվում է. բժշկի գնալ պատրաստվում ես այն ժամանակ, երբ ցավդ թողնի, իսկ արդյունքում ոչ մի տեղ չես գնում՝ այլևս ինչու՞ գնաս բժշկի, եթե վիճակդ առանց այդ էլ թեթևացել է: Նրա մոտ գնալ է պետք, երբ քեզ վատ ես զգում: Աղոթքը պետք է դժբախտության դեպքում, խորհրդածումը՝ երբ տառապում ես: Պետք չէ խոստանաս քեզ. "Կխորհրդածեմ, երբ քիչ թեթևանա": Ինքներդ էլ գիտեք, որ դա խաբկանք է. երբ թեթևանա, խորհրդածման մասին չես էլ հիշելու: Ուղղակի բաց ես թողնում ամենաերանելի պահը՝ տառապանքի պահը: Խորհրդածե՛ք, ուշադիր եղեք, զարգացրեք ձեր գիտակցվածությունը: Բաց մի՛ թողեք հարմար պահը, տառապանքները՝ իսկական երանություն են:

    Օգտագործեք ձեր դժվարությունները խորհրդածման համար, և շատ շուտով կնկատեք, որ շատ ավելի քիչ է ցավում՝ էներգիան դեպի ներս է շրջվել: Այն այլևս չի ծախսվում ծայրամասերում, տառապանքներին չի կերակրում: Թվում է տարօրինակ, բայց աշխարհի բոլոր միստիկները այդ եզրահանգմանն են եկել. մարդ ինքն է ուժեղացնում իր տանջանքները և նույնիսկ հաճույք է ստանում նրանցից: Երբեմն մարդ ուղղակի չի ուզում, որ լավ լինի, - չէ որ դժբախտությունների վրա նա այդքան աշխատա՛նք է թափել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #269
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս և բուդդաներն ասում էին այդ մասին, բայց ապարդյուն՝ ոչ ոք նրանց չհասկացավ: Նրանք ասում են, որ կա վերջնական երանության ճանապարհ, իսկ դուք լսում եք նրանց և պատասխանում. "Լավ, ես անպայման կփորձեմ, երբ վիճակս քիչ թեթևանա": Բայց ինչի՞դ է երանությունը, եթե առանց դրա էլ երջանիկ ես: Ահա թե ինչու է Բուդդան կրկնում. ամբողջ կյանքը՝ տառապանք է, դուհկհա: Ինչի՞ ես ուրեմն սպասում: Չի՛ լինելու կյանքումդ այն երջանկությունը, որի վրա այդքան հույս ես դրել: Ժամանակն է արթնանա՛լ: Այն, ինչը համարում ես կյանք, - կյանք չէ, այլ համատարած հուսահատություն: Բայց մարդիկ որոշեցին, որ Բուդդան ուղղակի հոռետես է: Ոչ, նա ամեն ինչ սև գույնի մեջ չէր տեսնում, նա ուղղակի ճշմարտությունն էր ասում: Իսկ դուք այնքան եք ընտելացել ձեր տառապանքներին, որ ուրիշ ոչինչ չեք էլ ուզում:

    Ինչու՞ է դա հաճելի: Սկսվում է դա հենց ծննդից, մանկությունից: Բոլորը նույն սխալն են թույլ տալիս. երբ երեխան հիվանդ է, նրա մասին հոգում են շատ ավելի խնամքով: Եվ դրա հետևանքով ծագում է սխալ եզրակացություն. հիվանդանալով, դու կարևոր անձ ես դառնում՝ հայրիկն ու մայրիկը քեզ ավելի շատ են սիրում, ընտանիքի բոլոր անդամները միայն քո շուրջ են պտտվում: Քանի առողջ էիր՝ ոչ ոք չէր անհանգստանում՝ դե, առողջ է և լավ է: Հիվանդանալով, երեխան բռնակալ է դառնում. նա միայն հրամաններ է արձակում: Եվ բավական է յուրացնի, որ հիվանդությունն իրեն օգուտ է բերում, նա սկսում է խորամանկել. հիվանդ է ձևանում՝ և իրոք հիվանդանու՛մ է, - երբ ուշադրության կարիք ունի: Իսկ եթե հոգատարություն չես զգում, կարելի է խաղալ քեզ շրջապատողների խղճի վրա: Գլխավորը, ոչ ոք ոչինչ չի ասի. չէ՞ որ չեն սկսի պնդել, որ քո հիվանդության մեջ հենց ի՛նքդ ես մեղավոր:

    Երբ երեխան վատ է վարվում, նրան գոնե կարելի է ասել. "Դու ինքդ ես մեղավոր, դու՛ այդպես վարվեցիր": Բայց եթե երեխան հիվադն է, նրան ոչինչ չես ասի. չէ՞ որ նա մեղավոր չէ, որ հիվանդացել է: Ո՞րն է նրա մեղքը: Բայց դուք չգիտեք ճշմարտությունը. տասը հիվանդություններից իննում մեղավոր է ինքը հիվանդը՝ նա ինքն է հրահրել դրանք, որպեսզի ուշադրություն գրավի, շոյի իր ինքնասիրությունը, հոգատարություն զգա: Իսկ երեխան այդ խաբուսիկ ձևը շատ արագ է յուրացնում, չէ որ երեխաները՝ ամնենաանօգնական մարդիկ են: Մանուկն անընդհատ զգում է, որ իր շուրջ ուժեղ մեծերն են, իսկ ինքը ոչինչ չի կարող: Բայց հիվանդությունը նրան իշխանություն է տալիս մեծերի վրա, բոլորից ավելի ուժեղ է դարձնում: Եվ նա շատ արագ հասկանում է դա:

    Յուրաքանչյուր նման բան երեխաները հենց թռած տեղն են որսում: Երեխան անմիջապես դատում է. "Երբ ես հիվանդ եմ, հանուն ինձ հայրիկն ու մայրիկը պատրաստ են ամեն ինչի": Հիվանդությունը նրա համար շատ կարևոր և օգտակար երևույթ է դառնում: Երբ նա զգում է, որ իր մասին մոռացել են, կամ առանձնահատուկ սուր զգում է իր անօգնականությունը, անմիջապես սկսվում է հիվանդությունը՝ նա ինքն է այն հրահրում իր մոտ: Եվ դա ծայրահեղ բարդ խնդիր է: Փաստորեն, ի՞նչ կարող են անել ծնողները: Եթե փոքրիկը հիվանդ է, նրան իրոք խնամք է հարկավոր:

    Հիմա հոգեբաններն այսպիսի լուծում են առաջարկում. եթե երեխան հիվանդ է, նրան, իհարկե, պետք է խնամել, բայց չափազանց գուրգուրանքը նրան միայն կվնասի: Խնամքը պետք է բժշկական լինի, այլ ոչ հոգեբանական: Չի կարելի նրա մոտ արթնացնել զգացում, որ հիվանդությունն օգտակար է ինչ-որ բանով, հակառակ դեպքում նա ամբողջ կյանքում, ուրիշի ուշադրության պակասի դեպքում հիվանդանալու է: Իսկ կինը երբեք չի ասի, որ նա ինքն է իր հիվանդության մեղավորը: Ընդհակառակը, կինը նրան խղճալու է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #270
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տանջանքների իննսուն տոկոսը հրահրված է նրանով, որ նրանք ինչ-որ շահ են բերում: Այդպիսի օգտի մասին պետք է մոռանալ: Ուրիշ ոչ ոք այդ հարցում քեզ չի օգնի. դու ինքդ պետք է գլուխ հանես տառապանքների հաճելի կողմից՝ և հրաժարվես նրանից: Տառապանքները՝ ուժերի իզուր կորուստ է: Պետք չէ նրանց խրախուսել, չարժե մտածել, որ նրանք իրենց ծախսը ծածկում են: Տառապանքները մեն-միակ օգուտ են բերում՝ նրանք ուժեղացնում են գիտակցվածությունը: Դա էլ նրանց շահն է:

    Ինչպես մոռանալ տառապանքների թվացյալ օգտի մասի՞ն: Նախ, երբեք մի խոսեք ձեր անհաջողություններից: Մտորիր հոգումդ, բայց պատմել նրանց մասին չարժե: Ի՞նչ իմաստ ունի: Ինչու՞ մարդիկ հենց միայն իրենց դժբախտություններից են խոսում, չնայած դա բոլորի մոտ ձանձրույթից բացի, ուրիշ ոչինչ չի բերում: Ու՞մ է դա հետաքրքիր: Նրանք ուղղակի հանդուրժում են: Երբ սկսում ես դուրս տալ քո ցավերից ու նեղություններից, նրանք ուղղակի չեն ուզում քեզ վիրավորել՝ բայց կամաց-կամաց ցրիվ են գալիս, ամեն հարմար առիթով թաքնվում են քեզանից: Ու՞մ է պետք լսել ուրիշի գանգատները, եթե ինքդ բերնեբերան լիքն ես սեփական խնդիրներով: Ու՞մ են հուզում քո դժվարությունները: Ավելի լավ է նրանց մասին ընդհանրապես չխոսես, բայց չէ որ այնքան հաճելի է ուրիշի կարեկցանքը:

    Մի՛ բողոքիր: Բողոքները՝ կարեկցանք, խիղճ, սեր և հոգատարություն խնդրել է: Ողորմություն մի՛ խնդրիր, քո դժբախտություններով առևտուր մի՛ արա՝ թող քո խնայողությունները քե՛զ մնան: Տառապիր լուռ, դարդերդ ուրիշների վրա մի շփիր՝ և այդ զզսպվածությունը յուրովի մենակեցություն կդառնա, իր լավագույն դրսևորումներից մեկում: Բայց նայեք մեր կեղծ բարեպաշտներին. նրանք անպայման իրենց համեստությունը ցուցադրե՛լ են ուզում: Նրանք տառապում են միայն բոլորի աչքի առջև՝ թող բոլորը տեսնեն և կարեկցեն: Իսկ ես հակառակն եմ ասում. թող տառապանքները մնան ներսում, այդ ժամանակ նրանք իսկական զսպվածություն կդառնան: Բայց կեղծ սրբերն անպայման ցուցադրում են իրենց, նրանք անպայման հայտարարում են բոլորին որ երկար սով են սկսում՝ թող բոլորն իմանան ու հիանան:

    Դրանք ուղղակի տհասներ են, տարիքանց երեխաներ: Նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են տառապանքներին. նրանք այնքան են կախված տառապանքներից, որ դրանք իրենց հպարտության առարկա են սարքել: Նրանց ամբողջ հեղինակությունը հենված է այն բանի վրա, թե որքան երկար կարող են ոչինչ չուտել, որքան ժամանակ կկարողանան գրավել երկրի կամ ամբողջ աշխարհի ուշադրությունը: Նրանք սարսափելի խորամանկ են և հմտացել են բռնադատել ուրիշներին իրենց տառապանքների օգնությամբ: Ժամանակ առ ժամանակ այդպես է վարվում մեզանից յուրաքանչյուրը, բայց այդ մարդիկ գաղափարը ծայրահեղության են հասցրել: Մի՛ արեք այդ, նահատակներ մի՛ ձևացեք, դա դատարկ գործ է: Ճշմարիտն ասած, դա ուղղակի էքսհիբիցիոնիզմ է:

    Տառապեք լուռ, տանջվեք մենակ՝ այնպես, որ ոչ ոք գլխի չընկնի, որ ձեզ վատ եք զգում: Խորհրդածեք ձեր տառապանքների վրա. դուրս մի շփեք դրանք, թող մնան ներսում: Ուղղակի փակեք աչքերդ ու խորհրդածեք նրանց վրա՝ և կամուրջն անխուսափելիորեն կփլվի:

    Ահա թե ինչ նկատի ունի Հիսուս, երբ ասում է. "Օրհնյալ է մարդ, ով մաքառել է..." - տառապանքը, դժվարությունները նկատի են առնվում որպես զարգացման միջոցներ: Եվ եթե մարդ օգտագործել է դրանք որպես հատուկ միջոց, նա գտել է կյանքը:

    Տառապանքները վերաբերվում են մահվան արքայությանը, գիտակցվածությունը՝ կյանքի ոլորտին: Թող կամուրջը փլվի՝ և դու կիմանաս, որ ինչ-որ բան քո մեջ և քո կողքին շուտով կվախճանվի, քանզի պատկանում է մահին, բայց ինչ-որ այլ բան՝ քո գիտակցությունը, - կապրի և չի մեռնի երբեք, այն անմահ է, քանի որ պատկանում է կյանքին: Ահա թե ինչու տառապանքները՝ կյանքի բանալին են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 18 28-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •