User Tag List

Էջ 3 28-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #31
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից ծնվելը քաոս է պահանջում: Տիեզերքն ինքը` քաոսից է ծնվել: Ահա թե ինչ է այն “պատերազմը”, որի մասին ասում է Հիսուս: Նա ասում է: “Ոչ թե խաղաղություն եմ ես ձեզ բերել” - և դա չի նշանակում, որ մա մտադրված չէ մեզ խաղաղություն տալ, ուղղակի նա չի բերել այն էժանագին խաղաղությունը, որն ուզում են բոլորը: Եկեք, փորձենք հասկանալ նրա խոսքերը.


    Հիսուս ասաց. Կարող է, մարդիկ մտածում են,
    որ ես եկել եմ, որ խաղաղություն նետեմ աշխարհ,
    և նրանք չգիտեն, որ ես եկել եմ, որ աշխարհ նետեմ
    բաժանումներ, կրակ, սուր, պատերազմ:


    Այնպիսի ուսուցիչների մոտ, ինչպիսին Հիսուսն է, հաճախ գալիս են խաղաղություն, հանգստություն ձեռք բերելու համար, չգիտակցելով իրենց անգիտության մեջ, որ սխալ հասցեով են դիմել: Նա, ինչպիսին դու ես հիմա, խաղաղության հասնել չի կարող: Նույնիսկ եթե մեկը տա քեզ այդ խաղաղությունը, այն քեզ համար կործանում կդառնա: Ի՞նչ կլինի, երբ դու` ինչպիսին հիմա կաս, - հանգստություն ձեռք բերես: Դա կնշանակի, որ պայքարը դադարել է արդեն մինչև այն, քանի դեռ դու ինչ-որ բանի կհասնեիր: Ի՞նչ կլինի, եթե քեզ լռություն նվիրեն: Դու դեռ ոչ մի բանի չես հասել, բայց արդեն հանգստացել ես` քեզ առանց այն էլ լավ է արդեն: Հենց այդպես կարելի է տարբերել իսկական Ուսուցչին սուտ վարդապետից. սուտ վարդապետը մխիթարում է, հանգիստ է բերում, չի ջանում քեզ փոխել` նա ուղղակի հանգստացնում է: Նա ասես քնաբեր հաբ լինի. ընդունում և քնում ես հանգիստ:

    Իսկական ուսուցիչն իրեն այլ կերպ է պահում. նա կզրկի քեզ նույնիսկ այն հանգստությունից, որ դու ունեիր նախքան նրա մոտ գալը: Քո ամեն մի անվրդովություն իսկույն հօդս կցնդի: Իսկական ուսուցիչը տանջանքներ և պայքար է բերում: Նա չի սկսի մխիթարել, որովհետև նա թշնամի չէ քեզ, իսկ մխիթարանքը` թույն է: Նա կօգնի քեզ աճել: Աճը դժվարությամբ է տրվում, ճանապարհին հարկ կլինի շատ դժվարություններ հաղթահարել: Եվ այդ պատճառով դու շատ անգամ ցանկություն կունենաս փախչել այդ մարդուց` բայց փախչել էլ չես կարող, չէ՞ որ գիտես, որ նա կրնկե-կրունկ հետևելու է քեզ: Ուսուցչի խնդիրը` մխիթարելը չէ: Նա քեզ խաբուսիկ աշխարհ չի առաջարկում: Նա քեզ կօգնի աճել, և մի սքանչելի օր այդ աճը քեզ ծաղկունքի կբերի, կբերի ծաղկի հայտնվելուն: Ահա այդ ծաղկունքն էլ հենց իսկական աշխարհն է, իսկան լռությունը: Իսկ բոլոր մխիթարանքներն ուղղակի խաբեություն են:

    Եթե իսկսկան ուսուցիչը հանկարծ սկսի էլ մխիթարել, իրականում նա ուղղակի թակարդ է դնում քեզ համար : Դու կընկնես հանգստության թակարդը, իսկ հետո ուսուցիչը քայլ առ քայլ կստեղծի անհրաժեշտ քաոսը: Քաոսի միջով անպայման պետք է անցնել, որովհետև դու, ինչպիսին կաս հիմա, կատարելապես սխալ ես կառուցված: Քո այդ վիճակում յուրաքանչյուրն, ով կմխիթարի քեզ, - թշնամի է քեզ: Նրա պատճառով դու իզուր ծախսում ես ժամանակդ, էներգիադ, կյանքդ: Մխիթարանքները օգնություն չեն բերում: Երբ մոտենա մահը, բոլոր մխիթահանքների մասի դու, միևնույն է, կմոռանաս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (13.05.2014)

  3. #32
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ դուք այստեղ, պատահաբար, մխիթարանքի հետևից չէ՞, որ եկել եք: Եթե այո, ուրեմն սխալ հասցեով եք եկել: Լսեք, թե ինչ է ասում Հիսուս.


    Հիսուս ասաց. Կարող է, մարդիկ մտածում են,
    որ ես եկել եմ, որ խաղաղություն նետեմ աշխարհ,
    և նրանք չգիտեն, որ ես եկել եմ, որ աշխարհ նետեմ
    բաժանումներ, կրակ, սուր, պատերազմ
    :


    Երբ էլ հայտնվի այնպիսին, ինչպիսին Հիսուսն է, աշխարհն ակնթարթորեն բաժանվում է նրանց, ովքեր նրա հետ են և նրանց, ովքեր դեմ են նրան: Հիսուսի հանդեպ անտարբեր մարդ ուղղակի չես գտնի: Եվ, հենց որ հայտնվում են Հիսուսի նմանները, աշխարհն անմիջապես երկու մասի է բաժանվում. ոմանք` նրա կողմից են, մյուսները` դեմ, բայց անտարբերներ չկան: Հիսուսին անհնար է անտարբեր վերաբերվել: Բավական է լսել նրա խոսքերը, տեսնել նրան, և դու անմիջապես կանգնում ես մեկ կամ մյուս կողմը, սիրահարվում ես նրան կամ սկսում ես ատել, հետևում ես նրան կամ գնում ես հակառակ ուղղությամբ, հավատում ես նրան կամ հակառակվում ես:

    Ինչու՞ է այդպես ստացվում: Այնպիսիք, ինչպիսին Հիսուսն է, - մեծ երևույթ են: Նրանք այս աշխարհից չեն: Նրանք մեր աշխարհ են բերում անդրսահմանային ինչ-որ բան: Ով վախենում է դրանից, անմիջապես նրա թշնամին է դառնում` միայն ինչպե՞ս նա կարող է պաշտպանել իրեն: Բայց նրանք, ովքեր ունեն երազանք, գաղտնի սերմ, փնտրելու ցանկություն, անդրսահնանայինի հանդեպ թախիծ, - նրանք անմիջապես ընկնում են նրա հմայքի իշխանության տակ, նա ձգում է նրանց մագնիսի պես: Նրանք սիրահարվում են առաջին հայացքից, քանի որ այդպիսի մարդու սպասել են բազում կյանքերի ընթացքում:

    Աշխարհն ակնթարթորեն երկու մասի է բաժանվում. դու կամ Քրիստոսի կողմից ես, կամ դեմ ես նրան: Երրորդը տրված չէ. նա ոչ ոգու անտարբեր չի թողնում: Ոչ ոք չի ասի. “Իսկ ինձ համար միևնույն է”` դա անհնար է, չէ՞ որ նա, ով հայտնվի ուղիղ կենտրոնում, ինքը Հիսուս կդառնա: Նա, ով կենտրոնում է, ոչ սիրում է, ոչ էլ ատում` նա արդեն բարձր է գիտակցությունից: Սահմանագծի վրա մնալ փաստորեն անհնար է. ուղղակի կընկնես աջ կամ ձախ, կհայտնվես այս կամ այն կողմում: Հիսուս հուզում է` և ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաև ամբողջ հասարակությանը, ամբողջ մոլորակին: Ամենուր բախումներ են ծնվում, մեծ պատերազմներ են սկսվում: Հիսուսի գալուց հետո Երկրի վրա խաղաղություն չի եղել: Հիսուս ստեղծեց կրոնը: Նա բերեց ինչ-որ նոր բան, ինչն աշխարհը երկու կես արեց, իսկ մտքերում խմորում սկսվեց: Նա պատմության կենտրոնը դարձավ: Այդպես էլ ասում են հենց. “Քրիստոսի Ծնունդից առաջ” , “Քրիստոսի Ծնունդից հետո”, - նա հաշվետվության սկիզբը դարձավ:

    Հիսուս բաժանեց պատմությունը, ժամանակն ինքը` բաժանեց իրենով: Նա դարձավ սահման, ինչպես եթե մինչև նա ժամանակը մի հատկություն ունենար, իսկ հետո ուրիշը ձեռք բերեց: Հիսուս պատմության սկիզբը դարձավ: Նրա վերաբերմունքը, նրա մոտեցումը մարդկային մտքին բոլորովին նման չէ Բուդդայի կամ Լաո-ցզիի հայացքներին: Վերջնական նպատակը նույնն է, ամփոփիչ ծաղկունքն էլ նույնպիսին կլինի, բայց և այնպես Հիսուսի մոտեցումը լրիվ ուրիշ է: Նա նման չէ ոչ մեկի:

    Ի՞նչ է նա ասում: Նա ասում է, որ աճին հասում են պայքարի մեջ, հավասարակշռությունը ձեռք են բերում հակադրությունների բախման մեջ, պատերազմով հաստատում են խաղաղությունը: Բայց պետք չէ չափից դուրս բառացիորեն հասկանալ. ինչ էլ որ նա ասի, առակ է դա: Քրիստոնեության մեջ նրա խոսքերը բառացիորեն ընդունեցին` և բաց թողեցին ամենակարևորը: Քրիստոնյաներն իրենց ձեռքն առան թուրը և առանց որևէ կարիքի սպանեցին միլիոնավոր մարդկանց, չնայած Հիսուս նկատի ուներ լրիվ այլ բան: Բայց Հիսուսի եկեղեցին կռվարար եկեղեցի դարձավ և գնաց խաչակրաց արշավանքի: Քրիստոնյաները կռվել են մահմեդականների, հինդուիստների, բուդդիստների հետ` նրանք կռվել են ամենուր և բոլորի հետ: Բայց գլխավորը բաց են թողել: Հիսուս այլ բանի մասին էր ասում: Նա սովորական զենք վերցնելու կոչ չէ, որ անում էր: Ի՞նչ թուր: Դա ուղղակի խորհրդանիշ էր: Պետք է ինքդ քեզ երկու կես անես, որովհետև քո մեջ միաձուլվել են երկու մասեր. այս աշխարհը, դա երկիրն է` և երկինքը: Ամեն մեկի մեջ կա թե մեկը, և թե մյուսը: Քո մի մասը ծեփված է կեղտից, մյուսն` աստվածայնորեն անարատ է: Դու` նրանց միաձուլման տեղն ես, իսկ Հիսուս բերեց այն թուրը, որով յուրաքանչյուրը կարող է իրեն երկու կես անել, որպեսզի երկրինը կպնի երկրին, իսկ աստվածայինը համբարձվի երկինք:

    Բայց մարդը չի կարող տարբերել, թե ինչն է երկրին պատկանում: Կոնկրետ ո՞վ է ուզում ուտել, երբ քաղց ես զգում: Հիսուս ասաց. “Ահա, վերցրու իմ թուրը և երկու կես արա՛”: Քաղցը մարմնին է վերաբերվում, դա մարմնական պահանջ է: Գիտակցությունը քաղց չի զգում, այն ուղղակի գիտակցում է դա, քանզի մարմինը գիտակցություն չունի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (13.05.2014)

  5. #33
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք, հնարավոր է, լսել եք այս հին պատմությունը “Պանչատանտրայից*”...
    Մի անգամ մեծ անտառում հրդեհ պատահեց: Իսկ այդ ժամանակ երկու հոգի կային անտառում` կույրն ու միոտանին: Կաղը վազել չէր
    կարող, բայց տեսնում էր, իսկ կույրը կարող էր վազել, բայց ոչինչ չէր տեսնում : Եվ նրանք պայմանավորվեցին. կույրը կաղին նստեցնում է իր ուսերին, իսկ վերջինս հուշում է
    կույրին, ուր գնալ: Մեկը տեսնում էր, մյուսը կարող էր քայլել` այդպես երկուսով նրանք մի լիիրավ մարդ դառան, դուրս պրծան անտառից ու փրկվեցին հրդեհից:

    Սա ոչ թե ուղղակի հեքիաթ է: Հենց այդպես է կառուցված յուրաքանչյուրը: Նրա մի մասը քաղց է զգում, բայց չի հասկանում, թե ինչ է դա: Մարմինը ցանկանում է ուտել և խմել, մարմինը սեռական ձգտում է զգում, մարմինը ցանկանում է հանգստանալ` սրանք բացառիկորեն մարմնական կարիքներ են, բայց աչքեր ունի միայն գիտակցությունը, այս ամենը հասկանում է միայն “ես”-ը: Նրանք նույնպես յուրովի պայմանավորվել են. առանց մարմնի գիտակցությունը չի կարող տեղաշարժվել, ընդհանրապես ինչ-որ բան անել, իսկ մարմինն առանց գիտակցության չի հասկանում, թե ինչ է իրեն անհրաժեշտ` ուտելիք, թե ջուր:

    Հիսուսի “սուրը” նշանակում է, որ պետք է ըմբռնել այդ պայմանագիրը, կիրառել այդ բաժանումը: Երկրայինը` երկրից է, և այդ պատճառով պետք է հոգալ երկրայինի մասին, միայն առանց մոլագարության: Երբ ուտել ես ցանկանում, մարմինն է ուտելիք պահանջողը: Քո գործն է` հասկանալ դա և հագեցնել քաղցը, բայց առանց ավելորդությունների: Սակայն շատերը չափից շատ են տարվում դրանով: Նրանք ուտում, ուտում և ուտում են, իսկ մի սքանչելի օր այնքան է զզվեցնում ուտելը, որ սկսում են սոված մնալ` և սովում են, սովում են, սովում են... Թե մեկը և թե մյուսը` մոլագարություն է, չափից դուրս ուտելը նույնպիսի հիմարություն է, ինչպես ոչինչ չուտելը: Հավասարակշռություն է պետք: Բայց ինչպե՞ս դրան հասնել: Պետք է բաժանել քեզ երկու մասի և մի լավ հասկանալ, թե ինչն է երկրային, իսկ ինչը` ոչ: Դա էլ հենց Հիսուսի “սուրն” է: Նա ասում է.


    ...ես եկել եմ, որ աշխարհ նետեմ
    բաժանումներ, կրակ, սուր, պատերազմ:

    Ինչու՞ “կրակ”: Կրակը` հին կաբալիստական խորհրդանիշ է և շատ հին հինդուիստական խորհրդանիշ: Հինդուիստները հնուց խոսում են ներքին կրակի մասին; այն անվանում են տապ**, “սաստիկ շոգ”: Իսկ ներքին կրակը վառելը, որպեսզի ներսում կրակ լինի, կոչվում է յագնա: Բազում միջոցներ կան ներքին կրակը վառելու համար: Այժմ այն հազիվ մարմրում է մոխրի կույտի տակ: Նրան պետք է գտնել, ազատ արձակել, բորբոքել: Որպեսզի կրակը բորբոքվի, նրան նոր սնունդ է հարկավոր: Եվ երբ ներքին կրակը հուրհրում է պայծառ, դու հանկարծ պայծառակերպվում ես` քանզի առանց վառվելու փոփոխություններ չեն լինում: Մենք ջուրը եռացնում ենք մինչև որոշակի ջերմաստիճան, հասցնում ենք այն հարյուր աստիճանի` և այն եռում է, գոլորշի է դառնում, կատարյալ նոր հատկություններ է ձեռք բերում:

    Դուք նկատե՞լ եք, թե որքան տարբեր են ջուրն ու գոլորշին: Ջուրը միշտ ցած է հոսում: Դա նրա բնությունն է, այն երբեք վերև չի հոսում, դա անհնար է: Բայց հարյուր աստիճանի դեպքում, երբ ջուրը գոլորշիանում է, փոխվում է նաև նրա էությունը. գոլորշին բարձրանում է վեր, իսկ ցած երբեք չի իջնի: Փոխվել է ամենաբնորոշ հատկություններից մեկը, և պատահեց դա ջերմության շնորհիվ:


    - - - - - - - - - - - - -
    * Մ.թ. III – IV դարերի սանսկրիտ պատմողական արձակի հուշարձան:
    **Ստացվում է, որ նույն մեր հայերեն բառն է` տապ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #34
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեքսը` ջերմային երևույթ է, այն կրակի հետ է կապված: Երբ կրակը բորբոքվում է, ուժեղանում է նաև տենչանքը; երբ կրակը թույլ է, սեքսի մասին չես էլ հիշում: Կրակը` պատճառն է ամենի, ինչ տեղի է ունենում ներսում, լինի դա սեռական հակում կամ հոգևոր փոխակերպում:

    Հինդուիստները, կաբալիստները, հուդաիստներն ու սուֆիները... Հիսուսը սովորել է էսսենյանների համայնքում: Դա ամենագաղտնի, ամենաօկուլտիստական միջավայրն էր, և այնտեղ ներքին կրակը բորբոքելու շատ եղանակներ գիտեին: Դա ոչ թե ուղղակի կրակ է, դա սրբազան կրակ է, որի շնորհիվ շարունակվում է կյանքը: Եվ, եթե ուժեղացնում ես այդ կրակը մինչև որոշակի մակարդակ... բայց դրան կարելի է հասնել, միայն էներգիան իզուր տեղը չծախսելով, և այդ պատճառով բոլոր կրոնները, որտեղ ներքին կրակն է օգտագործվում, չեն խրախուսում սեքսը: Սեքսի վրա այնքան էներգիա է ծախսվում, որ կրակն ահրաժեշտ մակարդակի բարձրացնել ուղղակի չի հաջողվում: Ջերմանցքը չափազանց մեծ է: Պետք է փակել բոլոր ջերմանցքները, որպեսզի ջերմությունը դուրս չթափանցի և ներքին ջերմությունը հասնի հարյուր աստիճանի` այդ ժամանակ ամբողջական փոփոխություն է կատարվում: Հոգին և մարնինն անջատվում են` սուրն իր գործն արե՛լ է: Եվ այդ ժամանակ դու հասկանում ես, թե ինչն է քո մեջ` երկրից, և ինչը` երկնքից: Դու գիտես, թե ինչ է տրված քեզ քո հորից ու մորից, իսկ ինչ է քեզ նվիրել անտեսանելի ամենասկիզբը:


    ...կրակ, սուր, պատերազմ...


    Ներքին պատերազմ է հարկավոր: Պետք չէ ննջել, պետք չէ թուլանալ, քանի դեռ թուլությունն ինքն իրեն չի եկել` բայց դա արդեն լրիվ այլ բան է: Պետք է պայքարել, ընդհարումներ հրահրել: Շփու՛մ է պետք: Շփում` ահա ամենահարմար խոսքը ներքին պատերազմի համար: Գուրջիևն աշխատում էր այդ շփման հետ, նա հրահրում էր շփումը մարմնում: Կարող է, դա այնքան էլ հասկանալի չէ, բայնց դուք առայժմ ուղղակի հիշեք, իսկ երբևիցէ կհասկանաք. մեր մարմնի մեջ էներգիայի մի քանի շերտեր կան: Քանի շփում չկա, կարելի է օգտվել միայն ամենավերին շերտից, բայց, երբ ծագում է պայքարը, վերին շերտն արագորեն սպառվում է, իսկ նրա հետևից բացվում է երկրորդը, երրորդը...

    Ասենք թե, դու միշտ պառկում ես քնելու երեկոյան տասին: Բայց վաղը տասին, երբ հանկարծ կզգաս, որ աչքերդ փակվում են, քնելու մի՛ գնա: Այս եղանակով` արթնությամբ, - հաճախ սուֆիներն էին օգտվում, այն օգտագործում էր նաև Հիսուս: Նա երբեմն չէր քնում գիշերները, իսկ անապատում չքնեց քառասուն օր ու գիշեր: Նա մենակ էր ու չքնեց: Ի՞նչ է այդ դեպքում տեղի ունենում: Եթե դու չես քնել, ինչպես սովորաբար, ժամը տասին, առաջին րոպեներին սարսափելի քնել ես ուզում, աչքերդ ինքնիրեն փակվում են: Բայց, եթե պայքարում ես, հակառակվում ես, ծագում է շփում, չէ՞ որ դու կարծես երկու կես ես լինում. մեկը ցանկանում է քնել, իսկ մյուսը` ոչ: Այդ երկուսը մարտնչում են: Եվ եթե պնդես քոնը և չհնազանդվես, ուրեմն կզգաս հանկարծ, որ քունդ անցել է` դու ավելի առույգ ես, քան առավոտյան: Քունդ անէացավ, դու թարմ ես և առույգ, և այժմ, նույնիսկ եթե պառկես, դժվար թե քնես: Ի՞նչ պատահեց ուրեմն: Երկու ցանկությունների միջև շփումը նոր էներգիա առաջացրեց, ուժերի հորդում:

    Շփումը միշտ էներգիա է ստեղծում: Ամբողջ տեխնիկան ստեղծագործ շփման վրա է հիմնված, որն էներգիա է ծնում: Յուրաքանչյուր գեներատոր` հարմարանք է շփման համար, նրա մեջ տեղի է ունենում պայքար, պատերազմ երկու մասերի միջև: Եվ դու նույնպես պատերազմ ես ծավալում. մարմինդ ցանկանում է քնել, իս գիտակցությունդ` ոչ: Առաջանում է շփում, իսկ այն շատ էներգիա է ծնում:

    Բայց, եթե ենթարկվես քնելու ցանկությանը, վատ են գործերդ: Եթե հանձնվես, ուրեմն մարմինդ հաղթել է, իսկ պարտվել է գիտակցությունդ: Այդ պատճառով, քանի որ որոշել ես, գնա մինչև վերջ, հակառակ դեպքում ավելի լավ է ընդհանրապես չփորձես: Շփման հետ կապված եղանակները բավական վտանգավոր են: Եթե արդեն որոշել ես օգտվել նրանցից մեկով, ուղղակի պարտավոր ես հաղթել: Պարտվելով, կորցնում ես չափազանց շատ բան` համոզվածությունը քեզնում: Իսկ եթե պարտվում ես շատ անգամ, երբևիցէ հաղթելու ավելի ու ավելի քիչ շանսեր ունես:

    Եթե որոշել ես օգտվել շփումից, ամեն գնով պետք է հաղթել: Մենամարտի մտնում են հաղթանակի համար: Եվ, եթե հաղթես, քեզ համար էներգիայի նոր շերտ կբացվի: Դա հասկանալի է. երբ հաղթում ես, քեզ բաժին է ընկնում մյուս, հակառակվող կեսի էներգիան, և դու ավելի ուժեղ ես դառնում: Այդ պատճառով ամեն մի հաղթանակ քեզ ավելի է ուժեղացնում, ավելի ու ավելի` մինչև այն պահը, երբ գիտակցությունը կլանում է մարմնի ամբողջ էներգիան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #35
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շփումից շատ հաճախ օգտվում էր Գուրջիևը: Նա դիմում էր անհավանական վտանգավոր միջոցների: Արդեն խորը ծերության հասակում, ընդամենը մի քանի տարի մահից առաջ, նա մի շատ վտանգավոր ավտովթար սարքեց: Դա դժբախտ պատահար չէր, նա սարքեց այդ: Այնպիսի մարդկանց կյանքում, ինչպիսին Գուրջիևն է, պատահականություններ չեն լինում: Նրանք այնքան զգոն են, որ պատահականություններն ուղղակի անհնար են: Բայց նա թույլատրեց այդ ավտովթարը, իսկ հնարավոր է, ինքն էլ հենց սարքեց` մի խոսքով, դա նրա ձեռքի գործն էր:

    Դա սարսափելի ավտովթար էր, և բժիշկները պնդում էին, որ այդպիսի ընդհարման ժամանակ անհնար է կենդանի մնալ: Մարդ անկարող էր կենդանի մնալ, մեքենան բլիթ էր դարձել: Բայց Գուրջիևը մնաց կենդանի: Նրա ամբողջ մարմնի վրա վաթսուն կոտրվածք էին հայտնաբերել: Նա փաստորեն բաժանվել էր մասերի: Բայց, երբ նրան գտան, նա լրիվ գիտակցության մեջ էր: Գուրջիևը պառկած էր ծառի տակ, բավական հեռու վթարի վայրից: Նա կարողացել էր հասնել ծառին ու պառկել նրա ստվերի տակ լրիվ գիտակցության մեջ: Նա նույնիսկ հրաժարվել էր ցավազրկող դեղամիջոցներից` ցանկացել էր գիտակցել ամեն ինչ:

    Դա մարմնի մեջ շփում ստեղծելու մեծագույն եղանակ էր: Գուրջիևի մարմինը հասավ մահվան շեմին: Նա ինքն էր սարքել այդ ավտովթարը և այդ պատճառով ցանկացավ ամբողջովին գիտակցել այն: Նա ոչինչ բաց չթողեց և այն պահին հասավ ամենամեծ հավասարակռությանը, ինչպիսին միայն հասանելի է մարդու: Մարմինն ուղղակի փոխադրիչ դարձավ; Գուրջիևը կարող էր առաջվա պես ղեկավարել այն, բայց այլևս ընդհանուր ոչինչ չուներ նրա հետ:

    Ահա թե ինչ նկատի ունի Հիսուս, երբ ասում է.


    Ես բերել եմ կրակ, սուր, պատերազմ`
    Չնայած, հնարավոր է, մարդիկ մտածում են,
    որ ես եկել եմ խաղաղություն նետեմ աշխարհին...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #36
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քանզի հինգ հոգի կլինեն տանը.
    երեքը կլինեն երկուսի դեմ
    և երկուսը երեքի դեմ:
    Հայրը որդու դեմ և որդին հոր դեմ;
    և նրանք կանգնած կլինեն որպես միակը:


    ...Քանզի հինգ հոգի կլինեն տանը...
    Սա առակ է. մեր մարմնի մեջ կան “հինգ հոգի տանը”, - հինգ զգայարաններ: Ինչ-որ տեղ ներսում կան հինգ մարմիններ, չէ՞ որ ամեն զգայարան իր կենտրոնն ունի, և նրանցից յուրաքանչյուրը մեզ իր կողմ է քաշում: Աչքերն ասում են. “Տես, ինչ գեղեցիկ է”, իսկ ձեռքերն ասում են. “Շոշափիր, այնքան հաճելի է”: Աչքերին հետաքրքիր չէ շոշափել, ձեռքերին հետաքրքիր չէ նայել գեղեցիկ մարմնին կամ նրբագեղ ծառին:

    Զգայարաններն ապրում են իրենց անկախ կյանքով, իսկ գիտակցությունն ուղղակի կոորդինացնում է նրանց աշխատանքը: Այն ուղղակի համաձայնեցնում է մեկը մյուսի հետ: Դուք ինձ և տեսնում և լսում եք: Լսում եք ականջներով, իսկ տեսնում եք աչքերով: Բայց աչքերը չեն կարող լսել, իսկ ականջները ոչինչ չեն տեսնում, և ուրեմն որտեղի՞ց դուք գիտեք, որ լսում եք հենց նրան, ում տեսնում եք: Ինչու՞ եք դուք համոզված դրանում: Որովհետև գիտակցությունը համաձայնեցնում է մեկը մյուսի հետ: Դա համակարգիչ է. նա ազդեր է ստանում աչքերից և ականջներից, համատեղում է իրար հետ և գալիս է ենթադրության, որ նրանք համաձայնեցված են:

    Շփում ստեղծելու եղանակները, որոնցից օգտվում էին Գուրջիևն ու Հիսուս... Իսկ նրանք, ում հայտնի է Հիսուսի կյանքի ամենանվիրական գաղտնիքը, գիտեն, որ ոչ թե նրան խաչել են, - այդ ինքն է, Գուրջիևի նման, սարքել իր մահապատիժը: Դա ողբերգություն էր, որը Հիսուս ինքն էր հնարել:

    Նրան խաչողները համարում էին, որ ամեն ինչ իրենց ձեռքում է, բայց այնպիսի մարդու, ինչպես Հիսուսը, մեռնել չես կարող ստիպել: Նա առանց դժվարության կթաքնվեր թշնամիներից: Բոլորին գերազանց հայտնի էր, որ նրան պատրաստվում են բռնել: Նա առանց դժվարության կարող էր հեռանալ քաղաքից, նա կհասցներ նույնիսկ երկիրն էլ լքել, դա դժվար չէր` բայց կամովի եկավ մայրաքաղաք: Ասում են, որ ամենն ինքն էր սարքել, իսկ Հուդան ոչ թե դավաճան էր, այլ հավատարիմ օգնական, ով օգնեց Հիսուսին իրագործել իր ծրագիրը: Ամեն ինչ տեղի է ունեցել իր` Հիսուսի ծրագրի համաձայն:

    Իսկ ի՞նչ տեղի ունեցավ խաչի վրա: Վերջին մեծագույն պատերազմը, հզորագույն շփումը: Նա մահանում էր, բայց չէր կորցնում հավատն Աստվածայինի հանդեպ; երկրինը վերադառնում էր երկրին, բաժանումը լիակատար էր, կատարյալ` Հիսուս բացարձակապես չէր նույնացնում իրեն իր մարմնի հետ: Եվ նա ինքն էր այդ ամենը սարքել:

    Գուրջիևն ասում էր, որ Հիսուսի խաչելությունը դրամա էր, բայց այդ ներկայացման հեղինակը ոչ թե Պիղատոսն էր, ոչ թե հրեական քահանայապետը, այլ ինքը Հիսուս: Դա հենց ինքն էր սարքել, և այնքան նուրբ էր ամեն ինչ մտածել, որ մինչև օրս այդպես էլ ոչ ոք չհասկացավ` համենայն դեպս, ճշգրտորեն, - թե այն ժամանակ ինչ և ինչպես տեղի ունեցավ:

    Դժվար է պատկերացնել, որ մարդ կարող է ինքն իր մահապատիժը նախապատրաստել, բայց դա էլ հենց հոգևոր լինելն է. դու ինքդ ես ղեկավարում քո խաչելությունը: Խաչ բարձրանալը` շփման գագաթնակետն է, որովհետև այնտեղ քեզ սպասում է մահը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #37
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասաց.

    Քանզի հինգ հոգի կլինեն տանը.
    երեքը կլինեն երկուսի դեմ
    և երկուսը երեքի դեմ:


    Պետք է շփում հրահրել: Զգայարանները պետք է պատերազմի մեջ մտնեն, և այդ պայքարը պետք է գիտակցված լինի: Առանց այդ էլ նրանք ամբողջ ժամանակ մարտնչում են, ուղղակի դուք չեք նկատում. դուք պինդ քնած եք, իսկ կռիվը գնում է: Աչքերը միշտ վիճում են ականջների հետ, իսկ լսողությունը` տեսողության հետ; նրանք մրցակցում են:

    Նկատե՞լ եք, որ կույրերի մոտ լսողությունը շատ ավելի նուրբ է: Հենց այդ պատճառով է, որ կույրերը հաճախ լավ երգիչներ ու երաժիշտներ են: Ինչու՞: Նրանք ավելի լավ են զգում ձայնը, ռիթմը, նրանց լսողությունը սովորականից շատ ավելի սուր է: Ինչու՞: Որովհետև լսողությունն այլևս մրցակից չունի: Կույրերի ականջներն օգտվում են այն էներգիայից, որը սովորաբար ծախսվում է տեսողության վրա; տեսնողների մոտ աչքերն ու ականջները մրցակցում են:

    Տեսնելու վրա ծախսվում է մարմնի էներգիայի մոտ ութսուն տոկոսը, իսկ մնացած չորս զգայարաններին մնում է ընդհանուր էներգիայի հինգերորդ մասը միայն: Նրանք քաղցած են, նրանք միշտ մարտնչում են: Աչքերը դարձել են գլխավոր, իշխող ուժը: Դուք ապրում եք աչքերով, ընդ որում ձեր զգայական որոշ օրգաններ համարյա մեռած են: Շատերն ընդհանրապես հոտեր չեն զգում, նրանց հոտառությունը վաղուց զոհվել է, բայց ոչ ոք չի անհանգստանում, ոչ ոք չի էլ նկատում անգամ, որ վաղուց հոտ չի զգում: Աչքերն ամբողջովին ճնշել են քիթը, որովհետև այն անմիջապես իրենց կողքին է և հեշտ է նրան ճնշել: Մանուկ հասակում հոտերը շատ հստակ ես զգում, բայց ժամանակի ընթացքում հոտառությունը բթանում է. ավելի ու ավելի շատ էներգիա է գնում տեսողության վրա: Աչքերը ձեր կենտրոնն են դարձել, իսկ դա այնքան էլ լավ չէ:

    Շատ եղանակներ կան, որոնք թույլ են տալիս շփում ստեղծելու համար մեկմեկու հետ բախել զգայական օրգանները: Կարելի է, օրինակ, մի քանի ամիս չբացել աչքերը: Էներգիան սկսում է տեղափոխվել, դա զգացվում է: Եթե մի երեք ամիս չբացես աչքերդ, կզգաս, թե ինչպես է էներգիան հոսում դեպի քիթդ և ականջներդ: Կվերադառնա հոտառությունդ, աշխարը նորից հոտերով կլցվի: Որոշ դպրոցներում կան մեթոդներ, որոնք թույլ են տալիս ամբողջովին առանձնացնել մի զգացմունքները մյուսներից, - այդպես շփում է առաջանում: Եթե երեք ամիս խցանես ականջներդ և միայն նայես, առանց լսելու, որոշ ժամանակ հետո էներգիայի մշտական տեղափոխություն կնկատես:

    Եվ, երբ նկատում ես, թե ինչպես են քո զգայարանները պայքարում, դու առանձնանում ես նրանցից, կողմնակի դիտորդ ես դառնում: Դու` արդեն քո աչքերը, ականջները, ձեռքերը կամ մարմինը չես: Դու` ուղղակի դիտորդ ես: Մարմնի մեջ պայքարը շարունակվում է, իսկ դու նստել, կողքից հետևում ես դրան: Ահա թե ինչում է այդ առակի խորին իմաստը, չնայած այն ուրիշ, ավելի առկա նշանակություն էլ ունի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #38
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանզի հինգ հոգի կլինեն տանը.
    երեքը կլինեն երկուսի դեմ
    և երկուսը երեքի դեմ:
    Հայրը որդու դեմ և որդին հոր դեմ;
    և նրանք կանգնած կլինեն որպես միակը:


    Բառացիորեն էլ է սա ճշմարիտ. հինգ հոգուց բաղկացած ընտանիքում երեքը երկուսի դեմ կինեն և երկուսը երեքի: Եթե ընտանիքում հանկարծ հոգևոր մարդ է հայտնվում, ծագում է շփում, որովհետև հոգևորը` ընտանիքի թշնամին է: Հարազատները կհանդուրժեն ամեն ինչ, բացի հոգևոր լինելը, քանզի, դառնալով հոգևոր, դու այլևս քեզ քո մարմինը չես համարում:

    Ընտանիքն անքակտելիորեն կապված է մարմնի հետ: Հայրը` նա այն պատճառով է քո հայրը, որ նրա շնորհիվ քո մարմինը լույս աշխարհ է եկել: Եվ, քանի դու քեզ մարմին ես համարում, դու անխզելիորեն կապված ես քո հոր հետ: Բայց ի՞նչ էտեղի ունենում, երբ հասկանում ես, որ դու` մարմին չես: Ո՞վ է այդ ժամանակ հայրը: Ի՞նչն է քեզ կապում նրա հետ: Մայրդ քո մարմինն է ծնել, բայց ոչ թե քեզ: Ուղղակի դու քեզ մարմին էիր համարում և այդ պատճառով մտածում էիր, իբր մայրդ հենց քեզ է ծնել:

    Բայց երբ դու այլևս այդպես չես համարում, երբ մարմինն ինչ-որ կողմնակի բան է դառնում` ո՞վ է այդ ժամանակ մայրը: Նա ծնել է ոչ թե քեզ, այլ քո մարմինը միայն, որը վաղ թե ուշ կվախճանվի: Մայրը քեզ կյանք չի նվիրել` ավելի շուտ, նա նվիրել է քեզ մեռնելու ևս մեկ հնարավորություն: Եվ երբ դու դադարում ես քեզ մարմին համարել, ազգակցական կապերը կտրվում են, դու զրկվում ես ընտանիքից:

    Ընտանիքը պատրաստ է հանդուրժել ամեն ինչ, նույնիսկ եթե դուստրն անբարոյական դառնա: Ոչինչ, մի կերպ գլուխ կգա... Միգուցէ դա նույնիսկ լավ է, չէ՞ որ այդ կերպ դուստրն ավելորդ անգամ համոզվում է, որ նա` իր մարմինն է: Թող դու հարբեցող ես դարձել` սարսափելի ոչինչ չկա, չէ՞ որ դու առաջվա պես քեզ քո մարմինն ես համարում: Դատարկ բան է, կարելի է դիմանալ: Բայց եթե դու սկսել ես խորհրդածել (մեդիտացիա), եթե դու սանյասին ես դարձել` այ, դա իսկական փորձանք է: Վիճակը վատ է, չէ՞ որ դու ազատ ես դառնում: Ազգականներդ այլևս քեզ չեն իշխում, դու արդեն ընտանիքի անդամ չես` դու ընդհանրապես այս աշխարհից չես:

    Այդ պատճառով Հիսուս ասաց. “Հայրը որդու դեմ և որդին հոր դեմ”: Նա եկավ բաժանելու, ավերելու, պայքար և շփում հարուցելու:

    Որքա՜ն ճշմարիտ է դա: Կարող ես երկրպագել Բուդդային, բայց հարցրու, թե ինչ է որդու մասին մտածում Բուդդայի հայրը` իսկ նա դեմ է: Հարցրու Բուդդայի ազգականներին` նրանք բոլորն էլ դեմ են, որովհետև Բուդդան դուրս է եկել նրանց իշխանության տակից: Եվ ինչն ավելի է վատ, նա ուրիշներին էլ է օգնել ազատվել հասարակության, ինչպես նաև ընտանիքի իշխանությունից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #39
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտանիքը` հասարակության բջիջն է: Ազատվելով հասարակությունից, ակամա հեռանում ես նաև ընտանիքից: Դա չի նշանակում, իհարկե, որ պետք է ատես քո ընտանիքը: Դրանում չէ իմաստը: Եվ ընդվզել էլ ընտանիքի դեմ հարկ չկա`այդ չէ բանը: Վաղ թե ուշ դա ինքստինքյան կստացվի. հենց որ սկսում ես ճանաչել ինքդ քեզ, ամենն, ինչ եղել է առաջ, ավերվում է, թագավորել է սկսում քաոսը: Ի՞նչ կարելի է այդ դեպքում անել: Ընտանիքը ձգելու է քեզ դեպի անցյալ, փորձելու է հետ վերադարձնել: Ազգականներն իրենց ողջ ուժը կգործադրեն: Ուրեմն ի՞նչ անել:

    Երկու ճանապարհ կա, և հինը տանում էր փախուստին: Հեռանալ ընտանիքից, չտալ նրանց հնարավորություն քեզ հետ ձգել: Բայց անձամբ ես համարում եմ, որ այդ միջոցն արդեն հնացել է: Կա այլ ճանապարհ. մնալ ընտանիքի հետ, բայց կեղծավորի կյանք վարել. չթողնել ազգականներիդ հասկանալ, որ դու արդեն վաղուց նրանց հետ չես: Ընթացիր առա՛ջ: Թող այդ թափառումներդ ներքուստ լինեն, իսկ արտաքինից պահպանիր բոլոր պատշաճությունները. խոնարհվիր հորդ ու մորդ առջև, և ընդհանրապես` կարողացիր ձևանալ:

    Ոչ բոլորն են, որ կարող են գնալ հին ճանապարհով: Հենց այդ պատճառով է, որ հոգևորն այդքան քիչ է մնացել աշխարհում: Ո՞վ կարող է այժմ իրեն թույլ տալ հեռանալ աշխարհից: Նույնիսկ եթե փորձես էլ, հասարակությունը քեզ հանգիստ չի տա: Բուդդայի, Մահավիրայի և Հիսուսի ժամանակներում մարդիկ հազարներով էին հեռանում ընտանիքից: Բայց դրանք ընդամենը հազարներն էին` իսկ միլիոնները մնում էին, և նրանց մասին նույնպես պետք էր հոգ տանել: Եթե փախուստը միակ ճանապարհը լիներ, բոլորն անխտիր երբեք չէին կարողանա հոգևոր դառնալ: Դրանից բացի, փախուստի մեջ մի ինչ-որ ամոթալի բան կա, այնպես որ ավելի լավ է օգտվել այլ, ավելի վայելուչ ճանապարհից` ուղղակի հմտորեն ձևանալ:

    Սանյասինը պետք է լավ դերասան լինի: Ձևանալու տակ ես հասկանում եմ ահա թե ինչ. ձևականություններն այլևս քեզ չեն հուզում, բայց դու առաջվա պես հետևում ես դրանց: Հոգու խորքում դու հեռացած ես, բայց կասկածի առիթ անգամ չես տալիս, որ քեզ համար միևնույն է: Ինչու՞ պարզ ցուցադրել այդ: Շուրջդ բոլորն անմիջապես կնետվեն քեզ փոխելու: Հնարավորություն մի՛ տուր նրանց: Դրանք ներքին որոնումներ են, իսկ արտաքինից կարելի է պահպանել բոլոր պատշաճությունները: Եվ բոլորը երջանիկ կլինեն, չէ՞ որ ձևականությունները պահպանված են: Մարդիկ ապրում են ցուցադրովի արարքներով, ներքին հոգևորը նրանց չի հուզում: Նրանց համար մեկ է, սիրու՞մ ես դու սրտով թե ոչ, - բավական է ցուցադրես, իբր սիրում ես:

    Երկու ճանապարհ կա: Կա Բուդդայի, Հիսուսի ճանապարհը` և Ջանակայի, իմ ճանապարհը: Ընտրեք որը կուզեք, միայն ցույց մի՛ տվեք, որ փոխվել եք, հոգևոր եք դարձել, դրանից միայն անախորժություններ կլինեն, իսկ դուք առայժմ այնքան էլ ուժեղ չեք: Թող պատերազմը լինի ներսում, իսկ արտաքինից թող խաղաղություն տիրի: Բավական է ներքին պայքարն էլ` նրա շնորհիվ աճում են, այն հասունություն է բերում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #40
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրը որդու դեմ և որդին հոր դեմ;
    և նրանք կանգնած կլինեն որպես միակը
    :


    Կարևոր է հասկանալ “միակը” բառը: Այն նշանակում է “միայնակ”: Դառնալով հոգևոր, դու մենակ ես մնում: Հասարակությունն անհետանում է, դու մենակ ես: Եվ կարողանալ հաշտվել դրա հետ` ամենամեծ փոփոխությունն է, որ քեզ հետ կարող է տեղի ունենալ, որովհետև գիտակցությունը վախենում է միայնությունից: Գիտակցությանը պետք են ուրիշները, որպեսզի լինի ումից կառչել, ում վրա հույս դնել: Միայնության մեջ սարսափելի է, դու դողում ես: Ինչպես, ես մենա՞կ եմ... Եվ դու նետվում ես պանդոկ, գնում ես հավաքույթի, մտնում ես աղանդ կամ եկեղեցի, ուր ասես, միայն թե հայտնվես ամբոխի մեջ, որտեղ զգում ես, որ մենակ չես, որտեղ կարելի է կորչել ուրիշների մեջ: Ահա թե որն է ամբոխի կարևորությունը: Թեկուզ կինո, թեկուզ ձիարշավարան` գլխավորը, որ ամբոխ լինի, որտեղ քեզ մենակ չես զգում և կարելի է թուլանալ:

    Բայց հոգևոր մարդը միայնակ է, որովհետև բարձրանում է բարձրագույն գագաթը: Նա չի կարող ձուլվել ամբոխին: Նա պետք է շատ բան հիշի, նա պետք է մտածի, ավելի շատ գիտակցի և միշտ զգաստ լինի: Նա պետք է ըմբռնի մի ճշմարտություն. ամեն ինչ աշխարհում միայնակ է, Ոչ մի միասնություն չկա: Մեր գիտակցությունը` միայնակ բարձունք է: Բայց հենց դրանում է հմայքը, այնպես որ հարկ չկա վախենալ: Պատկերացրեք, որ Էվերեստի գագաթին մի ամբողջ ամբոխ է հավաքվել` կորչում է ամբողջ հմա՛յքը: Էվերեստն այդքան սքանչելի և հրապուրիչ է այն պատճառով, որ միայնակ գագաթ է: Հոգևոր մարը Էվերեստին է նման. նա` միայնակ գագաթ է, նա մենակ է, նա ապրում է միայնությամբ և ուրախ է դրան: Դա չի նշանակում, որ նա խուսափում է շփումից, դա չի նշանակում, թե նա ոչ ոգու չի սիրում: Հակառակը, միայն ա՛յդ ժամանակ կարելի է իսկապես սիրել: Միայն այդ ժամանակ կարելի է ազատ շփվել: Երբ դու ամբոխի մեջ ես, դու չկաս` ուրեմն ինչպե՞ս կարող ես սիրել: Հոգևոր մարդը սիրում է, բայց այդ սերը` թմրադեղ չէ, նրա մեջ չես մոռացվի: Նա կիսվում է իր սիրով, նա կարող է առանց մնացորդի տրվել քեզ, և այնուամենայնիվ մնալ ինքնուրույն: Հոգևոր մարդը տրվում է ամբողջությամբ, բայց չի անհետանում, քանզի միշտ մնում է որպես միայնակ գագաթ: Այնտեղ, այդ գաղտնի սրբավայրում, նա միշտ միայնակ է: Ուրիշ ոչ ոք այնտեղ չի մտնի: Ուրիշ ոչ ոք չի կարող այնտեղ մուտք գործել:

    Մեր հոգու գաղտնի անկյունում մենք միշտ միայնակ ենք:

    Միայնությունն արատավորված չէ, միայնությունը գեղեցիկ է...

    Բայց այն վախեցնում է ձեզ: Դուք սովոր եք հասարակությանը: Նրա մեջ ծնվել եք, այն մեծացրել է ձեզ, և հիմա դուք լրիվ մոռացել եք, թե միայնությունն ինչ է: Բայց մենակ մնալ գոնե մի երկու օր, ուղղակի որպեսզի քեզ մենակ զգաս, - սքանչելի է: Հետո կարելի է աղմկոտ շուկա էլ վերադառնալ, միայն թե մի՛ մոռացեք ձեր հետ վերցնել ձեր միայնությունը: Մի կորչեք ամբոխում: Զգաստ եղեք, գիտակցեք: Վերադարձեք հասարակություն, մտեք ամբոխի մեջ, բայց ձեզ մի՛ մոռացեք: Ցանկության դեպքում նույնիսկ ամբոխի մեջ էլ կարելի է միայնակ լինել: Եվ երբ նույնիսկ մենակ ես, կարող ես քեզ զգալ այնպես, ասես շուրջդ ամբոխ է: Դու կարող ես Հիմալայներ գնալ, բայց բավական է մտածես մարդաշատ շուկայի մասին` եվ նորից ամբոխում ես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #41
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա թե ինչ պատահեց Ջունաիդի հետ: Նա եկավ ուսուցչի մոտ, իսկ վերջինս նստած էր տաճարում: Եվ, երբ Ջունաիդը երևաց դռների մեջ, ուսուցիչն աաց. “Հե՛յ, ներս եկ մենա՛կ: Պետք չէ՛ այդ ամբողջ ամբոխը հետդ քարշ տալ ներս”: Ջունաիդը հետ նայեց. նա եկել էր մենակ և, իհարկե, մտածեց, որ իր հետևում
    էլի մարդիկ կան: Բայց ոչ ոք չկար այնտեղ: Ուսուցիչը ծիծաղեց և ասաց. “Դու ոչ թե կողքերդ նայիր, այլ հոգու՛դ մեջ”:

    Ջունաիդը գոցեց աչքերն ու հասկացավ, թե որքան ճշմարիտ էր ուսուցիչը: Կինը մնացել էր տանը, բայց Ջունաիդն ամբողջ ժամանակ նրա մասին էր մտածում: Երեխաները տանն էին,
    բայց Ջունաիդն անվերջ նրանց դեմքերն էր տեսնում: Գլխում դեռևս հնչում էին ընկերների ձայները, ում հետ նա քիչ առաջ էր բաժանվել:

    Եվ Ջունաիդը գնաց ու տաճար վերադարձավ մեկ տարի անց միայն: Միայն մեկ տարի անց նա ազատվեց այդ “ամբոխից”: Եվ մեկ տարի անց նա լսեց ուսուցչի ձայնը:
    “Ջունաիդ, ներ եկ: Հիմա դու մենակ ես, և մենք կարող ենք զրուցել”:


    Կարելի է հետևիցդ մի ամբողջ ամբոխ քարշ տալ` բայց կարելի է նաև լինել ամբոխի մեջ և մնալ մենակ: Փորձեք ահա թե ինչ. հաջորդ անգամ, երբ մարդաշատ շուկա ընկնեք, աշխատեք զգալ ձեր միայնությունը` իսկ դուք իրոք որ միայնակ եք, այնպես որ կարող եք դա զգալ: Եվ, զգալով ձեզ միայնակ, դուք անմիջապես կհասկանաք, որ դարձաք “միակը”: Հիսուս ասում է, որ եկել է ձեզ “միակը”, միայնակ դարձնելու.


    Հիսուս ասաց. Ես կտամ ձեզ այն,
    ինչ չի տեսել ձեր աչքը,
    և այն, ինչ չի լսել ձեր ականջը,
    և այն, ինչին չի դիպել ձեր ձեռքը,
    և այն, ինչ դեռ մարդու սիրտը չի մտել:


    Ձեր աչքերը տեսնում են այն, ինչ դրսից է, բայց ներս չեն նայում` չգիտեն, թե ինչպես: Ձեր ականջները լսում են այն, ինչ լսվում է դրսից, բայց ներսինը չեն նկատում` ինչպես, չգիտեն: Դուք ուղղված եք դուրս, բոլոր ձեր զգայական օրգանները: Ոչ մի ներքին զգայական օրգան չունեք: Բայց երբ նրանք դադարում են աշխատել, դու հանկարծ հայտնվում ես քո ներսում` այնտեղ, որտեղ քո զգայական օրգանները չեն թափանցում:

    Հիսուս ասաց. “Ես կտամ ձեզ այն, ինչ չի տեսել ձեր աչքը”: Բայց սկզբում պետք է դառնալ “միակը”: Ահա թե ինչ եմ ես հասկանում սանյասայի տակ. միայնություն: Սկզբում դարձիր սանյասին, հասկացիր, որ միայնակ ես, և սովորիր հաշտվել դրա հետ: Մի վախեցիր: Ավելի լավ է` ուրախացիր դրան, կարողացիր հասկանալ, թե որքան հրաշալի է դա, որքան լռություն, մաքրություն և անմեղություն կա միայնության մեջ: Ոչ մի կեղտ, չէ՞ որ այդ սրբավայրը քեզանից բացի, ոչ ոք չի մտնի: Այն անարատ մաքուր կմնա` ոչ ոք այնտեղ չի եղել և ոչ ոք չի լինի:

    Քո մեջ անարատություն է թաքնված: Դարձիր սանյասին, “միակը”` և այդ ժամանակ, ինչպես ասաց Հիսուս, “Ես կտամ քեզ այն, ինչ չի տեսել քո աչքը”:

    Երբ դու դառնաս “միակը”, կատարելապես մենակ, շատ շուտ կհասկանաս, թե ի՞նչ չի տեսել աչքդ, ի՞նչ չի լսել ականջդ և ինչի՞ չի դիպել ձեռքդ: Մի՞թե կարելի է դիպչել ինքդ քեզ: Կարելի է ձեռք տալ մարմնիդ, բայց մարմինդ` դու չես: Իսկական “Ես”-ին ձեռքդ չի հասնի, գիտակցությունը չես կարող շոշափել...
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 29.06.2014, 18:13:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #42
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց վերջին տողը` ամենասքանչելի բառերն են ամենից, ինչ երբևիցէ ասվել է այս երկրի վրա.


    ...և այն, ինչ դեռ մարդու սիրտը չի մտել:


    Չէ՞ որ հոգին ավելի խո՛րն է, քան սիրտը: Իհարկե, սիրտը շատ խորն է ներսում, բայց հոգու համեմատ այն ոչ թե ներսում, այլ դրսու՛մ է: Ձեռքերը դրսում են, աչքերը դուրս են ուղղված` և սիրտն էլ է դրսում, ինչ-որ տեղ ծայրամասում է: Սրբազան էությունը` սիրտը չէ: Մարմնում արթնանում է քաղց, սրտում արթնանում է սեր, բայց աղոթքը սրտից չի գալիս: Այն ավելի խորն է, քան սիրտը: Քաղցը` մարմնի պահանջն է, սերը` սրտի պահանջն է, իսկ Աստված` մի ավելի խորն ինչ-որ բանի պահանջն է, շատ ավելի խոր, քան սիրտը: Պետք է վեհանալ ոչ միայն մարմնի վրա, այլ նաև սրտի վրա: Պետք է գերազանցել ամենն, ինչ ծայրամասում է, ամեն ներքինը, որպեսզի միայն կենտրոնը մնա:

    Եվ ուրեմն ի՞նչ չի մտել մարդու սիրտը: Աստվա՛ծ: Մտքում ծլում է գիտությունը, այնտեղ է ծնվում նաև փիլիսոփայությունը: Սրտում ծագում է արվեստը, պոէզիան` բայց ոչ հոգևորը: Հոգևորը ծնվում է ավելի խորը, ամենախորին անդրսահմանության մեջ, որտեղ ձեռքդ չի հասնի, - հենց միջուկի մեջ: Բայց դա սիրտը չէ:


    Ես կտամ ձեզ... այն, ինչ դեռ մարդու սիրտը չի մտել:


    Դա այնտեղ է, խորքում, անհունության մեջ: Այնտեղ չի հասնի ձեռքդ և հայացքդ, այնտեղից ձայներ չեն գալիս: Դա հնարավոր չէ նույնիսկ զգալ: Եվ դա նշանակում է, որ Հիսուս բարձրացավ շատ ավելի վեր, քան միստիկներն, ովքեր սրտով են ապրում:

    Միստիկների երեք տիպ կա: Առաջիններն ապրում են գլխով. նրանք զբաղվում են աստվածաբանությամբ ու փիլիսոփայությամբ, նրանք ապացուցում են Աստծո գոյությունը: Ապացույցներ, իհարկե, չկան` ավելի ճիշտ, Նրա գոյության վկայությունն է` ամեն ինչ մեր շուրջ: Երկրորդ միստիկներն ապրում են սրտով. նրանք խոսում են սիրո և Սիրեցյալի, Աստվածայինի, Կրիշնայի մասին: Նրանք խոսում են երգերով և տաղերով, նրանք ռոմանտիկ են: Որոնումները նրանց ավելի խորն են տանում, քան հասնում են “մտքի” միստիկները, բայց սրտի միստիկներն էլ բավական խորը չեն մտնում:

    Հիսուս ասում է. “Ես կտամ ձեզ այն, ինչ դեռ մարդու սիրտը չի մտել” – այն, ինչին ընդունակ չէ նույնիսկ սիրտը... այնտեղ չի հասնի ոչ պոէզիան, ոչ աստվածաբանությունը, ոչ տրամաբանությունը, ոչ սերը: Այդ ամենն անկարող է այնտեղ: “Ես կտամ ձեզ այն, ինչ դեռ մարդու սիրտը չի մտել”...

    Դա ամենախորն է, անհատակը` և Հիսուս ցույց տվեց դրա ճանապարհը: Բայց քրիստոնեության մեջ չհասկացան այդ: Քրիստոնեությունը սկսեց աստվածաբանական թեորիաներ հյուսել, ամեն ինչ հանգեցրեց մտքի խաղին` նույնիսկ ոչ թե սրտի գործերին, այլ ուղղակի մտքի խաղին: Քրիստոնեությունը մեծագույն աստվածաբաններ ծնեց: Նայեք Թոմաս Աքվինացու “Summa Theologica” – այնտեղ տառակերության հարյուրավոր հատորներ է հավաքած: Բայց աստվածաբանները բաց են թողել կարևորը, չէ՞ որ Հիսուս` գլխում չէ: Բայց իշխանությունը խլել են “մտքի” միստիկները, այդ պատճառով եկեղեցու գրկից վտարել են նույնիսկ “սրտի” միստիկներին` նրանց, ով քիչ ավելի խորը մտավ, օրինակ, Էկհարտը կամ սուրբ Ֆրանցիսկը: Նրանց հիմարներ, խելագարներ և նույնիսկ հերետիկոսներ էին համարում` և ընդամենն այն պատճառով, որ այդ մարդիկ ապրում էին սրտով և խոսում էին սիրո մասին:

    Բայց Հիսուսին չհասկացան ոչ առաջինները, ոչ էլ երկրորդները: Նա ապրում էր ոչ մտքով, ոչ սրտով` նա ապրում էր “ոչնչով”: Նա ասում էր. “Մի կողմ նետեք բոլոր կողմնորոշիչները, մոռացեք արտաքին ամեն ինչի մասին և նկրտեք դեպի սրբազան կենտրոնը, որտեղ կաս միայն դու, մաքուր գոյատևությունը, անարատ ծնունդը: Այնտեղ կարելի՛ է հասնել, և բավական է ընկնել այնտեղ, որպեսզի բացահայտվեն բոլոր գաղտնիքները, բացվեն բոլոր դռները: Բայց նույնիսկ դարպասի առջև կանգնած էլ հնարավոր է չնկատել այն և անցնել: Եթե շարունակես ապրել մտքով, կմնաս հենց շեմին կանգնած ու կշարունակես կառուցել թեորիաներ` կամ գրել բանաստեղծություններ ու երգել երգեր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #43
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ խոջա Նասրեդինը գալիս է հոգեբույժի մոտ և ասում. “Ոչինչ չեմ հասկանում, օգնիր ինձ: Կյանքն անտանելի է դարձել: Ամեն գիշեր ես միևնույն երազն եմ տեսնում.
    կանգնած եմ դռան մոտ ու հրում եմ այն, հրում եմ` իսկ դռան պետքն էլ չէ: Ցուցատախտակը վրան մի սովորական դուռ է` ես նրան հա՛մ ձեռքերով, հա՛մ ուսերով...
    Եվ այդպես անվերջ: Արթնանում եմ սառը քրտինքը վրաս, իսկ դուռն այդպես էլ չի՛ բացվում”:

    Հոգեբույժը ջանասիրաբար գրի է առնում Նասրեդինի պատմությունն ու հարցնում է. “Դուք հիշատակեցիք ցուցատախտակի մասին:
    Նրա վրա ինչ-որ բան կա՞ գրված”:

    “Իհարկե”, - պատասխանում է Նասրեդինը: -“Նրա վրա գրված է. ,,Դեպի քեզ,,”:


    Եթե դռան վրա գրված է “Դեպի քեզ”, - այն հրելն անիմաստ է: Այդպես կարելի է հասնել գիշերային մղձավանջների և մինչև կյանքիդ վերջը կռիվ տալ դռան հետ` ներս մտնելու համա՛ր: Իսկ իրականում ոչ մի խնդիր չկա, չէ՞. ուղղակի նայիր, թե ցուցատախտակի վրա ինչ է գրված: Հիսուս չի ասում, որ այնտեղ գրված է “Միտք” կամ “Սիրտ”, - նշանակում է, որպեսզի ներս մտնես, քեզ մի այլ բան է հարկավոր:

    Նշանակում է, պետք է ուղղակի վեհանալ մեկի և մյուսի հանդեպ: Մի՛ խճճվեք մտքի տրամաբանության մեջ, մի՛ դարձեք սեփական քնքշահյույզ զգացմունքների զոհը: Գլուխը` մարմնի մաս է, սիրտը նույնպես մարմնի մաս է: Բարձր եղեք թե մեկից և թե մյուսից: Իսկ ի՞նչ է այնտեղ վերևում: Մաքուր գոյությունը, դու այնտեղ ուղղակի կաս:

    Լինել առանց մնացած ամենի` ահա թե ինչ է պետք: Ուղղակի “լինել” – հենց դա էլ խորհրդածումն է, մեդիտացիան, դհյանան: Հենց դա է գրված դռան վրա:

    Եվ երբ դու ուղղակի կաս` առանց զգացմունքների, առանց մտքերի, ոչնչով չմշուշապատված, ոչնչով չաղտոտված, ուղղակի հուր առանց ծխի, - դուռն ինքնիրեն կբացվի և դու ներս կմտնես:


    Ես կտամ ձեզ այն, ինչ դեռ մարդու սիրտը չի մտել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #44
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՐԱՇՔՆԵՐԻ ՀՐԱՇՔԸ

    Զրույց երրորդ




    Հիսուս ասաց.
    Ես կանգնեցի աշխարհի կենտրոնում,
    և ես մարմնավորված հայտնվեցի նրանց:

    Ես բոլոր նրանց հարբած գտա,
    ես չգտա ոչ ոգու ծարավի:

    Եվ իմ հոգին թախծեց մարդկային զավակների համար:
    Քանզի կույր են նրանք իրենց սրտի մեջ
    և նրանք չեն տեսնում, որ աշխարհ են գալիս դատարկ;
    նրանք փնտրում են, թե ինչպես նորից դատարկ հեռանան աշխարհից:

    Բայց հիմա նրանք հարբած են:
    Երբ հրաժարվեն իրենց գինուց,
    այնժամ կապաշխարեն:

    Հիսուս ասաց.
    Եթե մարմինը ծնվել է հանուն հոգու,
    դա` հրաշք է:
    Իսկ եթե հոգին է ծնվել հանուն մարմնի,
    դա` հրաշքների հրաշքն է:
    Բայց ես, ես զարմանում եմ, թե ինչպես է այդքան մեծ հարստությունը
    բանտարկվել այդպիսի աղքատության մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #45
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս, Բուդդան, կամ յուրաքանչյուր այլ արթնացած տեսնում է, որ դուք հարբած եք: Արբեցումը տարբեր է լինում, բայւց հարբած են բոլորը: Դուք ոչինչ չեք նկատում, դուք քնած եք, ձեզ միայն թվում է, թե արթուն եք և գիտակից: Եվ այդ երազը ձգվում է ծնունդից մինչև մահ:


    Այս պատմությունը Գուրջիևն է պատմել: Մի մարդ հազար ոչխար ուներ, և նա հավերժ տանջվում էր նրանց հետ, որովհետև ոչխարներն անվերջ մոլորվում էին և զոհվում
    գիշատիչ գազանների երախներում: Եվ այդժամ ոչխարների տերը խորհրդի գնաց իմաստունի մոտ, իսկ վերջինս առաջարկեց նրան. “Ձեռք բեր պահապան շներ”: Եվ այդ մարդը
    հարյուր շուն ձեռք բերեց, որպեսզի նրանք պահապան լինեն նախրին: Շները չէին թողնում, որ ոչխարները հեռանան նախրից, իսկ եթե մի որևէ ոչխար հակառակվում էր,
    շներն ուղղակի սպանում էին նրան:

    Ժամանակի հետ շներն այնքան տարվեցին սպանելով, որ սկսեցին հենց այնպես խեղդել ոչխարներին: Շներն արդեն վտանգավոր էին դարձել: Ոչխարների տերը նորից գնաց իմաստունի
    մոտ և բողոքեց. “Շներն սկսել են վնաս պատճառել, նրանք արդեն ոչ այնքան հսկում են ոչխարներին, որքան սպանում են նրանց”:


    Միշտ այդպես է ստացվում` բավական է նայես քաղաքական գործիչներին: Սրանք էլ` պետք է պաշտպաններ լինեն, պահապան շներ, բայց, ստանալով իշխանություն, սկսում են կործանել մարդկանց:


    Իմաստունն ասաց. “Միայն մի ելք է մնացել: Ես ինքս կզբաղվեմ քո ոչխարներով”: Եվ նա եկավ նախրի մոտ ու հիպնոսի ենթարկեց բոլոր ոչխարներին:
    Նա ներշնչեց նրանց. “Դուք զգաստ եք, դուք աչալուրջ և կատարելապես ազատ եք: Ոչ ոք չի կարտող ձեզ խանգարել”: Ոչխարները մնացին հիպնոսի տակ և այն ժամանակից ի վեր
    ոչ մի ոչխար նախրից չէր հեռանում: Նրանք ուղղակի չէին կարող փախչել, չէ՞ որ նրանց ոչ ոք չէր պահպանում, և այդ պատճառով ամեն մի ոչխար հավատում էր, որ ինքն է իր գլխի տերը:
    Նույնիսկ երբ նախրի տերը մի ոչխար էր վերցնում և մորթում էր նրան, մնացածները մտածում էին. “Այդ նրա ճակատագիրն էր, այլ ոչ իմը: Չէ՜, ինձ ոչ ոք չի սպանի:
    Ես անմահ եմ և բացարձակ ազատ, ու՞մ ունեմ վախենալու և ինչի՞ց պետք է փախչեմ”: Պահապան շների անհրաժեշտությունը վերացավ, և նախրի տերը շատ ուրախ էր, որովհետև
    ներշնչումից հետո ոչխարներն ասես կիսարթուն լինեին:


    Դուք էլ` ճիշտ այնպիսին եք, ինչպես այդ ոչխարները: Ձեզ այդպիսին է տեսնում Հիսուս, ձեզ այդպիսին եմ տեսնում ես: Ձեզ, ճիշտ է, ոչ ոք հիպնոսի չի ենթարկել` ձերն ինքնաներշնչում է: Դուք միաժամանակ` թե այն կիսարթուն ոչխարներն եք, և թե այն իմաստունը, ով նրանց կախարդել էր: Դուք ինքներդ ձեզ հիպնոսի եք ենթարկել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 3 28-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •