Էջ 25 25-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425
Ցույց են տրվում 361 համարից մինչև 374 համարի արդյունքները՝ ընդհանուր 374 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #361
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    ԱՍՏՎԱԾ՝
    ՇԱՀԱԲԵՐ ԳՈՐԾԱՐՔ ՉԷ


    Զրույց տասնիններորդ




    Հիսուս ասաց.
    Մի մարդ հյուրեր ուներ,
    և, երբ ընթրիքը պատրաստ էր,
    նա ուղարկեց իր ծառային, որ նա հրավիրի հյուրերին:

    Նա գնաց առաջինի մոտ, նա ասաց նրան.
    Իմ տերը հրավիրում է քեզ:
    Նա ասաց.
    Ես դրամ եմ պատրաստել առևտրականների համար,
    նրանք գալու են երեկոյան,
    ես գնալու եմ նրանց առաջադրանքներ տալու:
    Ես հրաժարվում եմ ընթրիքից:

    Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան.
    Իմ տերը հրավիրում է քեզ:
    Նա ասաց նրան.
    Ես տուն եմ գնել,
    և ինձ կանչում են ցերեկը:
    Ես ժամանակ չեմ ունենա:

    Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան.
    Իմ տերը հրավիրում է քեզ:
    Նա ասաց նրան.
    Իմ ընկերոջ հարսանիքն է,
    և ես ընթրիք եմ կազմակերպում:
    Ես գալ չեմ կարող:
    Ես հրաժարվում եմ ընթրիքից:

    Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան.
    Իմ տերը հրավիրում է քեզ:
    Նա ասաց նրան.
    Ես մի գյուղ եմ առել, գնում եմ հարկը հավաքելու:
    Ես գալ չեմ կարող:
    Ես հրաժարվում եմ:

    Ծառան եկավ և ասաց տիրոջը.
    Նրանք, ում դու հրավիրել էիր ընթրիքի, հրաժարվեցին:

    Տերն ասաց ծառային.
    Գնա փողոց,
    ում կգտնես,
    հրավիրիր ընթրիքի:
    Գնորդներն ու առևտրականներն
    իմ Հոր տեղերը չեն մտնի:



    Հիսուս խոսում է առակներով: Նրա պատմությունները պարզունակ են, բայց շատ բովանդակալից: Նրանց չի կարելի հասկանալ բառացիորեն, առակներում փոխանցվող իմաստն է կարևոր: Հիսուս խոսում է մարդկային մի տեսակի մասին, չնայած, իհարկե, ոչ թե գնորդների ու վաճառականների մասին ընդհանուր վերցրած: Կարելի է լինել վաճառական, բայց մարդկանց այդ տեսակին չպատկանել, իսկ կարող է նաև հակառակը լինել:

    Հիշեք. խոսքը հատուկ մարդկանց մասին է, և նրանք մեծամասնությունն են: Հարյուր մարդկանցից իննսունինը կարող են այդպիսի "վաճառականներ" լինել: Զբաղվել նրանք կարող են ինչով ասես, պարտադիր չէ առևտրով: Նրանց համախմբում է մտքի հատուկ կերտվածքը: Ահա թե ինչ է պետք նախ և առաջ պարզել. ովքե՞ր են այդ "գնորդներն ու վաճառականները":
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #362
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    "Առևտրականը" նա է, ում հետաքրքիր է առօրեականը, սակավարժեքը և մակերեսայինը: Իրերն ու շահը նրա համար ավելի կարևոր են, քան սեփական հոգին: Իր մասին նա բոլորովին մոռացել է, նրան միայն արտաքին աշխարհն է հետաքրքրում: Նա մտածում է փողի և իշխանության մասին, բայց գիտակցության մասին պահ անգամ չի հիշում, չէ՞ որ գիտակցությունը գին չունի, այն գնել ու վաճառել չես կարող՝ ի՞նչ օգուտ նրանից: "Առևտրականը" պրակտիկ մարդ է, բանաստեղծությունները, հոգևորը և Աստված նրա համար իսկական հիմարություն են, չէ՞ որ դրանք ապրանք չես դարձնի, չես փոխակերպի փողի: Իսկ այդպիսի մարդկանց համար փողն ամենակարևոր բանն է: Նրանք պատրաստ են հենց իրենց վաճառել, այլանդակել սեփական կյանքը, միայն թե թանկ վերցնեն: Դա այդ տիպի մարդկանց գլխավոր հատկանիշն է:


    Մի անգամ հանդիպեցին երկու առևտրական, և մեկն ասում է. "Լսե՞լ ես նորությունը: Մեռել է Ֆահրուդինը, նա, ով կտոր էր վաճառում":

    "Ա՜յ քեզ դժբախտություն, - գոչում է երկրորդը: - Ժամանա՞կն էր մեռնել սեզոնի ամենաթեժ պահին":


    Կարևոր են ոչ թե կյանքն ու մահը, կարևոր է սեզոնի թեժ պահը: Ամեն ինչ չափվում է փողով: Նույնիսկ մարդկանց փոխում են փողի՝ գլխավորն այն չէ, թե ով ես դու, այլ որքան փող ես վաստակում: Իսկ թե ինչպիսին ես՝ դա նշանակություն չունի: Եթե շատ փող ունես, երևելի մարդ ես, իսկ եթե ոչ՝ ոչինչ ես: Քո հանդեպ հարգանքը կախված է քո ունեցվածքից, այլ ոչ թե բնավորությունից: Բավական է աղքատանաս, ոչ ոք կողմդ չի էլ նայի:


    Մի հարուստ մարդ անսպասելիորեն ամեն ինչ կորցրեց: Հայտնվելով սնանկության շեմին, նա ասաց կնոջը. "Իսկ ես կարծում էի, թե շատ ընկերնե՛ր ունեմ: Նրանց կեսն ինձ հետ այլևս չի խոսում,
    իսկ նրանք, ովքեր դեռ երևում են, ուղղակի չգիտեն, որ ես սնանկացել եմ":


    Վաղ թե ուշ նրանք էլ կիմանան ու կփախչեն: Վաճառականներն ի վիճակի չեն ազիվ ընկերության: Ոչ, նրանք ընկերություն են անում ոչ թե քո, այլ դրամապանակիդ հետ: Վերջանան փողերդ, ընկերությունն էլ կհալչի՝ չէ՞ որ իսկական ընկերություն չկար էլ:

    Առևտրականի հետ իսկական հարաբերություններ չես ստեղծի, նրա համար ոչ կին գոյություն ունի, ոչ ամուսին, ոչ երեխաներ, ոչ ծնողներ: Ազնիվ կապվածություն նա զգում է միայն փողի հանդեպ, մնացած ամեն ինչը նրա համար նշանակություն չունի: Որդին պետք է, եթե կարողանում է փող վաստակել, հայրը պետք է, եթե հարուստ է: Իսկ եթե աղքատ է հայրը, առևտրականը փորձում է ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի ոչ ոք այդ մասին չիմանա:

    Դա հանդիպում է ամենուրեք. հարգանքով են վերաբերվում միայն հարուստ ծնողներին: Սնանկ ու աղքատ հայրեր ոչ ոքու պետք չեն, չէ՞ որ հարգանքը փողի հանդեպ են տածում: Առևտրականը սիրել չգիտի, որովհետև սերը՝ փողի չարագույն թշնամին է:

    Սիրում են մարդուն, այլ ոչ թե ունեցվածքը: Սերը՝ տալու և կիսվելու ունակություն է, ընդ որում, ոչ միայն իրերով, այլ նաև հենց քեզանով: Իսկ առևտրականը երբեք չի սիրի: Սիրահարվածներին նա հիմար, խելակորույս, խելացնոր մարդիկ է համարում: "Ի՜նչ հիմարություն: Ինչի՜ վրա են ծախսում իրենց ժամանակը: Ժամանակը՝ փո՛ղ է", - ահա թե ինչպես է նա դատում:


    Մի առևտրական հարյուր ժամացույց գնեց ու տեղադրեց տանն ամենուր: Բոլորը զարմանում էին, իսկ նա պատասխանեց. "Ասում են, ժամանակը՝ փող է,
    այնպես որ որքան շատ ժամացույց, այնքան լավ":
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #363
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Առևտրականին հետաքրքում են իրերը, այլ ոչ թե մարդիկ: Սերը կապ ունի մարդկանց հետ, և այն առևտրականի հոգը չէ: Այդպիսի մարդիկ միշտ զբաղված են ինչ-որ բանով: Նրանք իրենց հանգիստ չեն տալիս, անգործ նստել նրանց չի կարելի, չէ՞ որ այդ ընթացքում կարելի է էլի ինչ-որ բան աշխատել: Եվ այդպես՝ կուտակելուն վերջ չկա:

    Սիրողը կարող է իրեն թույլատրել հանգստանալ: Հանգիստն առանձնահատուկ երջանկություն է բերում: Բայց նա, ով վազում է հարստության ետևից, երջանկություն չի տեսնի: Փողով հոգուն չես կշտացնի: Որքան էլ փող ունենաս, հոգիդ առաջվա պես քաղցած կմնա, նրա մեջ կթագավորի ամայությունը: Դու փորձում ես լցնել հոգիդ իրերով, իսկ դրանք սլանում են հոգու կողքով, առանց նրան դիպչելու: Եվ որքան շատ ես կուտակել, այնքան ավելի սուր ես զգում այդ ամայությունը, այնքան ավելի հստակորեն ես տեսնում, թե ինչպես է ամեն ինչ ծորում մատներիդ արանքով: Փող ձեռք գցեցիր, բայց ինքդ քեզ չպահպանեցիր: Եվ այսուհետև ծախսում ես ուժերդ այն բանի վրա, որպեսզի ճշմարտությունը չնկատես, չէ՞ որ այն չափից դուրս տանջալի է:

    Առևտրականն ավելի ու ավելի արագ է սլանում հարստության հետևից: Այդպես նա ջանում է կորցնել զգայությունը՝ փողն արբեցնում է նրան: Նա միշտ զբաղված է՝ և զբաղված է, ըստ էության, ոչնչով, որովհետև վերջին հաշվով բոլոր նրա ուժերն անիմաստ են կորչում: Ամենն, ինչ նա կուտակել է՝ նկարչություն է ջրի վրա: Ժամանակը ջնջում է դրանք: Գալիս է մահը՝ և նա նորից ոչինչ չունի: Մահն առևտրականից հետք անգամ չի թողնում:

    Այ, թե ինչ ես կասեմ. իսկապես մեռնում են նրանք միայն, առևտրականները: Բայց այդպիսիք, ցավոք, իննսունինն են հարյուրից: Իսկապես վախճանվում են միայն նրանք, չէ՞ որ մահը մարդուց խլում է նրա բոլոր իրերը, իսկ իրերից բացի առևտրականն ուրիշ ոչինչ չունի: Մահը չի կարող մեզանից խլել ոչ սերը, ոչ աղոթքը, ոչ խորհրդածումը, ոչ Աստծոն: Բայց առևտրականը դրանցից ոչինչ չունի: Աստված կհետաքրքրի նրան միայն այն դեպքում, եթե նրա վրա կարելի է մի բան աշխատել:

    Փողը մինչև վերջին րոպեն նրանց մտքերի թեման է: Եթե սա հասկանալի է, Հիսուսի խոսքերը բոլորովին դժվար չէ հասկանալ:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #364
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Բայց այստեղ կա նաև այլ իմաստ. իր առակով Հիսուս բացատրում է, որ Աստված մեզ սպասում է միշտ: Նա միշտ թակում է մեր դռները, բազմաթիվ անգամներ ուղարկում է իր լրաբերներին: Նա հրավիրում է մեզ ընթրիքի, իսկ մենք զբաղված ենք չափից դուրս, մենք ընթրիքի գնալու ժամանակ չունենք: Եվ մենք հազար ու մի արդարացում ենք գտնում:

    Խոստովանեք, դուք պատրա՞ստ եք գնալ հենց հիմա, եթե ձեզ հրավիրեն: Ոչ, չափազանց շատ բան դեռևս պետք է անել, չափից դուրս անավարտ գործեր կան՝ իսկ ավարտել դրանք միևնույն է չի հաջողվի, նման հոգսերը վերջ չունեն: Հրավերքից դուք կհրաժարվեք: "Ես, իհարկե, հաճույքով կգնայի, - կսկսի արդարանալ ամեն մեկը: - Եթե այս կարևոր գործերը չլինեին..." Դա դատարկախոսություն է: Ի՞նչն է ձեզ խանգարում ընդունել հրավերքը: Ուրիշ, ավելի կարևոր գործեր. հարսանիք, ուր պետք է գնալ, որորվհետև ամուսնանում է քո հորղբոր տղան, կամ գնածդ գյուղը, որից հարկ հավաքելու ժամանակն է եկել, կամ էլի ինչ-որ բան: Առևտրականի գործերի ցուցակում Աստված միշտ ամենավերջին տողն է գրավում: Իսկ վերջին տողին առևտրականը երբեք չի հասնում՝ մահը վրա է հասնում շատ ավելի շուտ:

    Աստված՝ ամենաանշահավետ բանն է, որ կա աշխարհում: Գալիս են ինձ մոտ ու հարցնում են. "Ինչի՞ս է պետք խորհրդածել: Դա ինձ ի՞նչ կտա": Նրանց օգուտ է պետք, շահավետ ձեռքբերում: Եվ երբ ես պատասխանում եմ. "Ոչինչ չի տա", նրանք ուղղակի չեն հավատում իրենց ականջներին: Ինչու՞ խորհրդածել, եթե դրանում ոչ մի օգուտ չկա: Ինչու՞ սովորել անշահավետ զբաղմունքի: Դրա փոխարեն առևտրականին շոշափելի ինչ-որ բան է հարկավոր: Եթե խորհրդածողի վրա ոսկու անձրև տեղար, եթե խորհրդածումն ամրապնդեր հաջողությունը գործերում կամ գոնե բուժեր հիվանդությունները, այդ ժամանակ դրանով զբաղվել շատ էլ արժեր:

    Բայց երբ պատասխանում ես. "Խորհրդածումը ոչինչ չի տալիս" կամ. "Այն մոտեցնում է քեզ Աստծուն", - իսկ իմաստով դրանք նույն բանն են, քանզի Աստված առևտրականի համար դատարկ հնչյուն է... Ի՞նչ արժե Աստված, եթե նրան գնահատես սովորական նյութական չափանիշներով: Ո՞ր անկյունում նրան տեղադրես: Ո՞ր կատեգորիայի ապրանքներին համակարգես: Ի՞նչ պիտակ կպցնես: Եվ ի՞նչ գնացուցակ կախես նրա վրա: Դա ոչինչ է, Աստված առևտրականի գիտեցած աշխարհի հետ ընդհանուր ոչինչ չունի: Վերջին հաշվով, ի՞նչ անես այդ Աստծո հետ: Աստված՝ շահաբեր գործարք չէ, դա ընդամենը երանություն է:

    Երանությունը չես վաճառի: Այն կարելի է վայելել, բայց ուրիշ այլ կերպ նրանից օգտվել չես կարող: Ո՞րն է տարբերությունը: Ահա ծառ, ահա ծաղիկ, ահա արևածագ՝ ուրախացիր, որքան կուզես, միայն թե դրանք գնել ու վաճառել չի կարելի: Դու ուղղակի նայում ես ծաղկին և ուրախանում ես: Իսկ առևտրականն անպայման կպոկի այն և կտանի շուկա: Բայց Աստծոն չես պոկի և շուկա չես տանի: Շատերն, ընդ որում, փորձում են, այդ պատճառով էլ աշխարհում գոյություն ունեն տաճարներ, մզկիթներ, գուրուդվարներ ու եկեղեցիներ: Ահա թե ինչպես են վարվում Աստծո հետ առևտրականները. նրանք Աստծոն էլ երազում են վաճառել, Աստծո վրա էլ նրանք ջանում են ինչ-որ շահույթ ստանալ: Եվ այդ գործը, ցավոք, շատ էլ եկամտաբեր է:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #365
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Տերտերը՝ հոգևորի վաճառականն է: Նա ինքը բոլորովին էլ հոգևոր չէ: Ահա թե ինչու տերտերները միշտ էլ դեմ են եղել Հիսուսին, Բուդդային, Նանակային ու Քաբիրին: Նրանք դեմ են, որովհետև պայծառացած մարդիկ չափից դուրս վտանգավոր են, նրանց պատճառով կարելի է նույնիսկ սնանկանալ: Աստված, բանաստեղծությունները, աղոթքներն ու սերը, գեղեցկությունը, բարիքը և երանությունը՝ այդ ամենն առևտրականներին բոլորովին չի մտահոգում: Ուղղակի ուրախանալը՝ նրանց համար չէ: Նրանք միայն մի բան են մտածում. "Որքա՞ն շահույթ մեզ կհաջողվի ստանալ":

    Հանգի՞ստ: Երբե՛ք: Առևտրականը հանգստի ժամանակ չունի: Հանգիստը նա թողնում է ապագայի վրա: Այստեղ և այժմ պետք է փող աշխատել, մեծացնել բանկի հաշիվը, իսկ հետո, ինչ-որ ժամանակ, կարելի է նաև անցնել թոշակի, հանգստանալ և ուրախանալ կյանքին: Բայց այդ "հետոն" երբեք չի գալիս: Առևտրականները հանգստի չեն գնում՝ դա նրանց բնավորության մեջ չկա: Բավական է մի գործարք կատարեն, միջոցներն անմիջապես մեկ ուրիշի մեջ են ներդնում՝ դեռ հանգստի ժամը չէ: Առևտրականը հույսը միշտ ապագայի վրա է դնում, երջանկությունը թողնում է ապագային: Հիշեք. հոգևոր մարդը երջանիկ է այժմ և այստեղ: Նրա դրախտը՝ ոչ թե ինչ-որ տեղ երկնքում է, ու հայտնի չէ երբ, - այն հենց այստեղ է: Ապագային միայն առևտրականներն են սպասում:


    Չորս առևտրական ընկան դրախտ: Պարզ չէ, թե ինչպես դա նրանց հաջողվեց՝ կամ մեկին կաշառք էին տվել, կամ գործի էին դրել ծանոթությունը... Այսպես թե այնպես, հայտնվեցին նրանք դրախտում, իսկ շուտով մահացավ
    մի բարեպաշտ մարդ, որը երկրի վրա ճանաչում էր նրանց բոլորին: Ներս է մտնում նա և տեսնում է, որ այս չորսը նույնպես դրախտում են: Մի բան է տարօրինակ. նրանք նստած են շղթայակապ: Բարեպաշտը զարմանքից բացում է բերանը և
    հարցնում դռնապանին. "Ինչու՞ են նրանց հետ այդպես վարվել: Ես կարծում էի, թե երկնքում լիակատար ազատություն է: Մի՞թե այստեղ էլ բանտարկյալներ են պահում: Ինչու՞ են նրանց շղթայել":

    "Նրանք ցանկանում էին փախչել հետ, երկիր, - ծիծաղով պատասխանեց դռնապանը: - Իսկ մեզ մոտ այդպես չի կարելի: Եթե արդեն ընկել ես դրախտ, ուրեմն բարի եղիր ու մնա... Իսկ նրանք բողոքում էին,
    որ այստեղ զբաղվելու գործ չունեն և ցանկանում էին հետ վերադառնալ: Էլ ի՞նչ էր մնում մեզ անել: Ստիպված շղթայել ենք":



    Առևտրականն առևտրական է, նրա բնույթը փոխելն այնքան էլ հեշտ բան չէ: Բնավորությունը չի փոխվի, քանի մարդ ինքը չի հասկացել հետաձգումների, ապագայի վրա հույսերի, փողի և հարստության անիմաստությունը: Պետք է տեղի ունենա այնպիսի մի բան, ինչից հետո նա ինքն իրեն կփոխի: Իսկ մարդիկ միայն երկու տիպի են լինում. եթե դու առևտրական չես, ուրեմն հոգևոր ես:

    Ընթրիքի ամեն օր են հրավիրում: Ամեն օր, ամեն վայրկյան լրաբերները թակում են ձեր դուռը: Իսկ դուք պնդում եք միայն. "Ցավում եմ, բայց ես լիքը գործ ունեմ: Այ, կանեմ այդ ամենը՝ և անմիջապես կգամ": Ուրախություն, երջանկություն, երանություն, հանգիստ՝ ոչ, առևտրականին դա պետք չէ: Հանգստանալու ժամանակ չկա, դեռ անելու շատ բան կա: Ահա թե ինչու է նա հրաժարվում հրավերքից:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #366
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Եկեք ուրեմն վերադառնանք Հիսուսի հիանալի առակին.


    Հիսուս ասաց.
    Մի մարդ հյուրեր ուներ,
    և, երբ ընթրիքը պատրաստ էր,
    նա ուղարկեց իր ծառային, որ նա հրավիրի հյուրերին:

    Նա գնաց առաջինի մոտ, նա ասաց նրան.
    Իմ տերը հրավիրում է քեզ:
    Նա ասաց.
    Ես դրամ եմ պատրաստել առևտրականների համար,
    նրանք գալու են երեկոյան,
    ես գնալու եմ նրանց առաջադրանքներ տալու:
    Ես հրաժարվում եմ ընթրիքից:


    Ընթրիքը՝ կյանքը վայելելու խորհրդանիշն է: Հիսուսի համար ընթրիքը, իրիկնահացը՝ խորհրդածում է, մեդիտացիա: Նա շատ էր սիրում, երբ նրա աշակերտներն ու մտերիմներն ընթրիքի ժամանակ հավաքվում էին միասին: Նրանք խնջույք էին անում նույնիսկ մահապատժի նախօրեին՝ դա նրա վերջին ընթրիքն էր, Գաղտնի Իրիկնահացը: Նրան դուր էր գալիս ուրիշների հետ նստել սեղանի շուրջ: Քրիստոնեության մեջ այդ գաղափարը հասցրեցին ծիսակատարության մակարդակի: Հնդիկների մոտ նման ոչինչ չի եղել, այնպես որ, եկեք այս հարցը պարզենք:

    Գազանները միշտ միայնակ են ուտում՝ դա կենդանական սկզբի արտահայտումներից մեկն է: Եթե շանը ոսկոր ես գցում, նա անմիջապես այդ ոսկորը տանում է մի թաքուն անկյուն: Շունը չի սիրում, երբ նրան խանգարում են ուտել, նա վախենում է, որ ոսկորը կխլեն: Ուտելու ժամանակ կենդանիները վախեցած են. նրանք ուտում են միայնակ և շտապելով: Հացն ընկերոջ հետ կիսել միայն մարդն է ընդունակ: Բայց մեր ենթագիտակցության մեջ մինչև օրս կենդանական սկիզբն է թաքնված:

    Դուք նույնպես այնքան էլ հաճույքով չեք ընթրում ուրիշների ներկայությամբ և նախընտրում եք ուտել միայնության մեջ: Նայեք ցանկացած բրամինի՝ գնացքի մեջ. բացելով իր ուտելիքի կապոցը, նա միշտ մեջքով է շրջվում դեպի մյուսները: Դա անասնական վարք է՝ շուռ գալով, մարդը ցույց է տալիս, որ չի ցանկանում ոչ ոքու հետ կիսվել: Մահմեդականն ու քրիստոնյան անպատճառ կհյուրասիրեին հարևանին՝ միայն թե ոչ հինդուիստը: Հնդիկներին չի հերիքում մի շատ կարևոր որակ. ընկերության զգացում, ուրիշների հետ կիսվելու ցանկություն: Իսկ կիսվել ինչ-որ մեկի հետ ուտիլիքով՝ դա նույնն է, ինչ եղբայրանալ: Ինչու՞: Որովհետև դու ասես թե նրա հետ նույն կաթն ես խմում: Ուրիշի հետ եղբայրանալու այլ միջոց չկա:

    Կիսվելով ուտելիքով, դու ցույց ես տալիս, որ չես վախենում նրանից, - իսկ դա ընկերության սկիզբն է: Հնդիկներն ունեն հասարակություն, բայց հանրության զգացում չունեն: Մահմեդականներն ու քրիստոնյաներն իրեն միասնությունը շատ ավելի սուր են զգում, որովհետև կերակուրը կիսում են մեկմեկու հետ: Սնունդը՝ կյանքի հիմքն է, առանց նրա չես ապրի, առանց նրա ուղղակի կմեռնես: Իսկ Հիսուս հագեցումը հասցրեց աղոթքի մակարդակ. չի կարելի ուտել միայնակ, ուտելիքը միշտ պետք է կիսել ուրիշների հետ: Այդպես մարդ վեր է հառնում իր կենդանական սկզբի վրա:

    Եվ մահապատժի նախօրեին էլ իր մտերիմներին ու աշակերտներին նա հավաքեց վերջին ընթրիքի: Նույնիսկ մահից առաջ նա չդադարեց կիսվել ուրիշների հետ:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #367
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Ամենից բացի, ուտելիքը՝ սիրո խորհրդանիշ է: Երբևիցէ մտածե՞լ եք, թե ինչու եք այդքան սիրում ձեր մորը: Ո՞րն է մոր հանդեպ երեխայի սիրո գաղտնիքը: Մայրը՝ սննդի առաջին աղբյուրն է. երեխան սնվում է մոր մարմնի մասերով, իսկ մայրը մարմնով թափանցում է երեխայի մեջ: Եվ ամենասկզբում մայրը նորածնի համար ուտելիք է, այլ ոչ թե սիրո աղբյուր: Սերը նա ավելի ուշ է սկսում զգալ, գիտակցության ամրապնդման հետ միասին:

    Սկզբում ուտելիքը, հետո միայն սերը: Բայց սնունդն ու սերը մնում են սերտորեն կապված, քանզի երբևիցէ ծագել են միևնույն աղբյուրից: Ահա թե ինչու այդքան տհաճ է, երբ հյուր եղած ժամանակ քեզ ոչինչ չեն հյուրասիրում: Դա նշանակում է, որ ուրախ չեն քեզ, քեզ չեն սիրում, դու այստեղ պետք չես: Իսկ երբ հյուրասիրում են՝ թող նույնիսկ տանտերերն աղքատ են և հյուրասիրելու էլ առանձնապես բան չունեն, բայց և այնպես կիսվում են քեզ հետ խղճուկ փշրանքներով, - քեզ հաճելի է, ինչպես հարուստ խրախճանքի ժամանակ: Քեզ ընդունում են ուրախությամբ, քեզ հետ կիսվում են ուտելիքով, իսկ հյուրասիրությունը՝ սիրո նշան է:

    Կինը միշտ սիրելի մարդու համար ջանում է ինչ-որ համեղ կերակուր պատրաստել: Նա ցանկանում է հաճոյանալ, նրան դուր է գալիս նայել, թե ինչպես է սիրելին ախորժակով ուտում: Եվ եթե ինչ-որ ուտեստ չի ստացվում, կինը տխուր է, չէ՞ որ նա այդ ուտելիքի մեջ իր սերն է ներդրել: Սերն անտեսանելի է, և այդ պատճառով նրան շոշափելի զետեղարաններ են պետք: Եթե կերակուրը սիրով են պատրաստել, նրա համն էլ է առանձնահատուկ. սիրող կնոջ բոլոր ճաշատեսակներն են համեղ: Քիմիապես տարբերությունը չես նկարագրի, բայց բոլորն այդ մասին գիտեն:

    Ուտելիքը՝ կյանքի հիմքն է: Նրանով պետք է կիսվել. այդպես մենք հետևում ենք թողնում անասնականը և դառնում ենք մարդ: Հնդիկներն աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն են, բայց նրանց հասարակությունն ամենաանմարդկայինն է՝ և հենց այն պատճառով, որ այնտեղ սովոր չեն մեկմեկու հետ կիսվել: Բոլոր տեղական սովորույթները դրան խանգարում են միայն. բրամինն ավելի ցածր կաստայի մարդու՝ շուդրայի կամ վայշյայի կողքը նստելու իրավունք չունի: Իսկ եթե դու մեկի հետ հաց չես ուտում, նշանակում է, որ դու նրան ընդհանրապես մարդ չես համարում: Դա նշանակում է, որ դու բարձր ես, իսկ նա՝ ցածր, ձեր մեջ անհաղթահարելի անդունդ է: Անդունդը մարդկանց մեջ՝ ահա ամենաանմարդկային բանն աշխարհում:

    Հիսուսի կրոնը շատ բաներում հիմնված է ուրիշների հետ կիսվելու ունակության վրա: Նա շատ անգամ է ասել այն մասին, որ Աստված ձեզ ընթրիքի է հրավիրում: Հիսուս ինքն էլ միշտ մտերիմներին հրավիրում էր ընթրիքի՝ և ճաշկերույթը դառնում էր հաճույք, իսկական տոն հոգու համար: Ուտելիքով ուրախանալը՝ մոռանալով մնացած ամեն ինչի մասին, - երախտագիտություն է Աստծո հանդեպ:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #368
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Ծառան գնաց մեկի մոտ, բայց նա պատասխանեց. "Չի ստացվի... Չեմ կարող ես գալ, թող ների ինձ քո տերը":


    Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան.
    Իմ տերը հրավիրում է քեզ:
    Նա ասաց նրան.
    Ես տուն եմ գնել,
    և ինձ կանչում են ցերեկը:
    Ես ժամանակ չեմ ունենա:


    Առևտրականը երբեք ժամանակ չունի՝ ժամանակ չկա ուրախանալու, չկա ժամանակ խորհրդածելու և սիրելու: Նա միշտ շտապում է: Սնապարծությունը մտրակում է, պետք է փող աշխատել, իսկ մնացածի համար ժամանակ չի մնում: Միայն պատվասերները ժամանակ չունեն: Մնացած բոլորն ամբողջ հավերժություն ունեն պահած: Նա, ով զուրկ է պատվասիրությունից, ուրախանալու ժամանակ միշտ էլ կգտնի: Նա միշտ պատրաստ է երգել ու պարել: Իսկ առևտրականը դրա ժամանակը չունի: Նրա ժամանակը նույնիսկ սիրո համար չի հերիքում՝ պետք է մտածել ապագայի մասին, դրամատանը հաշվի մասին և այն փողերի մասին, որոնք կարելի է աշխատել, եթե ժամանակդ զվարճանքների վրա չծախսես: Նույնիսկ նրա երազանքները կապված են գործերում հաջողության հետ միայն: Նա միայն փող աշխատելու մասին է մտածում:


    Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան.
    Իմ տերը հրավիրում է քեզ:
    Նա ասաց նրան.
    Իմ ընկերոջ հարսանիքն է,
    և ես ընթրիք եմ կազմակերպում:
    Ես գալ չեմ կարող:
    Ես հրաժարվում եմ ընթրիքից:

    Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան.
    Իմ տերը հրավիրում է քեզ:
    Նա ասաց նրան.
    Ես մի գյուղ եմ առել, գնում եմ հարկը հավաքելու:
    Ես գալ չեմ կարող:
    Ես հրաժարվում եմ:


    Բոլորն այնքան զբաղված են... Ոչ ոք ժամանակ չունի: Դուք է՞լ եք այդպիսին: Եթե այո, ուրեմն դուք՝ առևտրական եք: Դուք ձեզ թու՞յլ եք տալիս ժամանակն անց կացնել անտեղի՝ խորհրդածել, ուղղակի լինել այստեղ և այժմ, երգել ու պարել, ոչինչ չանել, ուղղակի պառկել ծառի տակ և ուրախանալ, որ կաս: Ո՞չ: Դա հիմարությու՞ն է թվում: Նշանակում է, որ դուք՝ առևտրական եք, ձեր մեջ հոգևորը չկա: Հոգևոր մարդը գիտի, որ ուղղակի լինելը, առանց ոչինչ անելու, ոչնչով չզբաղվելու, - դա էլ հենց ամենակարևոր ու նշանակալի բանն է աշխարհում:

    Հիշեք. միտքն անգործություն տանել չի կարողանում, նրան ամբողջ ժամանակ պետք է մի բանով զբաղվել: Անգործության մեջ նա ուղղակի վախճանվում է:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #369
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Մի մարդ մի շիշ գտավ՝ ջինը մեջը, և բացեց այն: Ջինն ասաց. "Ես պատրաստ են ծառայել քեզ ճշմարտությամբ և հավատով, բայց միայն մեկ պայմանով: Ես չեմ կարող նստել անգործ: Ես կկատարեմ քո բոլոր ցանկությունները, քանի դու
    ինձ գործ կհորինես: Բայց հենց անելու բան չունեցա, ես քեզ կսպանեմ":

    Այն մարդը հավանաբար առևտրական էր, այդ պատճառով առանց մտածելու համաձայնվեց: "Համաձա՜յն եմ, - գոչեց նա: - Ես հարյուր ծառա ունեմ, բայց նրանք բոլորն անբաններ են,
    ալարում են մատներն անգամ շարժել: Խոստանում եմ, գործդ չի՛ պակասի":

    Նա, խեղճը,նույնիսկ չհասկացավ, թե ինչպես սխալվեց և ինչ ավարտ այդ ամենը կարող է ունենալ: Ընդհակառակը, նա անասելի ուրախ էր: Նա ուներ բազմաթիվ սնապարծ երազանքներ, և սկսեց մեկը մյուսի հետևից ասել իր ցանկությունները,
    բայց նրանցից յուրաքնչյուրն ի կատար էր ածվում մեկ րոպե անց: Ջինն անմիջապես հետ էր վերադառնում և պահանջում էր նոր առաջադրանք: Կամաց-կամաց երիտասարդն սկսեց գիտակցել իրավիճակը: Որտեղի՞ց
    այդքան ցանկություն գտնի: Չէ՞ որ նույնիսկ իր, առևտրականի ցանկություններն անսպառ չեն: Նա արդեն չէր հասցնում նոր առաջադրանքներ հորինել:

    Առավոյան կողմ ջինի տերն արդեն լիովին հասկացավ, որ իր կյանքը մազից է կախված: Նա վազեց ծանոթ իմաստուն սուֆիի մոտ և աղաչեց նրան. "Ի՞նչ անեմ ես: Ջինը կսպանի՛ ինձ: Ես այլևս չեմ կարող նոր բան հորինել":

    Սուֆին մաթեմաթիկոս էր: Նա ասաց. "Թող ջինը փորձի կառուցել շրջանաձև քառակուսի: Դու մահից խուսափելի միայն մեկ միջոց ունես. դիր նրա առջև անլուծելի խնդիր":

    Այն առևռտրականը վաղուց արդեն մահացել է ծերությունից, իսկ ջինը մինչև օրս փորձում է իմաստունի խնդիրը լուծել...



    Առևտրականի ջինը նստած է նրա հոգում, բայց բոլոր ցանկությունները կատարել չի կարելի: Դա անհնար է, ինչպես շրջևանաձև քառակուսին: Իրականացնել բոլոր երազանքները երբեք չի հաջողվի: Բայց գիտակցությունը միևնույն պայմանն է առաջ քաշում. "Տու՛ր ինձ աշխատանք, ինձ անգործ մի՛ պահիր": Քեզ սպանել նա չի կարող, բայց իր անգործությամբ կարող է լիովին ոչնչացնել քո էգոն: Քանի կա գործ, դու ինչ-որ բանով զբաղված ես, և դա հաճելի է՝ դու քեզ ինչ-որ կարևոր մեկն ես զգում: Իսկ երբ ոչնչով զբաղված չես, վերանում է ինչ-որ բանի հետ նույնացումը և դու դառնում ես ոչինչ:

    Հենց երեկ ես կարդում էի մի գիրք "Հարե Քրիշնա" շարժման մասին: Հիշատակելով Հնդկաստանի նախկին պրեզիդենտ Ռադհաքրիշնային, հեղինակը գրում է. "ներկայումս հանգուցյալ": Դա շատ ճշգրիտ է, չէ՞ որ թոշակառու քաղաքագետը՝ հաշվիր, մեռած է: Կարծում եմ, այդ հեղինակը գլխի էլ չի ընկնում, որ նա դեռ կենդանի է, որովհետև թոշակի անցնելուց հետո թերթերում նրա մասին խոսք անգամ չես գտնի: Ու՞ր է հիմա Նիքսոնը: Նրա մասին բոլորը մոռացե՛լ են: Ու՞ր է Գիրին: Մոռացված, նետված է աղբարկղը, նա արդեն ոչ ոքու պետք չի՛: Եթե լրագրողները հիշեն էլ նրանց մասին, դա կլինի նրանց մահվան օրը: Ահա թե ինչու ամեն մեկը կառչում է իր պաշտոնից, չի ցանկանում անցնել թոշակի և աշխատում է մինչև իր վերջը: Ո՞վ կլինի նա, եթե թոշակի գնա: Անմիջապես կդառնա ոչ ոք:

    Գիտակցության ջինն իր գլխավոր պայմանն ունի. "Դու տալիս ես ինձ աշխատանք, իսկ ես քեզ՝ էգո: Իմ շնորհիվ դու կլինես ինչ-որ մեկը: Իսկ եթե դադարես իմ առջև խնդիրներ դնել՝ կդառնաս ոչ ոք: Հիշիր, եթե կանգ առնեմ ես, կվերանաս դու էլ: Մեր երկուսի կյանքերն անքակտելիորեն կապված են": Եվ առևտրականը հնազանդորեն ենթարկվում է իր գիտակցությանը: Նա ամբողջ ժամանակ նրա համար գործ է հորինում, գիտակցությունն էլ փոխարենը ամրապնդում է նրա էգոն՝ իսկ հոգին ընթացքում վախճանվում է: Դա հնարամիտ ինքնաոչնչացում է:

    Ինչ վերաբերվում է հոգևոր մարդուն, նա կարող է նստել անգործ և միաժամանակ երախտապարտ լինել Աստծոն, որ մնացել է ոչ ոք՝ և միևնույն է ուրախանալ իր էությանը: Այդպիսի մարդու նշանակալիությունը կախված չէ նրա գործերից, այս աշխարհի չափանիշներով այն չի սահմանվում: Կարևոր է ոչ թե բանկատան քո հաշիվը, կարևոր ես դու ինքդ: Կարևոր է, որ դու կաս: Ահա թե ինչն է իսկական հարստությունը: Բայց այստեղ դա ոչ ոք չի գնահատի, մեր աշխարհում գնահատում են միայն առևտրականներին: Թող աշխարհն ընդհանրապես քեզ չնկատի՝ կանցնես փողոցով, ոչ ոք չի էլ բարևի: Թող ոչ ոքու պետք չես՝ այդպես էլ է լինում: Միևնույն է, իսկական քեզ ոչ ոք երբեք չի էլ տեսե՛լ: Ուրիշների համար գլխավորն այն էր, թե ինչով ես դու զբաղվում: Հիմա, երբ գործդ ավարտված է, դու արդեն չկաս: Դու դարձել ես ոչ ոք:

    Եվ, եթե դու ուրախ ես, որ դարձել ես ոչ ոք, կարող ես քեզ սանյասին համարել: Դու արդեն մտել ես այլ աշխարհ, Աստվածայինի աշխարհը: Ուրախացիր գեղեցկությանը, զմայլվիր լիալուսնով, վայելիր խոտերի կանաչն ու լճի ծփանքը: Հիմա դու կարող ես ուրախանալ աշխարհում ամեն ինչին՝ ամեն ինչ բացահայտ է, ամեն ինչ քեզ կանչում է դեպի իրեն: Քեզ առաջ էլ էին կանչում, ուղղակի դու գալու ժամանակ չունեիր: Դու չափազանց զբաղված էիր և հրավերքից հրաժարվում էիր:

    Բազմաթիվ կյանքերի ընթացքում դու պատասխանում էիր. "Ներեցեք, բայց ես չեմ կարող: Ընկերս է ամուսնանում, պետք է լինեմ նրա հարսանիքին: Համ էլ նոր տուն եմ գնել, այնպես որ քիթ սրբելու ժամանակ չունեմ": Ի՞նչ է դա նշանակում: Կյանքը քեզ երանություն է առաջարկում, բայց դու հրաժարվում ես, իսկ հետո ինքդ էլ բողոքում ես քո անհաջողություններից: "Ես այնքա՜ն եմ տառապում, - ողբում ես դու: - Բոլորը երես են թեքել ինձանից: Ա՜խ, ինչու՞ կյանքում այսքան շատ ցավ կա": Ո՞վ է այստեղ մեղավոր: Դու ինքդ էիր հրաժարվում առաջարկված երջանկությունից:

    Քեզ կանչում են ծառերը, քեզ կանչում է լուսինը, գետերն ու ամպերը: Ամենայն գոյն ամեն կողմից շտապում է դեպի քեզ, հրավիրում է տոնի, իսկ դու մի բան ես պնդում. "Ժամանակ չկա": Վարդերը հմայում են, իսկ դու սլանում ես նրանց կողքով և ընթացքից նետում ես. "Ներեցեք, չեմ կարող, ընկերս է ամուսնանում":
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (10.11.2017)

  11. #370
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Ծառան եկավ և ասաց տիրոջը.
    Նրանք, ում դու հրավիրել էիր ընթրիքի, հրաժարվեցին:

    Տերն ասաց ծառային.
    Գնա փողոց,
    ում կգտնես,
    հրավիրիր ընթրիքի:
    Գնորդներն ու առևտրականներն
    իմ Հոր տեղերը չեն մտնի:


    Սա պետք է պարզաբանել: Սկզբում կանչել էին հարգարժան մարդկանց՝ նրանց, ով "իրենից ինչ-որ բան է ներկայացնում": Նրանց անձն ամբողջովին որոշվում է կարևոր աշխատանքով՝ նախագահներ, վարչապետներ: Սկզբում նրանց էին հրավիրել, երևելիներին: Իսկ նրանք հրաժարվեցին, պատճառաբանելով իրենց զբաղվածությունն ու անհետաձգելի գործերը: Հիմա ժամանակն է ընթրիքի կանչել աղքատներին, թափառականներին և օտարականներին: Դա շատ կարևոր է. նրանք, ովքեր իրենց նշանավոր մարդ են համարում, դեպի Աստվածայինը գալ չեն կարող:

    Աղքատները մտնում են արքայություն, իսկ արքաները սլանում են արքայության կողքով, որովհետև աղքատներն այդպես էլ ապրում են ճանապարհի վրա: Միայն կանչիր՝ և նրանք անմիջապես կգան: Նրանք երբեք չեն ասի. "Ներիր, ես լիքը գործ ունեմ": Ոչ մի կարևոր գործ նրանք չունեն, նրանք ուղղակի սպասում են: Նրանք միշտ պատրաստ են գալու:

    Եվ տերն ասաց ծառային. "Գնա փողոց, ում կգտնես, բեր նրանց..." Փոշոտ ճանապարհներին երևելիների չես հանդիպի: Միլիոնատերերն ու նախագահներն այնտեղ չեն նստում: Այնտեղ թափառում են լրիվ այլ մարդիկ՝ աղքատներ, մոլորված հոգիներ: Նրանք զբաղվելու բան չունեն, նրանք ուղղակի թափառում են աշխարհով՝ ահա թե ում այնտեղ կարելի է հանդիպել:

    Սա շատ խորիմաստ է: Բուդդան հեռացավ պալատից և սկսեց մուրացկանություն անել: Մահավիրան հրաժարվեց գահից և թափառական ֆակիր դարձավ, նա նույնիսկ հագուստ չուներ և գիշերում էր բաց երկնքի տակ: Նա պարիբրաջակա էր, հավերժական թափառական: Ի՞նչ է սա նշանակում: Հրավերքը հենց այդպիսի մարդիկ են ընդունում: Նրանք միշտ պատրաստ են գալ, նրանք հրաժարվելու ոչինչ չունեն: Ոչ մի հարսանիք, ոչ մի տուն, որը կարելի է գնել կամ վաճառել, - ոչ մի զբաղմունք: Նրանք ամենուր տանն են, դա հավերժական հանգիստ է:


    Տերն ասաց ծառային.
    Գնա փողոց,
    ում կգտնես,
    հրավիրիր ընթրիքի:


    Նրանք, ովքեր իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, անխուսափելիորեն հրաժարվում են գալ, որովհետև նրանք մշտապես զբաղված են և ազնվորեն ուրախանալ էլ չգիտեն: Նրանք ասես վերք լինեն մարմնի վրա, կարող են ցավել միայն, իսկ հաճելի զգացումներ երբեք չեն տա: Բայց մարդ պետք է ոչ թե նվվացող վերք լինի, այլ ծաղիկ: Եվ նրանց, ովքեր նման են ծաղիկների և կարողանում են ուրախանալ կյանքին, նույնիսկ ընթրիքի էլ կարելի է չկանչել՝ առանց այդ էլ նրանք արդեն խնջույքի մեջ են: Նրանք արդեն այստեղ են և արդեն երջանիկ են: Նրանք չունեն ոչ տագնապներ, ոչ հոգսեր՝ նրանք ճանապարհին են, նրանք արդեն գալիս են...

    Կարծում եմ, այն գիշեր երկնքում լիալուսին էր... "Գնա և բեր նրանց, ովքեր արդեն ոչ ոք են"... Ամենն այն պատճառով, որ Աստծոն անհրաժե՛շտ է կիսվել: Եվ եթե ընթրիքին չեկան երևելիները, թող գա ով ասես՝ յուրաքանչյուրն, ում հետ կարելի է կիսվել: Ի դեպ աղքատներն Աստծոն ուրախանում են արքաներից ավելի հաճախ, նրանք ուղղակի դրա ժամանակն ունեն: Նրանք առևտրականներ չեն, նրանք գործ չունեն: Աղքատներն ապրում են այսօրվա օրով, ապագայի վրա գուշակություններ չեն անում:

    Առևտրականներն ապրում են ապագա խոստումներով: Նրանց ամբողջ կյանքը հիմնված է ստացականների վրա: Ներկան նրանք փոխել են ապագայի մասին անիրականալի երազանքների հետ:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #371
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Եվ վերջում Հիսուս ասում է.


    Գնորդներն ու առևտրականներն
    իմ Հոր տեղերը չեն մտնի:


    Հայր Աստծո, նրա տեղի, նրա գահի հետ ամեն ինչ ճիշտ նույն կերպ է: Եթե ասես. "Կգամ հետո, մի օր", - երբեք այնտեղ չես ընկնի: Աստծո արքայություն կարելի է մտնել միայն, եթե պատասխանես. "Այո, ես գալիս եմ հենց հիմա, ինձ ոչինչ չի խանգարում: Ես ուղղակի սպասում էի, մինչև կկանչեն, և անմիջապես ճանապարհ եմ ընկնում":

    Մի՞թե կարելի է հրաժարվել այդպիսի երջանկությունից: Բայց դուք չէ՞ որ հրաժարվու՛մ էիք: Ո՞րն է պատճառը: Շատերին թվում է, թե սանյասինները հրաժարվում են կյանքից: Ո՛չ, ամեն ինչ ճիշտ հակառա՛կն է: Կյանքից հրաժարվում են առևտրականները հենց, իսկ սանյասիններն ուրախանում են կյանքին, վայելում են այն լիովին: Գնորդների և առևտրականների աչքին դա հրաժարում է, բայց իրականում հենց դա է իսկական կյանքը: Սանյասինը ոչնչից չի՛ հրաժարվում: Ուղղակի նա ուրախանում է ավելի սուր, ավելի լիովին: Նա այնքան երջանիկ է, որ չի էլ բողոքի անգամ, եթե իմանա, որ մեկ վայրկյան անց իրեն վիճակված է մեռնել: Նա կասի ուղղակի. "Ես ապրել եմ երջանիկ: Ուրիշ էլ ի՞նչ ուզեմ": Այդպիսի կյանքի մեկ ակնթարթն էլ բավական է սանյասինին: Նա նույնիսկ մահանում է ժպիտը դեմքին: Իսկ առևտրականը... Հազար կյանքերի ընթացքում էլ նա իր գործերը չի ավարտի: Նրա հոգսերն անվերջանալի են:


    Ուպանիշադներում մի այսպիսի պատմություն կա. Յայաթի անունով մի արքա ապրել էր հարյուր տարի, և ահա եկավ նրա մահվան ժամը: Մահը եկավ արքայի մոտ, և Յայաթին հարցրեց. Իսկ դու չե՞ս կարող տանել իմ որդիներից
    մեկին: Ես դեռ կարգին չեմ էլ ապրել: Միակ բանը, ինչի մասին մտածել եմ ամբողջ կյանքում, իմ արքայության բարգավաճելն էր, նույնիսկ մոռացել էի, որ ժամանակի ընթացքում ստիպված եմ լինելու
    լքել այս մահկանացու մարմինը: Մի՛ եղիր այդքան դաժան, մի՛ տար ինձ, թույլ տուր քիչ էլ ապրել: Ես միշտ բարի եմ եղել իմ հպատակների հանդեպ, ամեն ինչ արել եմ ժողովրդի համար, իսկ իմ մասին մոռացել եմ: Խղճա՛ ինձ":

    "Լավ, - համաձայնվեց Մահը: - Փոխարենն ընտրիր քո երեխաներից մեկին":

    Յայաթին հարյուր որդի ուներ: Նա հարցրեց, թե նրանցից ով կցանկանա մեռնել հանուն հոր, բայց ավագ որդիները վաղուց հասունացել ու խելք էին հավաքել: Տարիքի հետ մարդիկ ավելի հաշվենկատ ու խորամանկ են դառնում: Նրանք
    լուռ լսեցին իրենց հորը, բայց ոչ մեկը տեղից չշարժվեց: Առաջ եկավ ամենակրտսեր որդին միայն, որն ընդամենը տասնվեց տարեկան էր:

    Համարձակ պատանու առջև նույնիսկ Մահվան սիրտը սասանվեց: Եթե հարյուրամյա ծերունին բողոքում է, որ կարգին չի հասցրել ապրել, ուրեմն ի՞նչ ասես այս տղայի մասին: Նա ընդհա՛նրապես դեռ կյանք չի տեսել: "Դու անգիտակից երեխա՛ ես,
    գոչեց Մահը: - Դու չես հասկանում, թե ի՛նչ ես անում: Այստեղ դուք հարյուր հոգի եք, և քո բոլոր եղբայրները լռում են: Նրանցից մեծերն արդեն յոթանասունն ա՛նց են: Նրանք իրե՛նք էլ ծեր են,
    մի երկու տարի անց ես կսկսեմ նրանց հետևից էլ գալ: Ինչու՞ դու":

    "Ինչի՞ վրա հույս դնեմ ես, եթե իմ հայրը նույնիսկ հարյուր տարվա ընթացքում չի հասցրել ուրախանալ կյանքին: Նշանակում է, կյանքում երջանկություն ընդհանրապես չկա: Առանց այն էլ ինձ ամեն ինչ պարզ է. եթե հարյուր տարին
    չի հերիքել հորս, ուրեմն ինձ էլ չի հերիքի: Պետք է այլ ճանապարհ լինի: Եթե չկա կյանք կյանքի մեջ, կփնտրեմ այն մահվան մեջ: Վերցրու՛ ինձ, մի խղճա":


    Նույն բանն է ասում նաև սանյասինը. "Եթե էգոյի կյանքում կյանք չկա, կփնտրեմ այն էգոյի մահվան մեջ: Վերցրու՛ ինձ, Մահ":


    Եվ Մահը վերցրեց կրտսեր որդուն: Նրա հայրն ապրեց ևս հարյուր տարի, և Մահը նորից եկավ նրա հետևից: Արքայի համար դա նորից անսպասելիություն էր: "Այդքան արա՞գ, - զարմացավ նա: - Ինձ թվում էր,
    թե հարյուր տարին երկար ժամանակ է, այս անգամ հաստատ կբավարարի: Իսկ տարիներն անցան աննկատ: Ես այդպես էլ չհասցրեցի ապրել: Ես ջանում էի, ամեն ինչ հաշվի էի առել,
    հենց նոր ավարտեցի բոլոր գործերս և պատրաստվում էի ապրել սեփական հաճույքիս համար: Ո՜չ, սա անտանելի՛ է":

    Այդպես շարունակվեց տաս անգամ: Հանուն հոր, որդիներից մեկը տալիս էր իր կյանքը, իսկ արքան շարունակում էր ապրել:

    Եվ, երբ լրացավ նրա հազար տարին, Մահը եկավ հերթական անգամ և հարցրեց. "Ի՞նչ կհորինես հիմա: Արդեն պատրաստե՞լ ես հերթական որդուդ զոհաբերության համար":

    "Ոչ, տխոուր ասաց արքան: - Ես հասկացա, որ հազար տարին էլ է շատ քիչ: Բանը ժամանակը չէ, այլ ես: Ես նորից ու նորից զբաղվում եմ միևնույն հիմարությամբ, ես ուղղակի սովորել եմ
    կյանքս դատարկ ծախսելուն: Ինձ ոչինչ չի օգնի":


    Մահից առաջ Յայաթին կարգադրեց գրի առնել այս պատմությունը գալիք սերունդների համար: Ահա թե ինչ ասաց նա սերունդներին. "Ես ապրեցի հազար տարի, բայց իմ գիտակցությունը խանգարում էր ինձ ապրել իսկական կյանքով: Նա հոգում էր միայն ապագայի մասին և բաց էր թողնում ներկան: Իսկ մարդ ապրում է այժմ և այստեղ":

    Քանի դու այստեղ չես և հիմա, դու չես ապրում: Ամբողջ ժամանակ քեզ հրավիրում են ընթրիքի, բայց դու տանը չես: Դու հավերժ բացակայում ես, դու ամենուր պետք է հասնես: Իսկ հետո տառապում ես ու բողոքում. "Ինչու՞ է կյանքն այսքան զարհուրելի": Բայց դժվար է բոլորի համար. ով քիչ է ապրում՝ տանջվում է, իսկ ով ապրում է երկար՝ ուղղակի տանջվում է ավելի: Երիտասարդ թե ծեր՝ բոլորն էլ տանջվում են, որովհետև բոլորի խելքը միանման է կառուցված:

    Մի ռեստորանի ապակու վրա ես մի այսպիսի հայտարարություն տեսա. "Մի՛ կանգնեք դրսում, ձեզ մի տանջեք: Ուղղակի մտեք ներս և կերե՛ք": Դրսում կանգնած, տանջվելու ես սովից, իսկ եթե մտնես և ուտես, կվատանաս շատակերությունից:

    Գիտակցությունը՝ ահա թե որն է գլխավոր տառապանքը: Ներսից թե դրսից՝ կարևոր էլ չէ: Հարյուր տարի թե հազար՝ նշանակություն չունի: Մի կյանք թե միլիոն՝ բոլորը մեկ են: Պետք է հասկանալ, որ մեր դառնությունները՝ միայն սեփական խելքից են: Առևտրականի խելքը՝ ահա գլխավոր խոչընդոտը: Ազատվիր մտքից՝ և կընդունես սանյասա:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #372
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Իսկ Հիսուս ասում է.


    Գնորդներն ու առևտրականներն
    իմ Հոր տեղերը չեն մտնի:



    Մուտքը բաց է բոլորի համար՝ նրանք ինքներն այնտեղ չեն մտնի: Նրանց հրավիրեցին, բայց նրանք չուզեցան: Դա հավերժական հրավերք է, հրավերքի ժամկետը երբեք չի անցնում, և պատգամաբերները բերում են այն ամեն օր: Նրանցից մեկն էր Հիսուս, բայց հրեաները վռնդեցին նրան: Մեկ ուրիշն էր Բուդդան, բայց հնդիկները նրան չընդունեցին: Պատգամաբերները գալիս են ամեն օր, իսկ դուք ի պատասխան գոչում եք. "Ես զբաղվա՛ծ եմ":


    Այդպես եղել է Բուդդայի հետ: Նա շատ հաճախ, մոտ հիսուն անգամ այցելել է մի գյուղ: Եվ տեղի խանութպանն անընդհատ երազում էր լսել նրան, բայց նրան անվերջ ինչ-որ բան խանգարում էր.
    մեկ կինն էր հիվանդանում, մեկ տղան էր ծնվում, մեկ հյուրեր էին գալիս, մեկ ուղղակի անհետաձգելի գործեր՝ մի խոսքով, միշտ ինչ-որ բան պատահում էր: Բուդդան գալիս ու գնում էր, իսկ խանութպանը ոչ մի կերպ
    չէր կարողանում նրա հետ հանդիպել:


    Երեսուն տարվա ընթացքում Բուդդան հիսուն անգամից ոչ քիչ անցել է այդ գյուղով: Եվ մի առավոտ, բացելով տան պատուհանի փեղկերը, խանութպանը լսեց, որ Բուդդան մահամերձ է
    և մինչև գիշեր չի ապրի: Այդ ժամանակ նա հասկացավ, որ կարող է հավերժ կորցնել նրա հետ հանդիպելու հնարավորությունը: Նա դուրս թռավ տնից, սլացավ անտառի միջով, վազեց մոտ քսան կիլոմետր
    և երեկոյան կողմ հասավ այնտեղ, որտեղ Բուդդան կանգ էր առել էր իր աշակերտների հետ:

    Բուդդան պատրաստվում էր հեռանալու: "Եթե կան հարցեր, տվեք", - ասաց նա աշակերտներին:

    Բայց նրանք լալիս էին միայն. "Դու մեզ շատ բան ես ասել, իսկ մենք այդ չենք հասկացել: Էլ ինչ հարցնենք":

    Ինչպես ընդունված էր, Բուդդան կրկնեց իր առաջարկը երեք անգամ: Նա ասաց. "Դուք խուլ եք, ձեզ ամեն ինչ պետք է մի քանի անգամ կրկնել, որ դուք լսեք": Եվ նա իրոք ամեն ֆրազ կրկնում էր երեք անգամ,
    որպեսզի աշակերտները կարողանան դրա իմաստը հասկանալ: Հետո Բուդդան հեռացավ ծառի մոտ, խաղաղ պառկեց, փակեց աչքերն ու սկսեց տարրալուծվել Տիեզերքի մեջ:

    Եվ այդ պահին վազելով հասավ խանութպանը՝ նա շնչակտուր էր և քրտնակոլոլ: "Ու՞ր է Բուդդան, - ճչաց նա: Ես ցանկանում եմ հարցնել նրան: Ես չափազանց երկար եմ սպասե՛լ":

    "Ուշ է, - արձագանքեց աշակերտներից մեկը: - Բուդդան արդեն անցել է քո գյուղի միջով: Նա հարցնում էր քո մասին, բայց դու ոչ մի անգամ չեկար: Մենք քո տան կողքով էինք անցնում ամեն տարի:
    Ձեր գյուղը շատ փոքրիկ է: Մեկ րոպեի ճանապարհ՝ և դու կտեսնեիր Բուդդային: Իսկ նա անվերջ հարցնում էր, այս անգամ խանութպանը եկա՞վ... Լինում էր նույնիսկ, մեզանից մեկը գալիս էր քեզ մոտ, որ հրավիրի,
    բայց դու ի՞նչ էիր պատասխանում. "Այսօր չեմ կարող, չափից դուրս գնորդներ ունեմ: Այս անգամ չի ստացվի, շուտով կինս ծննդաբերելու է: Հիմա ես զբաղված եմ, հյուրեր ունեմ"...
    Եվ հիմա, երբ դու վերջապես եկար, արդեն չափազան ուշ է":

    Բայց սա ամենասրտառուչ պատմություններից մեկն է, որովհետև Բուդդան դադարեցրեց իր վերջին խորհրդածումն ու ասաց. "Առաջ նա սխալվում էր, բայց իմ հրավերքն ուժի մեջ է: Թող որ նա ուշացել է,
    բայց ես դեռ կենդանի եմ: Տուր քո հարցը: Ես սպասում էի քեզ, ես նույնիսկ հետաձգեցի իմ մահը հույսով, որ դու այնուամենայնիվ կգաս, երբ իմանաս, որ մեռնում եմ":



    Դե՛ն նետեք առևտրականի գիտակցությունը: Դուք առանց այն էլ շատ բուդդաներ եք բաց թողել, բաց մի՛ թողեք հաջորդներին: Ուշանալը հաճախ սովորություն է դառնում, այդպես լինում է: Հիսուս կատարելապես ճիշտ է.


    Գնորդներն ու առևտրականներն
    իմ Հոր տեղերը չեն մտնի:


    Այդ արքայությունը նրանց համար չէ՝ դա նրանց պետք չէ: Նրանց հետաքրքրում են երկրային արքայությունները: նրանց հայացքը ցած է ուղղված, նրանք քայլում են, քթները դեմ տված գետնին, գանձեր փնտրելով: Եվ այդ պատճառով երբեք չեն նկատում, թե ինչ է տեղի ունեում իրենց գլխի վերևում: Անիմաստ է նրանց հրավիրել՝ կանչերը նրանք լսում են, բայց միշտ հրաժարվելու պատճառ են գտնում:

    Դուք ընտրում եք ունայնությունն ու հրաժարվում եք ամենակարևորից: Դուք նախընտրում եք չնչին բաները, կառչում եք անցողիկից՝ և հրաժարվում եք հավերժականից: Դուք ընտրում եք նյութականն ու անցողիկը, իսկ հավերժականը, ներքինը, հոգևորը վանում եք: Եվ ամեն մեկը գնում է այն ճանապարհով, որն ինքն է ընտրել...

    Մտածեք այդ մասին: Մտածեք լավ և մի շտապեք հպարտորեն պնդել, որ այս կամ այն մարդը՝ առևտրական է: Նայեք սկզբում ձեզ, չէ՞ որ հարյուր մարդուց իննսունինն է առևտրական: Լրիվ հնարավոր է, որ դուք էլ բացառություն չեք: Ձեզ ընտրյալ մի համարեք... Ընտրյալները լրիվ ուրիշ են: Ընտրյալներն արդեն այնտեղ են, նրանք արդեն մտել են, արդեն նստել են Աստծո հետ մի սեղանի:


    Այսօրվա համար բավական է:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #373
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԲԱԾ Է

    Զրույց քսաներորդ



    Նրա աշակերտներն ասացին նրան.
    Ե՞րբ կգա հանգիստը նրանց, ով մեռյալներ են:
    Եվ ե՞րբ է նոր աշխարհը գալու:

    Նա ասաց նրանց.
    Այն հանգիստը, որին դուք սպասում եք,
    եկել է, բայց դուք չճանաչեցիք նրան:

    Նրա աշակերտներն ասացին նրան.
    Քսան և չորս մարգարեներ արտահայտվել են Իսրայելի մեջ,
    և նրանք բոլորն ասել են քո մասին:

    Նա ասաց նրանց.
    Դուք թողել եք նրան, ով կենդանի է ձեր առջև,
    և խոսում եք մեռյալների մասին:

    Հիսուս ասաց.
    Ես կրակ եմ գցել աշխարհի մեջ,
    և ահա ես հսկում եմ այն,
    մինչև այն բոցավառվի:


    Այդպես լինում է նորից ու նորից. գալիս է Հիսուս, իսկ նրան չեն ճանաչում, գալիս է Բուդդան, իսկ նրան չեն նկատում: Ինչու՞ է այդպես: Չէ՞ որ հետո Հիսուսի ու Բուդդայի մասին խորհում են երկար դարեր շարունակ: Ծնվում են կրոններ: Ի հիշատակ նրանց, ում չէին ճանաչում կյանքի օրոք, կառուցում են հսկայական եկեղեցիներ: Ինչու՞ ոչ ոք չէր նկատում կենդանի Քրիստոսին: Սա պետք է պարզաբանել, սա մտքի ինչ-որ խորին հատկանիշ է, մտքի բնույթի մասնիկը: Խոսքը ոչ թե անձնական սխալներն են, այստեղ խնդիրն այն չէ, որ այս կամ այն մարդը սխալվել է: Այդպես հազարամյակներ շարունակ սխալվում են բոլոր մարդիկ, մարդկային գիտակցությունն ամբողջությամբ վերցրած:

    Պետք է հասկանալ, թե ինչպես է կառուցված մեր միտքը: Ահա նրա մեկ հատկություն. մտքի համար ներկա գոյություն չունի, կա միայն անցյալ և ապագա: Ներկան այնքան անցողիկ է, որ գիտակցությունն այն որսալ չի հասցնում: Բավական է նա կանգ առնի ընթացիկ պահի վրա, և այդ պահն արդեն անցյալ է դառնում: Եվ այդ պատճառով գիտակցությունը կարող է հիշել անցյալի մասին, հուսալ ապագայի վրա, բայց ներկան չի նկատում: Անցյալն ու ապագան ձգվում են երկար, իսկ ընթացիկ պահը կարճ է: Այն փոքրիկ է, ինչպես հյուլեն, այն անհետանում է, հազիվ հասցնում ես նրան զգալ: Եվ դուք չեք էլ հասցնու՛մ: Ներկան նկատելու համար գիտակցության հսկայական ուժ է հարկավոր: Պետք է մեծ զգոնություն՝ բավական է քիչ շեղվես, և արդեն ոչինչ չես տեսնի: Բայց դուք հարբած եք անցյալով ու ապագայով...


    Մի անգամ Խոջա Նասրեդինն ինձ հյուր էր եկել: Նստել էր տաքսի և ասել էր վարորդին. "Տար ինձ Օշոյի համայնքը":

    Իսկ վարորդը շատ էր զարմացել, որովհետև նրա տաքսին կանգնած էր ուղիղ համայնքի դիմաց: Նա բացել էր դուռը Նասրեդինի առջև և ասել էր. "Դուրս եկ, բարեկամս, հասանք: Ահա Օշոյի համայնքը":

    "Հիանալի է, - պատասխանել էր Խոջան: - Միայն թե դու այլևս այդքան արագ չքշե՛ս":


    Գիտակցությունը հարբած է: Ներկան նա չի տեսնում, չի նկատում այն, ինչ ուղիղ քթի առջև է: Նա լիքն է երազանքներով ու հույսերով: Դուք չունեք ներկա: Ահա թե ինչու մարդիկ չէին ճանաչում Հիսուսին, Բուդդային ու Քրիշնային, իսկ հետո հարյուրամյակներ շարունակ ողբում ու լալիս էին խղճի խայթից: Դարեր շարունակ նրանք խորհում են, աղոթում են, հուսում են, իսկ երբ գալիս է Հիսուս, միևնուն է, նրան չեն նկատում: Հիսուսին կարելի է տեսնել միայն ոգու բավարար ներկայության դեպքում, իսկ դա նշանակում է, որ քեզ համար գոյություն չունի ոչ անցյալ, ոչ ապագա: Միայն նա, ով կհամարձակվի, կարող է հայացք նետել ներկա՝ իսկ ներկան հավերժ է: Բայց այդ հավերժությունն ուղղված է դեպի ներս, այլ ոչ թե ձգվում է երկարությամբ: Դա ոչ թե հորիզոնական է, այլ ուղղահայաց:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #374
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,872
    Ու ևս մեկ բան է պետք հիշել. անցյալը կարելի է իմաստավորել, քանզի ինչ-որ բան հասկանալու համար ժամանակ է հարկավոր: Պետք է ժամանակ, որպեսզի գցես-բռնես, կառուցես թեորիաներ, փիլիսոփայես, վիճաբանես, ամեն բան տեղավորես իրենց դարակներում: Այդպես է գիտակցությունն աշխատում: Բայց, երբ կողքիդ է Հիսուս, մտածել չես կարող՝ ժամանակ չկա: Մտքին միշտ ժամանակ է անհրաժեշտ, չէ՞ որ նա հազիվ խարխափում է մթի մեջ: Եվ ժամանակ առ ժամանակ նրան հաջողվում է ինչ-որ բանից գլուխ հանել, չնայած դա էլ իսկական ըմբռնում չէ: Ըմբռնել՝ նշանակում է, որ դու համարձակորեն նայում ես փաստի աչքերի մեջ և ակնթարթորեն գիտակցում ես նրա ճշմարտացիությունը: Իսկ երբ այդպիսի ըմբռնում չկա, ստիպված ես մտածել:

    Հիշեք, իմացող մարդը չի մտածում, նա ուղղակի տեսնում է ճշմարտությունը: Նրան բավական է նայել: Մտածում է նա՛ միայն, ով ոչինչ չի հասկանում: Նա նման է կույրի, որը մտադրվել է դուրս գալ տանից: Նա ստիպված է դատել. "Այսպես ուրեմն, որտե՞ղ է դուռը, որտե՞ղ են աստիճանները, որտե՞ղ է դարպասը": Իսկ եթե տեսնողը պատրաստվում է տանից դուրս գալ, նա մտածելու կարիք չունի, նա ուղղակի գնում է: Նա չի սկսում մտածել, թե ոտրեղ են դուռը կամ աստիճանները: Առանց այն էլ նա տեսնում է դրանք, էլ ի՞նչ մտածի:

    Կույրերն է, որ ստիպված են շատ մտածել: Մտածողությունը՝ տեսողության փոխարինողն է, մտքերը թաքցնում են կուրությունը: Իսկ նա, ով առանց այն էլ տեսնում է, չի մտածում երբեք: Հիսուս և Բուդդան՝ մտածողներ չեն: Մտածողներ էին Արիստոտելեսն ու Հեգելը: Պայծառացածը մտածելու կարիք չունի, նա ունի աչքեր և նրան բավական է տեսնել: Ընդամենը հայացքն էլ բավական է, որ տեսնես ճանապարհը, նկատես և դուռը, և աստիճանները, և դարպասը:

    Երբ գալիս է Հիսուս, դարպասը բացվում է: Բայց դուք կույր եք, դու այն չեք տեսնում: Լրիվ հնարավոր է, որ իրեն Հիսուսին էլ սկսեք հարցնել. "Որտե՞ղ է դուռն այստեղ: Ո՞ր կողմն է դարպասը: Ու՞ր գնալ":
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 25 25-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •