Նույնն էլ ես:
Ժամանակի ընթացքում կարող ա շատ երկար տարիներ ակտիվ չլինեմ, բայց ամեն անգամ ինտերնետ մտնելուց՝ երկրորդ եթե ոչ առաջին էջումս ակումբը լինի բացված:
Մագնիսական դաշտ ունի ակումբը, որ ձգում ա էն մարդկանց ովքեր տեսել են իրա սկիզբն ու զարթոնքը: Նորերը դժվար տենց զգացում ունենան:
Ու թեև հնարավոր ա որ ակումբցիների հետ տարիներով չշփվեմ ՝ մեկ ա ակումբը հյուրի կարգավիճակով ինձ մագնիսական ու անբացատրելի էներգիա ու հաճելի զգացում ա տալիս (կամ դա նոստալգիկ զգացում ա կամ էլ չգիտեմ… շատ չեմ խորացել):
Հետաքրքրական ա իմ համար էն փաստը որ ես Հայաստանն ու Երևանը բացարձակապես չեմ կարոտում նույնիսկ մի նշույլ անգամ: Արդեն քանի տարի ա ինչ փոխել եմ ազգությունս, ազգանունս ու չեմ շփվում ոչ մի հայի հետ: Ու ներդաշնակ եմ:
Ուղղակի տենց ա ստացվել (չդատեք): Էդ էլ իմ կյանքն ա:
Բայց ակումբն ու ակումբցիներին կարոտում եմ որտև իրանք իմ համար ազգից ու որևէ էթնիկ պատկանելիությունից դուրս են: Վեր են էդ անիմաստ կատեգորիաներից: Երևի դրա համար:
Ինձ թվում ա ՝ ես ուր էլ լինեմ աշխարհում, ինչ ազգության էլ պատկանեմ ու նույնիսկ հասնեմ 80 տարեկան ՝ մեկ ա ակումբի էջը մոտս բաց ա լինելու:
Էջանիշներ