User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Արդարացի՞ ենք գնահատում ստեղծագործողներին քննարկելիս մեր տեսակետի կարևորությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սևակ ջան, քանի որ ոչ մեկս չենք ուզում ոչ քեզնից վիրավորված լինել, ոչ էլ որ դու մեզնից վիրավորված լինես, արի մի քիչ հետ գնանք, հասկանալու համար, թե ամենն ինչից ա սկսվել:

    Մեջբերում եմ քեզնից.

    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածներս կայքումս եմ դնում կամ ֆեյսբուքյան էջիս: Մի տեսակ պատրաստ չեմ բանավեճերի, չեմ ուզում կարդալ կարծրատիպային կարծիքներ կամ բացատրել, թե որն ինչի համար եմ գրել... Վերջիվերջո, ես չէի մեղավոր, որ պապը մահացավ, ոչ էլ թոռը... Ես էլ չէի սպասում... Դրան չանդրադառնամ...

    Այստեղ ես ինձ լավ չեմ զգում... Միջավայրը մի տեսակ այլ է... Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար ու այնպես չէ, որ եթե կարծիքը դուրս չի գալիս կամ համաձայն չեմ, ուրեմն ես եմ ճիշտ: Իրականում ես գրում եմ այն, ինչ այդ պահին գալիս է, ինչպես տեսնում եմ, ինչ զգում եմ... Իսկ այստեղի ընթերցողները, ըստ իս, միշտ ուզում են, որ իրենց սպասվածով լինի կամ տրամաբանական շարունակությամբ... Ուզում են, որ այսպես լինի կամ այնպես, իսկ ես գրում եմ ինչ կա ու անկարող եմ անգամ տառ փոխել, կքանդվի, կարծում եմ, կդառնա օտար... Ու տպավորություն է ստեղծվում (այս գրառումս էլ ներառյալ), որ չեմ հարգում ընթերցողիս, իսկ իմ տարածքում ես ազատ եմ այդ առումով... Այստեղ ինձ պարտավորված եմ զգում, մի տեսակ իմ ափսեի մեջ չեմ... Դրա համար չկամ, կորել եմ... Իսկ այնպես` ապրում եմ, սովորում, աշխատում, երբեմն ստեղծագործում...
    Այ ստեղից սկսած դու սկսում ես արդեն քննարկողներին գնահատականներ տալ, որոնք իհարկե մեղմացնում ես «շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար ու այնպես չէ, որ եթե կարծիքը դուրս չի գալիս կամ համաձայն չեմ, ուրեմն ես եմ ճիշտ» տիպի նախադասություններով, բայց ասվածն ասված է: Իսկ ասված է, որ այստեղի կարծիք գրողները «կարծրատիպային կարծիք» գրողներ են, ովքեր իրենց սպասածից դուրս բանը չեն գնահատում (ընդ որում ենթադրելի է, որ նրանք, ովքեր բացասական են գրել):

    Հետո էլ մասնակիցը խորհուր է տալիս, իսկ դու պատասխանում ես.
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ հեռու եմ գրող լինելուց, այնքան, ինչքան գրածիս վերջավորությունն էր օտար ընդհանուրին:
    Գրողին քննադատում են գրաքննադատները, ովքեր լիարժեք են ըմբռնում ու հասկանում շարադրանքը, դա անցկացնում իրենց մաղի միջով:
    Ուրախ եմ, որ հերիք չի կարդում եք, մի հատ էլ չեք ալարում կարծիք եք հայտնում:
    Ու ինչքան էլ այստեղ էլի մեղմացրել ես «ես շատ հեռու եմ գրող լինելուց»-ով, մեկ է, էլի ասվածն ասված է: Իսկ ասված է «գրաքննադատ չես, մի քննադատիր»:

    Ու առ այս պահը Մեֆ թեմայում չի եղել: Նկատենք դա:
    Բայց այ հենց էս գրառումներն էին, խոստովանում եմ, որ ինձ կարդալ տվեցին պատմվածքը, որտև մինչ դա չէի հասցրել գործը կարդալ, բայց քննարկումն աչքի անցկացրել էի, հասկանալու համար, լավ գործ է, արժի՞ կարդալ, թե՞ ոչ, որտև ի տարբերություն քեզ, իմ համար ակումբցիների կարծիքները բավական կարևոր են ստեղծագործության մասին կարծիք կազմելու համար:

    Հավանաբար նույն պատճառով Մեֆն էլ գրեց: Իր գրածը հենց այդ մասին էր, վիրավորական բան չկար դրանում, քննադատությանն արձագանքելուդ ոճի մասին էր, մեջբերեմ.
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սևակ ջան, չեմ կարդացել պատմվածքը ու որևէ բան չեմ գրի դրա մասին, ուղղակի որ ասում ես "Պապին ես չեմ բերել պատմվածք ու չէի էլ կարող հանել:" մի քիչ տարօրինակ ա… ո՞վ ա պապիկին բերել ու մտցրել քո պատմվածքի մեջ, կարող ա՞ պապիկն իրան-իրան ա եկել մտել քո պատմվածքի մեջ… դու չե՞ս գրել, կամ գրածդ հո պաստավավերագրական տեքստ չի՝ լրագրություն չի որ ասես "ես չեմ արել"… եթե դու չես մտցրել, ասա ով ա մտցրել գնանք իրանից էլ հարցնենք…

    գրողներին և ոչ գրողներին քննադատում են քննադատներն ու ոչ քննադատները… ստեղ երկու կարծիք չկա… ցանկացած կարդացող կարա քննադատի, քանի որ դու ինքնակամ քո գործը նրա դատին ես հանձնում, ավելին, դեռ շատ դեպքերում ուզում են որ վճարեն ու գիրք առնեն…

    …Վիճի…
    Սրան դու արձագանքել էիր.
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեքստդ չեմ կարդացել, որ պատասխանեմ

    Վիճե՞մ: Ու՞մ հետ: Ինչի՞ համար:
    Նորմալ պատասխան է, հեգնանքով, բայց հասկանալի: Մեֆն արձագանքում է.
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կարիք չկա տեքստիս պատասխանել, իսկ սովորաբար վիճում են կանհամաձայնությունների դեպքում… դու, կարծեմ ունես անհամաձայնություն… վիճի… եթե կարող ես…
    Էլի նորմալ պատասխան է, թեկուզ հասկանում եմ, կարող է նյարդայնացնի: Բայց լրիվ նորմալ:

    Իսկ ահա դու.
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ է կարծիքդ: Ես գրել ու ներկայացրել եմ: Անահամաձայնություն կարող ես ունենալ դու կամ մյուս ընթերցեղներն ինձ հետ: Իսկ վիճել այլակարծություն ունեցողների հետ, կարծում եմ, հիմարություն է:
    Բանավիճել պատրաստ եմ, բայց ոչ սոփեստների հետ:

    Հ.Գ. Хвапу и клевету приемпи равнодушно
    И не оспаривай глупца...
    Արդեն զուտ անձնական հարթություն, պիտակումներ, վիրավորանք:

    Ահա սրա համար է այս ամբողջ պատմությունն առաջացել: Շարունակությունն էլ՝ նույն ոճով:
    Ու հավատա, դու ունես վերանայելու քո քննարկման ձևը, հակառակ դեպքում հավանաբար էլի կլինեն նման սիտուացիաներ: Մտածիր այս մասին, փորձիր կողքից հայացքով նայել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (19.02.2014), Sambitbaba (20.02.2014), Աթեիստ (19.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնահատում ենք անձնական աճը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.09.2017, 14:39
  2. Գրառումներ: 61
    Վերջինը: 06.01.2017, 18:32
  3. Բարձրագույն կրթության կարևորությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.07.2013, 13:05
  4. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 108
    Վերջինը: 07.03.2009, 04:46
  5. Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2009, 02:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •