Օրինակ «ֆոտոնը ալիք է» արտահայտությունը լրիվ հակառակն է «ֆոտոնը մասնիկ է» պնդմանը։ Այս պնդումները կարելի է դիտել որպես հակասական պնդումներ։ ..... Որքանով որ ինձ հայտնի է ամբողջ 19-րդ դարի ընթացքում գիտական աշխարհում ընթանում էին թեժ վեճեր այս հարցի վերաբերյալ
Անցած դարի 20-ականներին պարզ դարձավ, որ փորձերը չեն կարող լուծել այս հարցը, քանի որ փորձարկումների արդյունքները կախված էին գործիքներից որոնց օգնությամբ կատարվում էին այդ փորձերը և այդ գործիքների դիրքից։ Մի փորձի արդյուները մշտապես ցույց էին տալիս, որ լույսը տարածվում է ալիքաձև։ Իսկ մյուս փորձի արդյունքում պարզվում էր, որ լույսը տարածվում է որպես առանձին մասնիկներ։
Որոշ գիտնականներ անհամբեր սպասում էին, թե վերջիվերջո ինչ է ապացուցվելու՝ ֆոտոնը մասնիկ է, թե՞ ալիք։
Եթե ինչ որ մի բան սխալ եմ գրել, խնդրում եմ ուղղեք ինձ։ Սա սիրողական մակարդակով կատարված ուսումնասիրություններս են։ Երախտապարտ կլինեմ, եթե ուղղեք։
Իսկ հիմա կարևորը։ Իմ սուբեկտիվ ընկալմամբ այստեղ ընդհանրապես խնդիր չի եղել։ Պարզապես գիտնականները փորձել են գտնել լույսի արիստոտելյան «էությունը» (մի բանը Է կամ ՉԷ)։ Իմ կարծիքով սա ընդհանրապես չի տարբերվում կրոնական դոգմատիզմից։
Այո՛, այստեղ ընդհանրապես խնդիր չկա և չի եղել։ Պարզապես հակավոր էր ընդունել. այս տիպի գործիքով կատարած փորձերը ցույց են տալիս, որ լույսը ալիքէ, իսկ այս գործիքով և այսինչ լաբորատորիայում կատարած փորձերը ցույց են տալիս, որ լույսը մասնիկ է։
Այստեղ չկա ոչ մի պարադոքս, ոչ մի հակասություն, ոչ մի անհասանելիություն («սա մեր ուղեղին անհասանելի է»-ի տիպի մտքեր)։ Այսօր արդեն գիտնականները հանգիստ ընդունում են, որ ֆոտոնը միաժամանակ ցուցաբերում է և մասնիկի և ալիքի հատկություններ։ Վերջ։ Վերջ արիստոտելյան «Է» «ՉԷ»-ին։
Էջանիշներ