Ժող ջան, էդ չասելը «վատն է», տեղն ասելը «իմ դուրը չեկավ այսինչ ու այնինչ պատճառով» սիրուն է, պուպուշ է, մեղմ ց, առաքինի է, ուծյու ու տենց բաներ, բայց երբեմն էլ ուղղակի սխալ է:
Տեղ կա, որ հստակ պետք ա ասես «վատն է» ու վերջ: Ու էդ տեղը որոշում է կարծիք հայտնողն ու ուրիշ ոչ մեկը:
Ու իհարկե հասկանալի է, որ երբ X անձը ասում է, որ Y գործը «վատն է», էդ պարտադիր չի, որ նշանակի, որ Y գործը վատն է: Դա ընդամենը X անձի անձնական տեսակետն է, որը գալիս է իր ճաշակից, աշխարհընկալումից, զարգացության աստիճանից, ունեցած սպասելիքներից ու միլիոնավոր այլ հանգամանքներից: Ու բոլորն էլ հասկանում են, որ երբ X անձը Y գործի մասին ասում է «վատն է», դա զուտ իր անձնական տեսակետն է, այլ ոչ թե համընդհանուր ճշմարտություն ու դրանից դրամա սարքելու կարիք չկա. հիմա X-ն էլ համարում է, որ գործը վատն է, ու ՀԵՆՑ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ չի հավանում, որը լրացուցիչ ասելու կարիք չկա, որտև եթե իր համար վատն է, ապա արդեն պարզ է, որ չի հավանում, մինչդեռ չհավանելը դեռ չի նշանակում, որ վատն է համարում:
Իհարկե կոպիտ գնահատականները ցանկալի չեն (զիբիլ, աղբ ու այդ տիպի այլ), բայց ոչ կոպիտ, այլ հստակ վերաբերմունք արտահայտող գնահատականները (վատն է, թույլ է, խորություն չունի և այլն) երբեմն իսկապես անհրաժեշտ է, մարդը ինքն իրեն կեղծած կլինի, եթե չբարձրաձայնի:
Էջանիշներ