Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող, դուք չեք հասկանո՞ւմ, որ սա ֆորում ա: Էստեղ մի բան որ դրեցիր, վերջ, ամեն մեկը իրավունք ունի գրի էն ինչ ուզում ա ու ինչքան ուզում ա, եթե դա ֆորումի կանոնադրությանը չի հակասում: Լավագույն դեպքում կարող էր խնդրել թեման փակել, բայց մարդկանց լռեցնելու իրավունք ինքը չունի:
Այվի ջան, բայց ո՞վ ա ում փորձում լռեցնել: Քննարկում ենք, կարծիք ենք հայտնում, փորձում ենք եզրակացնել, համաձայնել կամ չհամաձայնել էնպես, ինչպես ենթադրում ա ֆորումի գաղափարը: