Թեմայի պատճառ հանդիսացավ ակումբցի Սևակի ստեղծագործությունների քննարկումը: Իմ կողմից շատ հարգված ակումբցիներից մեկի մոտ շատ թեթև արտահայտվել եմ այս մասին, բայց ցանկացա թեմա բացել: Գուցե քննարկում ծավալվի:
Նախապես նշեմ, որ Սևակի գործերը չեմ հավանում, չեմ էլ արտահայտվում իր թեմաներում: Այսինքն իր դեպքը թեմայի առիթ դարձավ ուղղակի, որովհետև վերջին դեպքն էր:
Գուցե սխալ եմ, բայց ահա թե ինչ ա ացնում վերջերս իմ մտքով:
Մենք անընդհատ ստեղծագործողներին ասում ենք սովորիր քննադատություն լսել, հետևություններ արա, եթե նույնիսկ համաձայն չես, ասա շնորհակալություն, անցի առաջ և այլն: Բայց որքանո՞վ ենք մենք ճիշտ գնահատում մեր տեսակետի կարևորությունը: Ո՞վ է ասել, որ մենք ամեն ինչի ճիշտը գիտենք, մենք կարանք սովորացնենք, ստեղծագործողն էլ պիտի ասի, մերսի, որ ձեր թանկագին ժամանակը տրամադրեցիք ինձ այդքան կարևոր և ուսուցողական խորհուրդներ տալու համար: Ո՞վ է ասել, որ ստեղծագործողը նյարդեր չունի: Նույնիսկ այն ստեղծագործողները, ովքեր իրոք հենց էդպես էլ ասում են, համոզված եմ՝ մտքի մեջ լավ էլ ջղայնանում են, իսկ եթե մի քիչ երկարում ա էդ քննադատությունը, նաև ոնց որ պետքն ա, հակադարձում են: Ովքեր ստեղծագործող են, լավ էլ գիտեն, որ տենց ա, լավ էլ գիտեն, որ մտքի մեջ իրենց հեչ էլ դուր չի գալիս ոչ դուրեկան կարծիքը:
Խնդիրն էդ ա, որ նույնիսկ լուսաճաճանչ գրողները էդքան էլ մեր ընկալմամբ ադեկվատ չեն պատասխանել իրենց քննադատողներին: Երբ որ կարդում ես իրենց արձագանքները, տեսնում ես, որ քննադատները սովորաբար էնպիսի անձնական վիրավորանքների են արժանացել, որ էլ դու սուս: Դա հեչ լավ չի, բան չեմ ասում: Բայց էսպիսի մի բան, ստեղծագործողին ասիր քո կարծիքը, պատասխանեց, որ համաձայն չի, էլ ինչո՞ւ ես պնդում: Մի հատ ասիր, հասկացաքն, էն մարդն էլ ասաց՝ համաձայն չեմ, երկորդ գրառումը, հետագա պնդումն ասածի արդեն նյարդայնացնող ա, նույնիսկ ինձ ա նյարդայնացնում, երբ ես չեմ հեղինակը, ոչ էլ տվյալ ստեղծագործողի մոլեռանդ երկրպագուն: Բայց չէ, ո՞նց կլինի, մենք բարեհաճել ենք կարծիք հայտնել, ուրեմն այս նորելուկ ստեղծագործողները պարտավոր են շնորհակալ լինել, ընդւոնել, սովորել, երախտապարտ լինել և այլն:
Սա ճի՞շտ մոտեցում ա: Կա՞ ակումբում մեկը, ով իրոք իրեն կարող է իրավունք վերապահել գրել սովորեցնել: Մենք ընդամենը կարծիք ենք հայտնում, չէ՞: Կարծիքդ լսվեց, չընդունվեց, պնդելը ո՞րն ա: Գրողն ինքը չի՞:
Չեմ ուզում կոնկրետ վերջին թեմայի վրա կենտրոնանաք, ասենք, հա՝ բայց ինքը սենց պիտի չասեր և այլն: Ընդհանրապես եմ ասում: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ: Ներողություն եթե մտքերս լավ չարտահայտեցի, ներողություն, եթե սխալ եմ մտածում:
Էջանիշներ