Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, «դեմքին թռնելը» լավ արտահայտություն չի, ես տենց բաներ չեմ անում, ինձ տենց բաներում մի մեղադրի
Բայց դե մնում եմ էն կարծիքին, որ դու չես կարողանում քննադատություն տանել, էս վերջին մրցույթն էլ քեզ օրինակ:
Ինձ էլ է շատ հաճախ դժվար լինում կուլ տալ էն, որ մի բան մոտս լավ չի ստացվել, ու կարող եմ դա հասկանալ: Բայց դե ամեն մեկի հետևից ընկնելը ու մինչև վերջ կռվելը, թե դու սխալ ես, ես լավ եմ գրել, հաստատ քննադատության հանդեպ նորմալ վերաբերմունք չի:
Կներես, եթե սխալվում եմ:
Ռիփ, մի հատ օրինակ կբերե՞ս վերջին մրցույթից, թե ինչն եմ ծանր տարել: Համ էլ մեռած քննարկումը կակտիվանա:

Ինչ վերաբերում ա մինչև վերջ կռվելը, թե դու սխալ ես, ես լավ եմ գրել, բլա-բլա, ինչ-որ տենց բան էլ չեմ հիշում: Ես հիշում եմ ընդհանուր վիճակ, երբ քիչ էի ձայն հավաքում ու ծանր էի տանում: Ես ոչ թե նեղվել եմ կոնկրետ քննադատություններից, այլ ընդհանուր պատկերից, որ, փաստորեն, լավ չեմ գրում, եթե ձայն չեմ հավաքում: Ուղղակի ինձ ժամանակ էր պետք հասկանալու համար, որ մրցույթներում կարևորը ոչ թե հաղթելն ա, այլ շատ կոնկրետ մարդկանց ձայները: Ու թող ոչ ոք չմտածի, թե ինքը ինձնից խիստ ա ինձ քննադատում: