User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Արդարացի՞ ենք գնահատում ստեղծագործողներին քննարկելիս մեր տեսակետի կարևորությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արդարացի՞ ենք գնահատում ստեղծագործողներին քննարկելիս մեր տեսակետի կարևորությունը

    Թեմայի պատճառ հանդիսացավ ակումբցի Սևակի ստեղծագործությունների քննարկումը: Իմ կողմից շատ հարգված ակումբցիներից մեկի մոտ շատ թեթև արտահայտվել եմ այս մասին, բայց ցանկացա թեմա բացել: Գուցե քննարկում ծավալվի:

    Նախապես նշեմ, որ Սևակի գործերը չեմ հավանում, չեմ էլ արտահայտվում իր թեմաներում: Այսինքն իր դեպքը թեմայի առիթ դարձավ ուղղակի, որովհետև վերջին դեպքն էր:

    Գուցե սխալ եմ, բայց ահա թե ինչ ա ացնում վերջերս իմ մտքով:

    Մենք անընդհատ ստեղծագործողներին ասում ենք սովորիր քննադատություն լսել, հետևություններ արա, եթե նույնիսկ համաձայն չես, ասա շնորհակալություն, անցի առաջ և այլն: Բայց որքանո՞վ ենք մենք ճիշտ գնահատում մեր տեսակետի կարևորությունը: Ո՞վ է ասել, որ մենք ամեն ինչի ճիշտը գիտենք, մենք կարանք սովորացնենք, ստեղծագործողն էլ պիտի ասի, մերսի, որ ձեր թանկագին ժամանակը տրամադրեցիք ինձ այդքան կարևոր և ուսուցողական խորհուրդներ տալու համար: Ո՞վ է ասել, որ ստեղծագործողը նյարդեր չունի: Նույնիսկ այն ստեղծագործողները, ովքեր իրոք հենց էդպես էլ ասում են, համոզված եմ՝ մտքի մեջ լավ էլ ջղայնանում են, իսկ եթե մի քիչ երկարում ա էդ քննադատությունը, նաև ոնց որ պետքն ա, հակադարձում են: Ովքեր ստեղծագործող են, լավ էլ գիտեն, որ տենց ա, լավ էլ գիտեն, որ մտքի մեջ իրենց հեչ էլ դուր չի գալիս ոչ դուրեկան կարծիքը:

    Խնդիրն էդ ա, որ նույնիսկ լուսաճաճանչ գրողները էդքան էլ մեր ընկալմամբ ադեկվատ չեն պատասխանել իրենց քննադատողներին: Երբ որ կարդում ես իրենց արձագանքները, տեսնում ես, որ քննադատները սովորաբար էնպիսի անձնական վիրավորանքների են արժանացել, որ էլ դու սուս: Դա հեչ լավ չի, բան չեմ ասում: Բայց էսպիսի մի բան, ստեղծագործողին ասիր քո կարծիքը, պատասխանեց, որ համաձայն չի, էլ ինչո՞ւ ես պնդում: Մի հատ ասիր, հասկացաքն, էն մարդն էլ ասաց՝ համաձայն չեմ, երկորդ գրառումը, հետագա պնդումն ասածի արդեն նյարդայնացնող ա, նույնիսկ ինձ ա նյարդայնացնում, երբ ես չեմ հեղինակը, ոչ էլ տվյալ ստեղծագործողի մոլեռանդ երկրպագուն: Բայց չէ, ո՞նց կլինի, մենք բարեհաճել ենք կարծիք հայտնել, ուրեմն այս նորելուկ ստեղծագործողները պարտավոր են շնորհակալ լինել, ընդւոնել, սովորել, երախտապարտ լինել և այլն:

    Սա ճի՞շտ մոտեցում ա: Կա՞ ակումբում մեկը, ով իրոք իրեն կարող է իրավունք վերապահել գրել սովորեցնել: Մենք ընդամենը կարծիք ենք հայտնում, չէ՞: Կարծիքդ լսվեց, չընդունվեց, պնդելը ո՞րն ա: Գրողն ինքը չի՞:

    Չեմ ուզում կոնկրետ վերջին թեմայի վրա կենտրոնանաք, ասենք, հա՝ բայց ինքը սենց պիտի չասեր և այլն: Ընդհանրապես եմ ասում: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ: Ներողություն եթե մտքերս լավ չարտահայտեցի, ներողություն, եթե սխալ եմ մտածում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), John (17.02.2014), Sambitbaba (17.02.2014), Մինա (17.02.2014), Վոլտերա (17.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնահատում ենք անձնական աճը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.09.2017, 14:39
  2. Գրառումներ: 61
    Վերջինը: 06.01.2017, 18:32
  3. Բարձրագույն կրթության կարևորությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.07.2013, 13:05
  4. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 108
    Վերջինը: 07.03.2009, 04:46
  5. Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2009, 02:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •