Ահա, դիտողությունդ ճիշտ եմ համարում։
Իրականությանը ավելի մոտիկ է նման ձև արտահայտվելը.
Իմ աչքը ծովը ընկալում է կապույտ գույնի

Ու պարզ ա, որ գիշերը ծովը արդեն կապույտ չի երևալու։ Հազարավոր գործոններ կան, որոնց մասին մենք մոռանում ենք, երբ պնդում ենք ծովի կոնկրետ գույնը՝ ծովի ջրի գույնը, երկնքի գույնը, ամպերի առկայությունը և այլ գործոններ։
Նաև պետք ա առանձնացնել մենք խոսում ենք ծովի գույնի մասին, թե՞ ծովի ջրի գույնի մասին։ Որովհետև էն թե ինչպես է ծովը ընկալում մեր աչքը ու ծովի գույնը ըստ ինձ ծանոթ գիտական աշխատությունների տարբեր բաներ են։
Ու ծովի գույնի մասին պնդում անելուց պետք ա հիշել, որ ընդամենը ընկալման հարց ա, որը կախված ա բազմաթիվ այլ գործոններից։ Իսկ դալտոնիկի համար ընդհանրապես կապույտ չի ու էտ էլ իր իրականությունն է ու ընկալումը։
Էջանիշներ