Չուզեցի «Ով ենք մենք իրականում» թեմայում գրել, որովհետև էն թեման վաղուց վարի է գնացել, փոխարենը բացում եմ նոր թեմա:
Երեկ գիտնականները սենսացիոն բացահայտում կատարեցին, ըստ որի Ամերիկյան Քլովիս մշակույթի գեները պատկանում են Ալթայում բնակվող ցեղերին են, ովքեր հազարավոր տարիներ առաջ անցնելով Բերինգյան միջանցքը գաղթել են հյուսիսային և հարավային Ամերիկա: Նույն գենետիկ ուսումնասիրություններով պարզել են նաև, որ ժամանակակից մարդկությունը առաջացել է Ուգանդայում բնակվող նախամարդերի շատ փոքր խմբից:
Եվ այսպես արդեն օնլայն է Օքսֆորդի համալսարանի գիտնականների կազմած ազգերի գենետիկ ատլասը, որը կգնեք այստեղ: Գիտնականներն ուսումնասիրելով տարբեր ազգերի մանր գենետիկ մուտացիաները կարողացել են պարզել, թե տարբեր ազգերի գեներում որ ազգերի գեները կան: Արդյունքները բավականին հետաքրքիր են ու երբեմն սենսացիոն:
Օրինակ պարզվել է, որ մոնղոլական արշավանքների ժամանակ ռուսները մոնղոլների հետ չեն խառնվել, չնայած նախկինում տեսակետ կար, որ մոնղոլներ
Իսկ ամենամեծ սենսացիան այն է, որ հյուսիսային չինացիների մոտ կա 4% համընկնում հայերի գեների հետ, այս թիվն ավելի բարձր է քան ճապոնացիներինը: Ըստ երևույթին Մետաքսե Ճանապարհի հետևանքով բազմաթիվ հայեր հայտնվել են Չինաստանում՝ ամուսնանալով չինացիների հետ:
Տեսանյութն այստեղ:
Նաև նշեմ, որ սա «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» կարգի տուֆտություն չէ, ատլասը կազմվել է գիտական մեթոդներով լուրջ ուսումնասիրությունների հետևանքով ու արդյունքները հուսալի են:
Ուսումնասիրեք, հետաքրքիր բացահայտումները կգրենք այստեղ:
Էջանիշներ