Դե ես էլ էի մի քիչ բորբոքվել, եթե էդ ստեղծագործությունը սկզբներում լիներ ծանր չէի տանի, բայց էդքան հաջողված ստեղծագործություններ կարդալուց հետո անեկդոտը փոքր ինչ էն չէր: Ստեղծագործություն գրելու ժամանակ ամենադժվարը իդեան է ու գրելու արժանի իդեա գտնելն ամենադժվար գործն է, հեշտ լիներ, հիմա բոլորս գրող ու բանաստեղծ կլինեինք: Մյուս մասնակիցներն իրոք մեծ աշխատանք էին տարել օրիգինալ ու հետաքրքիր իդեաներ մտածելով ու էդ իդեան թղթին հանձնելով, իսկ ալյա Պալանիկը ես ընդամենը «հարամություն» եմ ընկալում, գրեթե բոլորին հայտնի անեկդոտին երկար, բայց անտեղի նախաբան ավելացրած: Բացի դրանից ես ինքս ոչ մի նմանություն չտեսա էդ գործի ու Պալանիկի ստեղծագործությունների միջև:
Բայց ասեմ, որ էդ նախաբանը էդքան էլ վատը չէր ու կարելի էր մի քիչ ժամանակ տրամադրել ու հումորով ու օրիգինալ վերջաբան մտածել: Թե չէ զուգարանի կռիվը, Ղուրանն ու զոռելը իրար հետ հեչ չէր բռնում:
Էջանիշներ