4. Կակաչներ
9. Մեծ փոփոխություն

Երկուսն էլ, եթե մրցույթից դուրս կարդայի, գուցե մտածեի Հեմինգուեյն է հեղինակը:Այդ առումով նմանակողները կեցցեն, ճիշտ նոտան գտել են, բայց երկու դեպքում էլ քանի որ նույն թերությունը կար, միասին գրեցի: Հեմինգուեյ կարդալով ես կարող եմ օրերով ասելիքի շուրջ մտածել: Էս դեպքում ուղղակի կարդացի, անցա, մոռացա, էն աստիճան, որ կարծիք գրելուց վերադարձա, նորից ընթերցեցի: Հետո հասկացա, թե որն էր խնդիրը. էն խորդությունը, որ սպասում էի նմանակումից, չուներ: Անկեղծ հիմա չեմ կարող ասել, մրցույթի գործերի հետ կարդացի, միանգամից շատ ինֆորմացիա կուլ տվեցի, դրա համար չտպավորվեցին գործերը, թե իրականում տպավորիչ չէին: Դրա համար տեխնիկակակն կողմը թեև բարձր եմ գնահատում, անգամ շատ բարձր, բովանդակային առումով չգիտեմ ինչ ասել, համ դուր են գալիս, համ էլ սպասելիքները չեն արդարացրել: