Ժող, «Կակաչները» շատ անարդարացի ա յոթ ձայն հավաքել: Չքվեարկածներ, մի անգամ էլ կարդացեք: Էնքան լավ երկխոսություններ կան. գրեթե բան չասող, բայց իրական, կենդանի:
:- Լսիր, քեզ մի վիդեո պիտի ուղարկեի այֆոնի մասին, մոռացել եմ:
- Ես այֆոն չունեմ,- ասաց աղջիկը,- իմ հեռախոսը տեսե՞լ ես:
- Տեսել եմ: Հին, հասարակ, չես էլ ուզում ավելի լավն ունենալ: Դրա համար քեզ սիրում եմ:
Աղջիկը կակաչներն ազատեց մոմլաթե փաթեթավորումից ու հատիկ-հատիկ ջուրը նետեց:
- Այդ ի՞նչ ես անում:
- Ես հասարակ եմ,- պատասխանեց,- միևնույն է, հետս չէի կարող տանել
Կծելու կտոր ա..
Բա էս տողը...Անցան կամուրջն ու մտան լայն փողոց: Նրանց ձայները երբեմն խլանում էին ավտոմեքենաների աղմուկից: Աղջկա ոտքը սահեց: Տղան բռնեց, որ չընկնի:
- Ի՞նչ պատահեց, կնիկ:
- Քանի՞ անգամ եմ ասել, այդ բառը մի ասա, հայերենում ճիշտ չի հնչում:
- Լավ, կին... կին ջան:
- Էլի սխալ է: Ասա՝ աղջիկ ջան:
- Աղջիկ ջան:
- Կոպիտ է... չէ, մի ասա, ընդհանրապես մի ասա:
- Ես մի ընկեր ունեմ, ընկերուհին ուզում էր փողոցում համբուրել, ընկերս չթողեց: Ասում էր, որ այն տղաները, որոնք ընկերուհի չունեն, կտեսնեն ու կտխրեն:Բա կարճ նախաադասություններով նկարագրությունները: Նայում ես մի երկու նախադասություն է գրված ասենք խատուտիկ քաղելու ու այն փչելու մասին, բայց էնքան վառ ես տեսնում էդ պահը: Արևի շողերը, աղջկա դեմքի արտահայտությունը, տղու հայացքը, նույնիսկ աղջկան էդ քայլին դրդող պատճառն ես տեսնում:- Ես քեզ հետո կզանգեմ,- տղան հեռախոսը գրպանը դրեց: Ձգվեց դեպի հեռացող աղջիկը՝ փորձելով համբուրել: Շուրթերին չհասավ: Ձգվեց դեպի այտը: Աղջիկը մի ոտքը դուրս դրեց գնացքից: Տղայի շուրթերը դիպան նրա մազերի ծայրին: Աղջիկը դուրս եկավ գնացքից: Տղան ձեռքը տարավ շուրթերին ու մատների ծայրով բռնեց խատուտիկի թերթիկը:
:
Շարունակեցին քայլել: Աղջիկը կանգ առավ: Ասֆալտի արանքում խատուտիկ էր աճել: Պոկեց: Մոտեցրեց շուրթերին ու փչեց: Խատուտիկի թերթիկները օդում պտույտներ գործեցին, խառնվեցին աղջկա մազերին:
Մի խոսքով՝ լրիվ քվեարկելու գործ ա:
Էջանիշներ