User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պոզ- Ivy

    19 76.00%
  • Տարբերակ 2. Վրեժը- Այբ

    3 12.00%
  • Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl

    10 40.00%
  • Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl

    8 32.00%
  • Տարբերակ 5. Անիծյալը- Այբ

    5 20.00%
  • Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba

    1 4.00%
  • Տարբերակ 7. Հողը- Ivy

    13 52.00%
  • Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba

    2 8.00%
  • Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ

    4 16.00%
  • Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic

    10 40.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 12 20-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

  1. #166
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Անիծյալը», որտև գովում ա՞։
    Մնացածի մասին բան չասեցի, բայց էս մեկը ..., եսի՞մ։
    Էս ասածս բոլոր տարբերակներն էլ գովել ա՝ սրտիկներով ու ապրեսներով, մենակ Անիծյալը չի
    Բայց, հա, Անիծյալը ինքն ա. Բյուրը ինչ էլ գրի, ես մոմի լույսի տակ էլ կճանաչեմ:

  2. #167
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, բոլոր չորսն էլ տեխնիկապես շատ լավ են գրված, դրա համար էլ էս մրցույթի որակն էսքան բարձր է:
    Վերջին խմբագրող՝ ivy: 18.02.2014, 16:05:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2014), E-la Via (18.02.2014)

  4. #168
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչ չափանիշ վերցնել: Որոշել էի երեք ուղղությամբ գնահատել՝ թվաբանական իջինով՝ 1, որքանով են լավ նմանակել, 2. պատմվածքի ասելիքն ու գեղարվեստական արժեքը, օրինակ, եթե գնահատելիս լինեի ոչ որպես նմանակում, այլ՝ հեղինակային պատմվածք, 3. ինձ դուր գալը, քանի որ սուբյեկտիվ գործոնից ես չեմ կարողանում ազատվել, միշտ որոշակի տոկոս կազմում է հենց սուբյեկտիվիզմը: Բայց էնպես խճճվեցի ու յուրաքանչյուր պատմվածքում էնքան շատ գործոններ են դուր գալիս, որ չեմ կարողանում քվեարկել: Ամենայն հավանականությամբ չեմ քվեարկելու:
    Հիմա պատմվածքները(դեռ ոչ մի մեկնաբանություն չեմ կարդացել, քվեարկության արդյունքներին ծանոթ չեմ)
    1. Պոզ:
    Պոզով-պոչով բաներ չեմ սիրում, իսկ Պալանիկի ոճը լրիվ դա ա՝ ինչ-որ բոբոյություններ, անսպասելություն, վերահաս վտանգի տարտամ զգացողություն, անորոշություն: Էնքան հզոր ա նմանակումը, որ ես կհավատայի, որ Պալանիկն է գրել: Մյուս կողմից էլ, եթե Պալանիկին ժանրային առումով չեմ երկրպագում, ապա գրելու տեխնիկայի, պատկերների կառուցման, նյութի մատուցման տեսանկյունից իր առաջ խոնարհվում եմ ու հեղինակին էլ ռեսպեկտ, որ կարողացել է շունչը որսալ: Մի քիչ «պոզերն» էին հարկ եղածից ավել շեշտված, արհեստականություն ու զոռով խցկածի տպավորություն էր թողնում, բայց ընդհանուր իմ ֆավորիտներից է:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.02.2014), Sambitbaba (18.02.2014)

  6. #169
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Վրեժը
    6. Հովսեփի ծնունդը
    (Չեխով)

    Վրեժը ընդհանուր գծերով Չեխովի ոճն էր, բայց ինքը տողատակում թաքցված զավեշտ ունի, շատ նուրբ հումոր, որ էստեղ բացակայում էր: Նույնը կարող եմ ասել նաև Հովսեփի ծնունդի վերաբերյալ, էն բացառությամբ, որ վերջինս թե ընդհանուր ոճով, թե որպես նմանակում մի փոքր զիջում էր առաջինին, առաջինի կերպարներն ավելի իրական էին ու ավելի Չեխովյան:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.02.2014), Վոլտերա (18.02.2014)

  8. #170
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 1. Պոզ
    Էս տարբերակը կարդալուց միանգամից մտածում ես՝ ինքն ա: Առջին պարբերությունը կարդացի , կանգ առա. էնքան լավն էր, որ չէի ուզում շարունակել: Նմանակումը, շարադրանքը, ՛՛average Joe''-ն, բառախաղը, հումորը, ամեն ինչ գրողի վարպետության մասին են խոսում: Անկեղծ, վաղուց մեր մրցույթներին էսքան լավ գործ չէի տեսել: Սկզբից թվաց, որ հեղինակը Իմփրեշնն ա, բայց հիմա մի քիչ կասկածում եմ: Ով էլ լինես , հեղինակ ջան, ապրես դու:

    Տարբերակ 2. Վրեժը
    Պետք է խոստովանեմ, որ Չեխով չեմ կարդացել, դրա համար չեմ կարղ նմանակման պահով կարծիք հայտնել: Ընդհանուր պատմվածքը լավն էր: Երկրորդ անգամ ընթերցելիս զգացվեց, որ հեղինակը մտածված սխեմա ու սահմաններ է ունեցել, որն իրեն թե մի փոքր կաշկանդել է, թե օգնել նմանակման խնդիրը լուծել: Թե որքանով է ստացվել՝ դա կասեն Չեղխով կարդացածները: Բայց ասեմ, որ Սեդայի ՛՛ապուշ՛՛ բառի վրա Բզնունուց առաջ ընկա ու ավելի շուտ բաժակը տվի Սեդայի գլխովը: Հաստատ արժանի էր:

    Տարբերակ 3. Մարսի թուզը
    Միանգամից ասեմ, որ առաջին պարբերությունը դուրս չեկավ: Երևի հայերին վերջում էվակուացնելու միտքը խանգարեց: Հեղինակ ջան, մի քանի անգամ պատմվածքիդ առաջին հատվածը կարդացի ու հասկացա, որ կարելի է հանգիստ առաջին պարբերությունը հանել: Դրանից ոչինչ չի տուժի, պատմվածքում առկա հետագա բացատրություններն ամեն ինչ իր տեղն են գցում: Կամ էլ կարելի է էդ հատվածը ձևափոխել: Ներիր, իհարկե, որ ինքս ինձ էսպես նստած պատմվածքդ խմբագրում եմ, բայց ինձ դա իրոք խանգարեց: Մեկ էլ մի բան. Մարիի հոր Մարսի եղանակի տեսության վրա ֆիքսվելը ջղայանցրեց: Ասում եմ, այ մարդ, Երկիրը լքող վերջին մարդկանցից ես, , կարճ ժամանակ անց էդ գունդը պայթելու է, տո հե՞չ պետքիդ չի, հե՞չ էդ միտքը քեզ չի տխրեցնում, որ դրել հա Մարսի անձրև ես ծեծում:
    Իսկ ընդհանուր լավն էր պատմվածքը: Նմանակնում էլ ստացված: Իսկ վերջը շատ ավելի բրեդբերիական էր:

    Տարբերակ 4. Կակաչներ
    Առաջին անգամ կարդալիս՝ էս պատմվածքն էնքան էլ դուրս չեկավ: Երկրորդ անգամ շատ ավելի հավանեցի: Սիրուն նկարագրված մի դրվագ, որում շատ լավ էին իրար հաջորդրում սենտիմենտալությունն ու պրակտիկությունը: Հեմինգուեյական շունչը պահված: Կքվեարկեմ:

    Տարբերակ 5. Անիծյալը
    Էդգար Պո էլ չեմ կարդացել: Էնպես որ չեմ կարող ասել, թե որքանով է հաջողված նմանակումը, բայց պատմվածքը դուրս չեկավ: Էդ ատելության պահը անընդհատ շեշտելը հաճախ ավելորդ էր, անտեղի: Բայց մյուս կողմից, ատելության նոպաների ժամանակ իմ մոտ էլ եմ նկատել, որ անընդհատ էդ բառն եմ թե մտքում, թե բարձրաձայն կրկնում: Ու թեկուզ կյանքում կարա էդպես լինի, բայց, մեկ է, պատմվածքում դա խանգարեց: Լավ կլիներ, որ հեղինակը ավելի շատ կարողանար ցույց տար դա:
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը
    Էս տարբերակի մասին չգիտեմ ինչ ասեմ: Ոչինչ չասեց: Երևի մեծ դեր ա խաղում նաև Չեխովին ծանոթ չլինելը:

    Տարբերակ 7. Հողը
    Լավն էր: Շատ... Լավ մտածված, լավ ի կատար ածված, հետաքրքիր: Հեղինակը կարողացավ սահուն տեղափոխել իր ստեղծած աշխարհ ու բնական հերթափոխով նայել տալ թե Խաժակի, թե Թոսի աչքերով: Երկուսի տեսակետն էլ հասկանալ, երկուսի մտահոգությունն էլ կիսել:
    Հետո էլ երևում են հեղինակի էկոլոգիական հայացնքերը, որի հետ կիսում եմ այն միտքը, որ շատ ավելի խորը ճգնաժամի դեպքում Երկիրը կբուժվի մարդու բացակայությունից ու միայն կշահի:

    Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ
    Անհաջող նմանակում: Էն տպավորությունն էր , որ հեղինակը անլուրջ է մոտեցել մրցույթին:

    Տարբերակ 9. Մեծ փոփոխություն
    Անբնական երկխոսություն էր: Չեմ բացառում, որ նման իրավիճակում ֆրանսիացիների մոտ նման անհեթեթ երկխոսություն կծավալվի, որ մի փոքր կոպիտ արտահայտվելու դեպքում տղամարդուց քաղաքավարություն ու ասպետական պահվածք կակնկալվի, բայց մեկ ա, հավատ չներշնչեց: Բացի այդ, Հեմինգուեյ չտեսա այդտեղ: Կարողա քիչ կարդալուց ա: Ու չհասկացա, թե մեծ փոփոխությունն ինչումն էր: Աղջկա սեռական կողմնորոշումը փոխելո՞ւ մեջ, թե՞ սովորական զույգերի սովորական բաժանման մեջ:

    Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները
    Էնքան լավ սկսվեց էս հեքիաթը: Կեսից ավելին շատ լավ էր գրված, պարզ զգացվում էր, որ հեղինակը շատ խնամքով է մոտեցել մտահաղացմանը, երկար մտածել, հետո գործի անցել, բայց չեմ հասկանում, թե ինչի, ինչ-որ պահից սկսում է խճճվել ու հանգուցալուծումը շատ ավելի թույլ է ստացվում: Կարծես հեղինակը կամ ժամանակի, կամ անհամբերության պատճառով չի կարողացել այն ամբողջությամբ եփել ներսում: Կարծում եմ, եթե հանգուցալուծման վրա մի քիչ էլ աշխատվի, դրանից հեքիաթը միայն կշահի:

    Եվ այսպես քվեարկում եմ «Պոզի», «Կակաչների» ու «Հողի» օգտին:
    Ու շնորհակալություն հայտնում հեղինակներին այս մրցույթին մասնակցելու համար: Բավական բարդ ֆորմատի էր: Ինքս չհամարձակվեցի անգամ մտածել մասնակցելու մասին:
    Ո՜նց եմ սիրում քո մեկնաբանությունները Դիտողություններդ անպայման հաշվի կառնեմ պատմվածքն ուրիշ հարթակում հրապարակելիս:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (18.02.2014)

  10. #171
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, Գալաթեային ո՞ր գործի հեղնակ եք տեսնում: "Պոզը" կարո՞ղ ա Գալաթեան ա գրել:
    Շին, ճիշտն ասած, ես էլ եմ հակված կարծելու, որ Գալաթեան էս անգամ չի մասնակցել: Բայց եթե հանկարծ մասնակցել ա, ուրեմն «Պոզն» ա ինքը գրել, ուրիշ տարբերակ հնարավոր չի:



    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ասածս բոլոր տարբերակներն էլ գովել ա՝ սրտիկներով ու ապրեսներով, մենակ Անիծյալը չի
    Բայց, հա, Անիծյալը ինքն ա. Բյուրը ինչ էլ գրի, ես մոմի լույսի տակ էլ կճանաչեմ:
    Ռիփ, ինձ ինչի՞ տեղ ես դրել: Ուրեմն իմ գոված տարբերակների հեղինակը պարտադիր ես պիտի լինեմ, հա՞: Մեռա ասելով՝ ես ստեղ մենակ մի գործ ունեմ: Մոմի լույսն էլ քեզ չի օգնում, աչքիս լամպոչկեք վառես, որ տեսնես, որ Անիծյալը ես չեմ:

    Ահամ, եթե էդ չորսի հեղինակը ես եմ, էն մնացած վեցինն էլ դու ես

    Բայց մեկ ա, ընդհանուր առմամբ լավ մրցույթ ա Կեցցեն ակումբցիները, անգամ համաշխարհային մեծության գրողներին են գերազանցում

  11. #172
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերևի նկարում Հեմինգուեյը տեղ չի արե՞լ

    Բա խեղճ Լուիս Քերոլը ինչ վիճակում ա, ակնհայտորեն նեղված դեմքով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #173
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ռիփ, ինձ ինչի՞ տեղ ես դրել: Ուրեմն իմ գոված տարբերակների հեղինակը պարտադիր ես պիտի լինեմ, հա՞: Մեռա ասելով՝ ես ստեղ մենակ մի գործ ունեմ: Մոմի լույսն էլ քեզ չի օգնում, աչքիս լամպոչկեք վառես, որ տեսնես, որ Անիծյալը ես չեմ:

    Ահամ, եթե էդ չորսի հեղինակը ես եմ, էն մնացած վեցինն էլ դու ես

    Բայց մեկ ա, ընդհանուր առմամբ լավ մրցույթ ա Կեցցեն ակումբցիները, անգամ համաշխարհային մեծության գրողներին են գերազանցում
    Բյուր, արի խոստովանի, որ էս մրցույթում մեկից ավելի տարբերակ ունես ներկայացրած: Ես որ գրեթե վստահ եմ, որ «Կակաչներն» ու «Մեծ փոփոխությունը» դու ես գրել: «Մարսի թուզի» հեղինակն էլ կարծում եմ Ալֆան ա:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (19.02.2014)

  14. #174
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, արի խոստովանի, որ էս մրցույթում մեկից ավելի տարբերակ ունես ներկայացրած: Ես որ գրեթե վստահ եմ, որ «Կակաչներն» ու «Մեծ փոփոխությունը» դու ես գրել: «Մարսի թուզի» հեղինակն էլ կարծում եմ Ալֆան ա:
    Սխալ ես ասում, հաստատ սխալ ես ասում
    Բայց կայֆ մրցույթ ա. հենց առաջին վայրկյաններից չի բացահայտվել, թե որն եմ ես: Շին, հլա դու արի տեսնեմ կարա՞ս գուշակես:


    Ի դեպ, Ռիփ, բռնացրել եմ քեզ, հլը արի ու դու էլ մեկիկ-մեկիկ արտահայտվի Նոր նկատեցի, որ ոչ բոլոր գործերի մասին ես կարծիք գրել, որի մասին էլ գրել ես, նենց թռուցիկոտ: Ու թաքուն-թաքուն էլ քվեարկել ես: Հիմա կարա՞մ ենթադրեմ, որ էն գործերը, որոնց մասին խոսել ես, դու ես գրել: Կամ էլ որոնց մասին չես խոսել, դու ես

  15. #175
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, «Կակաչները» շատ անարդարացի ա յոթ ձայն հավաքել: Չքվեարկածներ, մի անգամ էլ կարդացեք: Էնքան լավ երկխոսություններ կան. գրեթե բան չասող, բայց իրական, կենդանի:

    - Լսիր, քեզ մի վիդեո պիտի ուղարկեի այֆոնի մասին, մոռացել եմ:
    - Ես այֆոն չունեմ,- ասաց աղջիկը,- իմ հեռախոսը տեսե՞լ ես:
    - Տեսել եմ: Հին, հասարակ, չես էլ ուզում ավելի լավն ունենալ: Դրա համար քեզ սիրում եմ:
    Աղջիկը կակաչներն ազատեց մոմլաթե փաթեթավորումից ու հատիկ-հատիկ ջուրը նետեց:
    - Այդ ի՞նչ ես անում:
    - Ես հասարակ եմ,- պատասխանեց,- միևնույն է, հետս չէի կարող տանել
    :

    Կծելու կտոր ա ..

    Անցան կամուրջն ու մտան լայն փողոց: Նրանց ձայները երբեմն խլանում էին ավտոմեքենաների աղմուկից: Աղջկա ոտքը սահեց: Տղան բռնեց, որ չընկնի:
    - Ի՞նչ պատահեց, կնիկ:
    - Քանի՞ անգամ եմ ասել, այդ բառը մի ասա, հայերենում ճիշտ չի հնչում:
    - Լավ, կին... կին ջան:
    - Էլի սխալ է: Ասա՝ աղջիկ ջան:
    - Աղջիկ ջան:
    - Կոպիտ է... չէ, մի ասա, ընդհանրապես մի ասա:
    Բա էս տողը...

    - Ես մի ընկեր ունեմ, ընկերուհին ուզում էր փողոցում համբուրել, ընկերս չթողեց: Ասում էր, որ այն տղաները, որոնք ընկերուհի չունեն, կտեսնեն ու կտխրեն:
    - Ես քեզ հետո կզանգեմ,- տղան հեռախոսը գրպանը դրեց: Ձգվեց դեպի հեռացող աղջիկը՝ փորձելով համբուրել: Շուրթերին չհասավ: Ձգվեց դեպի այտը: Աղջիկը մի ոտքը դուրս դրեց գնացքից: Տղայի շուրթերը դիպան նրա մազերի ծայրին: Աղջիկը դուրս եկավ գնացքից: Տղան ձեռքը տարավ շուրթերին ու մատների ծայրով բռնեց խատուտիկի թերթիկը:
    :
    Բա կարճ նախաադասություններով նկարագրությունները: Նայում ես մի երկու նախադասություն է գրված ասենք խատուտիկ քաղելու ու այն փչելու մասին, բայց էնքան վառ ես տեսնում էդ պահը: Արևի շողերը, աղջկա դեմքի արտահայտությունը, տղու հայացքը, նույնիսկ աղջկան էդ քայլին դրդող պատճառն ես տեսնում:

    Շարունակեցին քայլել: Աղջիկը կանգ առավ: Ասֆալտի արանքում խատուտիկ էր աճել: Պոկեց: Մոտեցրեց շուրթերին ու փչեց: Խատուտիկի թերթիկները օդում պտույտներ գործեցին, խառնվեցին աղջկա մազերին:

    Մի խոսքով՝ լրիվ քվեարկելու գործ ա:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.02.2014), Smokie (19.02.2014)

  17. #176
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ես ասում, հաստատ սխալ ես ասում
    Բայց կայֆ մրցույթ ա. հենց առաջին վայրկյաններից չի բացահայտվել, թե որն եմ ես: Շին, հլա դու արի տեսնեմ կարա՞ս գուշակես:
    Դեռ կտեսնենք :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  18. #177
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Մարսի թուզը:
    Բրեդբերի Իրականում պատմվածքը շատ լավն էր, բայց Բրեդբերին ուրիշ է, էն կենդանի պատկերները, ամեն ինչի շոշափելիության աստիճան իրական լինելու զգացողությունը չկար: Բրեդբերի կարդալիս ես բույրը զգում եմ, շոշափում եմ, տեսնում եմ ամեն նյուանս ու դրանով հանդերձ Բրեդբերին ինձ նաև թույլ է տալիս որոշ դետալներ երևակայությամբ լրացնել: Այս նմանակումն ինչքան էլ լավն էր, միևնույն է, Բրեդբերիական այդ նրբությունները չուներ, թվում էր, հեղինակն ուղղակի գրել է Բրեդբերիի ոճով, բայց հետո չի մանրացել, փորձել խմբագրել, վերջնական տեսքի բերել, այլ թեթև վրայով անցել է ու վերջ: Բայց եթե որպես նմանակում էնքան էլ բարձր չեմ գնահատում, ապա որպես պատմվածք ինձ հիացրել է: Հետո, մի բան կար, որ լրիվ-լրիվ Բրեդբերիական էր, սքայֆայի ու ֆենտեզիի հրաշալի համադրումը: Մի խոսքով, հեղինակին կրկնակի շնորհակալություն, մեկ, որ իմ սիրած հեղինակին է նմանակել, երկու՝ շնորհակալություն գաղափարի համար:

  19. #178
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Կակաչներ
    9. Մեծ փոփոխություն

    Երկուսն էլ, եթե մրցույթից դուրս կարդայի, գուցե մտածեի Հեմինգուեյն է հեղինակը:Այդ առումով նմանակողները կեցցեն, ճիշտ նոտան գտել են, բայց երկու դեպքում էլ քանի որ նույն թերությունը կար, միասին գրեցի: Հեմինգուեյ կարդալով ես կարող եմ օրերով ասելիքի շուրջ մտածել: Էս դեպքում ուղղակի կարդացի, անցա, մոռացա, էն աստիճան, որ կարծիք գրելուց վերադարձա, նորից ընթերցեցի: Հետո հասկացա, թե որն էր խնդիրը. էն խորդությունը, որ սպասում էի նմանակումից, չուներ: Անկեղծ հիմա չեմ կարող ասել, մրցույթի գործերի հետ կարդացի, միանգամից շատ ինֆորմացիա կուլ տվեցի, դրա համար չտպավորվեցին գործերը, թե իրականում տպավորիչ չէին: Դրա համար տեխնիկակակն կողմը թեև բարձր եմ գնահատում, անգամ շատ բարձր, բովանդակային առումով չգիտեմ ինչ ասել, համ դուր են գալիս, համ էլ սպասելիքները չեն արդարացրել:

  20. #179
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անիծյալը

    Ես խիստ կասկածներ ունեմ, որ էս իրականում Պո-ն է գրել : Նույն հատու նախադասությունները, մի տեսակ «վերամբարձ ցինիզմը», մակերեսային հեգնանքի տակ քողարկված խորությունը: Բայց էլի ինձ չհերիքեց: Մի քանի անգամ կարդացի, ցանկացա հասկանալ, թե ինչն էն չէր, բայց իզուր, գուցե հետո, երբ սկսեմ մեկնաբանությունները կարդալ, լամպը վառվի, էլի անդրադառնամ, բայց էս պահին չգիեմ ինչ ավեկացնել

  21. #180
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1. Պոզ - ivy
    Տարբերակ 2. Վրեժը - Այբ
    Տարբերակ 3. Մարսի թուզը - StrangeLittleGirl
    Տարբերակ 4. Կակաչներ - StrangeLittleGirl
    Տարբերակ 5. Անիծյալը - Վոլտերա
    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը - Նարե91
    Տարբերակ 7. Հողը - Alphaone
    Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ - ???
    Տարբերակ 9. Մեծ փոփոխություն - StrangeLittleGirl
    Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները - ???

Էջ 12 20-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •