User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պոզ- Ivy

    19 76.00%
  • Տարբերակ 2. Վրեժը- Այբ

    3 12.00%
  • Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl

    10 40.00%
  • Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl

    8 32.00%
  • Տարբերակ 5. Անիծյալը- Այբ

    5 20.00%
  • Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba

    1 4.00%
  • Տարբերակ 7. Հողը- Ivy

    13 52.00%
  • Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba

    2 8.00%
  • Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ

    4 16.00%
  • Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic

    10 40.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 6 20-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

  1. #76
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    <Մարսի թուզ>-ը կարծում եմ Ալֆան գրած կլինի:
    Չէ, Բյուրն է:
    «Մեծ փոփոխությունն» էլ: Ու ի տարբերույթուն առաջինի, էս մեկն էդքան էլ լավ չի ստացվել, ինչքան էլ ասի՝ սա Հեմինգուեյ է: Չէ էլի, Հեմինգուեյ կարդալիս էնպես չի լինում, որ չհասկանաս՝ ինչը ինչոց է, ով է ում հետ խոսում: Էստեղ խոսակցության կեսից արդեն կորցնում ես թելը՝ որ մեկն է տղամարդն ասում, որ մեկը՝ կինը: Շարադրանքի խնդիր կա: Հաջող տարբերակ չի:
    Իսկ «Մարսի թուզը» շատ լավն է

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Վոլտերա (16.02.2014)

  3. #77
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Բյուրն է:
    «Մեծ փոփոխությունն» էլ: Ու ի տարբերույթուն առաջինի, էս մեկն էդքան էլ լավ չի ստացվել, ինչքան էլ ասի՝ սա Հեմինգուեյ է: Չէ էլի, Հեմինգուեյ կարդալիս էնպես չի լինում, որ չհասկանաս՝ ինչը ինչոց է, ով է ում հետ խոսում: Էստեղ խոսակցության կեսից արդեն կորցնում ես թելը՝ որ մեկն է տղամարդն ասում, որ մեկը՝ կինը: Շարադրանքի խնդիր կա: Հաջող տարբերակ չի:
    Իսկ «Մարսի թուզը» շատ լավն է
    Ռիփ, շնորհակալություն եմ հայտնում ինձ նման մեծ պատվի արժանացնելու համար, բայց «Մեծ փոփոխությունը» ես չեմ:
    «Մարսի թուզն» էլ ա պատիվ, բայց ոչ էդքան մեծ, բայց էլի ես չեմ:

  4. #78
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Շին, Վրեժի համար բացատրություն եմ պահանջում
    Իսկ Մեծ փոփոխությունն ահավոր Հեմինգուեյ ա, դրանից ավելի Հեմինգուեյ լինել ուղղակի չէր կարող:
    Բյուրս, սկսենք նրանից, որ չնայած Չեխովն իմ ամենասիրած գրողը չի, բայց ակնհայտորեն ինքն ավելի թույլ գրող չի, քան էս թեմայի ցանկացած այլ գրող: Ավելին, այն մի ձեռքի մատների վրա հաշվվող չափազանց քիչ գրողներից ա (էս ցանկում միակը), որ համաշխարհային գրականության ուղղությունն են թելադրել էդքան մեծ ընդգրկումով: Նույն Հեմինգուեյի, նույն Սարոյանի մեջ էնքաան Չեխով կա, որ էլ դու սուս: Մի քիչ շատ ես խիստ ու հավակնոտ արտահայտվել իր մասին, բեր ընդունի: Քվեարկածս գործը ակնհայտ հաջող նմանակում էր՝ ըստ իս: Էն որ երկրորդ նախադասությունից արդեն կռահում ես: Իհարկե Չեխովն ավելի խոր ա գրում, ինչպես Արեան նկատեց, բայց բեր ասենք, որ նմանակվող հեղինակներից յուրաքանչյուրն ա ավելի խոր գրում, քան էս մրցությում ներկայացված գործերը: Եթե մեր նպատակը եղել ա գերազանցել, ակնհայտորեն բոլորն էլ ձախողել են: Ինձ գործը դուր ա եկել, քվեարկել եմ:

    Գալով Մեծ փոփոխությանը՝ մեծ խնդիր չի Սարոյանին ու Հեմինգուեյին իրար խառնելը. ի վերջո, նույն դպրոցը, նույն երկիրն են ներկայացնում: Ոչ Սարոյանի, ոչ էլ Հեմինգուեյի մասնագետ չեմ, ավելին ձեզնից շատերից քիչ եմ կարդացել թե Սարոյան, թե Հեմինգուեյ, ուրեմն իմ զգացածով՝ ինձ էս գործը տարավ դեպի Սարոյան: Կարող եմ սխալված լինել: Կարող է և ոճերն եմ սխալ ընկալում: Ով իմանա՝ կարող է և իրականում հեիղնակը հենց Հեմինգուեյն է, մեկը չար կատակ է արել Դե ինչ արած, ներողամիտ եղեք:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (16.02.2014)

  6. #79
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Շին, դե նենց չի, որ Չեխովը վատ գրող ա, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ինքը Հեմինգուեյի ու Բրեդբերիի համեմատ մի քիչ ավելի թույլ ա: Չգիտեմ, գուցե ճիշտ չի իրանց համեմատելը: Միևնույն ժամանակ, համաձայն եմ, որ ինքը շատ խորն ա ու համաձայն եմ, որ մրցույթի մասնակիցները բավական մակերեսային են նմանակել: Բայց ամեն դեպքում Վրեժը, իմ կարծիքով, շատ ավելի մակերեսային ա, քան մրցույթի մնացած գործերը: Ու ինչ-որ մեկը (չեմ հիշում՝ ով) շատ լավ նկատել էր, որ էստեղ ոչ միայն ոճի, այլև շատ կոնկրետ գործի սյուժեի նմանակում ա, ինչը մի քիչ ավելի ա թուլացնում գործը՝ համարյա հասցնելով անեկդոտ ա-լյա Պալանիկին: Տես, օրինակ Բրեդբերիի կամ Հեմինգուեյի մասին ասում ենք, որ լավ են նմանակած, բայց մեկը ես երկու գրողներից էլ կոնկրետ գործ չեմ կարող մտաբերել, որոնք նմանակվել են:

    Գալով Մեծ փոփոխությանը՝ մեծ խնդիր չի Սարոյանին ու Հեմինգուեյին իրար խառնելը. ի վերջո, նույն դպրոցը, նույն երկիրն են ներկայացնում: Ոչ Սարոյանի, ոչ էլ Հեմինգուեյի մասնագետ չեմ, ավելին ձեզնից շատերից քիչ եմ կարդացել թե Սարոյան, թե Հեմինգուեյ, ուրեմն իմ զգացածով՝ ինձ էս գործը տարավ դեպի Սարոյան: Կարող եմ սխալված լինել: Կարող է և ոճերն եմ սխալ ընկալում: Ով իմանա՝ կարող է և իրականում հեիղնակը հենց Հեմինգուեյն է, մեկը չար կատակ է արել Դե ինչ արած, ներողամիտ եղեք:
    Կարծում եմ՝ մեծ խնդիր ա Սարոյանին ու Հեմինգուեյին իրար խառնելը, որովհետև իրանք բացարձակապես իրար նման չեն: Ընդամենը երկու ընդհանրություն ունեն. երկուսն էլ ամերիկացի են (էն էլ Սարոյանի պահով շատերը կվիճեն) ու երկուսն էլ ժամանակակիցներ են: Թե՛ իրենց գործերում շոշափած թեմաներով, թե՛ ոճով ընդհանրապես նրանք ահագին տարբերվում են իրարից: Դե էլ չասեմ, թե ոնց էին իրար միս ուտում ժամանակին:

    Ինչ վերաբերում ա չար կատակին, դժվար՝ տենց բան արած լինեն: Համենայնդեպս, ես Հեմիգուեյի տպագրված պատմվածքների մոտ կեսը կարդացել եմ, էսպիսի գործ չեմ հիշում: Գուցե վաղ գործերից ա, չգիտեմ: Ամեն դեպքում, հենց Հեմիգուեյ լինելու համար էլ էդ աստիճանի ուժեղ չի:

  7. #80
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ մեծ խնդիր ա Սարոյանին ու Հեմինգուեյին իրար խառնելը:
    Ինչքա՞ն մեծ, Բյուր, ապրելն այլևս անիմա՞ստ է, թե՞ դեռ հույս ունենամ փրկության

  8. #81
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքա՞ն մեծ, Բյուր, ապրելն այլևս անիմա՞ստ է, թե՞ դեռ հույս ունենամ փրկության
    Չէ, ուղղակի էլ հետս չխոսաս Ես Հեմինգուեյի թիմից եմ խաղում, իսկ Սարոյանը մեզ թշնամի ա

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (16.02.2014)

  10. #82
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկել եմ երկու տարբերակի օգտին - "Պոզի", որը, ԻՀԿ, մրցույթի ամենաուժեղ գործն ա, ու "Հողի", որը մի տեսակ հարազատության ու նոստալգիայի զգացմունք առաջացրեց, համ էլ որպես գիտաֆանտաստիկա էր հաջողված:
    Հեքիաթը վատիկը չէր, բայց չձգեց:
    "Մարսյան թուզն" էլ էր լավը, բայց էս դեպքում նիքնեյմս իրա սև գործն արեց. չեմ կարծում, թե երկիրը պայթեցնելու ունակ որևէ բնական երևույթ կամ ուժ գոյություն ունի, իսկ եթե նույնիսկ կա էլ, պայթյունի ալիքն էնքան հզոր կլինի, որ էդ տիեզերանավը լավագույն դեպքում մետաղի ջարդոնի կվերածի: Կամ էլ ուղղակի շատ եմ խորացել:

    Ամեն դեպքում, շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ու հատկապես Մարիին () բանակային գաղջ, գորշ ու գարշելի առօրյաս լուսավորելու համար:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Jarre (17.02.2014), Smokie (17.02.2014), Արէա (16.02.2014), Գրող (17.02.2014), Ռուֆուս (16.02.2014), Վոլտերա (16.02.2014)

  12. #83
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը

    Մարին քնած էր: Մի կերպ շունչս տեղը բերեցի, հնարավորինս անձայն հանվեցի, կամաց մոտեցա, նստեցի անկողնու ծայրին, զգուշորեն բարձրացրեցի վերմակի փեշը…
    - Արդեն գործի՞ ես գնում, ինչ է: - Նույնիսկ չբացեց էլ աչքերը: - Շուտ չէ՞: Գոնե թեյ խմիր: Սառնարանում բլիթներ կան, կեր: Քեզ պաչիկ… - ու լռեց:
    Համարյա մեռած, վեր կացա անկողնուց և սկսեցի հագնվել…

    Նմանակում՝ Անտոն Չեխով

    http://www.youtube.com/watch?v=LYmYo...utu.be&t=5m50s

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (17.02.2014)

  14. #84
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեցի՝ Արէայի գրածներից մեկին մի բան ասեմ, թող մի քիչ քննարկում ծավալվի Դե Հեմինգուեյների պահով հեչ չեմ կարա ասեմ, որտև ոնց ջոկում եմ Հեմինգուեյի ոճը հեչ իրանը չի: Բայց Բրեդբերիի պահով մի բան պիտի ասեմ: Ընդհանրապես, համաձայն եմ, որ ստեղ հեղինակն իրոք գիտաֆանտաստիկի կանոններից թռել ա. որոշ երևույթների բացատրություն չի տվել, որոշ բաներ էլ ընդհանրապես կասկածելի էին (իսկապե՞ս երկրից Մարս հասնելը 50 օր ա տևում, ինձ թվում ա անգամ լույսի արագությամբ պիտի բավական շատ տևի): Բայց էդ կողմից Բրեդբերին ինքն էլ ա տենց: Իրան շատ են քննադատել, որ սայֆայի կանոններից թռել ա, որ ինքը լուրջ սայֆայ գրող չի, լիքը տեղերում կա՛մ նորմալ բացատրություն չի տվել, կա՛մ ակնհայտորեն սխալ բաներ ա ասել: Ու հենց դրա համար Բրեդբերիին ոմանք համարում են ոչ թե սայֆայ, այլ ֆենթզի գրող: Դրա համար կարծում եմ՝ թզի հեղինակին չարժե մեղադրել մի բանում, որը Բրեդբերին ինքն էլ չի արել: Ինչևէ, սա իմ կարծիքն ա:
    Ես համաձայն եմ որ Բրեդբերին չի խորանում մանրամասների մեջ, ավելի շատ նկարագրում ա մարդկանց գործողությունները անհավանական միջավայրում, քան հենց էդ միջավայրը, ու նենց ա անում որ իբր էդ անսովոր միջավայրը հեչ էլ անսովոր չի, ու մի եսիմ ինչ կարիք չկա դա մանրամասն նկարագրելու:
    Բայց ամեն դեպքում Բրեդբերին չէր պատմի մոլորակի հեսա-հեսա պայթելու մասին, մոլորակն ինչի՞ պիտի պայթի, դինամիտ ա, ինչ ա: Կամ, եթե ինչ-որ բնական պրոցեսներ են տեղի ունենում, էդ պայթելուց տասնյակ հազարավոր տարիներ առաջ մոլորակի վրա կյանքի գոյությունը պիտի անհնարին դարձած լիներ: Տենց չի լինում, որ հեսա մի երկու ժամից մոլորակը պայթելու ա )))
    Ու մարսի եղանակի մասին էլ չէր խոսի, որովհետև ոնց որ հարցնես երկրի վրա հիմա ի՞նչ եղանակ ա )) Ճիշտ կլիներ եթե մարսի եղանակի մասին հետաքրքրվելու փոխարեն, հարցներ կայանի եղանակի մասին, կամ ինչ-որ քաղաքի, բնակավայրի անուն տար, ավելի բնական կստացվեր: Բրեդբերին տենց կաներ:

  15. #85
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ, Բրեդբերին էլ ա լիքը սենց կիքսեր տվել: Էս պատմվածքը հենց «Ամբողջ ամառը մեկ օրում» գործն ա թեթևակի հիշեցնում եղանակային տեսանկյունից: Նայի, էնտեղ էլ ինքը Վեներայի եղանակից ա խոսում, ոչ մի կոնկրետ բնակավայր չի շեշտում, բայց էնտեղ անդադար անձրևներ են գալիս: Ու Բրեդբերին լիքը քննադատվել ա դրա համար:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (16.02.2014), Վոլտերա (16.02.2014)

  17. #86
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Բրեդբերին էլ ա լիքը սենց կիքսեր տվել: Էս պատմվածքը հենց «Ամբողջ ամառը մեկ օրում» գործն ա թեթևակի հիշեցնում եղանակային տեսանկյունից: Նայի, էնտեղ էլ ինքը Վեներայի եղանակից ա խոսում, ոչ մի կոնկրետ բնակավայր չի շեշտում, բայց էնտեղ անդադար անձրևներ են գալիս: Ու Բրեդբերին լիքը քննադատվել ա դրա համար:
    Դե լավ, երևի )
    Ես հավանել եմ էս պատմվածքը, ուղղակի էդ կտորները մի քիչ աչքս ծակել էին, բայց լավն ա ընդհանուր:

  18. #87
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, երևի )
    Ես հավանել եմ էս պատմվածքը, ուղղակի էդ կտորները մի քիչ աչքս ծակել էին, բայց լավն ա ընդհանուր:
    Դե հա, քննարկում եմ ծավալում էլի Թե չէ տեսա, որ դուրդ էկել ա:

    Մեկ էլ ուզում եմ Պոզը քննարկել: Ո՞վ ա գալիս:

  19. #88
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անիծյալը
    Իիի՜, էս գործն ինչու՞ ոչ մի ձայն չունի: Սա էլ հո լրիվ Պո ա: Չնայած Պոյի ֆանատ չեմ, ու իրա գործերից շատ քիչ եմ կարդացել, բայց ոտքից գլուխ պոյականություն էր, լրիվ unreliable narrator վիճակ: Մի քիչ կարար հեղինակը վերջն ավելի սիրուն սարքել (շարադրանքը նկատի ունեմ, թե չէ բովանդակությունը լրիվ ինքն է): Էս գործին անպայման ձայն տալու եմ, հենց թեկուզ նրա համար, որ զրոյի վրա չմնա: Հաստատ առաջատար գործերից վատը չէ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (24.02.2014), մարիօ (16.02.2014)

  21. #89
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիծյալը
    Իիի՜, էս գործն ինչու՞ ոչ մի ձայն չունի: Սա էլ հո լրիվ Պո ա: Չնայած Պոյի ֆանատ չեմ, ու իրա գործերից շատ քիչ եմ կարդացել, բայց ոտքից գլուխ պոյականություն էր, լրիվ unreliable narrator վիճակ: Մի քիչ կարար հեղինակը վերջն ավելի սիրուն սարքել (շարադրանքը նկատի ունեմ, թե չէ բովանդակությունը լրիվ ինքն է): Էս գործին անպայման ձայն տալու եմ, հենց թեկուզ նրա համար, որ զրոյի վրա չմնա: Հաստատ առաջատար գործերից վատը չէ:
    Ես ուղղել եմ էդ սխալը, ինձ որ դուր ա եկել

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (24.02.2014)

  23. #90
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիծյալը
    Իիի՜, էս գործն ինչու՞ ոչ մի ձայն չունի: Սա էլ հո լրիվ Պո ա: Չնայած Պոյի ֆանատ չեմ, ու իրա գործերից շատ քիչ եմ կարդացել, բայց ոտքից գլուխ պոյականություն էր, լրիվ unreliable narrator վիճակ: Մի քիչ կարար հեղինակը վերջն ավելի սիրուն սարքել (շարադրանքը նկատի ունեմ, թե չէ բովանդակությունը լրիվ ինքն է): Էս գործին անպայման ձայն տալու եմ, հենց թեկուզ նրա համար, որ զրոյի վրա չմնա: Հաստատ առաջատար գործերից վատը չէ:
    Դու Պո չես կարդացել
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (16.02.2014), Գրող (17.02.2014), Վոլտերա (16.02.2014)

Էջ 6 20-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •